Օրվա լրահոսը
ԵԴԵՍԻԱ. ԿՈՐՈՒՍՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Տավուշցի Ռուբեն Սիմոնյանը ամեն ինչ անում է, որ Ռուսաստանի հայկական գյուղում հայեցին ու հայկականը վառ մնան: Ռուբեն Սիմոնյանը: Եդեսիայի հայկական եկեղեցին: Եդեսիայի դպրոցում: Իջեւանցի 71-ամյա գրող, հրապարակախոս, 11 գրքի հեղինակ Ռուբեն Սիմոնյանը պրպտուն բնավորություն ունի: Երիտասարդական ավյունով շրջում է Տավշո մարզում, զննում առեւտրական հին ճանապարհներին գտնվող հուշարձանները: Հետո դուրս գալիս մարզից ու Հայաստանից, հասնում հեռավոր
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ 2009 թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության տարածած հանցագործությունների բացահայտման վերաբերյալ օպերատիվ տեղեկատվությունից ընդհանուր առմամբ տպագիր մամուլում օգտագործվել է 1820 հաղորդագրություն: 1. «Առավոտ»՝ 451 2. «Հայկական ժամանակ»՝ 163 3. «Հայոց աշխարհ»՝ 209 4. «Ժամանակ»՝ 78 5. «Ազգ»՝ 118 6. «Նովոյե Վրեմյա»՝
ՊԱՇՏՊԱՆԸ ՀԻՎԱՆԴԱՑԱՎ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ պետք է լսվեր ոստիկանության երկու աշխատակիցների՝ Գեղամ Հարությունյանի եւ Հովհաննես Ղուկասյանի պաշտպան Արշակ Թովմասյանի պաշտպանական ճառը: Նախորդ օրը փաստաբանը խնդրել էր 1 օր ժամանակ՝ ճառին պատրաստվելու համար: Ոստիկանների համար, որոնք մեղադրվում են «Մարտի 1-ի» գործով քաղաքացիների նկատմամբ ոչ իրավաչափ գործողություններ կիրառելու համար, մեղադրողը
ՍԱՎԱՆՈՎ ԿԱԽՎԵԼ ԷՐ
«Առավոտի» տեղեկություններով, արդարադատության նախարարության «Վարդաշեն» ՔԿՀ-ում սավանի միջոցով կախվել էր Ռոբերտ Կարապետյանը («Բուդո» մականունով): Նա մինչ դատապարտվելն աշխատել էր ներքին գործերի նախարարությունում: Պաշտոնապես այդ լուրը երեկ ճշտել չհաջողվեց:
«ՄԱՏԱՂԻՍԻ» ԳՈՐԾԸ ԴԵՌ ՁԳՁԳՎՈՒՄ Է
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց մեծ աղմուկ հանած գործերից մեկի՝ «Մատաղիսի» դատավարությունը: Այն 1,5 տարի է, ինչ ընթանում է, սակայն այնպիսի տպավորություն է, որ ոչ սկիզբ ունի, ոչ ավարտ: Եվ իրականում դժվար է կողմնորոշվել, թե ովքե՞ր են ԼՂ Մատաղիս գյուղի զորամասում 2003թ. դեկտեմբերի 24-ին կատարված սպանության հեղինակները: Հիշեցնենք, որ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի
Գյումրիում կենդանի մարդու են այրել
Գյումրիի քաղաքապետարանի հավաքարարներն էին Մարդուն կենդանի վառելը Գյումրիի պատմության մեջ չլսված դեպք էր: Գյումրեցիները սկսել են անհանգստանալ, որ իրենց հյուրընկալ քաղաքում ինկվիզիցիայի ժամանակաշրջանն է վերադառնում: Հունիսի 12-ին քաղաքի կենտրոնական փողոցներն ավլող 21-ամյա Անատոլի Բարիչենկովը, 25-ամյա Գեւորգ Գեւորգյանը, 23-ամյա Սարգիս Թադեւոսյանն ու 55-ամյա Հարություն Գեւորգյանը, Բարիչենկովի կնոջ՝ անչափահաս Ալվարդ Թադեւոսյանի «թասիբը քաշելու» նպատակով դաժանորեն «պատժել» են
ԱԿՑԻԱ ԷՐ՝ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ
Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը վնասվածք է ստացել պատերի ետեւում Երեկ «Առավոտը» տեղեկացրել էր, որ Մհեր Ենոքյանը փորձել է ինքնասպան լինել՝ դանակ խրելով կոկորդը, երբ նրան փորձել են բերման ենթարկել: Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանն իր ծնողներին՝ Վարդուհի Օհանյանին եւ Դավիթ Ենոքյանին հանդիպել էր այս տարվա սեպտեմբերին: Կարճ տեսակցությամբ: Ցմահ ազատազրկման դատապարտվածներն իրավունք ունեն տարվա
Ողջ տարին՝ գյուղացու կողքին
Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը տարվա ընթացքում իր գերատեսչության կատարած աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսը սկսեց իր պատվին նկարահանած հատուկ ֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմում ամենայն մանրամասնությամբ ներկայացվում էր տարվա ընթացքում նախարարի՝ հեռավոր գյուղեր կատարած այցելությունները, նրա սրտացավ վերաբերմունքը գյուղացու դարդ ու ցավի հանդեպ: Նախընտրական գովազդ հիշեցնող ֆիլմից հետո, նախարարը շարունակեց իր գործունեության այլ մանրամասները, հիմնականում՝ ձեռքբերումները ներկայացնել բանավոր
Աբովյանի մուտքը՝ միայն քաղաքապետի ավտոբուսներով
Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը հրահանգել է, որ աբովյանցիները քաղաք մտնեն միայն իրեն պատկանող «Բոգդաններով»: Դեկտեմբերի 14-ից Երեւանից Աբովյան մեկնող երթուղայիններն այլեւս չեն մտնում Աբովյան: Քաղաք չհասած՝ դրանք կայանում են խորհրդային ժամանակաշրջանում որպես ավտոկայարան ծառայած վայրում, որը քաղաքի բնակելի մասից բավականին հեռու է: Նման կարգադրություն է արել Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը: Նշված երթուղին սպասարկող թիվ 267,
«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԾԱՌԱՅԵԼ ՔԵԶ, ԱՂԱ ՋԱՆ»
Հաճախ վստահեցնում են պաշտոնյաներն իրենց վերադասին, սակայն երբ բանը հասնում է իսկապես «ծառայելուն», խոստումն ուրանում են: Սյունիքի մարզի Ագարակ եւ Մեղրի քաղաքների բնակիչների վրա հեղուկ գազը, ի տարբերություն Երեւանի բնակիչների, կրկնակի թանկ է նստում: Սա այն դեպքում, երբ Իրան-Հայաստան գազատարը անցնում է, ինչպես բնակիչներն են ասում, իրենց քթի տակով. «Գազը տանում-հասցնում են Երեւան, հետո նոր
Ճգնաժամը լավ է ազդել
Նախագահի վերահսկողական ծառայությունը ընդերքօգտագործման ոլորտում մի շարք չարաշահումներ էր նկատել, որի համար որոշ հանքարդյունահանողներ պետք է պատժամիջոցներ կրեն: Այս առնչությամբ երեկ հրավիրած տարեվերջյան ասուլիսում էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, արդարացրեց հանքարդյունահանողներին՝ ասելով, որ օրենսդրությունն է չափազանց անկատար, դրա համար էլ նման խնդիրներ են առաջացել. «Կան դեպքեր, երբ մարդիկ կարողացել են մի քանի մրցույթների
Մանկատան երեխաներին գցել են դռնեդուռ
Վերահսկիչ պալատի նախագահն առաջարկում է մանկատան երեխաներին գյուղական վայրերից բնակարաններ հատկացնել: Վերահսկիչ պալատի (ՎՊ) խորհրդի երեկվա նիստին հաջորդած բրիֆինգում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց պալատի հերթական բացահայտումները: Այս անգամ վերահսկողներն ուսումնասիրել են, թե ինչպես են օգտագործվել Պետական գույքի կառավարման վարչությանն ու Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ պետական բյուջեից հատկացված միջոցները: Բացի այդ, Ի. Զաքարյանն անդրադարձավ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՀՐԱՊԱՐԱԿԻ՞ ԿԱՇԱՌԱԿԵՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը նույն խնդրի առաջ են կանգնել «Միայն հարկային համակարգում 2000-ից ավելի կաշառակեր կա»,- այս հայտարարությունն արել է ոչ թե հարկահավաքներից «վառված» մի հարկատու, գործարար կամ տոնավաճառում աշխատող վաճառական, այլ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այն, որ հարկայինի աշխատակիցները կոռումպացված են, վարչապետը շարունակ շեշտում է նաեւ կառավարության նիստերի ժամանակ, Ազգային
Անվտանգության խորհուրդը արդյունավետ է աշխատել
Վստահ է Արթուր Բաղդասարյանը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ ամփոփել է 2009 թվականին Ազգային անվտանգության խորհրդի կատարած աշխատանքը՝ նշելով, որ ԱԱԽ-ն մեկ տարվա ընթացքում գումարել է 8 նիստ, որոնց քննարկման առարկա են դարձել Հայաստանի ներքին եւ արտաքին անվտանգության, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական կյանքին առնչվող մի շարք կարեւոր հարցեր, մասնավորապես՝ Հայաստանում պաշտպանության ռազմավարական բարեփոխումների իրականացումը,
«ԴԱՐԻ ՀԱՆՃԱՐ» ԴԵՌ ՉԻ ԾՆՎԵԼ
Այն, որ ՍԴՀԿ երիտասարդական «Սարգիս Տխրունի» կառույցի ատենապետն այսօր հռչակվել է կուսակցության ատենապետ, առիթ դարձավ, որ ՀՀՇ երիտասարդական թեւի ղեկավար, կուսակցության վարչության անդամ Կարեն Կարապետյանն «Առավոտի» հետ կիսի կուսակցությունների երիտթեւերի ղեկավարների «վերելքի» առիթով վերջին տարիների իր դիտարկումները: Մասնավորաբար՝ «Մի շրջան տարբեր ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչներ՝ «Հանրապետություն», ՕԵԿ, «Ազգային միաբանություն» եւ այլն, իրար ետեւից լքեցին
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԻ Է ԱՆՑԵԼ
«Հայ-թուրքական միջպետական արձանագրությունների ստորագրումից անցել է 2 ամիս, սակայն արձանագրությունների վավերացման ուղղությամբ դեռեւս էական տեղաշարժեր չեն նկատվում: Թուրքական կողմը ձգձգում է արձանագրությունների վավերացումը՝ շարունակաբար փորձելով այս գործընթացը կապել ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Նման քաղաքականությունից օգտվում է Ադրբեջանը՝ կոշտացնելով իր դիրքորոշումը եւ ռազմաշունչ հայտարարություններով փորձում շարունակել սպառնալիքների իր քաղաքականությունը»,- ասված է վերջերս վարչապետի հովանավորությամբ ստեղծված Արմենական-ՌԱԿ-ի երեկ
«Անկումը դանդաղ, բայց հաստատուն նահանջում է»
Վստահ է Սերժ Սարգսյանը Թեեւ տնտեսական ճգնաժամի նախնական փուլում որոշ կանխատեսումներ եղան, թե Հայաստանի նման փոքր տնտեսության համար նման մարտահրավերը կարող է հանգեցնել գործարար եռանդի նվազեցման, սակայն ժամանակը ցույց տվեց, որ եռանդի ու ակտիվության պակաս եւ դրա նշաններ չկան: Ըստ panorama.am-ի, այս իրողությունն արձանագրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ այսօր
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՅՑՆ Ա՞ՂԲ Է
Համենայնդեպս, Անդրանիկ Քոչարյանի դիտարկմամբ, Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի զեկույցն այդպես են գնահատել Հայաստանի հարցով համազեկուցողները: Երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում տեղադրվել է ԽՎ-ի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի արձագանքը «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր եւ արդեն լուծարված հանձնաժողովի զեկույցի առնչությամբ: Համանախագահողների կազմած 12 էջանոց այդ փաստաթուղթը հենց այն է, ինչ
«ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՂՆԵՐԸ ԹՈՂ ՆԱԽ ԿԱՐԴԱՆ ԱՅՆ»
Առաջարկում է մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրած ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: – ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում սպասվում էր ձեր գլխավորած մարտիմեկյան հանձնաժողովի եզրակացության քննարկումը, սակայն համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի զբաղվածության պատճառով այդ քննարկումը տեղի չունեցավ: Որպես հանձնաժողովի նախագահ՝ մի քիչ վիրավորած չե՞ք զգում, որ ձեր զեկույցը չքննարկվեց: – Անկեղծ ասած, եթե հիշում
ՑՐՏԻ-ՄԹԻ ՕՐԵՐ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Եվրոպայում շարունակվում է պահպանվել սաստիկ ցուրտ եղանակ, չեն դադարել նաեւ ձյունե փոթորիկները, որոնց հետեւանքով մահացել է ավելի քան 80 հոգի: Մի շարք երկրներում կաթվածահար է եղել երթեւեկությունը, պարբերաբար անջատվում է էլեկտրաէներգիան: Կարդացեք նաեւ՝
Դեկտեմբերի 22
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեր տրամադրությունը շատ բարձր կլինի, որը պայմանավորված է հաճելի անակնկալներով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր, հնարավոր է վրիպեք: Աշխատելիս մի տարվեք ուրիշ մտքերով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտյան անսպասելի
ՋԻՎԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ԼՈՒՅՍԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ»
Կամ նոր ներկայացում՝ պոեզիայի թատրոնի խաղացանկում 1991թ. «Կոչեմ ապրողաց» ներկայացմամբ Վանաձորի թատրոնների շարքում ավելացավ եւս մեկը՝ պոեզիայի թատրոնը (գեղ. ղեկ.՝ Ջիվան Սարգսյան): Վերջերս Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղի 70/179 մոտոհրաձգային գումարտակից սկիզբ առավ Ջիվան Սարգսյանի «Լույսի հայրենիքը»: Այս տարիներին բեմադրվել են «Ես իմ անուշ Հայաստանի» (նվիրված Չարենցի 100-ամյակին. 1997թ.), «Հավերժի ճամփորդ», «Ձոն փառքի», «Լինել»
Երեխաների ճարպակալման գենետիկական պատճառը
Գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է փոքր տարիքին հատուկ խիստ ճարպակալման գենետիկական պատճառները: Հետազոտություններն անցկացրել էին ինչպես ԱՄՆ-ի Քեմբրիջի համալսարանի, այնպես էլ բրիտանական Սենգեր համալսարանի մասնագետները: Հետազոտությանը մասնակցել են ճարպակալման խիստ աստիճանով տառապող 300 երեխա: Գիտնականները վերլուծել են յուրաքանչյուր մասնակցի գենոմը՝ գտնելու համար մուտացիայի այն տիպերը, որոնք հայտնի են որպես ԴՆԹ-ի տարբեր կրկնօրինակներ: Հիվանդների ԴՆԹ-ն համեմատելով
Ուղեւորները՝ «պասիվ» ծխողներ
«Հարգելի՛ ուղեւորներ, «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքն արգելում է ծխելը քաղաքային տրանսպորտում, այդ թվում՝ երթուղային տաքսիներում: Պահանջե՛լ վարորդից, որպեսզի նա չծխի եւ չվտանգի Ձեր առողջությունը»: «Երեւանտրանս» ՓԲԸ»-ի այս հայտարարությունը կարող եք կարդալ մայրաքաղաքի բոլոր երթուղային տաքսիներում: Բայց դե, մենք՝ հայերս, միշտ սովոր ենք խախտել բոլոր օրենքներն ու ներկայացվող պահանջները: Եվ այս
ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳՈՒՄ
Մրցանակ՝ լավագույն Կաղանդ պապին Գունագեղ զարդարանքով շարժաբեմեր, ռետրո մեքենաներ, երեւանյան ու մարզային պարախմբեր, նվագախումբ, ծաղրածուներ ու ակրոբատներ, վառ հագուստներով դերասաններ ու երաժիշտներ… Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնակատարություններն արդեն սկսվել են: Արդեն 3-րդ տարին է, որ «Կանաչաստան» հասարակական կազմակերպությունը եւ «Deem communications»-ը, ձմեռային գորշ օրերը գունազարդելու նպատակով, կազմակերպում են «Ձմեռային փառատոն Հայաստան»-ը, որի շրջանակում անցկացվում է
Հսկաների մենամարտը
Էլիստայում այս օրերին անցկացվում է արագ շախմատի մրցախաղ շախմատային հսկաներ Բորիս Սպասսկու եւ Վիկտոր Կորչնոյի միջեւ: Առաջին պարտիայում Վիկտոր Կորչնոյը կարողացել է պարտության մատնել Սպասսկուն, իսկ երկրորդ տուրում արձանագրվել է ոչ-ոքի արդյունք: Այսպիսով՝ երկրորդ տուրից հետո Կորչնոյն առջեւում է 1,5 միավորով, իսկ Բորիս Սպասսկին առայժմ իր ակտիվում կես միավոր ունի:
Դվինը հաղթել է պինգ պոնգի մրցաշարում
Սեն Ժոզեֆ համալսարանում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Լիբանանի պինգ պոնգի միջհամալսարանական մրցաշարը, որին մասնակցել է 17 համալսարանների շուրջ հարյուր աշակերտ: Ինչպես հաղորդում է «Ազդակը», մրցաշարն անցկացվել է Լիբանանի պինգ պոնգի ֆեդերացիայի հովանավորությամբ: Բեյրութի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ Դվին Մունջողլյանը, ով մրցաշարին մասնակցել է ՀՄԸՄ Բեյրութի ներկայացուցչական խմբի կազմում, եզրափակիչում 3:0 հաշվով պարտության մատնելով Ռիտա Պըսեյպեսին՝
Եվգենյա Դոլուխանովայի հաղթանակը
Ուկրաինայի չեմպիոն, ազգությամբ հայ շախմատիստուհի Եվգենյա Դոլուխանովան հաղթանակով է ավարտել Ռուսաստանի Սուզդալ քաղաքում անցկացված Բիկովայի հուշամրցաշարը: Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ գրավել է առաջին հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Արոնյանը կխաղա Լինարեսի գերմրցաշարում
Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կմասնակցի փետրվարի 12-25-ը Իսպանիայի Լինարես քաղաքում անցկացվող շախմատի ավանդական գերմրցաշարին: Արոնյանի մրցակիցները լինելու են Վեսելին Տոպալովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վուղար Հաշիմովը, Ֆրանսիսկո Վալյեխո-Պոնսը, հավանաբար՝ նաեւ Բորիս Գելֆանդը:
Վանես Մարտիրոսյանը կրկին հաղթեց նոկաուտով
Առաջին միջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը, որը հանդես է գալիս Ամերիկայի դրոշի ներքո, շաբաթ օրը ԱՄՆ-ի Յանգսթաուն քաղաքում անցկացրած մենամարտի երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով առավելության հասավ Ուիլլի Լիի նկատմամբ: 23-ամյա Վանեսը երրորդ ռաունդում երկու անգամ գետնին՝ ռինգի հատակին տապալեց մրցակցին եւ մրցավարը երկրորդ նոկդաունից հետո Լիին արգելեց մարտը շարունակել: Սա Վանես Մարտիրոսյանի 26-րդ


















































