Օրվա լրահոսը
«ԵՍ ԷԼ ԵՄ ՈՒԶՈՒՄ…»
Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն անհանգստացած են «Գրեթե միշտ մանկապարտեզից տուն բերելուց հետո իմ աղջիկն ասում է, որ ուզում է միզելու համար ոչ թե նստել, ինչպես միշտ, այլ՝ կանգնած միզել: Նա նաեւ ասում է, որ իրենց խմբի Էդգարիկը, Սաքուլիկը, Աշոտիկը այդ գործողությունը կանգնած են անում, այդ պատճառով ինքն էլ է ուզում կանգնած հոգալ իր բնական կարիքները:
ՇԱԽՄԱՏԻ՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՉԵՄՊԻՈՆԸ
«Armchess. am» կայքը տեղեկացնում է, որ բրազիլահայ 15-ամյա շախմատիստ Արմեն Պրուդյանը Ռիո դե Ժանեյրոյի մոտ գտնվող Մենդես քաղաքում անցկացված Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնությունում, հանդես գալով մինչեւ 16 տարեկանների մրցաշարում, յոթ հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ նվաճել չեմպիոնի կոչումը: Դա շախմատիստին թույլ է տալիս այսուհետեւ կրել ՖԻԴԵ-ի վարպետի կոչում: Նույն կայքից տեղեկանում ենք նաեւ, որ
Խոակին Բոգոսյանը չի վաճառվում
Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Արգենտինայի «Նուելզ Օլդ Բոյզ» ակումբի հարձակվող՝ հայազգի Խոակին Բոգոսյանը «Ռիվեր Փլեյթ» ակումբ տեղափոխվելու հնարավորություն ուներ: Վերջինի նոր նախագահ Դանիել Պսարելան Բոգոսյանի ակումբին 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու առաջարկ էր արել, սակայն «Նյուելզ Օլդ Բոյզ»-ը պատասխանել է մերժումով՝ հայտարարելով, որ նա չի վաճառվում: Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց, որ այդ ֆուտբոլիստով,
2009-ին աշխարհում 100-րդն ենք
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) հրապարակեց ազգային հավաքականների դեկտեմբեր ամսվա վարկանիշային դասակարգման ցուցակը, որով ամփոփվում է նաեւ մրցաշրջան 2009-ը: Նոյեմբերի համեմատությամբ, առաջատար տասնյակում թիմերի դասավորվածության փոփոխություն չի արձանագրվել: Տարին առաջին հորիզոնականում եզրափակել է Իսպանիայի ընտրանին (նկարում): Նրան ըստ հերթականության հետեւում են. 2 Բրազիլիա, 3. Հոլանդիա, 4. Իտալիա, 5. Պորտուգալիա, 6. Գերմանիա, 7. Ֆրանսիա, 8. Արգենտինա,
Երրորդ խոշոր նվաճումը
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին Կանադայի «Մամոթ Մաունթին» լեռնադահուկային կենտրոնում կայացած լեռնադահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) վարկանիշային մրցումների հատուկ ոլորավայրէջքի մրցատարածությունում Հայաստանի հավաքականի առաջատար Արման Սերեբրակյանը 1. 26, 53 արդյունքով ինը պետություններ ներկայացնող 72 ուժեղագույն լեռնադահուկորդների մրցապայքարում գրավել է երկրորդ տեղը՝ ընդամենը 18 հարյուրերորդական վայրկյանով զիջելով հաղթողին: Սա անցնող մրցաշրջանում Հայաստանի
Այնուամենայնիվ, «Փյունի՞կը»
Ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների «Համագործակցության գավաթ 2010» մրցաշարի կազմակերպիչները որոշել են, որ այն անցկացվելու է հունվարի 15-25-ը՝ Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում եւ «Դինամո-Մոսկվա» ակումբի ստադիոնում: Համաձայն շրջանառվող լուրերի, «Համագործակցության գավաթում» Հայաստանը ներկայացնելու է հանրապետության չեմպիոն Երեւանի «Փյունիկը»:
Աղջիկների մրցակիցները հայտնի դարձան
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում անցկացվեցին ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 եւ 17 տարեկանների առաջնությունների որակավորման փուլի վիճակահանությունները: Մեր 19 տարեկանների հավաքականն ընդգրկվել է «A» խմբում, որտեղ նրա մրցակիցները լինելու են Անգլիան, Ֆինլանդիան եւ Մոլդովան: Մրցաշարը կայանալու է եկող տարվա սեպտեմբերի 11-16-ին՝ Մոլդովայում: Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը հանդես է գալու «F» խմբում: 2010 թվականի հոկտեմբերի 3-8-ը մեր աղջիկները
Իրար չեն հանդիպի
Ֆուտբոլի Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային հավաքականները Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական փուլում միմյանց չեն հանդիպի: Չնայած վիճակահանությունը կայանալու է եկող տարվա փետրվարի 7-ին՝ Վարշավայում, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռեւազ Արվելաձեն արդեն հայտարարել է, թե ՈՒԵՖԱ-ի ղեկավարության հետ հանդիպումից հետո երկու երկրներին երաշխավորվել է, որ նրանք նույն ենթախմբում չեն հայտնվի: Տարբեր ենթախմբերում են ընդգրկվելու նաեւ
Բարերարի հիշատակին
5 տարի է՝ երկնային կյանքով է ապրում իրանահայ ճանաչված հասարակական գործիչ, ճարտարապետ, գրող եւ բարերար Ռուբեն Հովհաննիսյանը, որը հայտնի է Ռ. ԲԷՆ գրչանունով: Հարկ է նշել իբրեւ հայկական Սփյուռքի մշակութային բացառիկ երեւույթ` «Նոր Էջ» գրական խմբակցության մեջ նրա մասնակցությունը: Ռուբեն Հովհաննիսյանը իր կյանքի վերջին տարիներին մեծ մասամբ ապրել է հայրենիքում: Այստեղ նա նախաձեռնել եւ օժանդակել
Ժյուրիի անդամը զայրացավ
«Առավոտը» դժգոհություններ է ստացել «Առնո» էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի վերաբերյալ: Դրանք մասնավորապես վերաբերում էին հայտ ներկայացրած կատարողների երգերի՝ ժյուրիի պնդմամբ մի քանի անգամ փոխվելուն: Որոշ մասնակիցներ էլ բողոքում էին, թե ժյուրիի անդամ, միջազգային մրցույթների դափնեկիր Գայանե Հովհաննիսյանը իր սաներին ավելի քաղցր աչքով է նայել, քան՝ մյուսներին: Այս առչնությամբ տիկին Հովհաննիսյանը հեռախոսով պարզաբանեց. «Երգի
«Լաց լինելու աստիճան մտահոգիչ»
Այսպես են գնահատում Հայաստանի վիճակը ՏՏ ոլորտի որոշ մասնագետներ Օգտակար հանածոներով ոչ այնքան հարուստ Հայաստանը հաճախ է հպարտանում իր մտավոր ներուժով, իշխանություններն էլ բազմիցս շեշտում են, որ ՏՏ ոլորտը պետք է ճանապարհ հարթի երկրի տնտեսական զարգացման համար եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գերակա ճյուղ է հայտարարված: Սակայն ՏՏ-ին նվիրված՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա զեկույցների արդյունքները, որոնք
ԲՐԵԳՎԱՁԵՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երգչուհին խոստանում է 2010-ի գարնանը Բաբաջանյան հնչեցնել հայաստանյան մենահամերգին Ուրախալի է, որ վերջին տարիներին կրկին հետաքրքրություն է ձեւավորվում խորհրդային էստրադայի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Առնո Բաբաջանյանի, այսպես կոչված՝ «թեթեւ ժանրի» ստեղծագործությունների նկատմամբ, որոնք ժամանակին շլյագերներ լինելով, այսօր էլ ստիպում են հուզվել եւ դրանց միջոցով տեսնել ժամանակների երաժշտական կապը: «Առնո» էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի համանախագահն
Դպրոցի տնօրենի ընտրությունը
Անկախություն ձեռք բերելուց հետո առաջնահերթ խնդիրների շարքում ենթադրվում էր՝ հանրակրթական դպրոցի արմատական վերակառուցումը, որի քաղաքականության հենքն ազգային դպրոցն է: Վերջին տարիներին ընդունված դպրոցների տնօրենների ընտրության կարգը կրում է ձեւական բնույթ, քանի որ «ընտրության» քողի տակ կատարվում է տնօրենի նշանակում: Խախտելով ժողովրդավարության սկզբունքները՝ պաշտոնյա անձինք (մասնավորապես, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, պատգամավորները եւ այլք) խնդրելով եւ համոզելով
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՇԵՄԻՆ
Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը դժվարանում է հավատալ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարելու իրական ցանկություններին: Քանի որ վերջին շրջանում էլ բավականին ինտենսիվ են դարձել նման հայտարարությունները, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանն «Առավոտին» տված հարցազրույցում նկատում է. «Մինչ օրս պայքարը զուտ հայտարարությունների մակարդակում է, բայց շարքային քաղաքացիները գիտեն, թե ինչո՞վ է ավարտվում չինովնիկների հետ հանդիպումը: Կոռուպցիայի
ՌԵԿՏՈՐՆԵՐԸ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ եւ քննարկել բուհական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու հետագա քայլերը: Նախագահը նշել է, որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու: Կարեւորելով կրթության որակի բարձրացումը՝ նա ընդգծել է. «Ձեր ղեկավարած բուհերի գործունեությամբ է պայմանավորված, թե վաղը մենք ինչ մասնագետներ ենք ունենալու, ինչպիսին է լինելու
ԴՊՐՈՑ՝ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Ախթալա քաղաք, որտեղ մասնակցել է Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոցը նախկին վարչապետ, Հանրապետական կուսակցության երբեմնի նախագահ Անդրանիկ Մարգարյանի պատվին անվանակոչելու հանդիսավոր միջոցառմանը: Շուրջ 130 աշակերտ ունեցող այս ուսումնական հաստատությունը հիմնանորոգվել է երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ: Հյուրերը շրջել են կրթարանում, ծանոթացել դպրոցի շենքային պայմաններին եւ համակարգչային դասարանի հնարավորություններին: Դպրոցում
«Նորարարության մեջ հանդգնություն է պետք»
Արդյոք ՀՀ դպրոցներն ունե՞ն այդ հանդգնությունը «Գործընկերներ ուսուցման ոլորտում» ծրագրի շրջանակներում երեկ մեկնարկեց «Նորարար ուսուցիչներ» հայաստանյան առաջին ֆորումը: Տեղեկատվական տեխնոլոգիաների՝ կրթական գործընթացում ներդրման եւ կիրառման «արշավի» մեկնարկը տրվեց 2008-ի հոկտեմբերի 31-ին, երբ «Մայքրոսոֆթ» ընկերության եւ ԿԳՆ-ի միջեւ ստորագրվեց փոխհամագործակցության համաձայնագիր: Երեկվա ֆորումի ընթացքում հնչեցին ՏՀՏ գործիքների՝ կրթության բնագավառ «ինտեգրելու» մասին բազում զեկուցումներ, ներկայացվեց դասավանդման գործընթացում
ԳՈՐԾԱՏՈՒ-ՄԱՍՆԱԳԵՏ ԿԵՆԴԱՆԻ ԿԱՊ
Այդ նպատակով է իրականացվում «Ինտերնշիպ» ծրագիրը «Ուսումնական պրակտիկայի բարելավումը ՀՀ-ում» փորձնական ծրագիրը, որը հանրային շրջանառության մեջ մտավ «Ինտերնշիպ» աշխատանքային անվանումով, մեկնարկել էր դեռ ապրիլին եւ կավարտվի դեկտեմբերի 31-ին: Այս մասին «Առավոտն» արդեն տեղեկացրել է («Ինտերնշիպը՝ Հայաստանում», 10.11.09թ.): Երեկ «Կոնգրես» հյուրանոցի սրահում Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը (ԵՊԼՀ) կազմակերպել էր ծրագրի արդյունքներն ամփոփող կլոր սեղան:
ԾԱՌԸ ՄԻ ԲԱՆ ՉԻ՞
Երեկ www.hetq.am-ից տեղեկացանք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց մշակույթի կենտրոն ձգվող կամրջի շինարարության պատճառով մեկ օր առաջ երկու եղեւնի է հատվել։ Շինարարությունն իրականացնող Վոլոդյա Աբրահամյանը տեղական «Սոսի» հեռուստատեսությանը ասել է, որ ծառերը կտրելու թույլտվություն Կապանի քաղաքապետարանն է տվել: Աբրահամյանը, սակայն, որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել, պնդել է, որ բանավոր են թույլատրել: «Երեխա չեմ,
Երեխաների վիճակը՝ Արագածոտնում
Ըստ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, մարզի երեխաների մոտ 10 տոկոսը՝ 4500 երեխա, գրանցված է որպես կյանքի դժվարին իրավիճակում գտնվող, 53-ը՝ առանց ծնողական խնամքի մնացած, որից 15-ը՝ 18-23 տարեկան: Տասը երեխա ժամանակավորապես տեղավորվել է Երեխաների աջակցության կենտրոնում, 30-ը՝ մանկատանը: Մեկ երեխա վերադարձվել է կենսաբանական ընտանիք: Մարզում կա ընդամենը մեկ խնամատար ընտանիք: 2009թ. դեկտեմբերի
Ապարանի ֆիզմաթը քսան տարեկան է
Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը հիմնվել է քսան տարի առաջ: Այն Հայաստանում լինելով եզակիներից, սկսել է աշակերտներ ընդունել տարածաշրջանի դպրոցների 7-11-րդ դասարաններից: Կրթարանը գործունեությունն սկսել է Ապարանի թիվ 2 դպրոցի մասնաշենքերից մեկում տեղակայվելով եւ կարողացել է կարճ ժամանակում կայանալ ու համբավ ձեռք բերել: Այսօր դպրոցը դասվում է հանրապետության առաջատար կրթական հաստատությունների շարքը եւ շարունակում բարձր որակավորմամբ
«ՄԻՇՏ ՀԱՐՑՆԵԼՈՒ ԵՆՔ` ՎԵՐՋԻՆՆ Ո՞Վ Ա…»
Հայ-թուրքական սահմանին «կպած» Մարգարայի բնակիչների մտորումներն ու կարծիքները Մարգարա հասանք, վարորդների ձեւակերպմամբ՝ ճանապարհների փոսերը հաշվելով: Կարծես՝ հայ-թուրքական սահմանը հենց Ջրառատի ֆաբրիկայից էր սկսվում. շինարար հայի ձեռքն ասես տարբերություն էր դրել մինչեւ Ջրառատ եւ դրանից հետո ճանապարհների միջեւ: Եթե մինչեւ ֆաբրիկա ճանապարհն ասֆալտապատ էր ու հեշտանցանելի, ապա ֆաբրիկայից հետո ճանապարհը հրետակոծության ենթարկված հատվածի էր նման: Երասխահուն
20 ՎՃԻՌ՝ ՀՀ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ
2002 թվականից մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի 23-ը 1120 բողոք է ստացվել Եվրոդատարան՝ ընդդեմ Հայաստանի: Ըստ «Արմինֆոյի», այդ մասին հաղորդել է ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը: 291-ը մերժվել է դատարանի կողմից, ՀՀ կառավարության հետ քննարկումներ են տեղի ունեցել 105 գործի առնչությամբ: ՀՀ-ի նկատմամբ կայացվել են 20 վճիռ եւ 22 որոշում: Դրանցից 5-ը կառավարության առարկությունների հիման վրա
ԱՎԱՐՏՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության՝ Լոռու մարզային վարչության՝ Թումանյանի բաժնի ՔՀԲ պետի կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ոստիկանության՝ Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ՔՀԲ պետ Ա. Գրիգորյանն իր որդու՝ Վ. Գրիգորյանի եւ
Հանգուցյալները դատարանից ծանուցագիր ստացան
Դատավարական պահմտոցի՞ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը ծանուցագրեր է ուղարկում հանգուցյալներին եւ դատական նիստեր անցկացնում նրանց «ներկայությամբ»: Փետրվարի 24-ին «Առավոտն» իր «Քաղաքի կենտրոնում բնակարանը տիրազո՞ւրկ էր» հրապարակման մեջ անդրադարձել էր Վանաձոր քաղաքի Լազյան 43ա կոոպերատիվ շենքի մի խումբ բնակիչների բողոքին: Բնակիչները փորձում են իրենց սեփականության իրավունքը պաշտպանել նույն շենքի՝ ընդհանուր սեփականությունը հանդիսացող,
ՎՐԱՍՏԱՆԻՑ ՄՈՒԹ ԱԿՆԱՐԿՆԵՐ ԵՆ ՀՆՉՈՒՄ
Սեւակ Արծրունին չի բացառում, որ Գերագույն դատարանը ընթացք չի տա Երեկ «Երկիր» հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպությունների միության համակարգող Սեւակ Արծրունին եւ փաստաբան Ռոբերտ Ռեւազյանն «Առավոտում» հրավիրած ասուլիսի ժամանակ տեղեկացրին, որ «Միասնական Ջավախք» կազմակերպության առաջնորդ Վահագն Չախալյանի գործը գտնվում է Վրաստանի Գերագույն դատարանում: Ընդ որում, այստեղ գործը կարող է պահվել մինչեւ 6 ամիս: Սեւակ Արծրունին
«ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ»՝ ԲԱՆԱԿԻՆ ԶՈՐԱՎԻԳ
Օրերս Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում նշվեց «Հայ արիներ» հայկազունների ազգային սկաուտական կադետա-սեպուհական միության հիմնադրման 22-ամյակը եւ Հայաստանում միակ մանկապատանեկան սկաուտական Նժդեհյան ցեղակրոն «Հայկազունք» պարբերականի տպագրման 20-ամյակը: Շնորհանդեսին մասնակցում էին Հայաստանի մարզերից՝ միության մասնաճյուղերի ներկայացուցիչները, հյուրեր Սփյուռքից: «Հայ արիներ» ՀԱՄ-ը 22 տարվա գործունեության ընթացքում զորավիգ է կանգնել ազգային բանակի ստեղծմանը, բացի այդ, հարյուրավոր հայկազուններ մասնակցել են
Հանրակացարանում էլ չեն կարողանում ապրել
21-րդ դարում՝ այստեղի բնակիչների համար անգամ գազն է շքեղություն Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանի 4-րդ մասնաշենքի բակից արդեն կարելի է պատկերացում կազմել, թե ներսում ինչ անտանելի պայմաններ են: Շենքի շուրջբոլորն աղբակույտեր են, որոնց մեջ առնետներ են վազվզում: Չնայած, բնակիչների ներկայացմամբ, աղբահավաք կազմակերպությունը շաբաթը մեկ անգամ աղբը տանում է: Աստիճաններով բարձրանալիս աղբի հոտից ուղղակի խեղդվում ես.
ԱՈՒՏԻԿՆԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ
Աուտիզմով հիվանդ երեխաներից շատերը մի շարք տաղանդներ ունեն՝ երաժշտականից մինչեւ մաթեմատիկական, սակայն նրանց մեծ մասն իր կյանքն անց է կացնում հոգեբուժարաններում, այն դեպքում, երբ նրանք հոգեկան հիվանդներ չեն: «Քանի որ այս երեխաները ջուր շատ են սիրում, որոշել եմ տղայիս լողավազան տանել»,- ասում է Վահեի մայրիկը։ Աուտիկների մոտ զարգացումը կատարվում է զիգզագաձեւ, այսինքն՝ նրանք որոշ ոլորտներում
Հարկերը կամովին մուծեք, որ մեր գործը չբարդացնեք
Հորդորում է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը 2009-ին Պետական եկամուտների կոմիտեում մասնագիտական ատեստավորման է ենթարկվել 1362 հարկային ծառայող, որից 305-ը չի համապատասխանել պահանջվող չափանիշներին: Արդյունքում՝ 146 աշխատակից նշանակվել է ավելի ցածր պաշտոնների, իսկ 159 ծառայող ազատվել է աշխատանքից: «Պետք է գիտակցել, որ պահանջները փոխվում են. այս փուլում շեշտադրվում է սպասարկման բարձր կուլտուրայի ձեւավորումը՝ ինչպես հարկային, այնպես


















































