Օրվա լրահոսը
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԳՐՈՂՆԵՐԸ
Պարզաբանում են ժամանակակից հայ գրականության ներկայացուցիչները «Գրականությունը կյանքի հայելին է»: Եթե հետեւենք դասական այս սահմանմանը, ապա ժամանակակից հայ գրականություն կարդալով կարող ենք ենթադրել, որ մեր իրականության մեջ գոյություն ունեն միայն գողականներ՝ անասնական բնազդներով, եւ մարդիկ, ովքեր հայհոյախառն են արտահայտվում: Համենայնդեպս, իրենք՝ ժամանակակից գրողները, չեն ժխտում, որ մերօրյա գրականությունը այս ամենով է լեցուն: «Ժամանակակից հայ գրականության
Հարցման արդյունքները կփոխանցվեն ռեկտորներին
Որպեսզի ծանոթանան՝ որքանով են կոռումպացված «Առավոտն» արդեն անդրադարձել էր ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության կողմից անցկացրած «Կա՞, արդյոք, կոռուպցիա բուհերում» հարցմանը, որի վերաբերյալ տարեվերջյան ասուլիսում կասկած էր հայտնել ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Նա նշել էր, որ սոցհարցումներ իրականացնելու համար նախ անհրաժեշտ է ունենալ լուրջ մեթոդաբանություն, վերլուծություն: Չնայած իր այս համոզմանը, նախարարը նաեւ պատրաստակամություն էր հայտնել
ԹԻՎ ՄԵԿ «ԱՀԱԲԵԿՉԻ» ՑՈՒՑՄՈՒՆՔԸ
Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում (նախագահող՝ Սամվել Ուզունյան) շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ 2001թ. դեկտեմբերի 27-ին մահափորձի գործի դատաքննությունը: Նշենք, որ նախորդ 10 նիստերը ընթացել են դռնփակ, քանի որ ամբաստանյալներից մեկը՝ ՀՀ ԱԱՆ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնը («Սերգեյ Իվանով») ցուցմունք էր տալիս: Երեկ իր ցուցմունքը սկսեց նաեւ «պատվիրատու», 22 տարվա
«Microsoft»-ը մեզ ներում է
Բայց հորդորում է այսուհետ չգողանալ իր ծրագրերը Մինչեւ վերջերս մեր երկիրն իրավունք չուներ «Microsoft» ընկերության ծրագրերը օգտագործել, քանի որ այդ ընկերության հետ որեւէ պայմանավորվածություն չուներ: Այդուհանդերձ, ընկերության ծրագրերը Հայաստանում օգտագործվող համակարգիչներում վաղուց ներդրված են: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը օրերս է «Microsoft»-ի հետ համագործակցության համաձայնագիր կնքել: Չնայած ընկերության ծրագրերը առանց թույլտվության օգտագործելը հեղինակային
ՀԱՎԱՏԱՑԻՆՔ «ՍՈՖԵՆԱՅԻ» ԳՈՎԱԶԴԻՆ
Չմտածելով հետեւանքների մասին Մեր խմբագրության էլեկտրոնային հասցեով «Սոֆենա» տուրիստական գործակալության գովազդն էր եկել, որում ասվում էր. «Դիմեք մեզ եւ ձեր հանգիստը կկազմակերպվի լավագույն պայմաններով եւ ամենամատչելի գներով: 4 օր, 3 գիշեր՝ սնունդ (3 անգամ), ճանապարհածախս, գիշերակաց, ուրախ ժամանց, ինտելեկտուալ խաղեր, դիսկոտեկ, անակնկալներ: Մեկ օրը՝ 4500 դրամ»: Գործակալությունը, իրոք, «անակնկալներ» մատուցեց եւ ստիպեց ինտելեկտ կիրառել, երբ
Իբր բիզնեսով չեն զբաղվում
Միայն «խորհուրդ են տալիս» Երեկ «Հայելի» ակումբում հյուրընկալված ՀՀ խորհրդարանի երկու պատգամավորներ՝ «Ժողպատգամավոր» խմբի քարտուղար Վահրամ Բաղդասարյանն ու «Վեդի Ալկո» ընկերության խորհրդի նախագահ Մանվել Ղազարյանը, որոնք քննարկում էին հայկական գինեգործության ոլորտին առնչվող հարցեր, այնուամենայնիվ, ստիպված եղան խոսել նաեւ քաղաքականության եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին: Ու քանի որ գործող Սահմանադրության հոդված 65-ում ասված է՝ «պատգամավորը չի
ԱԺ-Ն ՀԵՂԵՂՎԵԼ Է ԸՆՏՐԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Այստեղ քչերն են անդրադառնում քննարկվող կարեւորագույն օրենքներին, շատերը՝ սպասվող ընտրություններին Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Կառավարության կազմավորման եւ հրաժարականի մասին» օրինագիծը, որի ընդունումը թելադրված է սահմանադրական փոփոխություններով: Ինչպես այս, այնպես էլ հետագա քննարկումներին նիստերի դահլիճում ներկա էին առավելագույնը 10 պատգամավորներ, որոնց կեսը ՄԱԿ խմբակցությունից էին: Եվ հենց խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանն էլ հայտնաբերեց այս օրենքի
ԿԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՎԻ՞ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ
Իշխանական կուսակցություններում երիտասարդներն ավելի շատ են «Ընտրական օրենսգիրքը» պահանջում է, որ կուսակցությունների ցուցակում յուրաքանչյուր 10-րդը կին լինի, բայց նույն օրենքում ոչինչ չի ասվում ցուցակների երիտասարդացման մասին: Բոլոր կուսակցությունները ունեն երիտասարդական թեւեր, ոմանց մոտ այդ «թեւերը» զուտ ձեւական բնույթ են կրում, ուրիշները բավականին ակտիվ աշխատեցնում են երիտասարդներին, հատկապես՝ նախընտրական շրջանում: Սակայն ոչ բոլոր կուսակցություններն են, որ
ՕԵԿ-Ը ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԻԱՅՆԱԿ Է ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
«Ես չեմ բացառում, որ ԱԺ ընտրություններին ընդառաջ կստեղծվի նախընտրական դաշինք «Օրինաց երկրի» մասնակցությամբ»,- հունվարի 25-ին «Առավոտին» տված հարցազրույցում ասել էր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Սակայն երեկ երեկոյան կայացավ ՕԵԿ վարչության ընդլայնված նիստը, որին, ըստ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանի՝ մասնակցում էին կուսակցության տարածքային բոլոր կառույցների ղեկավարները, ու քննարկումները տեւեցին շուրջ 3 ժամ.
ԽՈՅ 21.03-20.04: Նպաստավոր օր է սիրային ժամադրությունների եւ սեքսի համար: ՑՈՒԼ 21.04-21.05: Պատրաստ եղեք: Ձեր թշնամիներն այսօր ակտիվանում են: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հարկավոր է այսօրվա բոլոր գործերը հասցնել հաղթական ավարտի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ամենայն հավանականությամբ՝ ձեր երազանքներն այսօր կիրականանան: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ձեզ բնութագրական է անհարգալից վերաբերմունքը շրջապատին: Աշխատեք փոխվել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Առաջացող խնդիրները կլուծեք առանց լուրջ ջանքերի:
ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
Պատերազմ՝ ֆուտբոլի պատճառո՞վ Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարի «A» խմբում ընդգրկված Հայաստան-Ադրբեջան ազգային հավաքականների միջեւ կայանալիք հանդիպումների անցկացման վայրերի ընտրության հարցը վիճակահանության օրվանից մնում է անորոշ: Հայաստանը պնդում է, որպեսզի խաղերն անցկացվեն Բաքվում եւ Երեւանում, իսկ հակառակ կողմը՝ չեզոք դաշտում խաղալու կողմնակից է: Եվ քանի որ երկու երկրների ֆուտբոլային ղեկավարները չեն կարողանում ընդհանուր
Գրողները նորից փող հավաքեցին
Մնում է հայ ժամանակակից գրականության որակը լավանա Կիրակի օրը կայացավ Հայաստանի գրողների միության գրական հիմնադրամի հեռուստամարաթոնը: Ինչպես անցյալ անգամ, այս հեռուստամարաթոնին էլ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը 68.000 դոլար նվիրեց հայ գրողներին: Բնականաբար, հայտնի նպատակով՝ որ վերջիններս չբողոքեն Ռուսաստանում հայերի սպանությունների առիթով: Իսկ ընդհանուր առմամբ, երեկվա հաշվարկներով հավաքվել է 150.000 դոլար, որը, գրողների ձեւակերպմամբ՝
ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ՀԱՅԵՐԵՆԻՑ ՄԻ ՔԻՉ «ԿԱՂՈՒՄ» Է
Որովհետեւ ռուսական մանկապարտեզ է հաճախել Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց քննվել ռեժիսոր Արմեն Մազմանյանի դեմ հարուցված քրեական գործը: Երեկ նույնպես դատարանի դահլիճը լեփ-լեցուն էր տուժողի՝ Տիգրան Կարապետյանի երկրպագուներով, որոնք ռեպլիկներ էին անում Արմեն Մազմանյանի ու նրա պաշտպան Հայկ Ալումյանի հասցեին: Դատարան էր ներկայացել նաեւ Տիգրան Կարապետիչը: «Ես
«Նման ինֆորմացիայի չեմ տիրապետում»
Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Արմինե Վարդանյանը տեղյակ չէ դպրոցների կուսակցականացված տնօրենների մասին: Նախընտրական շրջանում դպրոցներն ամենաշատն են հարվածի տակ ընկնում: Դրա համար էլ նրանց տնօրեններին «սանձելու» հազար ու մի ձեւ է մտածվում: Օրինակ, այս տարվա սկզբից վերջիններիս հետ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը պայմանագիր է կնքել մինչեւ 2009թ.: Առաջին հայացքից անօրեն ոչինչ չկա՝ այն բխում
ԸՆԴՎԶՈՒՄԻ ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐԸ՝ ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ
Այդ օրը «Այլընտրանքը» հանրահավաք է հրավիրել Փետրվարի 20-ին, ժամը 14-ին Ազատության հրապարակում «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը հանրահավաք է նախաձեռնել: Ուղիղ 19 տարի առաջ այդ օրը Հայաստանի համար դարձել էր վերածննդի, անկախացման գործընթացի մեկնարկ ու նշանավորվել «Ղարաբաղյան շարժում» անվամբ: Այս հայտարարությունը անցյալ շաբաթ օրը «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցած հավաքի ամենագործնական մասն էր: Ի դեպ,
Տիգրան Սարգսյանի նոր կանխատեսումները
Ըստ նրա, գնաճը մեր երկրում 4 տոկոս է կազմելու 2007-ին Հայաստանի տնտեսությունում մասնավոր դրամական փոխանցումների (տրանսֆերտների) ծավալը կավելանա 15-20%-ով: Երեկ հրավիրած ասուլիսում այսպիսի կանխատեսում է արել Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Սա նշանակում է, որ դոլարի կուրսը շարունակելու է իջնել: Նախորդ տարվա մայիսից դոլարի կուրսի իջեցումը ԿԲ-ն դարձյալ պայմանավորում էր տրանսֆերտների աճով: 2007-ին Հայաստան մտնող
ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿԻ «ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐԸ»
Տարօրինակ է, որ որոշ խոշոր հյուրանոցներ, ռեստորաններ, սուպերմարքեթներ ու տոնավաճառներ 300 խոշոր հարկատուների ցանկում չկան: Հարկային պետական ծառայության՝ օրերս հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկում, ինչպես միշտ, «հանելուկներ» կան: Տնտեսությունը աճում է, զբոսաշրջությունը՝ նույնպես, բայց, չգիտես ինչու, հյուրանոցների բիզնեսն այդպես էլ չի բարգավաճում: Ներկայումս Հայաստանում գործող 63 հյուրանոց կա, որից 40-ը՝ մայրաքաղաքում: Միայն վերջին տարիներին 30
Արդյոք բավակա՞ն է մի մարդու մասին, որը…
«Արմենիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն անդրադարձավ Վազգեն Մանուկյանի դժգոհությանը հայկական բանակի 15-ամյակի տոնակատարությունից: «Կա միտումնավոր մի բան՝ մի կողմ թողնել շարժումը, նշել այն անունները, որոնք իրենց համար ընդունելի են: Ղարաբաղի պատերազմի մասին խոսում են՝ Սամվել Բաբայանի անունը չեն տալիս: Բանակի ձեւավորման, հաղթանակների մասին խոսում են՝ իմ անունը չեն տալիս»,- «Փաստարկ» ակումբում ասել էր Վազգեն
ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԿՀԵՌԱՑՆԵ՞Ն ՍԻՄ-ԻՑ
Փետրվարի 3-ին կայացավ ՍԻՄ 18-րդ արտահերթ համագումարը, որտեղ վերընտրվեց 17-րդ համագումարում ձեւավորված ՍԻՄ նախագահությունը: «Ազդակ» ակումբի ոչ այնքան մեծ սրահում կայացած այս համագումարին, ըստ ՍԻՄ պատասխանատուների՝ մասնակցել են 47 պատվիրակներ եւ հյուրեր՝ ընդդիմադիր շուրջ 10 կուսակցությունների ներկայացուցիչներ, նաեւ լրագրողներ: Մեր հարցին, թե նախապես տարածքային կազմակերպություններում ժողովնե՞ր էին անցկացրել, եւ այդ պատվիրակներն ընտրվա՞ծ էին՝ հետեւեց պարզաբանում,
ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆՍ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆԻԴ ՎՆԱ՞Ս Է
Պատգամավորները հոգեկան լուրջ տառապանքների մեջ են Խորհրդարանը երեկ սկսեց իր այս գումարման վերջին՝ 9-րդ գարնանային նստաշրջանը: Ամեն ինչից զգացվում էր, որ սա վերջի սկիզբն է: Իշխանական թեւը ներկայացնող պատգամավորները եկել էին խորհրդարան ոչ թե այն պատճառով, որ օրենքներ գրելու կամ ընդունելու մոլուցքով են տարված, այլ՝ որ փորձում էին միմյանցից իմանալ իրենց ապագան, հարցերով իրարից գոնե
«ԻԴԻՈՏՆ» Ի՛ՆՔԴ ԵՍ
«Ամեն ջանք գործադրելու եմ, որ այս ընտրությունները լինեն ազնիվ, ազատ, արդար, թափանցիկ: Եվ ոչ միայն ես՝ իշխանությունները շատ լուրջ մտադրված են այդպես վարվելու»,- «Արմենիա»-ին տված հարցազրույցում ասաց Սերժ Սարգսյանը: Եվ առանց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի անունը տալու՝ անդրադարձավ նրա պնդմանը, որ եթե իշխանության մեջ գտնվող մարդն ասում է, թե առաջիկա ընտրությունները պետք է լինեն ավելի
96 երթուղայինը վատ է սպասարկում
Մայրաքաղաքում երթուղայինների մի մասը երեկոյան ուշ ժամերին աշխատում է մեծ ընդմիջումներով, իսկ որոշ երթուղիներ էլ ընդհանրապես չեն աշխատում: Թիվ 96 երթուղին համեմատաբար լավ է սպասարկում, բայց՝ ցերեկվա ժամերին: Հատկապես ձմռան ամիսներին ուղեւորները ստիպված են լինում ժամը 21-ից հետո կանգառներում կես ժամ կանգնել: Թիվ 96 երթուղայինը սպասարկում է Ռադիոկայմից մինչեւ Ե. Քոչարի փողոց: Քաղաքային տրանսպորտի սպասարկումն
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ վեցերորդ ԻՐԱՐԻՑ ԱՆՊԱԿԱՍ – Ես որ ասում եմ՝ Արմենը նորմալ մարդ ա, էդ չի նշանակում, թե Միխայլովիչն ու դու նորմալ չեք,- Ռոլանդին բացատրեց Գուգոն: – Իզուր ես արդարանում, Գուրգեն ջան,- ասաց Լեոնիդը.- ես էլ եմ կարծում, որ Արմենը միանգամայն նորմալ մարդ է: Ես իսկապես նորմալ մարդ էի ու
ԽՈՅ 21.03-20.04: Աշխատավայրում հստակեցրեք ձեր անելիքների շրջանակները: ՑՈՒԼ 21.04-21.05: Լավ տրամադրությունը կօգնի մարդկանց հետ շփումներում: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ձեր ֆինանսական խնդիրներն անակնկալ լուծում կստանան: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր անձնական կյանքում էական փոփոխություններ կարող են լինել: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Շարունակեք զբաղվել ինքնակրթությամբ: Դա ձեզ շատ պետք կգա: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ձեր կատարելիք քայլերն այսօր անկանխատեսելի կլինեն: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Հատկապես արդյունավետ
ԳԵՂԱՍԱՀՔԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Հայաստանում մարզասերները ցանկացած մրցման մասնակցող մեր մարզիկներից միայն հաղթանակներ ու մեդալներ են պահանջում, անկախ այն բանից, թե մրցանակային տեղերի համար պայքարելու իրական ի՞նչ հնարավորություն կա: Ու եթե սպասելիքները չեն արդարանում, մասնակցությունը որպես կանոն գնահատվում է անբավարար: Երբ մեր հենակետային մարզաձեւերի ներկայացուցիչներն են ձեռնունայն տուն վերադառնում, դժգոհությունը տեղին է: Բայց մարզաձեւեր կան, որոնցում անգամ երկրորդ տասնյակում
Ամենուր նախընտրական ուղերձներ
Նախընտրական պայքարը, որը մեր երկրում որպես քաղաքական մշակույթ ձեւավորման փուլում է դեռեւս, խոստումների արվեստ է նախեւառաջ: Սոցիալական ոլորտը ամենախոցելին է ոչ միայն անցումային, այլ նաեւ բարեկեցություն ապահոված երկրների համար, ինչպիսիք են, օրինակ, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն: «Սոցիալական անվտանգության» ռազմավարությանն ու նախագահ Բուշի խոստումներին է անդրադարձել «Վաշինգթոն Փոստը»՝ իր «Ի՞նչ չի ասել Բուշը սոցիալական անվտանգության մասին» հոդվածում:
Ո՞ՒՐ ՊԻՏԻ ԳՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Արձագանքներ Վիկտոր Դալլաքյանի հոդվածին («Առավոտ», 10 նոյեմբերի, 2006թ.) Հարգելի պարոն Վիկտոր Դալլաքյան, սիրով արձագանքում եմ Ձեր առաջարկությանը՝ իմ կարծիքը հայտնել «Մեր ապագայի բանալիները» հոդվածի վերաբերյալ:Ողջունում եմ Ձեր ցանկությունը՝ քննարկելու առաջ քաշված հրատապ խնդիրները, քանի որ վերջին 15-20 տարիների ընթացքում շատ հետաքրքիր ու մեր երկրի ապագային վերաբերող վերլուծական հոդվածներ են եղել, բայց քննարկումներ չլինելու պատճառով մոռացվել
Չարենցավանից մարդիկ փախչում են Այստեղ քաղաքապետերը «գալիս-գնում են», բայց քաղաքի վիճակը չի բարելավվում Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասում գտնվող հանրակացարանի 3-րդ մասնաշենքի բնակիչներին ընտրություններից ընտրություններ են հիշում. «Գալիս են, խոստումներ շռայլում ու մինչեւ հաջորդ ընտրություններ այդ կողմերում էլ չեն երեւում, իսկ խոստումները գրվում են սառույցին: Մեր շենքն էլ կամաց-կամաց փուլ է գալիս»,- օրերս «Առավոտի» հետ զրույցում
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ Է
Փոքրիկ Լիաննան ու Մանվելը սոցիալական ծանր պայմանների զոհ են Հրազդան քաղաքի բնակիչ 5-ամյա Լիաննա Նիկողոսյանն ի ծնե հիվանդ է: Երեխայի միզապարկը չի գործում, նա միզազրկվում է համապատասխան սարքով՝ կատետրով, ինչի արդյունքում էլ Լիաննան ձեռք է բերել երիկամների հիվանդություն: Պետությունից փոքրիկին հասանելիք միակ օգնությունը 5590 դրամ հաշմանդամության թոշակն է: Մինչդեռ նրան ամեն ամիս 30-40 հազար դրամի
Շան տեղ չեն դնում
Օրը ցերեկով մայրաքաղաքում շները մարդ են գզում՝ համապատասխան ծառայությունների անտարբերության պատճառով: Թբիլիսյան խճուղի 3/1 հասցեում՝ Կիրառական արվեստի թիվ 2 ուսումնարանի բակում, տասնյակ թափառական շներ են շրջում եւ շրջապատի բնակիչներին ահ ու դողի մեջ պահում: Արդեն որերորդ անգամ շների գազազած ոհմակը օրը ցերեկով հարձակվում է մարդկանց վրա ու նրանց գզում՝ հասցնելով մարմնական վնասվածքներ: Այդ հատվածով հատկապես