Օրվա լրահոսը
ԷՐԴՈՂԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՎԱՇԻՆԳՏՈՆ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու տարի ընդմիջումից հետո կրկին մեկնում է Վաշինգտոն։ Դեկտեմբերի 7-ին նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Վկայակոչելով թուրքական «Haberaktuel»-ը՝ «News.am»-ը փոխանցում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն PKK-ի դեմ պայքարի, Կիպրոսի, Իրանի միջուկային խնդիրները, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, նաեւ ԼՂ հիմնախնդիրը: Թերթի փոխանցմամբ, Վաշինգտոնը կշեշտի, որ կարեւոր է երկու
ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑԸ ՀԱՍԱՎ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ
Հաագայի միջազգային դատարանում մեկնարկում է 2008թ. փետրվարին Սերբիայի կազմից դուրս գալու եւ Կոսովոյի կողմից միակողմանի անկախություն հռչակելու օրինականության հարցը: Այդպիսի հարց՝ համապատասխանո՞ւմ է արդյոք միջազգային օրենսդրությանը երկրի տարածքից անջատվելը, ՄԱԿ-ի գերագույն դատարանում առաջին անգամ է լսվելու: Չնայած այն բանին, որ 63 երկրներ արդեն ճանաչել են Կոսովոյի անկախությունը, Սերբիան հրաժարվել էր դա անել եւ գործը փոխանցել
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅՈՒՄ ԶԵՆՔԻ ԳՈՐԾԱՐԱՆ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ
Ռուսաստանը Վենեսուելայում զենքի գործարան է կառուցում: Գործարանը արտադրելու է AK-103 տեսակի ավտոմատներ եւ դրանց փամփուշտներ, նաեւ պատրաստվում է լատինամերիկյան այդ երկրին տրամադրել 53 ուղղաթիռ: «Reuters»-ի փոխանցմամբ, երեկ այդ մասին հայտարարել է Վենեսուելայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Զաեմսկին: Վերջինս պարզաբանել է, որ Արագուտա նահանգում Ռուսաստանը ընդամենը նախագծելու է գործարանը, իսկ այն կառուցելու է վենեսուելական մի ընկերություն: Նա
Հաագայի դատարանը բավարարեց ՅՈՒԿՕՍ-ի բաժնետերերի հայցը
ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին բաժնետերերը հայտարարել են, թե Հաագայի արբիտրաժային դատարանը որոշում է կայացրել իրենց օգտին, որի հիման վրա հայցվոր բաժնետերերն իրավունք են ստացել ռուսական կառավարությունից պահանջել իրենց հասցված նյութական վնասների փոխհատուցում՝ 100 մլրդ դոլարի չափով: Բրիտանական «Financial Times» եւ ամերիկյան «Wall Street Journal» թերթերը, վկայակոչելով ընկերության փաստաբանին, փոխանցել են, թե դատարանը որոշել է, որ
Սերբիայի նախագահը կկանգնի դատարանի առաջ
Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը (նկարում) երեկ կանգնել է Բելգրադի քաղաքային դատարանի առաջ՝ սպորտային միջոցառման ժամանակ «անվայելուչ պահվածքի» մեղադրանքով: Պետության ղեկավարին, ինչպես նաեւ սպորտի նախարար Սնեժանե Մարկովիչ-Սամարջիչին, քաղաքային խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Անտիչին եւ Սերբիայի ֆուտբոլային միության նախագահ Տոմիսլավ Կարաջիչին սպառնում է տուգանք՝ 30-50 հազար դինարի՝ 325-500 եվրոյի չափով կամ 60 օրվա ազատազրկում: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի փոխանցմամբ, մի քանի
Իրանի իշխանությունները կալանավորել են հինգ բրիտանացիների
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների (ԻՀՊ) կորպուսը Պարսից ծոցում կալանավորել է հինգ բրիտանացիների, որոնք զբոսանավով հայտնվել են իրանական կորպուսի վերահսկողության տակ գտնվող ջրային գոտում: «Reuters»-ի մատուցմամբ, այդ տեղեկությունը հաստատել է նաեւ ԻՀՊ կորպուսի հրամանատար Ալի Ռեզա Թանգսիրին: «Օտարերկրյա ուժերին դիմակայելն ու Պարսից ծոցում նրանց կալանավորումը կորպուսի պարտականությունների շրջանակներում է»,- հայտարարել է կորպուսի հրամանատարը: Իրանի նախագահի աշխատակազմի
ԸՆԴԴԵՄ ՁԻԱՀ-Ի
«Աշխարհի տարբեր անկյուններում անտեղյակությունից դարի չարիքի զոհն են դառնում հազարավոր մարդիկ: Եթե հասարակությունը սկսի լիարժեք գիտակցել խնդրի էությունը եւ ձգտի լինել տեղեկացված՝ իրավիճակը կշտկվի: Հայկական Կարմիր խաչի հետ մեր համագործակցությունը սկսվել ու շարունակվում է այդ տրամաբանության շրջանակներում»,- երեկ ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որը գտնվում էր Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում՝ «ՁԻԱՀ-ի բաց դասին»:
Ալավերդու դպրոցը կիրականացնի՞ ներառական կրթություն
Պարզ կդառնա 2010-ի հունվարի 1-ից հետո Ներառական կրթության ծրագիրը Հայաստանում իրականացվում է արդեն 4 տարի, սակայն այս համակարգի հետ կապված խնդիրները նվազելու փոխարեն տարեցտարի աճում են: Պատճառը, թերեւս, արդեն գործած սխալները դեռ չուղղած՝ նոր սխալներ թույլ տալն է: Արդյունքում՝ ներառական կրթության իրականացումը կատարվում է մի տեսակ ոչ կանոնակարգված ձեւով. ներառական կրթություն իրականացնող շատ դպրոցների շենքային
ԵՄ-Ն ՕԳՆՈՒՄ Է ԿԱԴՐԵՐՈՎ
Բայց չի բացառվում, որ գումար էլ հատկացնի՝ բարեփոխումների համար Հոկտեմբերի 26-ից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նոր համալրում ունի. Թվինինգ կոչվող ծրագրով մեր եւ Իսպանիայի ու Ֆրանսիայի օմբուդսմենների գրասենյակների միջեւ համագործակցության արդյունքում, Երեւան են ժամանել այդ երկրների օմբուդսմենների գրասենյակների աշխատակիցներ եւ օգնում են մեր Պաշտպանին: Ինչպես մեզ տեղեկացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ կոնկրետ
Կա, գոնե, բանավոր համաձայնություն
Երեկ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը համոզմունք է հայտնել, թե նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղի հարակից տարածքները, եւ Մյունխենում համանախագահների կողմից արձանագրված «առաջընթացը» նշանակում է, որ Մադրիդյան սկզբունքների հիման վրա որեւէ փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ ձեռք է բերվել, գոնե, բանավոր համաձայնություն։ «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, Ալ. Արզումանյանը անդրադարձել է համանախագահների կողմից ակնկալված դժվարություններին ու
ԿՍՏԱՆԱ՞ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Կգործի՞ մեկը՝ բոլորի, բոլորը մեկի համար սկզբունքը ՀԱՊԿ-ում Թեեւ Ադրբեջանի ղեկավարության ռազմաշունչ հայտարարությունները վաղուց արդեն նորություն չեն ոչ ներքին, ոչ էլ արտաքին լսարանների համար, այնուամենայնիվ, մյունխենյան հանդիպման անմիջապես նախօրեին Իլհամ Ալիեւի հնչեցրած սպառնալիքները, կարծես թե, սովորականից ավելի լայն արձագանք ստացան: Պատերազմական հռետորության դեմ հարկ համարեցին խոսել ԵԱՀԿ համանախագահները, բավական կոշտ տեսակետներ հնչեցին տարբեր բեւեռներից եւ,
Մաշտոցի դրած հիմքը
Եկող տարի Մարգահովիտի դպրոցը կնշի հիմնադրման 150-ամյակը Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում դպրության սկզբնավորման եւ դպրանոցի հիմնադրման մասին առաջին տեղեկությունը վերաբերում է 5-րդ դարին: Ըստ ավանդության՝ հենց 5-րդ դարում, գյուղից 2 կմ հարավ-արեւմուտք գտնվող գյուղատեղիում դպրանոց է հիմնադրել Մեսրոպ Մաշտոցը: Հայերենի այբուբենը ստեղծելուց հետո Մաշտոցին հրավիրում են Վրաստան՝ օգնելու ստեղծել վրացական տառերը: Ներկայիս Մարգահովիտի մատույցներով անցնելիս
ՔՆՆԻՉԸ ԱՆԱՉԱՌ ՉԷ՞
Հայաստանցուց տուժած սփյուռքահայը հայցում է ՀՀ նախագահի աջակցությունը «Առավոտի» սեպտեմբերի 29-ի համարում «Սփյուռքահայերին բերում ենք, որ թալանե՞նք» հոդվածով անդրադարձել էինք 80-ամյա իրանահայ Արսեն Փուրղասեմյանսի՝ Հայաստանում բնակարան գնելու վարդագույն երազի փլուզման փաստին: Հիշեցնենք, որ Արսեն Փուրղասեմյանսին, ըստ էության, թալանել՝ նրա փողերով գնված բնակարանին ու ավտոմեքենային խաբեությամբ տիրացել է Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհի Վարդուհի Բադալյանը: Մենք
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՆՅՈՒԹԵՐ
«Առավոտի» այս տարվա նոյեմբերի 11-ի համարում հրապարակված «Ընդդեմ թթենիների» նյութում անդրադարձել էինք Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի թթենիներին եւ հենվելով քաղաքի բնակիչներից ստացած տեղեկությունների վրա՝ նշել, որ քաղաքապետարանը որոշել է կտրել քաղաքի թթենիները, պատճառաբանելով, որ դրանք հիվանդ են: Էջմիածինցիները, սակայն, սրան չեն հավատում: Մեր հրապարակմանը արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազությունը: «Տեղեկացնում եմ, որ հրապարակման հիման վրա
ԶՈՐԱԿՈՉԻԿԻՆ՝ ՏԱՐԿԵՏՈՒՄ
«Առավոտի» նոյեմբերի 19-ի՝ «Արաբկիրի զինկոմիսարիատը դեռ զարմացնում է» հրապարակումն ունեցավ իր տրամաբանական ավարտը: Զորակոչիկ Մհեր Մկրտչյանը, որի մոտ Վնասվածքաբանության օրթոպեդիայի գիտական կենտրոնում հայտնաբերվել էր ողնաշարի 2-րդ աստիճանի սկոլիոզ (ծռման չափը՝ 28 աստիճան) տարկետմամբ ազատվեց ծառայությունից: Հիշեցնենք, որ Մ. Մկրտչյանին «Էրեբունի» բժշկական կենտրոնում ախտորոշել էին ողնաշարի գոտկային հատվածի 1-ին աստիճանի սկոլիոզ (ծռման 18 աստիճանով) եւ մեր
ՎՐԱԵՐԹ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Նոյեմբերի 30-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Վանաձորի Զորավար Անդրանիկի պողոտայում մի մեքենայի վարորդ վրաերթի է ենթարկել ոչ սահմանված տեղով փողոցը հատող Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի 34/110 հասցեի բնակիչ 1972 թվականին ծնված Տիգրան Սուրենի Մկոյանին: Վերջինս տեղում մահացել է: Վարորդը դիմել է փախուստի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մեքենայի դետալ, որի վրա գրանցված է եղել տվյալ տրանսպորտային
Գեներալները դիմել են ՀՀ նախագահին
Նախկին ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի պատժի հետ կապված՝ գեներալներ Գուրգեն Դալիբալթյանը եւ Արկադի Տեր-Թադեւոսյանը նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «Մեծարգո նախագահ, տեւական անազատության մեջ կտրուկ վատացել է ազատամարտիկ, Մարտական երկրորդ աստիճանի խաչի ասպետ, սիրված հրամանատար, արցախյան ազատամարտի նվիրյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը: Անկախ այն բանից, թե ինչ հանգամանքների պատճառով է նա հայտնվել անազատության
Ոստիկանների գործով
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց «Մարտի 1-ի» գործով մեղադրվող ոստիկաններ Գեղամ Հարությունյանի եւ Հովհաննես Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատարան էին ներկայացել ընդամենը երկու վկա՝ տաքսու վարորդ Վոլոդյա Բալանչյանն ու ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի հրամանատար Վարդան Գեւորգյանը: Վարորդն ասաց, որ չի հիշում ամբաստանյալների դեմքը, հիշում է, որ
ՄԵՐԺՈՒՄ ԵՆ, ԱՌԱՆՑ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԵԼՈՒ
Անկախ հանձնաժողովի դեմ դատապարտյալների դժգոհություններն աճել են Արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում գտնվող՝ 2,5 տարվա ազատազրկման դատապարտված Համազասպ Բագրատյանը 5-րդ օրն է, ինչ անժամկետ հացադուլ է հայտարարել: Նա դիմել էր իր նկատմամբ համաներում կիրառելու խնդրանքով, սակայն համաներումը չտարածվեց նրա նկատմամբ: Հ. Բագրատյանը դիմել է ՀՀ նախագահին, տեղեկացնելով, որ հացադուլը կդադարեցնի իր գործի նկատմամբ նրա անմիջական
ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ
«ՀՀ կարմիր գրքի հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի վերաբերյալ երեկ բնապահպանության նախարարությունում նախարարը եւ բնապահպանական հ/կ-ները քննարկում էին կազմակերպել: Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի հավաստմամբ, նախագծի ընդունումը կնպաստի գիտականորեն հիմնավորված հատուկ միջոցառումների մշակմանը եւ իրագործման միջոցով կենսաբազմազանության արդյունավետ պահպանությանը, ու չնայած Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսագողությանը, պարոն Մանվելյանը պահպանման գործում առաջընթաց է
Ավանդները կիսով չափ փոխհատուցվել են
Եվս 3 տարի պետք կլինի, որպեսզի բոլոր հաշվառված անձանց խնայբանկի ավանդները վերադարձվեն: «Ավանդների փոխհատուցման ծրագրով, 2006 թվականից սկսած, պետբյուջեից հատկացումներ են եղել: 2006-ին եւ 2007-ին հատկացվել է 1 միլիարդ դրամ, 2008-ին այդ թիվը 300 միլիոնով ավելացել է, իսկ այս տարի՝ 6 միլիոնով: ՀՀ նախագահի հետ քննարկելուց հետո եկանք այն որոշման, որ առաջիկա տարում այս ծրագիրը
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ ՔՇՈՒՄ ԵՆ ՈՒ ՄԵՐԺՈՒՄ
Տարբեր չինովնիկների դռներն ընկած մի փախստականի պատմությունից ակնհայտ է դառնում, թե որքան անտարբեր են վերաբերվում մեր իշխանավորները նրանց խնդիրներին: Սրանք «Պրագայի» տանիքից պոկված թիթեղի կտորներն են: Մեր երկրում փախստականներին աջակցող բազմաթիվ կառույցներ կան: Բացի Փախստականների եւ միգրացայի վարչությունից, նրանց խնդիրները լուծելու համար մի շարք պետական եւ միջազգային ծրագրեր են իրականացվում, որոնց կազմակերպիչները հսկայական միջոցներ են
15 հեռուստաալիք՝ «բջջային հեռուստատեսությամբ»
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, «Բջջային հեռուստատեսություն» ծառայության միջոցով, պատրաստ է այսուհետեւ բաժանորդներին հասանելի դարձնել հայաստանյան եւս երեք հեռուստաընկերության հաղորդումները: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի «Բջջային հեռուստատեսություն» ծառայությունն արդեն հնարավորություն է ընձեռում դիտել հայաստանյան 15 հեռուստաալիքի ծրագրեր: Ավելի վաղ՝ այս տարվա նոյեմբերի 12-ին, երբ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ազդարարեց «Բջջային հեռուստատեսություն» ծառայությունը փորձնական ռեժիմով գործարկելու մասին, ծառայությունն առաջարկում էր 12 հեռուստաալիքի հեռարձակում: Մասնավորապես՝ «Հ1», «հ2», «Արմենիա»,
Նախընտրում են մասնավոր սերտիֆիկատը
Հայ գործարարներն իրենց վատորակ ապրանքների համար էժան սերտիֆիկատ են ձեռք բերում մասնավոր կազմակերպություններից: Վերջին մի քանի ամիսներին Հայաստանի մարզերում եւ Երեւանում անցկացրած մոնիտորինգի արդյունքները հաստատել են, որ վաճառվող ապրանքատեսակների մեծամասնության վրա բացակայում է սերտիֆիկատը: Երեկ այս մասին հրավիրած ասուլիսում հայտնեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Աբգար Եղոյանը: Ըստ նրա, «Ապրանքները սերտիֆիկացնելու կուլտուրան, որը նաեւ օրենքի
ԲԱՎԱԿԱՆ ՉԷ՝ ԱՊՕՐԻՆԻ է, ՀԵՏՆ ԷԼ՝ ԿԵՂՏՈՏ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏ
Բացի այն, որ հացի փռում խիստ հակահիգիենիկ վիճակ է, հացն էլ տեղափոխվում է մեքենայի բեռնախցիկում՝ առանց արկղերի: Ձկան վաճառքն իրականացվում է կեղտոտ ու գարշահոտ պայմաններում: Իջեւանում հակահիգիենիկ պայմաններում գործող հացի փռերն ու ձկան վաճառքի կետը «վրիպել են» ոչ միայն հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության, այլեւ Տավուշի մարզի պաշտոնյաների ուշադրությունից: Չնայած հացի որակի վերահսկողության վերաբերյալ մեր կառավարության
Ձգձգված հակամարտությունները վտանգավոր են
Այս պնդումը կարմիր թելի պես անցնում էր ԵԱՀԿ նախարարների խորհրդի երեկվա նիստի ելույթների միջով: Նախապես հերթագրված 57 հոգուց երեկ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում ելույթ ունեցան 35-ը: Եվ գրեթե բոլոր այդ ելույթներում անպայման կրկնվում էր երկու թեմա՝ նախ, Վրաստանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը, եւ երկրորդը՝ ձգձգվող հակամարտությունները վտանգավոր են: Մի քանի մեջբերումներ ներկայացնենք այդ ելույթներից: Ուկրաինայի ԱԳ
ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մոտենում են այն ժամանակին, երբ պետք է կայացնեն դժվար որոշումներ: Երեւանի ժամանակով ժամը 19-ին երեկ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Աթենքի «Հելլինիկոն» համալիրի «Սոկրատես» սրահում հավաքված բազմաթիվ լրագրողների համար կարդաց իր եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների իր գործընկեր ներկայացուցիչների՝ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշների
ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ ԼՂՀ-Ն
Հունաստանի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը երեկ Աթենքում գումարված ԵԱՀԿ ԱԳ նախարարական նիստի ընթացքում ԶԼՄ-երին է տարածել մի հաղորդագրություն, որտեղ մասնավորապես Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման առնչությամբ նշված է. «Այն, ինչպես եւ կանխատեսվում էր, փայլուն արդյունքների չհանգեցրեց»: Ըստ հաղորդագրության՝ «Ժխտական մթնոլորտն արդեն նախապես ստեղծված էր հենց նախագահ Ալիեւի կողմից»՝ իր նախապես արված հայտարարությամբ: Եվ Հունաստանի
ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է
Երեկ հանդիպել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների տնօրեն Իթան Գոլդրիչը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ներկա փուլի զարգացումները: «Մտքերի փոխանակում է եղել նաեւ Հայաստանում ժողովրդավարության զարգացման, այդ թվում՝ քաղբանտարկյալների
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ` ԵՐԹ
«ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն» երեկ դիմել է ՀՀ քաղաքացիներին եւ հիշեցնելով, որ դեկտեմբերի 10-ին ողջ աշխարհը նշելու է Մարդու իրավունքների օրը՝ կոչ է արել «Հայաստանի բոլոր ազատ քաղաքացիներին՝ դեկտեմբերի 10-ին, ժ. 13:00-ին, մասնակցել Մարտիրոս Սարյանի արձանի մոտից ի պաշտպանություն մարդու իրավունքների կազմակերպվող երթին եւ միասնաբար «Ո՛չ» ասել» մեր երկրում առկա անարդարությանն ու


















































