Օրվա լրահոսը

Չի ճնշվում եւ չի կաշկանդվում

Հավաստիացնում է նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը Երեկ  ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար  Հովհաննես Հովսեփյանը ամփոփեց տարին:  Նա ներկայացրեց շուրջ 2 տասնյակ ոլորտներում անցկացրած ուսումնասիրությունների արդյունքները, որոնց մի մասին «Առավոտն»  անդրադարձել է նախկինում:  Նոտարների գործունեության օրինականության ուսումնասիրության ժամանակ վերահսկողականը բազմաթիվ խախտումներ է գտել, օրինակ, այն, որ իրավաբանական անձի անունից գործարք կնքելիս տնօրենների իրավասության հարցը հաճախ պատճաշ

ԴՌՆԵԴՈՒՌ ԵՆ ԸՆԿԵԼ, ՈՐ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՓՈՂ ՃԱՐԵՆ

Հարկայինի աշխատակիցների հերթական «ռեյդը»՝ «Վաղարշյան եւ որդիներ» ոսկու շուկա, ավարտվել է ծեծկռտուքով Արդեն մի քանի օր է՝ հարկային տեսուչները քաղաքով մեկ, ամենափոքր առեւտրի կրպակներից ու խանութներից մինչեւ մեծ շուկաները՝ «ռեյդ» են սկսել: Ընդ որում, որքան տարեվերջը մոտենում է, այնքան հարկային տեսուչներն ավելի ինտենսիվ ու ոգեւորված են աշխատում՝ աջ ու ձախ սադրելով խանութպաններին ու առեւտրականներին. եթե,

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՉՊԵՏՔ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

ՀԱՊԿ անդամ երկրները սերտ հարաբերություններ չպետք է պահպանեն Ադրբեջանի հետ, որը մշտապես հանդես է գալիս Հայաստանի հասցեին ռազմատենչ հայտարարություններով: «Արմինֆո»-ի հաղորդմամբ, երեկ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում այդ մասին հայտարարել է պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը: Նրա պնդմամբ, ՀԱՊԿ անդամ երկրները համագործակցության շուրջ համաձայնագրեր են կնքում Հայաստանի հակառակորդի հետ: «Այն փաստը,

ԿԱՇԱՌՔ ՉՏԱԼ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՉԱՊՐԵԼ

Պետական պաշտոնյաների կողմից ճնշումը հաճախ այլ ելք չի թողնում բիզնեսին, բացի կաշառքը, «Արմինֆո»-ին կարծիք է  հայտնել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: «Հայաստանում մոդայիկ է դարձել կաշառքների մասին ճիզվիտական լեզվով խոսելը. կոռուպցիայի դեմ պայքարի դրոշի ներքո հնչում են հայտարարություններ այն մասին, որ կաշառք տալու ձգտումը չի զիջում այն վերցնելու ցանկությանը: Իրականում ծանրագույն սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ

«ՇՓՈՒՄԸ ՆՄԱՆ Է ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ»

CBS հայտնի ամերիկյան հեռուստաընկերության «60 րոպե» ծրագրին տված իր հարցազրույցում Հռոմի պապից հետո 2-րդ մարդը քրիստոնեական աշխարհում՝ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը, թուրքական կառավարության հետ իր շփումը համեմատել է խաչելության հետ, հաղորդում է «panorama.am»-ը: Պատրիարքը նշել է, որ Թուրքիայի ուղղափառ քրիստոնյաների համայնքն իրեն չի զգում այդ երկրի լիարժեք քաղաքացիների նման, նրանց հետ վարվում են՝ ինչպես «2-րդ

«Ով չի ստացել՝ կստանա»

Խոստանում է ԿԸՀ քարտուղար Աբրաամ Բախչագուլյանը Հայաստանի պառլամենտարիզմի ազգային կենտրոնի դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանը երեկ դիմել է մի շարք պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց՝ «Ընտրական օրենսգրքով» եւ ԿԸՀ թիվ 84-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցով սահմանված համապատասխան դրույթների կատարումն ապահովելու հարցերով: Հարցերի շարքում են թիվ 10 ԸԸՀ-ին՝ թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի մասին տեղեկատվության

ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆԻ ԵՎ ԱՅԼ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Ի՞նչ մակարդակում է պետք ՀՅԴ-ին խրատներ տալ Երեկ «Դուպլեքս» մամուլի ակումբում բանավեճ ֆորմատով տարին ամփոփում էին ՀՅԴ խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանը եւ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը: Ի հեճուկս ՀՀԿ մամուլի խոսնակի, ով օրերս հայտարարել էր, թե «մարտի 1»-ի էջը փակված է, երկու բանախոսներն էլ փաստեցին, որ դրա բարոյահոգեբանական հետեւանքները, ինչպես որ «հոկտեմբերի

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՉԵԿԱՎ

Հայաստանի հայտնի գործարար-պատգամավորների համար վերջերս վարակիչ է դարձել նախապես համաձայնություն տալ մամուլի ասուլիսին իրենց մասնակցության մասին, հետո, ասուլիսից րոպեներ առաջ, հրաժարվել լրագրողների հետ հանդիպումից: Թե ինչո՞վ է դա պայմանավորված, առայժմ չասենք: Դեռ ուրբաթ օրվանից էր տարածվել հայտարարություն, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 11-ին, «Դե-Ֆակտո» ակումբում տեղի է ունենալու մամուլի ասուլիս՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ: Սակայն

ԿՄՇԱԿՎԻ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Եվրամիության ֆինանսավորմամբ 2010 թվականից Հայաստանում կմեկնարկի «Ինտեգրված սահմանների կառավարում» ծրագիրը: Հայաստան-Վրաստան սահմանային երկու անցակետերն արդիականացնելու նպատակով Հայաստանին կհատկացվի շուրջ երկու միլիոն ամերիկյան դոլար: Հայաստանի պետական սահմանների կարիքների գնահատման փաստաթուղթն արդեն հավանության է արժանացել Հայաստանի սահմանների անվտանգության մակարդակի բարձրացման, ենթակառուցվածքների առկա վիճակի եւ դրանց արդիականացման ու վերազինման վերաբերյալ առաջարկությունների մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի՝ դեկտեմբերի 19-ի նիստում,

ԲԻՇԱՐՅԱՆԸ ԼԱՎԱՏԵՍ Է

ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Մամուլի ազգային ակումբում երեկ ամփոփեց անցնող տարին: Պատգամավորը քաղաքական տարվա հիմնական ձեռքբերումը համարեց հայ-թուրքական հարաբերություններում գրանցված առաջընթացը: Իսկ տարվա վատ իրադարձությունը՝ ըստ տիկին Բիշարյանի, համաշխարհային տնտեսական ճգնաժամն էր ու այդ ճգնաժամի հետեւանքները՝ մեր երկրի տնտեսության վրա: Պատգամավորը թեպետ ասաց, որ 2010 թվականը կլինի անցնող 2009-ի

Գաղտնազերծեց համազեկուցողների զեկույցը

Ըստ եվրոպացիների, Նիկոյանի հանձնաժողովի զեկույցը թերի է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում թեպետ դեկտեմբերի 17-ին չլսվեց մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղված ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մասին Կոլոմբիեի եւ Պրեսկոտի զեկույցը, սակայն համազեկուցողների՝ այդպես էլ չհնչած զեկույցի մասին արդեն որոշ մանրամասներ հայտնի են: ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի ներկայացմամբ, այդ զեկույցը կազմում է մոտ 20 էջ,

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԳԱԼ ԵՎ ՕԲՅԵԿՏԻՎ ՔՆՆԱՐԿԵԼ ՄԵՐ ՀԱՐՑԵՐԸ»

Վստահ է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը – Արդյոք նշանակո՞ւմ է, որ ԵԽԽՎ-ն այնքան էլ չի կարեւորում մարտի 1-ի իրադարձությունները Հայաստանում, եւ դա էր պատճառը, որ համազեկուցողները պարզապես, թեկուզ եւ իրենց ներկայացմամբ՝ հարգելի պատճառով, բացակայել էին մոնիտորինգի նիստից՝ այդպիսով տապալելով հարցի քննարկումը: – Չէ, դա չի նշանակում: Պետք է նախ տարանջատենք, թե ով է

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՄ «ՄԱՏԱՂԱՑՈՒ»

Անցնող տարին ամփոփում է ՆԺԿ նախագահը «2009 թվականին Հայաստանի քաղաքական դաշտը եւ միտքը թռիչքաձեւ առաջ մղվեց»,- «Առավոտի» հետ զրույցում, ընդհանուր գծերով ամփոփելով անցնող տարին, կարծիք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Իսկ թե հատկապես ի՞նչը նկատի ունի մեր զրուցակիցը՝ «2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, որոնց դրոշմը մինչ օրս, ցավոք, կրում ենք, առաջին անգամ հայաստանյան

ԻՐԱՐԻՑ ԿՆԻՔ ԵՆ ԽԼԽԼՈՒՄ

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության՝ Ծաղկաձորում դռնփակ անցկացված համագումարի արդյունքում նոր ատենապետ հռչակված Գեւորգ Պերկուպեկյանը (վերջինիս նկարը, ցավոք, առայժմ չունենք, եւ այդ պատճառով ներկայացնում ենք ՍԴՀԿ հայաստանյան կառույցի իրական ղեկավար Վահան Շիրխանյանի նկարը) երեկ նամակով դիմել է ՍԴՀԿ մյուս ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին եւ նրանից պահանջել կուսակցության կնիքը: «Դուք վտարվել եք կուսակցությունից: ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության նորընտիր ղեկավարությունը Ձեզնից

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

  ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասներկուերորդ ԱՂՄՈՒԿԻ ՄԵՋ Սանյա Ռոդիոնովն ինքն էլ էր իր էդ գրական ու մանավանդ ազգային-ազատագրական առաքելությունն ու պարտավորությունները գիտակցում ու ընկալում եւ իր էդ մեծ առաքելության ողջ իմաստն ընկալելով, գիտակցելով ու բոլորեքյան ըմբռնելով՝ ամենահարբած պահերին անգամ հոգեւոր ու քաղաքական առաջնորդի իր դերն ստանձնած ուներ, եւ իր էդ առաքելության ու առաջնորդության կարեւորագույն բաղադրիչն

Դեկտեմբերի 19

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ֆիզիկապես շատ հոգնած կլինեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է անհրաժեշտություն առաջանա շաբաթվա մյուս օրերի համար նախատեսված աշխատանքը եւս կատարել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Աշխատանքը ձեզ համար միշտ առաջին տեղում է: Գործնական առումով ոչ ստանդարտ որոշումները հնարավորություն կտան գնալ ճիշտ ուղիով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Զբաղվեք ձեր պրոֆեսիոնալ գործերով, այնպես մի արեք, որ ֆանտազիաների պատճառով շեղվեն ձեր

ԷԼ ՀՅՈՒՐ ՉԵՆ, ԻՐԵՆՔ ԵՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ

Երաժշտական կամերային թատրոնը նորոգվել է Պետական երաժշտական կամերային թատրոնն այլեւս աշխատում է, այսպես ասած` «ազատ բեմի» սկզբունքով: 2006 թվականից թատրոնի ղեկավարն է դերասան եւ ռեժիսոր Դավիթ Հակոբյանը: Նրանից փորձեցինք պարզել՝ ինչպիսի՞ն է վիճակը իր ղեկավարած մշակութային օջախում, երբ այսօր թատրոնը դիտվում է հասարակական, քաղաքական ամբողջության մեջ, եւ շուկայական հարաբերությունների թելադրանքով արվեստը հաճախ վերածվում է «մասսայական

Քնի խանգարումներ կամ՝ բոլորովին քուն չունեմ

Ժամանակակից սթրեսաշատ կյանքում հաճախ մեր ուղեկիցն է անքնությունը: Սակայն անքնություն հասկացությունը հարաբերական է: Քունը անխուսափելի վիճակ է: Նրանք, ովքեր ասում են, որ դադարել են քնել, մեղմ ասած՝ ճիշտ չեն: Քնի խանգարումները առաջ են բերում տարբեր հիվանդություններ: Երկարատեւ ու լրիվ քնից զրկվելը կարող է վերջանալ նույնիսկ մահով: Նախկինում Անգլիայում կար մահապատիժ՝ զրկում քնից: Մարդկանց քնի միջին

«Բարի Ձմեռ պապը»՝ Վայոց ձորում

«Այսօր չկոտրե՛նք երեխաների սիրտը եւ անկատար չթողնե՛նք նրանց նվիրական երազանքները, վաղն այն կարող է թանկ արժենալ հասարակության համար»: Այս կարգախոսով «Համաչափ զարգացում» հասարակական կազմակերպությունն արդեն երկու տարի իրականացնում է «Բարի Ձմեռ պապ» ամանորի ծրագիրը: Անցած տարի այս ծրագիրը իրականացվեց Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, իսկ այս տարի «Բարի Ձմեռ պապը» կայցելի Վայոց ձորի Վայք քաղաք, նրա

«ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԳՆԵՐԸ՝ ՄՅՈՒՍՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ ԷԺԱՆ ԵՆ»

Այս կարգախոսով են առաջնորդվում բոլոր ռեստորանները Նախկինում դեկտեմբերի 31-ին Ամանորը ընտանիքների հետ, տանը դիմավորելը հայերի համար անխախտ սովորույթ էր: Բայց ինչպես ժամանակները, այնպես էլ սովորույթները գնալով փոխվում ու նորանում են: Եվ այժմ սեփական օջախում քչերն են Նոր տարի նշում: Մեր քաղաքացիների շրջանում անցկացրած հարցախույզը ցույց տվեց, որ մարդկանց մեծամասնությունը՝ անկախ տարիքից, դեմ չէ Ամանորը դիմավորել

Իսկական նորվեգական մարզաձեւ

Ձմեռային օլիմպիական խաղերի ծրագիր ընդգրկված մարզաձեւերի մեջ ամենադիտարժաններից մեկը դահուկացատկն է՝ տիպիկ նորվեգական մարզաձեւ, որն ստեղծվել է Մորգեդալ քաղաքում: Սակայն Նորվեգիայում առաջին մրցումն անցկացվել է Տրուսիլում՝ 1862 թվականին: Դահուկացատկի պարբերական առաջնությունների ծննդավայրը, սկսած 1879 թվականից, Օսլոն է, բայց հանգամանքների բերումով դրանք 1892-ին տեղափոխվեցին Հոլմենկհոլ, որտեղ էլ անցկացվում են մինչեւ այսօր, սակայն արդեն աշխարհի գավաթի խաղարկության

ԱԲՐԱՀԱՄԸ՝ ՏԱՐՎԱ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ

Գերմանիայի «BoxSport» հանդեսի՝ ընթերցողների շրջանում անցկացված հարցման արդյունքների ամփոփումով, այդ երկրի տարվա լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը: Արթուրը վաստակած ձայների քանակով գերազանցել է նաեւ Կլիչկո եղբայրներին: Նա այս տիտղոսին արժանանում է չորրորդ անգամ անընդմեջ, ցուցանիշ, որ Գերմանիայում դեռ ոչ մի բռնցքամարտիկ չի ունեցել: Յուրատեսակ ռեկորդ է

ՀՈՒՆՎԱՐԻ 7-ԻՆ՝ «ՀԱՏԻՍ»-«ՆԱԴԵԺԴԱ»

Բասկետբոլի Եվրագավաթի խաղարկության ընտրական փուլը Երեւանի «Հատիս» կանանց թիմը «F» խմբում եզրափակեց երկրորդ հորիզոնականով եւ անցավ 1/16 եզրափակիչ: «Փլեյ-օֆֆ» մրցաշարի մեկնարկային խաղը մեր աղջիկները կանցկացնեն 2010 թվականի հունվարի 7-ին: Այդ օրը գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանի սաները սեփական հարկի տակ կհյուրընկալեն Ռուսաստանի Դաշնության մեկ այլ թիմի՝ Օրենբուրգի «Նադեժդային»: Նրանց պատասխան խաղը նշանակված է դրանից մեկ շաբաթ

ԽՈՇՈՐ ՊԱՐԳԵՎՆԵՐ՝ ՏԱՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Միշտ լինել առաջինը, բարձր պահել Հայաստան երկրի անունն ու հեղինակությունը Երեկ Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանդիսավորությամբ մեծարեցին «Մրցաշրջան 2009»-ի մեր մարզաշխարհի հերոսներին: Արարողությունն այնքան մասշտաբային էր, որ դժվար է առանձին-առանձին թվարկել բոլոր կոչումներն ու պարգեւները, որ հանձնվեցին անցնող տարում հանրապետության պատիվը միջազգային ասպարեզներում բարձր պահած

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ՝ ԴԻՐԻԺՈՐԻՆ

Օրերս Վանաձորում նշվեց Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի երաժշտական խորհրդական, 3-րդ բանակային կորպուսի ավագ դիրիժոր, պահեստի գնդապետ Վլադիմիր Ռապացկու ծննդյան 80 եւ դիրիժորական գործունեության 53-ամյակը: Նա ծնվել է Օրենբուրգի Բուգուռուսլան քաղաքում: Վաղ հասակում զրկվելով ծնողներից` հայտնվել է մանկատանը, ուր եւ առաջին անգամ ծանոթացել է երաժշտական գործիքների եւ փողային նվագախմբի հետ: 1969թ.

ՊԱՏՎՈ ՆՇԱՆ՝ ՍԱՅԱՆԻՆ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ երկարամյա ազգանպաստ գործունեության համար՝ Շարլ Ազնավուրի իմպրեսարիո Լեւոն Սայանին (Ֆրանսիա) Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին: Ի դեպ, անցյալ տարի, դարձյալ դեկտեմբեր ամսին, նախագահը հրամանագիր էր ստորագրել Շարլ Ազնավուրին եւ Լեւոն Սայանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու

Անմխիթար պայմաններ, անտարբեր ղեկավարներ

Այս առումով վիճակը համարյա նույնն է մարզային բոլոր գրադարաններում 2009թվականին Հայաստանի Ազգային գրադարանն իր շրջիկ գրադարանով մարզային գրադարաններ այցելություններն ամփոփեց Տավուշի մարզով. վերջերս գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը եւ մի շարք աշխատակիցներ եղան Դիլիջանի, Իջեւանի, Բերդի, Նոյեմբերյանի եւ մարզի մի քանի գյուղերի գրադարաններում: Պատկերը համարյա ամենուրեք նույնն էր. շենքային անմխիթար պայմաններ, գրականության անբավարար համալրում, գրադարանների հանդեպ

ՃԳՆԱԺԱՄԸ ԴՐԱԿԱՆ Է ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ

Ըստ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի, հիմա մարդիկ ավելի շատ ժամանակ ունեն ներկայացումներ դիտելու: Ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամը լավ է ազդում թատրոնի վրա, քանի որ մարդիկ, զրկված լինելով աշխատանքից, ավելի շատ են ազատ ժամանակ ունենում եւ, թատրոն հաճախելով, փորձում հոգսերից ազատվել: Թատրոնը ոչ թե շատ գումար է պահանջում, այլ՝ ժամանակ:

Անունը կա, ամանում՝ չկա

«Մեռած հոգիներ»՝ դպրոցներում Դպրոցում գրանցված, բայց իրականում գոյություն չունեցող աշակերտներ, տնօրենի, դպրոցական խորհուրդների ընտրության կարգերի խախտում, դպրոցներում ստեղծված անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, դպրոց ընդհանրապես չհաճախած, բայց ավարտական վկայական ստացած աշակերտներ եւ այլ… հիմնականում նման խնդիրների քննությամբ է զբաղվում ԿԳՆ կրթության պետական տեսչությունը: Երեկ «Դյուպլեքս» մամուլի ակումբում տեսչության այս տարվա աշխատանքներն ամփոփեց կրթության պետական տեսչության պետ Խաչիկ

QUID PRO QUO?

Թուրքիան բարոյականության եւ քաղաքականության միջեւ. ամեն ինչ դրե՛ք սեղանի վրա Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում եւ այլուր Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, վարչապետ Էրդողանը, արտգործնախարար Դավութօղլուն եւ մյուսներն ի սկզբանե կողմնակից են եղել, որ Հայաստանի հետ իրենց երկրի հարաբերությունների բնականոնացումը եւ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը միատեղվեն ընդհանուր մի քաղաքական օրակարգի մեջ: Ես համաձայն եմ: Նորանկախ Հայաստանի,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031