Օրվա լրահոսը

ՄԵՐ «ՄԵԾԱԳՈՒՅՆ ՍԽԱԼԸ»

«Եթե մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանից անկախանալու օրինականությունը, մեծագույն սխալ ենք կատարում, որովհետեւ միջազգային հանրությունը շատ է սիրում, երբ նրա հետ խոսում ես իրավունքի լեզվով։ Իսկ մենք այսօր քաղաքական բանակցություններ ենք վարում, քաղաքական խնդիրներ ենք ուզում հարթել»,- խոսելով Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին՝ 7or.am-ին ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ

ԴԵՌ ՓԱԽՈՒՍՏԻ ՄԵՋ ԵՆ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած ցմահ ազատազրկվածները դեռ 2005-ին էին պահանջել վերանայել իրենց գործերը: Նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի էին դիմել ցմահ ազատազրկման դատապարտված երկու կալանավորներ՝ Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը: Նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ՀՀ ոստիկանության պաշտոնական աղբյուրները երեկ «Առավոտին» փոխանցեցին, որ «փախստականները» դեռ հայտնաբերված չեն, ու նրանց որոնումները շարունակվում են: Ավելին, ՀՀ ոստիկանությունը

«ԿԱՐԵՎՈՐԸ ՄՅՈՒՍ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ՏԵՂՆ ԻՄԱՆԱԼՆ Է»

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝  ներհայաստանյան խնդիրների մասին – Մահվան դատապարտյալների խցում հանրությանը հայտնի մարդկանց խմբակային լուսանկարի հրապարակումից հետո ծառայողական քննություն սկսվեց, եւ տարաբնույթ մեկնաբանություններ եղան: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ի՞նչ է մտածում այս առիթով: – Ես կարծում եմ, որ որեւէ սարսափելի կամ ցնցող բան տեղի չի ունեցել: Կալանավորներին այցելել կամ բանտախցերում լուսանկարվելը օրենքով արգելված գործողություններ չեն: Իրավապաշտպանները

ՓՈԽԱՆՑԵԼ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՈԳԻՆ

Երեկ, Երեւանի ժամանակով ժամը 17.15-ին, Աթենքի «Հելլինիկոն» մարզական համալիրում, որտեղ անցնում է ԵԱՀԿ նախարարների խորհրդի հերթական նիստը՝ սկսվեց հանդիպումը Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջեւ, որը տեւեց շուրջ կես ժամ: Հանդիպումից հետո կողմերը լրագրողների համար մեկնաբանություններ չարեցին: Նախարարները բաժանվեցին ձեռքսեղմումով: Նշենք նաեւ, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի վարչապետ եւ ԱԳ նախարար Գեորգիոս Պապանդրեուն երեկ

Դեկտեմբերի 1

ԽՈՅ (21.03-20.04)- Զբաղվեք ինքնակրթությամբ: Ազատ ժամերը տրամադրեք ընթերցանությանը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեր տրամադրությունը շատ բարձր կլինի, որը պայմանավորված է հաճելի անակնկալներով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտյան անսպասելի լուր կլսեք, որը ձեզ գուցե տխրեցնի,

Սկսվել է «Երկունք» մատենաշարի տպագրությունը

Վանաձորի «Սիմ» տպագրատունը օրերս լույս ընծայեց Հայաստանի գրողների միության Հովհաննես Թումանյանի անվան Լոռու մարզային բաժանմունքի «Երկունք» մատենաշարի առաջին հատորյակը: Այն կրում է «Սիրո ձեր ժամանակը» վերնագիրը: Ներկայացված են Վանաձորի 22 հեղինակների արձակ գործեր: Հեղինակները տպագրվել են տարիքային հերթականությամբ՝ ավագից կրտսեր: Առաջինը արձակագիր Վալտեր Թորոսյանն է, ժողովածուն եզրափակվում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի

ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ՈՒ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԻՆ ՀԱԿԱԶԴՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԵՆ

ՄԻԱՎ վարակի համաճարակն այսօր վերաճել է գլոբալ ճգնաժամի եւ դարձել զարգացմանը խոչընդոտող հազարամյակի մարտահրավեր: Եթե ՁԻԱՀ-ով առաջին հիվանդը գրանցվել է 1981թ., ապա 2008թ. դեկտեմբերի դրությամբ աշխարհում արդեն ապրում էր մոտ 33,4 մլն ՄԻԱՎ վարակով հիվանդ: 1988թ. մինչեւ 2009թ. դեկտեմբերի 1-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 808 եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 200 դեպք: Հաշվարկային

«Իմ արվեստը հեղափոխական է, ոչ թե բողոքական»

Հարցազրույց երիտասարդ կինոռեժիսոր Արմեն Ռոնովի (Մկրտչյան) հետ Արմեն Ռոնովը ծնվել է 1971 թ., Երեւանում: 1996-ին ավարտել Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, ապա մեկնել Իտալիա, ուսում ստացել Միլանի հեղինակային կինոյի ակադեմիայում: Ռոնովի ֆիլմերը միջազգային փառատոներում արժանացել են հատուկ մրցանակների, մինչդեռ Հայաստանում դրանք միայն մասնագիտական ոլորտի մարդկանց են հայտնի: – Արմեն, ի՞նչն է պատճառը, որ ձեր ֆիլմերը դժվարությամբ են

ԵՐԿՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ՆՈՒՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Պետք չէ անտեսել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց ՄԻԱՎ-ը մարդու իմունային անբավարարության վիրուսն է, որը, ներթափանցելով օրգանիզմ, ախտահարում է իմունային համակարգը, նպաստելով իմունային անբավարարության զարգացմանը: Ում ախտորոշում են ՄԻԱՎ, անվանում են ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական: ՁԻԱՀ-ը ձեռքբերովի անբավարարության համախտանիշն է՝ ՄԻԱՎ վարակի վերջնային փուլը, երբ իմունային համակարգի թուլացման հետեւանքով մարդու օրգանիզմը դառնում է խոցելի զանազան վարակային եւ ուռուցքային

«Չունենք կոնֆլիկտներ լուծելու մշակույթ»

Կամ քննարկումներ Վանաձորում «Հաշտեցման պաշարներ» բրիտանական կազմակերպությունն իրականացնում է «Ղարաբաղ 2014» ծրագիրը: Օրերս կայացավ այդ տպագրված համանուն գրքի վանաձորյան շնորհանդեսը եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների ու ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ քննարկումը: Քաղաքագետ, վերլուծաբան Միքայել Զոլյանը ներկայացրեց վերոնշյալ գրքում տեղ գտած հայ եւ ադրբեջանցի վերլուծաբանների տեսակետները՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավոր տարբերակների վերաբերյալ: Նա չշրջանցեց նաեւ գրքի թերությունները: «Գիրքը

ՉՈՐՐՈՐԴԸ՝ 102 ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ

Ոսկին մերն է: Հաղթական սալտո: Չեմպիոնական շպագատ: «Բրոնզե» Հռիփսիմե Խուրշուդյանը: Կորեայի Գոյանգ քաղաքում անցկացված աշխարհի տղամարդկանց 77-րդ եւ կանանց 20-րդ առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչը կանանց մրցապայքարում հանդես եկած 75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանն էր: Եվրոպայի չեմպիոնուհին իր մարզական պարգեւների հավաքածուն համալրեց աշխարհի առաջնության միանգամից երեք բրոնզե մեդալով. պոկում վարժությունում՝ 120, հրումում՝ 147 եւ երկամարտում՝ 267

ԲԱՐԵՀԱՋՈՂ ԴԵԲՅՈՒՏ

Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռականներ» ֆիլմը մրցանակի է արժանացել «Արեւելք-Արեւմուտք» միջազգային կինոփառատոնում՝ լավագույն կանացի դերի համար անվանակարգում: Ինչպես «Արմինֆոյին» հաղորդել է Հ. Գալստյանը, պարգեւի է արժանացել Լորանս Ռիթերը, ով ֆիլմում կատարել է մաթեմատիկայի ուսուցչուհի Լաուրայի դերը: Ռիթերը մասնագիտությամբ լրագրող է եւ գրող, եւ դա նրա առաջին դերն էր կինոյում: «Սա իրոք զարմանալի դեպք է, քանի որ

«Ոճրագործության բանակի» երեւանյան պրեմիերան

Նոյեմբերի 29-ին, որ պատմությունից հայտնի է իբրեւ Հայաստանի խորհրդայնացման օր, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ֆրանսահայ անվանի ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Ոճրագործության բանակ» ֆիլմի երեւանյան պրեմիերան: Նկարն առաջին  անգամ ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում՝ ոչ մրցութային ծրագրում, այս տարվա սեպտեմբերից էլ՝  ֆրանսիական կինոթատրոններում եւ արդեն 400 հազարից ավելի հանդիսատես է ունեցել: Այն ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիական

Վրաց-հայկական «Սայաթ-Նովա»

Բեմադրիչ Գիզո Ջորդանիայի հայաստանյան բեմադրությունը Կովկասյան ժողովուրդների լեզուներով՝ հայերեն, վրացերեն, թուրքերեն երգող Սայաթ-Նովան վերջապես իր բեմական նոր մարմնավորումը կստանա Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում. Ալ. Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան կիրականացնի վրաց ճանաչված բեմադրիչ Գիզո Ջորդանիան: Հիշյալ օպերայի պրեմիերան Երեւանում կայացել է 1969թ. մայիսին՝ բեմադրող-դիրիժոր Արամ Քաթանյանի, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանի մեկնությամբ: Իսկ բեմադրության գեղարվեստական ղեկավարն էր

«ԱՎՏԱՐԻՏԵՏ»՝ ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

Դերասան Գարեգին Չեփչյանի համոզմամբ՝  սա է տղամարդ լինելու չափանիշը Սիրված դերասան Գարեգին Չեփչյանին թատերասեր հանդիսատեսը ճանաչում է թատրոնից, իսկ ոմանք՝ նաեւ «Որոգայթ» կրիմինալ սերիալից: Գ. Չեփչյանի մարմնավորած հերոսները բացասական կերպարներ են, սակայն դրանք երբեք չեն կրկնում միմյանց: Գարեգինն ասում է, որ իրեն հարգող դերասանը չի կարող ամեն տեղ նույն ձեւով խաղալ: Ինչ վերաբերում է թատրոնում

ԻՐԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՍՐԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Իրանը սկսել է վերակազմավորել իր ռազմածովային ուժերը՝ Պարսից ծոցում ավելացնելով իր ռազմական նավերի քանակը, ռազմածովային ուժերի հրամանատարությունը փոխանցել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին: Փորձագետները նշում են, որ Իսլամական հեղափոխության պահապանները գնալով ավելի մեծ դերակատարում են ստանում երկրի ոչ միայն զինված ուժերում, այլեւ՝ քաղաքական եւ տնտեսական կյանքում: Ամերիկյան հետախուզության տվյալների համաձայն, Իրանի առաջնորդները Պարսից ծոցում նոր

ՀՈՆԴՈՒՐԱՍԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ԳՈՐԾԱՐԱՐ ԼՈԲՈՆ

Հոնդուրասում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածու, գործարար Պորֆիրիո Լոբոն (նկարում): Ինչպես տեղեկացնում է «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ը, Գերագույն ընտրական տրիբունալի առաջին պաշտոնական տվյալների համաձայն, արդեն հաշվվել է քվեաթերթիկների 61 տոկոսը եւ դրանցից 55,9 տոկոսը քվեարկված է Ազգային կուսակցության թեկնածուի՝ Լոբոյի օգտին: Լատինամերիկյան ԶԼՄ-ները կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունները որակել են որպես՝ Լատինական Ամերիկայի պատմության մեջ

Նախկին ապստամբը՝ Ուրուգվայի նախագահ

Անցած կիրակի օրը Ուրուգվայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում հաղթել է նախկին ապստամբ Խոսե Մուխիկան (նկարում), որին այդ կապակցությամբ արդեն շնորհավորել է գործող նախագահ Տաբարե Վասկեսը: Նորընտիր նախագահն արդեն հանդես է եկել իր համակիրների առջեւ, եւ նրա ճառը հեռարձակվել է Ուրուգվայի բոլոր հեռուստաընկերություններով: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, 74-ամյա Խոսե Մուխիկան Ուրուգվայում ձախակողմյան՝ «Ընդարձակ ճակատ-առաջադեմ հանդիպում»

Կարաջիչը կասկածի տակ է առել Հաագայի դատարանի լեգիտիմությունը

Բոսնիացի սերբերի նախկին նախագահ Ռադովան Կարաջիչը երեկ հայտարարություն է տարածել, որում կասկած է հայտնել ՄԱԿ-ի ռազմական դատարանի լեգիտիմության առնչությամբ: Կարաջիչի ասելով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը գերազանցել է իր լիազորությունները, երբ 1993թ.-ին ստեղծել է Հաագային դատարանը, ուստի այդ դատարանը իր նկատմամբ դատավարություն իրականացնելու օրինական իրավունք չունի: Կարաջիչի այս հայտարարության վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի արձագանքը դեռ հայտնի չէ:

Ահաբեկչական երկու ակտ՝ Ռուսաստանում

Անցած ուրբաթ երեկոյան պայթեցվել է Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա ուղերթի «Նեւսկի էքսպրես» արագընթաց գնացքը, որի արդյունքում զոհվել է 26 ուղեւոր, որոնցից մեկի ինքնությունը դեռեւս հայտնի չէ: Զոհվածների թվում կան 3 հայեր, որոնցից մեկը ՀՀ քաղաքացի է: Պատահարի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան 90 մարդ, նրանցից 21-ի վիճակը գնահատվում է ծանր: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ,

3 ինտերնետային մրցույթ՝ 1 օրում

ԿՏԱԿ-ն ու Ֆիզմաթ դպրոցը ծրագրեր են իրականացնում՝ ուղղված դպրոցներում նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանն առնչվող խնդիրների լուծմանը: Մրցույթում հաղթած լուսանկարներից մեկը: Երեկ ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի «Մաթեմատիկական ինտերնետային ամսագիրը» դարձավ մեկ տարեկան: Այս կապակցությամբ դպրոցում ամփոփվեցին ԿՏԱԿ-ի եւ դպրոցի հայտարարած «Մաթեմատիկական ինտերնետ», «Դպրոցական ակնթարթ» լուսանկարչական եւ «Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի հռչակագրի ընդունման 20-ամյակին

ԱԹՈՌԱԿՌԻ՞Վ, ԹԵ՝ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋ

Կոնսերվատորիայի ուսանողները ոտքի են ելել՝ նոր ուսխորհուրդ են ուզում Օրեր առաջ «Առավոտ» էին այցելել Երեւանի պետական կոնսերվատորիայի մի խումբ ուսանողներ, որոնք դժգոհում էին իրենց ուսխորհրդի աշխատանքներից, ավելի ճիշտ՝ անգործությունից եւ մասնավորապես՝ ուսխորհրդի նախագահի պաշտոնակատար Գուրգեն Բավեյանից: Մոտ մեկուկես ժամ նրանք փորձում էին իրենց վրդովմունքը բառերի վերածել՝ պարբերաբար հիշեցնելով, որ չեն ուզում «բացահայտվել», անգամ երկմտում էին՝

ԼՍԵԼ ԵՎ ԸՆՏՐԵԼ

Հատվածներ ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ՀՀԿ 12-րդ համագումարում ելույթից Ուղիղ երկու տարի առաջ Հանրապետական կուսակցության 11-րդ համագումարում ելույթ ունենալով ձեր առջեւ՝ ես անդրադարձա լրջագույն մարտահրավերներին ու խնդիրներին, որոնցով լի էր աշխարհն այն ժամանակ, եւ այն քայլերին, որոնք, ըստ իս, պետք է ձեռնարկեր մեր երկիրը՝ դրանց դիմագրավելու եւ Հայաստանը ժամանակակից ժողովրդավարական, մրցունակ երկիր դարձնելու

«Արծվաբույնը» վերանորոգվեց

Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում տեղի ունեցավ ճապոնական կառավարության տրամադրած դրամաշնորհի եւ ՀՀ գլխավոր դատախազի նվիրատվության միջոցներով վերանորոգված «Արծվաբույն» տարեցների շուրջօրյա սպասարկման կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը, հանրապետական եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, մարզի բնակիչներ։ 2006թ.-ին Սյունիքի մարզպետարանը «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ին Արծվանիկ

Խնդիրները դեռ շատ են

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է: Հայաստանի մարզերում օրը տարբեր կերպ է նշվելու: Լոռու մարզի երրորդ քաղաքում՝ Ստեփանավանում կամփոփվեն տարաբնույթ մրցույթների՝ Լոռու մարզի հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքների, նկարչության, Ստեփանավանի եւ Տաշիրի տարածաշրջանի 20 դպրոցներում անցկացված «Հավասարություն նշանակում է լիարժեք կյանք» շարադրությունների, «Հաջողության պատմություն» գրական մրցույթների արդյունքները: Հաղթողները խրախուսական նվերներ կստանան: Շնորհալի հաշմանդամները հանդես կգան

Ձերբակալվել է վրացիների պահանջով

Տավուշի մարզի Դեղձավան գյուղի 26-ամյա բնակիչ Ժիրայր Հովհաննիսյանը նոյեմբերի 5-ին Բագրատաշենի մաքսակետում ձերբակալվել է: Նա այժմ գտնվում է Վանաձորի ժամանակավոր մեկուսարանում:  Ժիրայրն  այդ օրը իր կնոջը տարել էր նրա հայրական տուն՝ Ծալկա, իսկ վերադարձին Բագրատաշենի մաքսակետում անձնագրային  ստուգում անցնելու  ժամանակ վառվել էր կարմիր լույսը:  Ժիրայրը նոյեմբերի 5-ին ձերբակալվել է վրացական իրավապահների պահանջով, ավելի քան մեկ

ՕՁԸ՝ ՆՎԻՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ

Ովքեր հավատ ունեն՝ թող չվախենան օձերից ու կարիճներից Մայր աթոռի զանգակատան մոտ հավաքված մի խումբ մարդկանց՝ զանգակատան նախշազարդ պատերին սեւեռված ու զարմացած հայացքներն իմ ուշադրությունն էլ գրավեցին: Հայացքս ուղղեցի նրանց մատնանշած կողմը՝ հայտնաբերելու զարմանքի պատճառը: Հպանցիկ հայացքը 10-15 մետր բարձրության վրա հազիվ թե տարբերեր նախշերը, սակայն փոքր-ինչ ուշադրությունը բավական է եւ զանգակատան ստորին հատվածում, սյունագլուխների

ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆ՝ ԴԵԲԵԴ ԳԵՏՈՒՄ

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյանի շրջանի «Ճոճվող» կամրջից (Ախթալա գյուղի տարածքում) մարդ է ընկել Դեբեդ գետը: Գետում հայտնաբերվել է ՌԴ Ստավրոպոլ քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Բորիս Գեւորգյանի դին:

Դատապարտյալների փախուստի գործով

Երեկ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը տեղեկացրեց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 27-ին ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի եւ Մհեր Ենոքյանի քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմելու առթիվ հարուցվել է քրեական գործ: Դատապարտյալների նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քրեական գործի նախաքննությունն իրականացվում է Հատուկ քննչական ծառայությունում: «Հաշվի առնելով քրեական գործի քննության գաղտնիությունը, որեւէ այլ տվյալ մեր

Ուղեկալը կխանգարի «մատչելիությանը»

Հայ-վրացական սահմանի երկարությամբ, «Ջիլիզա» կոչվող հատվածում բացվեց նոր ուղեկալ: Սահմանի դիմաց ադրբեջանաբնակ գյուղ կա: Նախկինում այն եղել է հույներով բնակեցված: ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արմեն Աբրահամյանի տեղեկացմամբ, 2 ամսվա ընթացքում սա երկրորդ ուղեկալն է: Տարածքը, ըստ սահմանապահների, մինչ ուղեկալի բացումը «դժվար հսկվող էր», այստեղ կատարվում էին ապօրինի ծառահատումներ, մաքսանենգություն, օրինազանցություններ: Ուղեկալի բացմանը ներկա էին Լոռու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031