Օրվա լրահոսը

ԲՈՒԺՔՐՈՋ «ՏԱԿԸ ՓՈՐԵԼ ԵՆ»

Խոհարարը, թիկունքին ունենալով հրամանատարի աջակցությունը, զորամասում «շեֆություն» է անում: Մինչ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը զբաղված է Հանրապետական կուսակցության գործերով, նախարարության ենթակայությամբ գործող զորամասերում հրամանատարներն ինչ ուզում՝ անում են: Երեւանի սպառազինության զորամասի հրամանատար Գարուն Աբգարյանի հրամանով՝ վերջերս աշխատանքից ազատվել է զորամասի բուժկետի պետ, ենթասպա Գայանե Օհանյանը: 43-ամյա Գայանեն երկար տարիներ աշխատել է ՀՀ զինված ուժերում՝ որպես

Անտեղյակության բյուրոն

«Ես ձեր համար որպես տեղեկատվական բյուրո չեմ»,- ԶԼՄ-ներին փետրվարի 10-ի ասուլիսում տեղեկացրեց Գառնիկ Իսագուլյանը: Սակավ են դեպքերը, երբ անկախ քաղաքական ուղղվածությունից՝ լրատվամիջոցները մի ասուլիսի անդրադառնան նույն շեշտադրումներով: Նման եզակի դեպք էլ ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հանդիպումն էր «Ուրբաթ» ակումբում, որը panorama.am-ը վերնագրել էր՝ «Անհարմարությունից Գ. Իսագուլյանի քրտինքը ծորում էր», իսկ lragir.am-ը՝

ԿՈՒՆԵՆԱՆՔ ԵՐԿՈՒ ՏԻՊԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Երկքաղաքացիությանը վերաբերող օրենսդրական փաթեթը գնահատում է ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը: – Ձեր կարծիքով, ինչո՞ւ երկքաղաքացիության հարցն ԱԺ-ում քննարկվեց այս պայմաններում, երբ դահլիճում ներկա էին հազիվ 10-15 պատգամավոր, քանի որ մնացածներին արդեն կլանել է նախընտրական եռուզեռը: – Մի քանի պատճառ կարող է լինել, թե ինչու քննարկվեց հենց այս պահին: Առաջինը. այս նախաձեռնության իրական հեղինակը՝ ՀՅԴ-ն,

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԲՈՅԿՈՏԵԼ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԸ

Նման միտումներ արդեն կան Անցյալ շաբաթավերջին հայաստանյան հեռարձակողները հրապարակեցին առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ նախընտրական քաղաքական գովազդի իրենց սահմանած սակագները, որոնք քննադատության արժանացան հատկապես ընդդիմադիր ուժերի կողմից: Հիշեցնենք, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունը քարոզչության համար վճարովի եթերաժամի 1 րոպեն սահմանել է 108 հազար դրամ, «Արը»՝ 100 հազար, իսկ Հանրային հեռուստատեսությունը՝ 80 հազար դրամ կամ 222 ԱՄՆ դոլար: Խորհրդարանական

ԱԹՈՌՆԵՐԻ «ՊԱՐԻՍՊ» ԵՊՀ-ՈՒՄ

Այս օրերին Երեւանի պետական համալսարանի շենքի երկայնքով մեկ թելերով իրար կապած աթոռներ են շարված: Դասավորության նպատակն ամենեւին այն չէ՝ ցույց տալ, թե ինչ թելերով են շաղկապված, ասենք, ուսխորհուրդն ու ռեկտորատը: Աթոռները «հսկող» աշխատակցից պարզեցինք, որ համալսարանի մոտ գտնվող մայթերն իրենք այսպես «գրավել» են, որպեսզի բուհի ուսանողուհիների երկրպագուները, որ սովոր են մեքենաները կանգնեցնել այդ տարածքում, տանիքից

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ յոթերորդ ԻՍԿԱՊԵՍ ՄԻԽԱՅԼԻՉ – Ամեն մարդ իր չունեցածն է երազում,- ասաց Լեոնիդը: – Հա, Միխայլովիչ ջան,- ասաց Գուգոն.- ես չեմ ուզում, որ իմ էրեխեն իմ պես բանվոր դառնա: – Արհեստավո՛ր,- ճշտեց Ռոլանդը: – Թեկուզ,- ասաց Գուգոն: – Արհեստը շատ լուրջ բան ա,- ասաց Ռոլանդը: – Նայած ում համար,- հոգոց հանեց

Լուսավոր մարդու հոբելյանը

Նշվեց Ստեփան Պողոսյանի 75-ամյակը «Նրանք, ովքեր երկար տարիներ աշխատել են հեռուստատեսությունում, հին մարդիկ են, ուստի իրենց ճաշակն էլ է այլ: Նրանց շատ մի հավատացեք, ունեցեք սեփական լեզուն, ոճն ու ձեռագիրը: Աշխատեք ծրագրերի բովանդակությամբ եւ մատուցման ձեւով տարբերվել միմյանցից: Վերջին հաշվով՝ խոսքը խելքի մեջ է, խելոք եղեք»,- պետական, հասարակական գործիչ, պատմաբան, գիտնական Ստեփան Պողոսյանը ՀՀ ԳԱԱ-ում

ԴԻՆՔԸ ՉԷՐ ՎԱԽԵՆՈՒՄ ԱՍԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Արմեն Ռուստամյանի ելույթը ԵԽԽՎ-ում՝ «Լրագրողների կյանքին եւ խոսքի ազատությանն ուղղված սպառնալիքները» թեմայով Պարո՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, քննարկվող թեմայի կարեւորությունն ու հրատապությունը ակնհայտ է: Լրագրողների հետապնդումները, առավել եւս սպանությունը հանդուգն հարձակում է չորրորդ իշխանության վրա եւ խոսքի ու մամուլի ազատության ոչնչացման փորձ: Իհարկե, անհրաժեշտ է խստորեն եւ ժամանակին դատապարտել նման գործողությունները, որպեսզի, նախեւառաջ, ցուցադրենք մեր հաստատուն

«Թող ապացուցեն, որ ասածներս զրպարտություն են»

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը մերկացնում է, իր ձեւակերպմամբ՝ «ԲՈՀ-ական մաֆիան»: «Առավոտի» նախորդ համարներից մեկում Սիներիկ Հայրապետյանը քննադատել էր Հայաստանում գործող գիտնականների որակավորման քառաստիճան համակարգը, իսկ ԲՈՀ-ի նախագահ, ԳԱԱ-ի կանոնադրության խախտումով ԳԱԱ թղթակից անդամ դարձած Արմեն Թռչունյանին որակել որպես չկայացած գիտնական: Այդ հոդածից հետո տպագրեցինք նաեւ պատասխան նամակ, որի տակ 60 ստորագրություն կար՝ ի

ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ «ՀԱՅԻ ՖԵՆՈՄԵՆԸ»

Արձագանքներ Վիկտոր Դալլաքյանի «Մեր ապագայի բանալիները» հոդվածին («Առավոտ», 10 նոյեմբերի 2006 թ.) Հոդվածի ամենաուշագրավ կողմը վերջին շրջանում տարբեր քաղաքական եւ հասարակական ուժերի կողմից արծածվող «Հայի ֆենոմենի» վերլուծությունն է: Փորձ է կատարվում հայերի ազգային մենթալիտետի յուրահատկությունը՝ անհատականության արտահայտված ինքնագիտակցությունը տեսնել ոչ թե որպես ազգային համախմբվածությանը խոչընդոտող, այլ հակառակը՝ պոտենցիալ համախմբող գործոն։ Ընդհանուր առմամբ համաձայն լինելով հեղինակի

«Որտեղ հաց՝ այնտեղ կա՞ց»

Այս ասացվածքը, հավանաբար, մեր թշնամիներն են հորինել «Հայերը ուր ասես չկան»: Այս խոսքերը հպարտությամբ արտասանում են շատ ու շատ մեր հայրենակիցներ: Բայց ես այն միշտ ընկալել եմ եւ ընկալում եմ մինչ օրս խոր ցավով: Որովհետեւ համոզված եմ. ամեն ազգ պետք է ապրի այնտեղ, ուր Աստված նրան «տեղ է արել» այս Մոլորակում: Պատմությունը դաժան խաղեր է

«ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿՄԱՆ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԻՆ ԵՍ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ»

Փետրվարի 12-ը Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրն է Մի նվա… Պիտի ասեի, որ 2002 թվականի դեկտեմբերի 18-ից մինչեւ այսօր ու այս պահը կռիվ ունեմ չգիտեմ ում ու չգիտեմ ինչի դեմ, որ բոլորի մահկանացու լինելը բանականությամբ գիտակցելով, սրտով ու հոգով համակ դիմադրություն եմ այդ գիտակցությանը, պիտի ասեի, որ չեմ հավատացել ու չեմ հավատում մահվան իրեղենությանը… Բայց ունկերիս

Թուրք-սիրիական հարաբերություններ

Դրանցից ի՞նչ դասեր կարող է քաղել հայկական դիվանագիտությունը Միջազգային հարաբերություններով զբաղվող մասնագետները հաճախ նշում են, որ անչափ դժվար է լուծել այն խնդիրները, որոնք կապված են այս կամ այն ժողովրդի պատմական հիշատակի հետ: Եթե նայենք նույն տեսանկյունից թուրք-սիրիական հարաբերություններին անցած դարի երկրորդ կեսում, այսինքն Սիրիայի կողմից անկախության հռչակման պահից՝ 1946 թ.-ից, ապա կտեսնենք, որ նրանք մեծապես

ՊԵՏՔ Է ԳՆԱԼ «STEP BY STEP»

Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) կովկասյան ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրայզերը նոր նշանակում է ստացել եւ շուտով մեկնելու է Բրյուսել, որտեղ կստանձնի ՄՃԽ եվրոպական ծրագրի տնօրենի պաշտոնը: Մարտ ամսից Կովկասում նրան փոխարինելու է Մագդալենա Ֆրիչովան, որը մի քանի տարի աշխատել է Վրաստանում, ունի ԵԱՀԿ-ում աշխատանքի փորձ: Մինչ մեկնումը՝ Սաբինա Ֆրայզերը Թբիլիսիում հարցազրույց է տվել ադրբեջանական «Զերկալո» թերթին:

Արթուր Բաղդասարյանը մեկնեց Բրյուսել

Կովկաս-կասպյան տարածաշրջանի ապագան եւ Եվրոպայի հետ նրա հարաբերությունները քննարկելու նպատակով ստեղծված Կովկաս-կասպյան միջազգային հանձնաժողովի առաջին հիմնադիր նիստին մասնակցելու նպատակով փետրվարի 10-ին Բրյուսել մեկնեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը: Հանձնաժողովը բաղկացած է 14 երկրների ներկայացուցիչներից: Հանձնաժողովի նախագահությունում ընդգրկված են Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելը, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ Անկարայի Տնտեսագիտության եւ տեխնոլոգիաների համալսարանի պրոֆեսոր Մուստաֆա

ՌՈՒՍ ԴԵՍՊԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԲԵԿՈՒՄ ՉԻ ՆՇԱՆԱՎՈՐՈՒՄ

Ռուս-վրացական հակասությունների հաղթահարման մասին խոսելը դեռեւս խիստ վաղաժամ է Անցած շաբաթը նշանավորվեց մեր տարածաշրջանի իրողություններին ոչ այնքան բնորոշ պոզիտիվ մի իրադարձությամբ: Իր պաշտոնավարման վայր՝ Թբիլիսի վերադարձավ Վրաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Անշուշտ, դեսպանի վերադարձը, ինքնին, վկայում է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ առկա լարվածության որոշակի մեղմացման մասին, սակայն, ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Մոսկվայում

Սառը պատերազմի «ռուդիմենտը»

Վերջին օրերին Վաշինգթոնից եւ Մոսկվայից պարբերաբար հնչող որոշ հայտարարություններ մեր մտապատկերում հետեւողականորեն վերակենդանացնում են սառը պատերազմի ժամանակների՝ դեռեւս չխամրած հիշողությունները: Խոսքը, մասնավորապես, ԱՄՆ նորանշանակ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի՝ ԱՄՆ նոր պետբյուջեի նախագծի շրջանառման կապակցությամբ արված դիտարկումներից մեկի մասին է: Մեկնաբանելով երկրի հիմնական ֆինանսական փաստաթղթում ռազմական ծախսերի համար նախատեսված աննախադեպ մեծ գումարի չափը՝ Գեյթսը նշել է,

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՇՐՋՈՒՄ Է «ՆԱԽԱԴԵՊԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ»

ՄԱԿ-ը Կոսովոյին սահմանափակ անկախություն է առաջարկում Թեեւ Կոսովոյի հավանական անկախացման ու դրան հաջորդելիք քաղաքական հետեւանքների մասին հաճախ տրամագծորեն հակադիր դատողություններ են հնչում, գոնե մեկ հարցում բոլորը համամիտ են: Թե՛ նրանք, ովքեր ասում են, որ Կոսովոյի խնդրի հանգուցալուծումը չի կարող նախադեպ հանդիսանալ նմանատիպ այլ հակամարտությունների կարգավորման համար եւ թե՛ հակառակը պնդողները, որոնք առնվազն նեքուստ համոզված են,

«Տես»-ում տեսնելու բան չկա

Արթուր Գրիգորյանի ու Անիտա Հախվերդյանի հեռուստաշարքի տարօրինակությունները Շուրջ 2 ամիս է՝ ինչ եթեր է հեռարձակվում «Տես» հաղորդումը, ընդ որում ասեմ, որ եթե այն տեսնել բայի հրամայական եղանակի երկրորդ դեմքը չլիներ, դժվար թե որեւէ մեկը տեսներ: Հնչում է համարյա հրաման՝ տես: Տեսնելը՝ տեսնենք, բայց ի՞նչ կա տեսնելու: Հաղորդումը վարում են ճանաչված կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը եւ շոուների

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԻ ԵՐԳՉՈՒՀԻՆ

Ըստ Ազգային օպերային թատրոնի պրիմադոննա Անահիտ Մխիթարյանի, ի տարբերություն հերոսուհիների ճակատագրի, իր անձնականին բնորոշ են նովելային լուծումները: Ա. Մխիթարյանը, որ միջազգային մրցույթների միակ հայ եռակի ոսկե մեդալակիրն է եւ 3 «Գրան պրի»-ների թագակիրը, «Առավոտին» տեղեկացրեց, որ շուտով Տ. Չուխաջյանի «Արշակ II» օպերայում հանդես կգա Օլիմպիայի դերերգով։ Վերջինիս կատարմամբ երգչուհին առաջին անգամ բեմ է բարձրացել 1992

«Էպիստոլյար» հարաբերություններ

«Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի միջեւ երկամյա վաղեմության նամակագրությունն, ըստ էության, դարձել է ներկայիս հայ-թուրքական ոչ պաշտոնական հարաբերությունների հիմքը»: Այս մասին երեկ, «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակում Մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսի ժամանակ, հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը: Վերջինս հիշեցրեց, որ 2005թ. ապրիլին Թուրքիայի վարչապետը Հայաստանի նախագահին առաջարկեց պատմաբանների հանձնաժողով ստեղծել՝

ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՓԱԿԱԳԾԵՐԸ ԲԱՑՎԵՑԻՆ

Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում (նախագահող՝ Սամվել Ուզունյան) ավարտվեց ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի մահափորձի գործով ամբաստանյալ Սիլվա Ասատրյանի ցուցմունքները եւ սկսվեց նրա հարցաքննությունը: Ասատրյանին հարցաքննեցին պաշտպաններ Կարեն Մեջլումյանը, Ինեսա Պետրոսյանը եւ Անժելա Կարապետյանը: Նախաքննության ժամանակ մյուս ամբաստանյալը՝ ԱԱԾ նախկին փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնը (Սերգեյ Իվանով) ցուցմունք էր տվել, թե Սիլվա Ասատրյանի

Երիտասարդներն էլ են առնետավազքով վարակվել

Նման կարծիք հայտնեց ՀՀՇ երիտասարդական թեւի ղեկավարը Երեկ «Հայելի» ակումբում թեժ բանավեճի էին բռնվել ՀՀՇ եւ ՀՀԿ երիտասարդական թեւերի ղեկավարները՝ Կարեն Կարապետյանը եւ Կարեն Ավագյանը: Քաղաքականացված երիտասարդները ներկայացրին արժեքային համակարգի մասին իրենց պատկերացումները: ՀՀՇ-ական Կ. Կարապետյանը փնովեց, իսկ ՀՀԿ-ական Կ. Ավագյանը գովաբանեց ներկայիս արժեքային համակարգը: Կ. Ավագյանի համոզմամբ, Հանրապետականը «ազգային պահպանողական կուսակցություն է եւ դարերից

ԾԱՆՈԹ ԿՈՒՆԵՆԱՍ՝ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԵՆ

Սահմանամերձ բնակավայրերում քանդված տների հաշվին բիզնես են անում 2001 թվականին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում Արցախյան պատերազմի ժամանակ ռմբակոծությունների հետեւանքով վնասված բնակարաններին պետական աջակցություն տրամադրել: Կառավարության որոշումն արդեն հինգ տարի է՝ ուժի մեջ է, սակայն սահմանամերձ բնակավայրերում հրետանակոծությունից տուժած դեռեւս բազմաթիվ տներ կան, եւ խնդիրն, ըստ էության, լուծված չէ: Այն համայնքներն էլ,

Պոմպի միջոցով նոր բիզնե՞ս են անում

Արմավիր գյուղի ջրամատակարարումը ոչ մի ընկերություն չի ստանձնել Արմավիրի մարզի Արմավիր գյուղն արդեն երրորդ շաբաթն է՝ խմելու ջուր չունի: Այս գյուղում անընդհատ ջրի հետ կապված խնդիրներ են լինում, որովհետեւ, ըստ բնակիչների, գյուղի ջրամատակարար պոմպերն արդեն վաղուց շարքից դուրս են եկել: Արմավիրցիների պատմելով՝ արդեն որերորդ անգամ է՝ պոմպի վերանորոգման համար մի քանի հազարական դրամ են գյուղացիներից

ԹՌՉՆԱԳՐԻՊ ԿԱ՞, ԹԵ՞ «ՍԱՐՔՈՒՄ» ԵՆ

Թչնագրիպով ախտահարված երկրների թիվն օրեցօր ավելանում է, եւ Հայաստանում այդ հիվանդության տարածման վտանգը՝ օր օրի մեծանում: Պակիստան, Ռուսաստան, Ադրբեջան, Կամբոջա, Թաիլանդ, Վիետնամ, Ադրբեջան, Թուրքիա. սրանք այն երկրներն են, որտեղ վերջին 1 ամսվա ընթացքում թռչնագրիպով հիվանդացության դեպքեր են հայտնաբերվել: Արդեն ահազանգում են, որ կան մահացության դեպքեր. օրինակ՝ Ադրբեջանում մահացել է 14-ամյա մի տղա՝ Ազդահար Ասկերովը եւ

ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՏԵՂՈՒՄ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանից հետաքրքվեցինք, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չընդունեց ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գորան Լենմարկերին: Հիշեցնենք, որ վերջինս «Ազատություն» ռ/կ-ին ասել էր. «Նախապես ծրագրված հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի հետ պետք է կայանար փետրվարի 6-ի առավոտյան, սակայն ինձ հայտնեցին, որ նախագահը քաղաքում չէ»: Վահան

Տերյանը չմիավորեց վիրահայերին

Միջադեպ պանթեոնում Ամեն տարի Վահան Տերյանի ծննդյան եւ մահվան տարեդարձերի օրը «Ջավախք» հայրենակցական միությունը եւ «Վահան Տերյան» մշակութային կենտրոնը համատեղ Տերյանական օրեր են կազմակերպում Գանձայում, իսկ Երեւանում այցելում են Կոմիտասի անվան պանթեոն՝ բանաստեղծի հիշատակին տուրք մատուցելու: Երեկ, սակայն, այս միջոցառումը պանթեոնում վերածվել է հայաստանաբնակ վիրահայերի երկու թեւերի միջեւ միջադեպի: «Ջավախք» հայրենակցական միության, «Հզոր Հայրենիք» կուսակցության

«41»-Ի ԳԱՂԱՓԱՐԸ ՀԱՂԹԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է

Այսպիսի համոզմունք հայտնեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանը – Այս օրերին ավելի քան ակտիվ է քննարկվում 41 մեծամասնական ընտրատարածքներում ընդդիմության առաջնորդների՝ որպես պատգամավորի թեկնածուի առաջադրման գաղափարը: Ի՞նչ փուլում են այդ քննարկումները: – «Հանրապետությունը» համոզված է, որ «41»-ի գաղափարը ընդդիմության մարտավարության տեսանկյունից հաղթելու լավագույն ծրագիր է: Բայց, կարծես, ընդդիմադիր դաշտում տարբեր քաղաքական ուժեր տարբեր կերպ

ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՔԱՐՈԶԵՔ՝ ՄԱԾՈՒՆ ԷԼ ԿՀՅՈՒՐԱՍԻՐԵՆ

Քարոզչության համար վճարովի եթերաժամի բարձր սակագներից դժգոհ ընդդիմադիրներին առաջարկում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը: «Կենտրոն» հեռուստաընկերությունը քարոզչության համար վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը սահմանել է 108 հազար դրամ, «Ար»-ը՝ 100 հազար դրամ: Կարող է թվալ, թե մատչելի է Հանրային հեռուստաընկերության սահմանած սակագինը՝ 80 հազար դրամ (մոտ 222 դոլար), սակայն հիշեցնենք, որ 2003-ի ընտրությունների ժամանակ Հ1-ով քաղաքական

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031