Օրվա լրահոսը

«ՊԱՏՈՒՀԱՆԸ» ՓԱԿՎԵՑ ԿԵՍ ՏԱՐՈՎ

Հայաստանի նախագահը երեկ հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Ղարաբաղի հարցով ակտիվ բանակցություններ չեն լինելու: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, հայաստանյան երեք հեռուստակայաններին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Մինչեւ Ազգային ժողովի ընտրությունները՝ ակտիվ բանակցային գործընթաց չի լինելու»: Սպասվում է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կկայանան 2007 թ. գարնանը, թեեւ ստույգ ամսաթիվը առայժմ չի որոշվել: «Ղարաբաղի հարցն օգտագործել նախընտրական

ՀՌԱՀ-Ը ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ՞

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է 60-ից ավելի կազմակերպություններ՝ դեկտեմբերի 11-ին բաց նամակով դիմել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին: Նամակում հիշեցված է փոփոխված Սահմանադրության 83.2 հոդվածը, ըստ որի՝ «Հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովման նպատակներից ելնելով՝ օրենքով ստեղծվում է անկախ կարգավորող մարմին, որի անդամների կեսը 6 տարի ժամկետով ընտրվում է

Սերժ Սարգսյանը զարմացած է

Մեկ՝ որ ինքը Հայաստանի 10 ամենահարուստների թվում է, եւ որ Ռոբերտ Քոչարյանի կարողությունները զիջել են «մաքսայինի պետի» ունեցած կապիտալին: Երեկ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ՀՀ պաշտպանության նախարար ու ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի «Ազգային անվտանգության հայեցակարգի» հերթական քննարկումը: Օգտվելով պատեհ առիթից՝ լրագրողները փորձել էին Ս. Սարգսյանից մեկնաբանություններ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿՎԵՐԱԾՎԻ ՀՈՂՄ ՈՒ ՄՐՐԻԿԻ

Վստահ է Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը – Ընդդիմադրի համարում ունեցող պատգամավորները վերջին օրերին ռեւերանսներ են անում «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարին: Նախ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանը «առասպելական կերպար է եւ դիտվում է որպես հակոտնյա՝ քաղաքական դաշտին»: Երեկ էլ Մանուկ Գասպարյանը պնդեց. «Այս պահին ժողովրդի մեջ շատ ավելի բարձր է Ծառուկյան Գագիկի վարկանիշը: Այսօր

ՄԱՐԶՊԵՏԸ ՆԱԵՎ ԳԵՆԵՐԱԼ Է

Արմավիրի նորանշանակ մարզպետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ղահրամանյանն այդ պաշտոնում իր նշանակման օրը նաեւ ստացել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում: Դեկտեմբերի 7-ին ՀՀ կառավարության որոշմամբ իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել էին Արմավիրի անկուսակցական մարզպետ Ալբերտ Հերոյանն ու Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը՝ ՀՀԿ անդամ: Կառավարության սույն որոշումից ընդամենը մեկ օր անց Լոռու նոր մարզպետ նշանակվեց ՀՀԿ-ն ներկայացնող Արամ Քոչարյանը՝

ԻՐԵՆՑ ՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Որպեսզի մեր ղեկավարներն ու օլիգարխները դեպի «Զվարթնոց» սլանան ոչ թե 100, այլ, ասենք, 150 կմ/ժամ արագությամբ, օդանավակայան տանող մայրուղին պարսպապատել են տեղ-տեղ 3 պարիսպներով՝ այն անանցանելի դարձնելով պողոտայի երկայնքով տեղակայված խանութներում առեւտուր անելու ցանկություն ունեցող շարքային քաղաքացիների համար:

«Paper boys international»-ը համերգ կտա

Արտո Թունջբոյաջյանի որդի Սեթոյի ղեկավարած խումբը երկրորդ անգամ կներկայանա հայ հանդիսատեսին Երեկ «Աստրալ» ակումբում կայացավ «Paper boys international» նորաստեղծ խմբի մամլո ասուլիսը: Խումբը Արտո Թունջբոյաջյանի ղեկավարած «Armenian navy band» հետ համերգներով դեկտեմբերի 16-ից կներկայանա հայ հանդիսատեսին: «Paper boys international»-ը ստեղծվել է 2005-ին եւ հանդես է գալիս հիփ-հոփ ոճում: Առայժմ նրանք ելույթներ են ունեցել ԱՄՆ-ում եւ

«ԼՈՒԾԱՐԵՆՔ, ՆՈՐԻՑ ՀԱՎԱՔԵՆՔ»

Երեկ հրավիրված ասուլիսում Կամերային երաժշտական թատրոնի համար առաջարկեց նախկին գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանը: Այս տարվա սեպտեմբերից Երեւանի կամերային երաժշտական թատրոնը չբացեց իր հերթական խաղաշրջանը: Պատճառը հայտնի է. դեռ երկու տարի առաջ սկսված՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի եւ տնօրեն Լեւոն Աբրահամյանի հակամարտությունը: Այժմ թե առաջինը եւ թե երկրորդը ազատված են աշխատանքից: Երեկ

Սկանդալ՝ Շենգավիթի դատարանում

Հատկապես կարեւորագույն գործերով քննիչը առայժմ վկա է Այս տարվա մարտից Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում լսվում է Հրաչ Սահակյանի, Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյանների դեմ հարուցված քրեական գործը: Նրանք մեղադրվում են անցյալ տարվա օգոստոսի 11-ին Չեխովի փողոցի 36 շենքի մոտ Մեսրոպ Մաքոյանին սպանելու մեջ: Նախաքննությունը ընթացել է համայնքի դատախազությունում, ապա հարազատների բողոքներից հետո տեղափոխվել է ՀՀ

ԱՐԺԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՉԱՆՑԱ՞Ն

Երեկ ԳԱԱ ակադեմիկոսներն ու թղթակից անդամները, ըստ իրենց բաժանմունքների, ընտրեցին թղթակից անդամների իրենց նախընտրած թեկնածուներին: Հիշեցնենք, որ 38 տեղի համար կար 129 թեկնածու: Գրեթե բոլոր բաժանմունքներում անսպասելի արդյունքներ գրանցվեցին: Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը, որ 1982-ից ակադեմիայի անդամ է, իր իսկ խոսքերով, նման անարդարացի ընտրություններ չէր տեսել: «Շատ դժգոհ եմ, շատ լավերը կային,

«Նոր որակի ընտրություններ են լինելու»

ԱԺ պատգամավոր Մեխակ Մխիթարյանը պարզապես համոզված է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցնելու են արդար ու թափանցիկ: Երեկ «Ուրբաթ» ակումբում «Գործարար» պատգամավորական խմբի քարտուղար Մեխակ Մխիթարյանը հայտարարեց, որ իրենց խմբակցության 10 պատգամավորներից 2-ը՝ ի դեմս Արտակ Սարգսյանի եւ Ալեքսան Պետրոսյանի, արդեն անդամակցել է Հանրապետական կուսակցությանը, իսկ մյուս 8-ը դեռ կամուկացի մեջ է եւ հստակ չի կողմնորոշվել՝

ԲՆԱԿԻՉՆԵՐԸ՝ ՆՈՒՇԻԿՅԱՆՆԵՐԻ ԴԵՄ

«Նուշիկյան ասոցիացիայի» նախագահի կարծիքով, բնակիչներին հուզում են ոչ թե կանաչ տարածքները, այլ փոխհատուցումները: Մայրաքաղաքի Կենտրոն համայնքի Տերյան 56 եւ Աղայան 19 շենքերի միջեւ ընկած տարածքը «Նուշիկյան ասոցիացիան» օրերս պարսպապատել է` գրասենյակ եւ հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: Սա հարուցել է նշյալ հասցեի հարակից շենքերի մի խումբ բնակիչների զայրույթը, որոնք արդեն քանի օր է՝ «Նուշիկյանների» նախագծի դեմ

ԽՈՍՔ, ՈՐՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՄՔԸ, ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՄՈԶՈՒՄՆ ՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՈՒՆԻ Հ.Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Արդեն մեկ ամիս է, հանրապետության մարզերում անցկացվում են միջոցառումներ՝ ՀՅԴ օրվան նվիրված, որոնք կշարունակվեն քաղաքամայր Երեւանում: Դեկտեմբերի 14-ին Գյումրիում նշվեց Դաշնակցության օրը: Օրվա բանախոսն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Հարգելի եւ սիրելի ներկաներ, Ձեզ խոսք ունեմ ասելու, հետեւաբար պետք է խուսափեմ նախաբանից, դարձիկ-դարձիկ արտահայտություններից եւ ուղղակի պետք է անցնեմ բուն ասելիքիս:  ՀՀ Ազգային ժողովի

Հմայակը զբաղվում է քաղաքական կոռուպցիայո՞վ

«Ազգային միաբանությունն» առաջարկում է հակաքրեական շարժման նիստում քննարկել Հմայակ Հովհաննիսյանի գործունեությունը: 2004-ի մարտին «Ազգային միաբանությունը» հեռացրեց Հմայակ Հովհաննիսյանին իր խմբակցության շարքերից: Սակայն այդ ժամանակ տարաձայնություններն այնքան հրապարակ չհանվեցին, ինչպես վերջին օրերին: Երբ Արտաշես Գեղամյանն առանց որեւէ անուն տալու՝ մեր թերթին տված հարցազրույցում նշեց, թե չի բացառում, որ ինչպես Վահագն Չախալյանի, այնպես էլ Ժիրայր Սեֆիլյանի շուրջ

«ՔՅԱՍԻԲԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏՎՈՂԸ ՇԱՏ Է, ՀԱՑ ՏՎՈՂԸ՝ ՔԻՉ»

Ժողովրդական ասացվածքն է հիշեցնում ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) – Նույն այն ընտրատարածքում, որտեղից դուք արդեն մի քանի անգամ ընտրվել եք Ազգային ժողովի պատգամավոր, ըստ մեր տեղեկությունների՝ պատրաստվում է առաջադրվել ընդդիմության կարկառուն ներկայացուցիչ Արշակ Սադոյանը։ Հոգեբանորեն պատրա՞ստ եք մրցակցել Արշակ Սադոյանի հետ, չե՞ք կարծում, որ խնդիրներ կունենաք: – Խնդիր չի կարող լինել,

ԼԻՏՎԻՆԵՆԿՈ – 2

ՀՀ ԱԱՆ նախկին հետախույզ, փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնը Հայաստանում ԱԱԾ-ին ու դրա ղեկավարներին առնչվող իր բացահայտումներով ետ չի մնում ՌԴ հատուկ ծառայություններին մերկացնող ու այդ համակարգի նախկին աշխատակից, փոխգնդապետ Լիտվինենկոյից: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ կատարված մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող ՀՀ ԱԱՆ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնը (նույն ինքը՝ Սերգեյ Ստեփանովիչ Իվանովը), արձագանքելով «Իրավունք» թերթում ԱԱԾ

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2006 թվականին «Սոգլասիե» ՓԲԸ նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Ավիացիոն-տիեզերական արտադրական համակարգեր» միացյալ կոնստրուկտորական բյուրո» միջազգային ստրատեգիական կոնսորցիումը: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», կոնսորցիումի նպատակն է վերսկսել գիտա-տեխնիկական այն գործը, որ ժամանակին կատարվել էր «Էներգիա Բուրան», այդ թվում «Մրիա» ԱՆ-225 գերծանր կրող-ինքնաթիռի ծրագրով, ըստ որի՝ «Մրիան» կոչված էր փոխարինել ավանդական տիեզերանավերը:

«Քաղաքացիական անհնազանդություն»

Ահա արդեն քանի տարի է այսպիսի տեսք ունի մեր խորհրդարանի նիստերի դահլիճն իր աշխատանքային օրերին: Կազմված ապաքաղաքական ու քրեականացված տարրերից այն լիքն է լինում միայն այն ժամանակ, երբ գործադիր իշխանությունը կարիք է ունենում արագացված կերպով անցկացնել իր համար կարեւոր մի օրենք: Ահա այդ ժամանակ, օրենքի նախագծին ու քննարկումներին անտեղյակ ու չմասնակցած պատգամավորի պաշտոնում նշանակվածները մի

ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ՝ ԸՍՏ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ

Նոյեմբերի վերջին «Երեւան» հյուրանոցում «Այլընտրանքային մեկնարկ» քաղաքացիական նախաձեռնությունը եւ Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը կազմակերպել էին հանդիպում The New Anatolian թերթի (Անկարա) քաղաքական բաժնի խմբագիր, TRT Radio1 ռադիոընկերության մեկնաբան Նուրսուն էրելի, ադրբեջանցիներ՝ գրող, հրապարակախոս Ալեքպեր Ալիեւի եւ կոմպոզիտոր Էլմիր Միրզոեւի հետ: Թուրք եւ ադրբեջանցի մտավորականները որոշ ժամանակ աշխատեցին նաեւ հայ ուսանողների ու սկսնակ լրագրողների հետ՝ նրանց

«Հայ Ձմեռ պապ-2006»-ը ամփոփվեց

Բարեգործական ակցիայի շնորհիվ որոշ ընտանիքներ նյութական աջակցություն են ստացել Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում ամփոփվեցին www.armeniannow.com էլեկտրոնային շաբաթաթերթի կազմակերպած «Հայ Ձմեռ պապ» բարեգործական ծրագրի արդյունքները: Չորս տարվա ծրագիրը օգնել է շուրջ 40 կարիքավոր ընտանիքի: «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի նախագահ Արմենուհի Պետրոսյանը նշեց, որ իրենց կազմակերպած ակցիան յուրահատուկ կամուրջ է կարիքավոր ընտանիքների եւ այն մարդկանց միջեւ, ովքեր «ուրիշին

ՄԻԽԱՅԻԼ ԿՈԿԺԱԵՎԸ ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է

Երեւանի պետկոնսերվատորիայի տեսության եւ ստեղծագործական ամբիոնների պրոֆեսոր կոմպոզիտորը, ի շահ գործընկերների, համագործակցում է կալիֆոռնիացի մեծահարուստի հետ: – Դեկտեմբերի 17-ին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան) կհնչի ձեր 3-րդ սիմֆոնիան, որը, ըստ մեր տեղեկությունների, կատարվել է ընդամենը մեկ անգամ՝ Բաքվում… – Այս սիմֆոնիան հնչել է ոչ միայն Բաքվում, այլեւ ԽՍՀՄ որոշ երկրներում: Ուրախ եմ, որ

ՕԵԿ-ը հարձակումների սպասում էր

Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի շուրջ ծավալված աղմուկը, ըստ ԱԺ պատգամավոր, ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանի, իր կուսակցության համար այնքան էլ անակնկալ չէր: «ՕԵԿ-ը լավ գիտակցում էր, որ, գալով ընդդիմադիր դաշտ, պիտի բախվեր բազմաթիվ արհեստածին դժվարությունների ու պրոբլեմների: Նկատի ունենալով այս ամենը, մենք արդեն իմունիտետ ենք ձեռք բերել եւ մեզ համար անակնկալ չէին Եվրոպական ակադեմիայի դեմ սկսած

ԿԱՎԱՏՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ

Բանտից դուրս գալուց հետո Դուբայի մեր աղբյուրները հայտնեցին, որ հայտնի կավատներ Ամալյա Մնացականյանը եւ Մարիետա Մուսայելյանը կանանց երկու նոր խումբ են տարել Դուբայ: Այս երկու կավատներն էլ վերջին տարիներին իրենց նմանատիպ գործունեության համար Հայաստանում մի քանի անգամ դատապարտվել են: Երկուսն էլ տարիներ շարունակ հետախուզման մեջ էին Ինտերպոլով: Պատիժը սահմանելիս դատարանները երկուսի նկատմամբ էլ հաշվի են

Հրդեհ՝ գետնանցումում

Անցումում տեղակայված կրպակները անվտանգության կանոնները չեն պահպանում, ինչն էլ հանգեցնում է արտակարգ իրավիճակների: «Ձողը մեջքիդ կջարդեմ»,- երեկ Աբովյան-Կորյունի խաչմերուկում գտնվող գետնանցումի կրպակատերերը, փայտերն ու աշխատանքային գործիքները ձեռքներին, այսպիսի հայտարարությամբ մեզ վտարեցին տարածքից, երբ փորձում էինք լուսանկարել անցումում տեղակայված այն խանութը, որն առավոտյան ժամը 9-ի սահմաններում հրդեհվել էր: Բանն այն է, որ անցումներում մի շարք «քյաբաբնոցներ»

«ԵԹԵ ԽԱԲԵՔ՝ ԿԶՂՋԱՔ»

Կադաստրին եւ քաղաքապետարանին խոստանում են կոզեռնցիները Երեկ Կոզեռն թաղամասի բնակիչները հերթական նստացույցն էին անում նախագահի նստավայրի առջեւ՝ պահանջելով հաստատել քաղաքապետարանի ընդունած սեփականաշնորհման իրավունքը եւ իրենց հանձնել սեփականության վկայականները: Ըստ կոզեռնցիների, քաղաքապետարանն իր սուրբ պարտքը կատարել է եւ հիմա էլ Կադաստրի պետական կոմիտեն է անհիմն պատճառաբանություններով իրենց քաշքշուկների մեջ գցում: Փաստն այն է, որ ներկայումս նրանք

ՈՒԺԵՂ ՊԱՅՔԱՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Foreign Direct Investment-ը անդրադարձել է Հայաստանին Հաջորդ տարվա մայիսին Հայաստանում անցկացվելու են խորհրդարանական, իսկ 2008թ.՝ նախագահական ընտրություններ, որոնք, վերլուծաբանների կարծիքով, վճռորոշ են լինելու երկրի ապագա ուղենիշի համար: Ի տարբերություն իր հարեւանների, Հայաստանը նավթով հարուստ չէ, ինչը նշանակում է, որ նա հաճախ գտնվում է արեւմտյան արտաքին քաղաքական վերլուծաբանների ուշադրությունից դուրս: Այնուամենայնիվ, նա ռազմավարական դիրք է գրավում

«Պետության համար վտանգավոր չենք»

Երեկ հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանի զինակից Արմեն Աղայանը՝ կոչ անելով չշփոթել պետական շահերը մեկ-երկու իշխանավորի անձնական ձգտումների հետ: «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» նախաձեռնության քաղաքական քարտուղար Արմեն Աղայանը երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր: Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերին նրա պատասխանները: Մեզ հետաքրքրում էր, թե ինչպիսի բացատրություն ունեն Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցները այն հարցերի հետ կապված, թե ինչո՞ւ հատկապես Սեֆիլյանը

ՀՆԳԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

Արդյոք ընդդիմության լիդերները պատրա՞ստ են պայքարի մեջ մտնել մեծամասնական ընտրատարածքները «սեփականաշնորհած» «ալրաղացների» եւ «կարամելների» հետ: Մեր թերթի երեկվա համարում հրապարակել էինք մի տեղեկատվություն, որը բավականին մեծ իրարանցում է առաջացրել եւ ընդդիմադիր, եւ իշխանական դաշտում: Ընդամենը տպագրել էինք ընդդիմադիր դաշտում շրջանառվող մի նախագիծ, որում նշված էր, թե բոլոր 41 ընտրատարածքներից յուրաքանչյուրում ո՛ր ընդդիմադիր գործիչն է պատրաստվում

ԵԹԵ ՑՈՒՅՑԵՐ ՉԱՆԵԻՆՔ՝ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՉԷԻՆՔ ՀԱՂԹԻ

Երեկ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը Զրույց ուսանողների հետ Երեկ ուսանողների հետ հանդիպման ընթացքում Վահան Հովհաննիսյանը բացահայտեց, թե ինչու ՀՅԴ-ն՝ լինելով ձախ կուսակցություն, հաճախ կողմ է քվեարկում ազատական օրենքների. «Ունենալով դարից ավելի փորձ՝ մենք գիտենք, որ սոցիալիզմն աղքատ երկրում անմիջապես բերում է բոլշեւիզմի. սա անթույլատրելի է։ Եվ եթե դու ունես եւ ուզում

ՀԵՐԹԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԸ

Երեկ Եվրոպայի խորհրդի նախարարների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մնացած միջազգային ատյանների եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի նման քննադատում է անցած կիրակի Ղարաբաղում անցկացրած սահմանադրական հանրաքվեն: Հայտարարության մեջ ասված է, որ «հանրաքվեն» (փաստաթղթում այդ բառը մշտապես չակերտների մեջ է վերցրած), որը կանխորոշում է ընթացող բանակցությունների ելքը, չի կարող նպաստել կոնֆլիկտի կարգավորմանը: Կարդացեք նաեւ՝

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031