Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 23,2007 00:00

\"\"ԽՈՅ 21.03-20.04: Ֆինանսական վիճակն այսօր առանձնակի մտահոգության տեղիք չի տա:

ՑՈՒԼ 21.04-21.05: Պահանջվում է լինել համբերատար ու կենտրոնացած: Դա է ձեր աշխատանքի բնույթը:

ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Առօրյա հոգսերի եւ դժվարությունների առջեւ մի ընկրկեք:

ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր պարտավոր եք կատարել ավելի վաղ տված խոստումները:

ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Երեկոյան ձեր նախընտրած տղամարդուն հյուր հրավիրեք:

ԿՈՒՅՍ 24.08-23.09: Հնարավոր է, որ աշխատանքի հետ կապված հեռանկարային առաջարկ ստանաք:

ԿՇԵՌՔ 24.09-23.10: Օրն անցկացրեք ընտանիքի անդամների շրջապատում:

ԿԱՐԻՃ 24.10-22.11: Զգուշացեք իշխանությունը զավթելու համար պայքարից:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12: Հնարավոր է, որ ձեր կարիերայի զարգացման համար նոր հիմքեր ստեղծվեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 22.12-20.01: Եթե հարազատները քիչ են շփվում ձեզ հետ, մի նեղացեք: Նրանք այս ընթացքում շատ են ծանրաբեռնված:

ՋՐՀՈՍ 21.01-19.02: Ձեր եկամուտները գալիս են տարբեր աղբյուրներից: Աշխատեք դրանք չկորցնել:

ՁՈՒԿ 20.02-20.03: Բացառված չէ, որ շրջապատում ձեզ համար տարօրինակ իրադարձություններ կատարվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել