Օրվա լրահոսը

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ՞Ն Է ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ, ԹԵ՞ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԸ

Երեկ լսվեց «Առավոտ» օրաթերթի հայցը՝ ընդդեմ Լիդա Նանյանի Անցյալ տարվա օգոստոսի 19-ին մեր օրաթերթը՝ ճշտելու համար, թե ի՞նչ նպատակներով է ծախսվել 2005թ.-ից մինչեւ օրս մարզպետարաններին «Այլ նպաստներ բյուջեից» տողով հատկացվող 70-ական միլիոն դրամը, էլեկտրոնային հարցումներ էր ուղարկել բոլոր մարզպետներին, այդ թվում՝ նաեւ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին: Սակայն այս պաշտոնյան հարցմանը չէր պատասխանել: «Առավոտը» «Տեղեկատվության ազատության

ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԱՍՏԾՈ ՏՎԱԾԻՑ

Որոշ ծնողներ սեփական բարեկեցության համար պատժում են առանց այդ էլ պատժված երեխաներին ու նրանց մեկուսացնում մանկատներում: Ծնողներն իրենց երեխաներին թողնելով մանկատան այս դռների հետեւում՝ տարիներով չեն զանգում ու չեն այցելում իրենց փոքրիկին: Այս հրաշքը 1,5 տարեկան Անժելան է: Աստված նրան ստեղծել է առանց ազդրերի, որի համար ծնողները հրաժարվել են ժիր, աշխույժ ու ճարպիկ հրեշտակից: Չնայած

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ ԿՎԵՐԱԲԱՑՎԵՆ

Երեւանի քաղաքապետարանից «Առավոտին» տեղեկացրին, որ փետրվարի 1-ից Երեւանի բոլոր համայնքներում մանկապարտեզները կսկսեն իրենց բնականոն աշխատանքը: Դրանց աշխատանքը դադարեցվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 7-ից՝ կապված սեզոնային գրիպի դեպքերի կտրուկ ավելացման հետ:

ԳՈՎԵՑ, ԲԱՅՑ ՈՉ ԲՈԼՈՐԻՆ

ՀՀ կառավարությունը երեկվա նիստում հաստատել է «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական ծրագիրը, որի նպատակը իրավական, ֆինանսական եւ կազմակերպչական առումով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական աջակցության տրամադրումն է: Համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության՝ ծրագրի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է ԿԲ կողմից ներդնել 3 մլրդ դրամ, որը կբավականացնի մոտ 300 վարկի

Առանձնատուն՝ պուրակի փոխարեն

Երեկ արված այս լուսանկարում հստակ երեւում է, որ պուրակի ծառաշատ հատվածի մի մասը վերածվել է շինհրապարակի: Պուրակի փոխարեն կառուցվելու է այս առանձնատունը: Մայրաքաղաքի Բաղրամյան 3-րդ նրբանցքի հարեւանությամբ գտնվող մոտ 2000 քմ տարածությամբ պուրակի մի մասում երեկ մոտ 20 տարվա վաղեմության ծառեր են հատվել: Դրանց տեղում «ՀայՌուսգազարդ» ընկերության փոխտնօրեն Վարդան Հարությունյանը պատրաստվում է առանձնատուն կառուցել: Թաղամասի

3 ԷԺԱՆԱԳԻՆ ԳՐՉԻ ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄԸ՝ $100

Մեր երկրում մաքսատուրք են պահանջում անգամ արտերկրից ուղարկված նվերների ու անձնական իրերի համար Չնայած կառավարության ղեկավարը պարբերաբար գովերգում է Պետական եկամուտների կոմիտեին՝ լավ աշխատանքի ու բարձր ցուցանիշներ ապահովելու համար, այնուամենայնիվ, բազմաթիվ տնտեսվարողներ վստահեցնում են, որ, ինչպես եւ նախկինում, հիմա էլ կոմիտեն շատ հարցերում խոչընդոտում է տնտեսվարողների աշխատանքին: «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մար տիրոսյանը թեեւ մոտ

Սեֆիլյանի գործը՝ ՄԻԵԴ-ում

Օտարերկրացի է, ուրեմն թաքնվելո՞ւ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը օրերս Հայաստանի իշխանություններից պարզաբանումներ է խնդրել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի գործի առնչությամբ։ Սեֆիլյանն առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանություններից: Իսկ նրա փաստաբան Վահե Գրիգորյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուղղված դիմումում վիճարկվել են Սեֆիլյանի ազատության իրավունքի խախտումները՝ բնակարանի, անձնական կյանքի,

«ԲԱԶԱԶԻՆ» Է՞Լ ԵՆ ՃՆՇՈՒՄ

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի՝ ծառայության գծով տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը («Բազազ» մականունով է հայտնի) երեկ «Ա1+»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, թե հունվարի 28-ին անձամբ այցելել է Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ: «Այո, ես բարձրացա Կոնգրեսի գրասենյակ եւ նրանց զգուշացրեցի, որ կարգի հրավիրեն իրենց ակտիվիստներին, այն անկառավարելի մասսային: Երեկ, երբ Սերժ Սարգսյանը անցել է Կորյուն

ԹԵՀՐԱՆ՝ 2010

Կհաջողվի՞ Իրանին օգնել Հայաստանին ու Ռուսաստանին՝ կանխելու ԼՂ հարցի արագընթաց կարգավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն ու խնդրի լուծումը, հայաստանյան ընդդիմության ու նաեւ Վրաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի կանխատեսմամբ, մոտ է հանգուցալուծմանը: Իհարկե, սա այն է, ինչ ՀՀ գործող իշխանություններն ամենաքիչն են ուզում: Նրանք, նաեւ մեր «ռազմավարական դաշնակից»

ՀՄԱՅԱԿԻ ՀԱՄԲՈՒՅՐԸ, ԳԵՂԱՄՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ

«Իսկ ո՞վ է Հմայակ Հովհաննիսյանը. մարդ, որը, խայտառակությունից խուսափելու համար «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահության նիստի ժամանակ իմ եւ տասը գործընկերներիս ներկայությամբ ծնկաչոք համբուրեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի ձեռքը եւ ներողություն խնդրեց իր արած անամոթությունների համար: Հիմա էլ անհեթեթ ասուլիսներ տալով՝ փորձում է Գեղամյանի վրա ստվեր գցել: Անիմաստ եմ համարում մեկնաբանել այդ անսկզբունք քամելեոնի

ՍԻՄ-ն առաջարկում է դադարեցնել «Ժառանգության» գործունեությունը

Եվ ստեղծել միջուկային զենք «Հայաստանը պետք է դադարեցնի իր մասնակցությունը ԵԽԽՎ-ի աշխատանքներին, քանի որ այնտեղ խախտվում են մարդու իրավունքները, պետությունների ինքնիշխանությունը եւ այլն»,- ըստ լրատվական կայքերի՝ երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարել է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նա կարծում է նաեւ, որ Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն մտածեն «Ժառանգություն» կուսակցության գործունեությունը դադարեցնելու մասին. «Եթե Թուրքիան կարողանում է

ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՍՊԱՆՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Այս փաստերն արձանագրված են ԵԽԽՎ զեկույցում ԵԽԽՎ-ն հունվարի 27-ին քննարկեց Ֆրանսիայի պատվիրակ Միշել Հունոլթի (լուսանկարում) զեկույցը «Թուրքիայի ոչ մահմեդական փոքրամասնությունների եւ Թրակիայում մահմեդական փոքրամասնության խղճի ազատության եւ մարդու այլ իրավունքների մասին»: Թեեւ այս հարցը վերաբերում էր նաեւ Թուրքիայում ապրող մեր հայրենակիցներին՝ ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության որեւէ անդամ առաջարկներ չէր արել բանաձեւի նախագծի վերաբերյալ: Նաեւ չմասնակցեցին քննարկմանը.

«ՄԵՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՏ ԿԱՆՉՎԵԼ»

Այս հեռանկարը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը չի բացառում այն դեպքում, երբ Թուրքիան կշարունակի մեզ հետ խոսել նախապայմանների լեզվով:   – Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի հարցը վերջին շրջանում շատ ավելի ակտիվ կերպով շաղկապվում է ղարաբաղյան հարցի հետ, եւ թուրք-ադրբեջանական պաշտոնյաները ամեն առիթով խոսում են հայկական զորքերի դուրսբերման, տարածքային ամբողջականության եւ այլնի մասին: Իսկ հայկական կողմն սկսել

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՍԱՐՍԱՓԵԼԻ՜ Է ԲԱՐՁՐԱՑԵԼ

Երեկ կառավարության նիստում թվարկելով այն ոլորտները, «որտեղ մենք ունենք ակնառու հաջողություն»՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշեց ոստիկանության աշխատանքը. «Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ոստիկանության հեղինակությունը 2009 թվականին բարձրացել է շեշտակիորեն, այս ցուցանիշները դրա վառ վկայությունն են»: Դրա վկայությունն են նաեւ Գագիկ Շամշյանի բազմաթիվ լուսանկարներից մի քանիսը միայն՝ մեր ոստիկանության գործունեության մասին: «Ես թվարկեցի այն

Կայքերը կարգելափակեն

Ուկրաինայում ինտերնետից օգտվողները կզրկվեն առավել տարածված ԹՍՏվՑՈՍՑպ եւ ԿՊվՏՍսՈրրվՌՍՌ սոցիալական ցանցերից: Պատճառը Ուկրաինայի վարչապետ Յու. Տիմոշենկոյի հրահանգն է՝ փակել այդ 2 կայքերը, որոնք վնասաբեր ազդեցություն ունեն օգտատերերի վրա եւ կարող են ապակայունացնել երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակը: Այս իրավիճակը մեկնաբանել են Ուկրաինայի նախագահի գրասենյակում: Նշվել է, որ վերջին տարիներին ուկրաինական հասարակության գլխավոր ձեռքբերումներից մեկն է՝ խոսքի ազատությունը,

Հունվարի 29

ԽՈՅ (21.03-20.04)- Երկար սպասված հեռախոսազանգը ձեր մեջ ոգեւորություն կառաջացնի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Եթե ինչ-ինչ պատճառներով տխրել եք՝ մոռացեք ամեն ինչ ու լավ զվարճացեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ղեկավարությունը բարձր կգնահատի ձեր կատարած աշխատանքը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անսպասելի լուր կստանաք, որն այնքան էլ ձեզ դուր չի գա: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ժամանակն է, որ զուգընկեր ընտրելու հարցում կողմնորոշվեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Եթե նեղացրել

Ժամացույց՝ ժամացույցներից «Humans since 1982» դիզայներական կահույքի եւ ինտերիերի շվեդական ստուդիան թողարկել է նոր առանձնահատուկ ժամացույց, որը, անկասկած, ցանկացած բնակարանի ներքին հարդարումը կդարձնի յուրօրինակ: Նման անսովոր ժամացույց աշխարհը դեռ չի տեսել: Մեծ թվային ժամացույցը կազմված է 24 փոքրիկ սլաքավոր զարթուցիչներից, որոնցից յուրաքանչյուրն այնպես է լարված, որ հնարավոր է տեսնել եւ սլաքները, եւ ընդհանուր էկրանի վրա

Տատիկն ուզում է հանդիպել ՀՀ նախագահին. տաքսի՛ տրամադրեք

100-ամյա Մանյակ Բարսեղյանը պահանջում է վերադարձնել ԽՍՀՄ բանկում թողած 13000 ռուբլին Երկարակեցությունը նաեւ ճակատագիր է: Երկարակյաց լինելու, մեկ դարի հասնող տարիների բարձունքից աշխարհին նայելու երջանկություն ունի Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակչուհի Մանյակ Բարսեղյանը, որի հետ էլ զրուցեց «Առավոտը»: «Ջուլհականց Անդոնի թոռն եմ, Ոսկանանց Ղազարի հարսը»,- մեզ հետ իր խոսքն այսպես է սկսում Մարգահովիտի ամենատարեց բնակիչը՝

ՍԵՔՍՈՒԱԼ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՃԻՇՏ ՍՆՎԵՔ

Սեքսից առաջ օղի մի խմեք Եթե սեքսով զբաղվելու համար կոնկրետ օր եք որոշել, ապա սնունդ ընդունեք սեքսից առնվազն 40 րոպե առաջ, այն էլ ոչ մեծ քանակությամբ, որպեսզի ձեր ստամոքսը չծանրաբեռնվի։ Եթե ստամոքսը լիքն է հեղուկներով կամ տարբեր սննդատեսակներով, ստամոքսի հատվածում արյան կուտակում է լինում, որի պատճառով էլ թուլանում է սեռական համակարգի ակտիվությունը։ Այս մասին «Առավոտի»

ՍՊՈՐՏԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ «ՍՏԻՄՈՒԼ» Է ՏԱԼԻՍ

Լողով զբաղվող հաշմանդամություն ունեցող պատանիները անցյալ տարի լողի դաշնության կազմակերպած մրցումների ժամանակ բարձր հորիզոնականներ են գրավել: Մրցաշարերում հաշմանդամ երեխաների ցուցանիշները սպասվածից ավելին էին: «9 տարեկանից լողի եմ գնում: Ջուր շատ եմ սիրում, միշտ ցատկով եմ ջուրը նետվում։ Հիմա 2 մարզիչ ունեմ, բայց շատ մարզիչներ եմ փոխել: Ամեն տարի 1-2 անգամ գնում ենք Ծաղկաձոր կամ Սեւան,

ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա ճանաչված կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանի ծննդյան 55-ամյակին նվիրված հանդիսություն, որի ընթացքում կցուցադրվի նրա՝ բազմաթիվ հեղինակավոր մրցանակների արժանացած, ԱՄՆ-ից մինչեւ Ճապոնիա շրջագայած «Սահման» ֆիլմը: Հ. Խաչատրյանը ծնվել է Ախալքալաքում, հետեւաբար օժտված է ջավախեցուն հատուկ բոլոր լավագույն հատկանիշներով ու ուրույն աշխարհընկալմամբ: Նա ավարտել է Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի բաժնի

«Դրամարկղային» մտածողություն եւ ինքնակոչ աստղեր

Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը մտահոգված է «Բոլոր արվետագետներն աշխատում են միմիայն Երեւանի համար»,- ասում է Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը: Պալատի շենքը 54 տարվա պատմություն ունի: Մշակույթի պալատի տնօրենը չի հիշում այնպիսի մի տարի, որ Պալատը ներկայացումներով ու համերգներով  զբաղված չլիներ: Դա՝ անցյալում, իսկ այսօր դժվարությամբ է մտաբերում,

ՄԻԱԿ ԱՄՈՒՍԻՆ ԵՎ ՈՉ ՄԻ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ

Մոդել, դերասանուհի եւ լրագրող Մարի Ակսելը՝ իր եւ սեփական կարիերայի մասին Մոդել Մարի Ակսել Նուբարյանը չի պատրաստվում լքել հայրենիքը եւ իր գործունությունը շարունակել այլ երկրներում: «Այստեղ ինձ լավ եմ զգում»,- ասում է ռուսախոս Մարին ու հավելում, որ մտածել է նույնիսկ սերտել հայոց լեզվի քերականության կանոնները: «Ես մասնագիտությամբ, ինչպես գիտեք, լրագրող եմ, հեռուստահաղորդավար եւ ցանկություն ունեմ

ԹՈՒՐՔԵՐԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

Վկայակոչելով թուրքական «Turkishjournal»-ը՝ news.am-ը տեղեկացնում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն նախապատրաստում է իրավական փաստաթուղթ՝ Հայաստանի ՍԴ-ի որոշման, որտեղ կետ առ կետ կներկայացվեն ՍԴ-ի որոշման եւ ստորագրված արձանագրությունների բովանդակության տարբերությունները: Իսկ մինչ այդ, երեկ ԵԽԽՎ-ում Թուրքիայի հարցով զեկուցող Ռիա Օյմեն-Ռույտենը այդ կառույցի արտաքին հարաբերությունների հանձնաժողով է ներկայացրել Թուրքիայի վերաբերյալ իր պատրաստած զեկույցը: «Firatnews» գործակալության փոխանցմամբ՝ այն արդեն

ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ՈՒ ԿՈԼՈՒՄԲԻԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԵՄԻՆ ԵՆ

Հինգշաբթի օրը Վենեսուելայի ռազմական ուժերին պատկանող ուղղաթիռը խախտել է հարեւան երկրի՝ Կոլումբիայի օդային տարածքն ու թռիչք իրականացրել սահմանամերձ Արաուկա քաղաքի եւ Կոլումբիայի ռազմաօդային ուժերի օբյեկտների վրայով: «Նման գործողություններն անընդունելի են»,- երեկ հայտարարել է Կոլումբիայի ԱԳՆ-ն, որը Վենեսուելայի արտգործնախարարությանը բողոքի նոտա է հղել՝ պահանջելով բացատրություններ տալ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ՝ այս հարեւան պետությունները պատերազմի

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՑԵԼ

Հինգշաբթի օրը Ժնեւում մեկնարկել է Անդրկովկասում անվտանգության եւ կայունության ապահովման շուրջ բանավեճերի իններորդ փուլը: Խորհրդակցություններին, որոնք ընթանում են ՄԱԿ-ի, Եվրամիության եւ ԵԱՀԿ-ի հովանու ներքո, մասնակցում են Աբխազիայի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Հարավային Օսեթիայի պատվիրակությունները: «Newsru»-ի մատուցմամբ, ՌԴ ԱԳՆ-ն պահանջում է լուծել Վրաստանի ապառազմականացման խնդիրն ու վերականգնել նրա ռազմական հարձակողական այն վիճակը, որը կար մինչեւ 2008թ.

Իրանում մահապատժի ենթարկվեց երկու ընդդիմադիր

Հինգշաբթի օրը Իրանում մահապատժի դատապարտված 11 ընդդիմադիրներից երկուսի նկատմամբ այդ դատավճիռն իրականացվել է: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ՝ երեկ կախաղան են հանվել Մոհամմադ Ռեզա Ալի Զամանին եւ Արաշ Ռահմանիպուրը: Դատավճիռն իրականացվել է այն բանից հետո, երբ վերադաս դատարանը մերժել էր առաջին ատյանի դատարանի կայացրած այդ որոշումը բողոքարկելու՝ դատապարտյալների հայցը: Իրենց նկատմամբ համանման դատավճիռը մեղմացնելու խնդրանքով վերադաս դատարանին ուղղված

Ռուսաստանն ավելացնում է զենքի արտահանման ծավալները

2009 թվականին միայն «ՀՏրՏոՏՐՏվֆՍրտՏՐՑ»-ի խողովակներով Ռուսաստանը վաճառել է 7,4 մլրդ դոլարի զենք, ինչը 10%-ով ավելին է 2008թ. ցուցանիշից: Այս մասին, «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, ասել է այդ ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը: Վերջինս նաեւ հայտարարել է, թե Ռուսաստանը մտադիր է մեծացնել իր զենքի արտահանման ծավալները եւ նույնիսկ պատրաստ է զենք մատակարարել Իրաքին եւ Աֆղանստանին, եթե համապատասխան խնդրանք

Բարաք Օբաման առաջին անգամ տարեկան զեկույց ներկայացրեց

Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսում հանդես է եկել «Երկրում տիրող իրավիճակի մասին» իր առաջին՝ 80 րոպե տեւած տարեկան զեկույցով, որի առանցքային թեմաները ֆինանսական ճգնաժամը հաղթահարելն ու գործազրկության դեմ պայքարն են եղել: ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաեւ առողջապահական, գլոբալ ջերմացման խնդիրներին: BBC-ի մատուցմամբ՝ նա հայտարարել է, թե 2010թ.-ին իր համար առաջնահերթություն է լինելու աշխատատեղեր ստեղծելը,

Կիսաքանդ շինությունները սեփականատեր ունեն

Իսկ Վանաձորի երաժշտական դպրոցները անմխիթար վիճակում են Հետանկախության տարիներին ամենից շատ տուժել են մշակութային հաստատությունները: Մասնավորի հետ պետության անմրցակից վիճակից պարզ երեւում է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պարագայում որեւէ խոշոր բիզնեսմեն կարող է պալատ հիշեցնող հսկայական սուպերմարկետ վեր խոյացնել, իսկ պետությունն իր ողջ ռեսուրսով ի վիճակի չէ մշակութային օջախների հիմնանորոգման կամ վերանորոգման հարց լուծել, էլ չենք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031