Օրվա լրահոսը

ԽՈՅ 21.03-20.04: Ֆինանսական վիճակն այսօր առանձնակի մտահոգության տեղիք չի տա: ՑՈՒԼ 21.04-21.05: Պահանջվում է լինել համբերատար ու կենտրոնացած: Դա է ձեր աշխատանքի բնույթը: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Առօրյա հոգսերի եւ դժվարությունների առջեւ մի ընկրկեք: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր պարտավոր եք կատարել ավելի վաղ տված խոստումները: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Երեկոյան ձեր նախընտրած տղամարդուն հյուր հրավիրեք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Հնարավոր է, որ

Վերջին գրոհը չկայացավ

Երեկ Մոսկվայում շախմատի «Aeroflot Open» միջազգային մրցաշարը հատեց եզրագիծը: Ավաղ, չորս խմբերից եւ ոչ մեկում Հայաստանը մրցանակակիր չունեցավ, թեեւ ուժեղագույնների «A1» խմբում նախավերջին օրը նման հույսեր դեռ կային: 8-րդ տուրում մեր շախմատիստներից հինգը հաղթանակ տարավ, իսկ Արտաշես Մինասյանը եւ Գաբրիել Սարգսյանը իրադարձությունները հաջող զարգանալու դեպքում անգամ հաղթող դառնալու հեռանկար ունեին: Սակայն վճռորոշ խաղափուլը նրանց մոտ

Չհնացող թեմա

Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում՝ Կարապետիչ-Մազմանյան հակամարտության մասին Չնայած նրան, որ Տիգրան Կարապետյանին վիրավորելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել Արմեն Մազմանյանին 300.000 դրամով տուգանելու մասին, այնուհանդերձ, թեման դեռ «չի հնանում»: Այն քննարկվում է մշակույթի հետ քիչ թե շատ կապ ունեցող բոլոր բուհերում: Օրինակ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանող

«ԵՎՐԱՏԵՍԻԼ 2007» ԿՄԵԿՆԻ ՀԱՅԿՈՆ

Հայաստանյան քվեարկությունը վերջնակետին չի հասել, բայց երաժշտական աշխարհում արդեն վստահ են՝ ով է Հայաստանը Ֆինլանդիայում ներկայացնելու: «Առավոտը» տեղեկացրել է Հ1-ի եթերում փետրվարի 23-ին, 24-ին եւ 25-ին կայանալիք «Եվրատեսիլ-Հայաստան» երգի մրցույթի մասին, որի արդյունքում հաղթող երգը կներկայացվի Հելսինկիում կայանալիք «Եվրատեսիլ 2007» մրցույթի եզրափակիչ փուլին: Ժամանակին հայտնել էինք նաեւ, որ Հ1-ը մրցույթին մասնակցելու համար ընդունում է երգերի

Ինչպե՞ս չափել վաստակը

ՀՀ-ում գիտնականների վաստակը եւ գիտական ինստիտուտների արդյունավետությունը գնահատող սանդղակներ չեն գործում, մինչդեռ ամբողջ աշխարհում դա ընդունված ձեւ է: Փետրվարի 1-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթներին եւ նշվել է, որ «գիտության ոլորտում բարեփոխումների հիմնական նպատակը գիտելիքի վրա հիմնված տնտեսության եւ հասարակության ստեղծումն է, որում պետք է վճռորոշ դերակատարություն ունենա

ՈՉ ԹԵ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ, ԱՅԼ ՍՊԱՆՎԵԼ Է

Այս համոզմանն են Տավուշի մարզի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում երկու տարի առաջ հրազենային վնասվածքով սպանված Հայկ Սարգսյանի հարազատները: Արագածոտնի մարզի Ավան գյուղի 22-ամյա բնակիչ Հայկ Սարգսյանը բանակից այդպես էլ տուն չվերադարձավ: Բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո նա մեկնեց բանակ: Սպասվածի պես Հայկի համար ծառայությունն այնքան լավ է ընթանում, որ նրան պաշտպանության նախարարության կողմից շնորհվում է

Ցուցարարները կրկին անտեսվեցին

Իրացման գոտու բնակիչների մի մասը սեփականության վկայական դեռ չի ստացել Երեկ կառավարության շենքի առջեւ կրկին ցույցի ելած Կոզեռն թաղամասի բնակիչներին այս անգամ միացել էին նաեւ Կոնդի, Մյասնիկյան պողոտայի, Վերին ու Ներքին անտառային փողոցների բնակիչները: Նրանց բոլորին էլ պետությունը զրկել էր սեփականության իրավունքից: Բողոքի ակցիան տեւեց մոտ 5 ժամ, որի ընթացքում ցուցարարները գոչյուններով դիմում էին վարչապետին,

ՏԱՔՍԻՆԵՐԸ ՍՏՎԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԿԳԱ՞Ն

Լիցենզավորման մասին օրենքի պահանջը շատ «փափախ» տաքսիների կստիպի հարկերից խուսափելու նոր ձեւերի դիմել: Այս տարվա հունվարից ուժի մեջ է մտել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է նաեւ տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու անհատների գործունեությունը: Ըստ այդ օրենքի, այսուհետեւ տաքսիները պետք է լիցենզավորվեն ու միայն այդ դեպքում իրավունք ունենան վճարովի հիմունքներով ուղեւոր փոխադրել: Մեր

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը դարձյալ դժգոհեց քաղաքական գովազդի համար սահմանված բարձր սակագներից. «Օրենքով 60 միլիոն է նախատեսված նախընտրական հիմնադրամում ունենալու համար. այդքան կարող է ծախսել կուսակցությունը քարոզչության համար: Ուրեմն, այս սակագներով, որոնք սահմանել են Հայաստանի հեռուստաընկերությունները, եթե քարոզչություն արվի՝ ընդամենը 9 ժամ կարող է կուսակցությունը վճարել

Գո՛րծ ենք անում, գո՛րծ

Կեսկատակ արձանագրեց «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում երեկ իր ունեցած ելույթների կապակցությամբ: Երեկ Վիեննայում իր աշխատանքներն է սկսել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի աշխատանքներին չի մասնակցում ԵԱՀԿ ԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Իսկ պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը, որը մեկնել է Վիեննա մեզ հաղորդեց, «Փետրվարի 22-ի առավոտյան Մշտական կոմիտեի (դրա անդամներն են

«ԿՈԱԼԻՑԻՈՆ ՈՒԺԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՌՃԱԿԱՏՈՒՄ ՉԿԱ»

Երեկ երկքաղաքացիության քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ՀՀԿ-ն մտահոգված է Երկքաղաքացիության փաթեթի քննարկումներում ՀՀԿ խմբակցությունը պարզապես պարոնյանական հերոսների պես էր իրեն պահում, որը կարելի է այսպես գնահատել. «Դեմ ըլլալով՝ կողմ եղան»: Սամվել Նիկոյանը հայտարարեց. «Ասում են, այս օրենքի նախագիծը քվեարկելուց առաջ մենք պետք է հստակ իմանանք՝ քվեարկությունից առաջ ինչպե՞ս ենք նայելու մեր սփյուռքահայ

«ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏԸ» ՉԻ ՎՃԱՐՈՒՄ ՔԱՂԱՔԻ ՀԱՐԿԵՐԸ

Իրավասուները չեն հերքում եւ չեն հաստատում այս տեղեկատվությունը՝ նախընտրելով ուղղակի փախչել պատասխանից: Երեկ օրվա կեսը վատնեցինք մի պարզ տեղեկատվություն ճշտելու վրա: Այն է՝ որ «Մուլտի գրուպ» ընկերությանը պատկանող «Արարատցեմենտ» գործարանը Արարատի քաղաքապետարանի բյուջեին 50 մլն դրամ է պարտք՝ վերջին տարիներին չվճարված հողահարկի եւ գույքահարկի դիմաց: Առաջին հերթին, բնականաբար, դիմեցինք Արարատի քաղաքապետ Հակոբ Թովմասյանին: Նա պատասխանեց,

ԳԵՂԱՄՅԱՆՆ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԷՍՏՈՆԻԱՅԻՆ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը երեկ Վիեննայում երկու ելույթ է ունեցել: ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հարցերի կոմիտեում իրենց ելույթներում Ռուսաստանի Պետդումայի նախագահի տեղակալ Լյուբով Սլիզկան եւ պատվիրակության անդամ Վլադիմիր Կուլակովն անդրադարձել են Էստոնիայի խորհրդարանում քննարկվող՝ անհայտ զինվորի շիրիմի տեղափոխման հարցին: Եվ Արտաշես Գեղամյանն էլ է ելույթ ունեցել այդ հարցի կապակցությամբ. «Մասնավորապես ասացի, թե

ԽՈՅ 21.03-20.04: Այսօր զգացմունքներին պետք չէ ազատություն տալ: ՑՈՒԼ 21.04-21.05: Բացառված չէ, որ մտերիմների միջնորդությամբ որոշակի գումար հայտնվի ձեր ձեռքին: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրը ծառայեցրեք այլընտրանքային կայուն եկամուտ ունենալուն: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Փորձեք որքան հնարավոր է շուտ կարգավորել ձեր ֆինանսական վիճակը: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Արտակարգ իրավիճակները կարող են հոգեկան ճգնաժամի պատճառ դառնալ: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Նոր ծանոթությունները ձեր կյանքը

ՅՈԹԵՐՈՐԴ ՏՈՒՐՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ ՄԵՐՈՆՑ ՀԱՄԱՐ

Մոսկվայի «Իզմայլովո» հյուրանոցային համալիրում ավարտին մոտեցող շախմատի «Aeroflot Open» միջազգային մրցաշարի յոթերորդ տուրն ուժեղագույնների «A1» խմբում հանդես եկող հայաստանցի գրոսմայստերների համար անհաջող ստացվեց: Ասվածը վերաբերում է գլխավորապես առաջատարների խմբում ընթացող մեր երկու գրոսմայստերներին՝ Արտաշես Մինասյանին եւ Վլադիմիր Հակոբյանին, ովքեր պարտություն կրելով՝ մի փոքր բարդացրել են մրցանակային աղյուսակում իրենց վիճակը: Երեկ կայացած ութերորդ տուրից առաջ Արտաշեսը

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՀԴԿ-ԻՆ

Արամ Գասպարիչը պատասխանում է «Սա մի տեսակ գաղտնի ծառայության հետախուզության տպավորություն է թողնում: Կրնկակոխ հետեւել են մեր գործողություններին, փորձել են փաստեր հավաքել, վերլուծություններ անել… Որովհետեւ «դոսյեի» տպավորություն է թողնում՝ ուղղակիորեն նպատակ ունենալով համոզմունք առաջացնել, թե ՀԴԿ-ն չի կարող գոյատեւել, եթե որեւէ մեկի հովանու տակ չի»,- այսպիսի տպավորություն է ստացել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին եկամտաբեր է

Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի, այն գրավում է Թուրքիա ժամանող զբոսաշրջիկներին: Երեկ «Ուրբաթ» ակումբում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հ/կ գրասենյակի պատասխանատու Սամվել Կարապետյանը խոսեց Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս գտնվող հայկական հուշարձանների վիճակի մասին: Պրն Կարապետյանը մասնավորապես անդրադարձավ ապրիլի սկզբներին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման եւ վերանորոգման աշխատանքներին: «Եկեղեցու վերականգնման աշխատանքները բարձր որակով եւ նախանձելի մակարդակով են

Համով պատառ՝ քաղաքի կենտրոնում

«Երառսպասարկում» ՓԲԸ-ի աշխատակիցները վստահ են, որ ընկերության զբաղեցրած շենքը կսեփականաշնորհվի՝ առանց իրենց մասնակցության: «Այրարատ» կինոթատրոնի դիմաց գտնվող Առեւտրի վարչության շենքը կառուցվել է 1956 թվականին: Անկախության տարիներին այդ վարչությունը վերակազմավորվել է «Երառսպասարկում» ՓԲԸ-ի, որը գործում է առայսօր: 90-ականների սկզբից շենքը «սեփականաշնորհման գործընթացի» մեջ է, սակայն, մասնավորապես, առեւտրի, սպասարկումների եւ զբոսաշրջության նախկին նախարար Գառնիկ Նանագուլյանի ջանքերով սեփականաշնորհումը

ՇԻՐԱԶԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԸ ՔԱՆԴՎՈՒՄ է

Արդեն քանի տարի կրթօջախը դուրս է մնում առաջնահերթության սկզբունքով վերանորոգվող դպրոցների ցանկից: Աերացիա թաղամասում գտնվող միակ՝ Հովհաննես Շիրազի անվան թիվ 169 դպրոցը մեծապես տուժել է 1988-ի երկրաշարժից: Շենքի առաջին հարկից մինչեւ չորրորդը՝ արտաքին պատի երկայնքով, մի այնպիսի ճաք է ձգվում, որի ճեղքից տեսանելի է հակառակ կողմը: Թեեւ 2003-ից մինչեւ օրս կրթօջախը քանիցս հայտնվել է ըստ

Անվտանգությունը թանկ հաճույք է

Վթարային շենքերի ամրացման համար քաղաքապետարանը էժան տարբերա՞կն է ընտրել Արդեն երեք տարի է՝ Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի վթարային շենքերի նորոգման աշխատանքներ է իրականացնում: Նորոգման ենթակա հաշվառված 120 շենքից մինչ օրս վերանորոգվել է 3-րդ կարգի վթարային 28 շենք: Չնայած սրան, քաղաքաշինության ոլորտի փորձագետները գտնում են, որ այդ նոր ամրացված շենքերն ամենեւին էլ սեյսմակայուն չեն եւ անգամ 6

ԻՆՉՈ՞Ւ ԻՋԵՑՐԻՆ ՑԵՄԵՆՏԻ ԳԻՆԸ

Ըստ «Միկացեմենտ» գործարանի տնօրենի, պատճառը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի զգուշացումը չէ: «Միկացեմենտ» ընկերությունն այս տարվա հունվարի 1-ից ցեմենտի գինը 1 տոննայի հաշվարկով 2000 դրամ իջեցրել է: Թե ինչն է էժանացման բուն պատճառը՝ տարբեր կերպ կարելի է մեկնաբանել: Բանն այն է, որ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մի շարք շուկաներում 2006-ի դեկտեմբերին ուսումնասիրություններ էր արել ու պարզել,

ԱՆՏԵՂՅԱԿ ՈՒ ԱՆՏԱՐԲԵՐ

Ընդդիմադիր պատգամավորները, որոնք միշտ բողոքում են, թե հեռուստաեթերն ամբողջովին հայտնվել է իշխանության վերահսկողության ներքո՝ անտարբեր են դառնում, երբ հնարավորություն է առաջանում օրենքով փոխել այդ վիճակը: Ահա փետրվարի 20-ին էլ, երբ ԱԺ-ն քննարկում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող փաթեթը՝ առանձնապես լայն քննարկում չծավալվեց, եւ

Դուրս գալ «անցյալի թակարդից»

«Թե ով կհաղթի՝ կարեւոր է, բայց ավելի կարեւոր է՝ ինչպես կհաղթի»,- կարծիք է հայտնել «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը՝ «Ուոլ Սթրիթ Ջորնալ» հեղինակավոր ամերիկյան թերթի հոդվածում անդրադառնալով առաջիկա ԱԺ ընտրություններին: «Իմ երկիրը տառապում է ոչ ժողովրդավարական քաղաքական համակարգից եւ լայնորեն տարածված կաշառառությունից: Հայաստանի քաղաքացիներն ազատ չեն: Մեր լրատվամիջոցները վերահսկվում են պետության կողմից, եւ հեռուստաեթերը

Վարչապետը եւ նախարարները կարող են լինել երկքաղաքացի

Իսկ ՀՀ նախագահը, պատգամավորները եւ ՍԴ անդամները՝ ոչ Երեկ տասը րոպեից ավելի խորհրդարանի աշխատանքները պարզապես ձախողված էին: Նիստը վարող Վահան Հովհաննիսյանը օրակարգում եղած բոլոր օրինագծերի անունները պարտաճանաչորեն ընթերցում էր եւ ընթացքում հայտնում, որ սպասում են նախարարներից մեկին: Գաղտնիք չէր, որ այդ խորհրդավոր նախարարը արդարադատության նախարարն էր, որն էլ պետք է ներկայացներ մի շարք օրինագծերի փաթեթները

ՄԻ՛ ՊԱՐՏԱԴՐԵՔ ՄԵԶ ԱԺ-Ի, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԺԷԿ-Ի ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ

Ասում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը – ՀՀ նախագահի՝ Սահմանադրական դատարան դիմելուց 1 ամիս առաջ՝ 2006-ի նոյեմբերի 29-ին, ասուլիսում վստահեցրել էիք, թե ԱԺ կանոնակարգով Հ1-ին հեռարձակումներ պարտադրելու հարցը հանել եք օրակարգից, որ ընդդիմությունն այն չշահարկի ընտրություններից առաջ եւ դրան հետո եք անդրադառնալու: Այս վստահեցումը յուրօրինակ «փափուկ բա՞րձ» էր, եւ այդ պատճառով այդքան անակնկալ

ԱՄՆ-ՈՒՄ «ԸՆԴԴԻՄԱԴԻՐ» ԵՆ

Առաջիկա ԱԺ ընտրություններում ԱՄՆ-ում ապրող ՀՀ քաղաքացիները Հայաստանի իշխանություններին ձայն չեն տա Օրերս «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը վերադարձել է ԱՄՆ-ից, ուր մեկնել էր այդ երկրի Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հրավերով՝ «Կարնեգի» կենտրոնում Հայաստանում նախընտրական գործընթացների վերաբերյալ զեկույցով հանդես գալու համար: Այդ այցի մասին հատկապես իշխանամետ մամուլում մի քանի կծու հրապարակումներ էին եղել, որոնց հպանցիկ

ԴԱԼԼԱՔՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «ՀՌԱՀ կանոնակարգ» օրենքներում փոփոխություններ եւ լրացում կատարելու օրինագծերը երեկ նախ չընդունվեցին՝ ստանալով 65 «կողմ» ձայն: Չապահովվեց քվորումը: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը սա այսպես գնահատեց. «Պատգամավորները չեն ուզում, որ ԱԺ-ն հնարավորություն ունենա մարդ նշանակել ՀՌԱՀ-ում»: ՄԱԿ խմբակցության անդամ Գրիգոր Ղոնջեյանը հայտարարեց, թե թյուրիմացություն է եղել՝ պատգամավորները չեն կողմնորոշվել, թե որ օրենքն

ԽՈՅ 21.03-20.04: Կյանքի որոշ ոլորտներ այսօր կկարգավորվեն: ՑՈՒԼ 21.04-21.05: Շփումները հատկապես հակառակ սեռի հետ ներդաշնակ կլինեն: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Կարեւոր դեր կկատարեն անձնական ծանոթները: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը հաջող կընթանա մտավոր ոլորտի մարդկանց համար: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Աշխատանքում կարելի է խոշոր ռիսկի դիմել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Խորաթափանցությունը կօգնի գլուխ հանել բազմաթիվ խրթին իրավիճակներից: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Առաջինը լինելու համար ստիպված

ՄՈՐԵԼԻԱՅՈՒՄ ԵՐԵԿ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԷԻՆ

Մեքսիկայի Մորելիա քաղաքում ընթացող շախմատի «24 Torneo International de Ajedrez Morelia-Linares 2007» գերմրցաշարի երրորդ տուրում Վեսելին Տոպալով-Պետեր Լեկո, Պյոտր Սվիդլեր-Վասիլի Իվանչուկ, Ալեքսանդր Մորոզեւիչ-Լեւոն Արոնյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի եւ միայն Վիշվանաթան Անանդը սեւերով պարտության մատնեց Մագնուս Կարլսենին: Մորոզեւիչ-Արոնյան պարտիայի սկզբում ռուսաստանցին մրցակցի արքայական թեւի վրա հզոր գրոհ կազմակերպելու լավ հեռանկար ստացավ, սակայն Լեւոնի հստակ պաշտպանության շնորհիվ

«Եթերում բորշչ է ու ջրիկ սուպ»

Երեկ «Ուրբաթ» ակումբում կայացած ասուլիսում նման կարծիք հայտնեցին հեղինակ-կատարողներ Արմեն Մովսիսյանն ու Վահան Արծրունին: Արմեն Մովսիսյանի կարծիքով, այսօր շատերը միայն թանկարժեք ներքնաշորեր ունենալու համար են ձգտում աստղ դառնալ: Այս համոզման է նաեւ Վահան Արծրունին: «Մեր հեռուստաալիքներով անընդհատ ցուցադրում են, որ հոլիվուդյան ինչ-որ աստղի տուն մի քանի միլիոն արժե կամ ներքնաշորը՝ մի քանի հազար: Դրա համար

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031