Օրվա լրահոսը
Համարձակ քայլերի կոչ՝ նախարարին
Մարտ ամսին ԱԺ ներկայացված «Թատրոնի մասին» օրենքի նախագիծը կառավարությունը հետ է վերցրել լրամշակումների եւ փոփոխությունների համար: «Առավոտը» քանիցս անդրադարձել է թատրոնի դարդուցավին: Ժամանակին մեզ տված հարցազրույցներում թատերարվեստի գործիչները կտրուկ դեմ էին այս ոլորտում օրենքներ մշակելու ու հաստատելու գործընթացին: Նրանց խոսքերով, պետությունը թող հատկացնի բավարար չափով ֆինանս ու պահանջի բարձրարվեստ ներկայացումներ: «Առավոտը» հարցումներ անցկացրեց մի քանի
ՀԱՅԿԱԿԱՆ ՉՏԵՍՈՒԹՅԱՄԲ՝ «ՕՍԿԱՐԻ» ԻՄԻՏԱՑԻԱ
Կիրակի օրը «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Գոռ Վարդանյանի «Ճակատագիր» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որի բյուջեն մեր տեղեկություններով կազմում է շուրջ 3,5 մլն դոլար: Մինչ ֆիլմի ցուցադրումը, Գոռ Վարդանյանի հյուրերը եւ ֆիլմի անձնակազմը պետք է անցնեին կարմիր գորգի վրայով, որը հսկվում էր դրա եզերքով մեկ շարված ռացիաներով զինված սափրագլուխների կողմից: Սովորական մահկանացուներին՝ լրագրողներին թույլ չտվեցին անցնել տեղ-տեղ ծաղիկներով
Մեդալի քննություններում կոռուպցիան նվազել է
Երեկ Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցի սովորական ավարտական քննություն հանձնող 10-րդցիների հետ հայոց լեզվից քննություն էր հանձնում նաեւ մեդալի հավակնորդ 36 աշակերտ: Բոլորն էլ քննություն էին հանձնում միեւնույն հարցաթերթիկներով: Տարբերությունն այն էր, որ առաջիններին հսկում էին իրենց ուսուցիչներն ու տնօրենը, երկրորդներին՝ հատուկ հանձնաժողովը, ԿԳՆ եւ քաղաքապետարանի կրթության վարչության աշխատակիցներ ու պաշտոնյաներ: Այս տարի ողջ
ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
ԲՈԼՈ՞Ր «ԼԱՎ ՏՂԵՐՔԸ»
ԻՆՔՆԱՁԻԳ ՈՒՆԵՆ
«ՏԷՑ-ի կրուգի» վանաձորյան տարբերակ Ըստ գլխավոր դատախազության, Վանաձորում ձերբակալվել է 2 անձ՝ Կարեն Էդարյանը եւ Արսեն Փերիխանյանը: Ձերբակալումը կապված է հունիսի 3-ի ժամը 22.15-ին տեղի ունեցած կրակոցների հետ: Ինչպես «Առավոտում» (9.06.06) տեղեկացրել էինք, հունիսի 3-ին Վանաձոր քաղաքի Մյասնիկյան եւ Շահումյան փողոցների խաչմերուկում գտնվող «Վիլոյի մոտ» ինտերնետ ակումբ-սրճարանի մոտ տեղի էր ունեցել միջադեպ: Միջադեպի արդյունքում հնչել
Բողոքի արկղում բողոք չի լինում
Նախարարությունների աշխատակիցներն իրենց վերադասից նույնիսկ անանուն վախենում են բողոքել: Արդեն 1 տարի է՝ առողջապահության, կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններում գործում են էթիկայի հանձնաժողովներ: Այդ հանձնաժողովների գոյության մասին տեղյակ են շատ քչերը: Դրանք ստեղծվել էին՝ աշխատանքային հարաբերություններում էթիկայի նորմերի վերաբերյալ նախարարության աշխատակիցների եւ հասարակ քաղաքացիների բողոքները լսելու համար: Որպեսզի հանձնաժողովի դերն ավելի լավ
ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ
ՄԵՂՔ ՉՈՒՆԵՆ,
ՇՈԳԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ
Ջրամատակարար նոր օպերատորից արդեն դժգոհում են Մոտ երկու շաբաթ է՝ մայրաքաղաքի մի շարք համայնքներից՝ Մալաթիա-Սեբաստիայից, Աջափնյակից, Դավիթաշենից, Նորք-Մարաշից, Նոր Նորքից եւ Կենտրոնից ջրամատակարարման հետ կապված բնակիչները բողոքում են: «Էս տասը օր է նորմալ ջրի երես չենք տեսնում: Բացի այն, որ գրաֆիկն ամբողջությամբ խախտվել է ու ջրի ժամերը չգիտենք, ջուրը 4-րդ 5-րդ հարկից վերեւ չի բարձրանում,
ՖՈՒՏԲՈԼՆ ԱԺ-ԻՑ ԿԱՐԵՎՈ՞Ր Է
ՖՈՒՏԲՈԼՆ ԱԺ-ԻՑ ԿԱՐԵՎՈ՞Ր Է «ԱԺ կանոնակարգ» օրենքը հստակ ժամ է արձանագրում ե՛ւ խորհրդարանական հայտարարությունների, ե՛ւ «Խորհրդարանական ժամ» հաղորդաշարի հեռարձակման համար: Հանրային հեռուստատեսությունն արդեն երկրորդ անգամ խախտում է այս օրենքը: Առաջին անգամ ընդհանրապես չհեռարձակվեցին պատգամավորների՝ մայիսի 2-ի հայտարարությունները՝ մայիսի 3-ին տեղի ունեցած ավիավթարի պատճառով: «Կան դեպքեր, երբ բարոյականությունը վեր է ցանկացած օրենքից: Եվ սգի օրերին այս
«Ա1+»-ը «Ագոյի» խմբի ուշադրության կենտրոնում է
Ասել է խմբի ղեկավար, դեսպան Ռոլանդ Վեգեները ԵԽ-ի նախարարների կոմիտեի մոնիտորինգի խմբի ղեկավար, ԵԽ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Ռոլանդ Վեգեների գլխավորած պատվիրակությունը հունիսի 10-ին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսում ամփոփեց Հայաստան կատարած իր այցի արդյունքները: Հիշեցնենք, որ մոնիտորինգի խմբի այցը Հայաստան սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո առաջինն էր, եւ պատահական չէր, որ այցի ժամանակ ՀՀ
ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԷ
Խորհրդարանը երեկ իր աշխատանքային օրվա ավարտից ժամուկես առաջ հազիվ անցավ օրինագծերի քննարկմանը Ողջ օրվա ընթացքում պատգամավորները քննարկում էին օրակարգը եւ 3 անգամ էլ 20-ական րոպեանոց ընդմիջումներ վերցրին քվեարկություններից առաջ: Օրակարգի ընդունումը, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի բնորոշմամբ, դարձել էր «դժվարին գործընթաց», քանի որ «Արդարությունը» փորձում էր արդեն 3-րդ անգամ օրակարգային դարձնել սահմանադրական հանրաքվեի եւ 2003-ի ընտրությունների
«ԻՄ ՍԻՐՏԸ «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ»-ՈՒՄ Է»
Մեր թերթին տրված հարցազրույցում անկեղծացավ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության քարտուղար Գեղամ Մանուկյանը: – Պարոն Մանուկյան, ինչպե՞ս եք զգում նոր կարգավիճակում, լրագրող-պատգամավոր փոխատեղումն ինչպե՞ս տարաք: – Նախ, մի քիչ հարաբերական է՝ լրագրող-քաղաքական գործիչ անցումը, որովհետեւ լրագրողը, այսպես կամ այնպես, իր լրագրողական աշխատանքի բերումով զբաղվում է քաղաքականությամբ, եւ այն լրագրողը, որը չի զբաղվում քաղաքականությամբ, լինի բուն քաղաքական
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ երրորդ ԶՎԱՐՃԱԼԻ ՏԱՆԳՈ – Որ ուշ ես տուն գնում՝ տանը վրադ չեն խոսո՞ւմ,- ինձ հարցրեց Լիզան: – Վրես չեն խոսում, բայց մինչեւ տուն չեմ գնում՝ չեն քնում,- ասացի ես: – Ո՞վ չի քնում. մա՞յրդ,- հարցրեց Լիզան: – Հա,- ասացի ես: – Ես էդ իմաստով համեմատաբար ազատ եմ,- ասաց Լիզան: –
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Տրամադրության տատանումները ձեր ուղեկիցը կլինեն: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօր մի քանի հակասություններ կհարթեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Եղեք ավելի ինքնավստահ եւ պայքարեք ձեր տեսակետների համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Գործնական բնույթի բախումներից խուսափեք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Համատեղ գործարքից դուք լավ շահույթ կարող եք ստանալ: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Անկանխատեսելի օր է ձեզ համար: Զգուշությունը չի խանգարի: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Բիզնեսում հեռու
ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՎ ԿԱՄԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ
Երեկ ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության առաջին որակավորման փուլի պատասխան խաղում պահանջվող 4:0 հաշվով հաղթեց Սան Մարինոյին: Ֆուտբոլասերները քաջատեղյակ են, որ մրցակցի հարկի տակ կայացած առաջին խաղում էլ Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթանակ էր տոնել 2:1 հաշվով, սակայն երկու դեղին քարտ ստացած ֆուտբոլիստ խաղադաշտ մտցնելու համար, որն իր իսկ կանոնադրության անկատարության հետեւանք էր, ՈՒԵՖԱ-ի կարգապահական
«Հայերի» սինգլը՝ Գերմանիայում
Եվրոպայում մինչ CD-ի թողարկվելը՝ սինգլն է դառնում գովազդի միջոց «Հայեր» խմբի հետ արդեն 2 տարի համագործակցում է գերմանացի պրոդյուսեր Ուլի Դել Անտոնիոն: «Առավոտը» կարճատեւ հեռախոսազրույց ունեցավ նրա հետ: – Վերջերս «Հայերը» Գերմանիայից վերադառնալով տեղեկացրին, որ ձեր երկրում թողարկվել է իրենց սինգլը (երեք երգերից բաղկացած CD), իսկ 12-13 երգից կազմված CD-ն պատրաստ կլինի աշնանը: Մեզանում նման
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՄԱՐՏԱՖԻԼՄ՝ «ԱՍՖԱԼՏԱՅԻՆ» ՄԱՏՈՒՑՄԱՄԲ
Հունիսի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Գոռ Վարդանյանի 5-րդ՝ «Ճակատագիր» ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմի անձնակազմը հուսով է, որ շքեղությունը, այդ թվում՝ կարմիր գորգը, 200 հյուրերի ու ՀՀ նախագահի ներկայությունը շնորհանդեսի համար մինի «Կաննի» կամ «Օսկարի» մակարդակ է ապահովելու: Երեկ ֆիլմի գլխավոր դերակատար, սցենարի հեղինակ եւ պրոդյուսեր Գոռ Վարդանյանը եւս 2 պրոդյուսերների՝ ամերիկյան «Eagles nest studio-ի» նախագահ Հայկ
Օմբուդսմենը բավարար չէ
Հարցազրույց ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Տեղեկատվության ազատության (ՏԱ) հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Ֆրիմանի հետ։ – Ինչո՞ւ է անհրաժեշտ ՏԱ հանձնակատարի գոյությունը, եթե արդեն գործում է մարդու իրավունքների պաշտպանը` օմբուդսմենը։ – Երկուսի միջեւ տարբերությունը հստակ է, քանի որ տարբեր են նրանց լիազորությունները։ Օմբուդսմենը մարդու իրավունքների պաշտպանն է եւ գործում է միայն այն դեպքում, երբ կա մարդու իրավունքի
ԲԱՑԱՐԿ՝ ԴԱՏԱՎՈՐԻՆ ԵՎ ՄԵՂԱԴՐՈՂԻՆ
Ըստ տուժողի իրավահաջորդի փաստաբանի, դատավորն ու դատախազը ամեն ինչ անում են սպանությունը որպես վթար երկայացնելու համար: Նախորդ երկու նիստերը հետաձգվել էին սկզբում դատավոր Արիստակես Սիսակյանի վատառողջ լինելու, ապա պաշտպանի, մեղադրողի եւ վկաների չներկայանալու պատճառով: Հիշեցնենք, որ գործի դեպքի վայրը Աղվերանի «Միկա» պանսիոնատն է, որտեղ սկիզբ առած վիճաբանությունն ավարտվել էր Գեւորգ Մանուկյանի մահով եւ ավտովթարով: Նախաքննության
«Քնի կառուցվածքը» որպես ապացույց
Նոր խոսք քրեագիտության բնագավառում ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի նկատմամբ «դիտավորյալ սպանության փորձ» կատարելու փաստի (հետագայում՝ մահափորձի) առթիվ 2002թ. մարտի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննիչ Ա. Նադոյանը որոշում կայացրեց բժշկագիտական փորձաքննություն նշանակելու մասին: Գործի համառոտ հանգամանքներն են շարադրվել, ըստ որի, ԱԺ նախկին պատգամավորի «Միցուբիշի պաջերո» մակնիշի 61ԼԼ637 պետհամարանիշի ավտոմեքենայի տակ պայթուցիկ սարք է դրվել,
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ՝ 20 ՏԱՐԻ ԱՆՑ
Սպանելուց հետո մոմ էին վառել մեղքերի թողության համար Վիկտոր Զելյոնկինը կնոջը՝ Մարինա Զելյոնկինային Երեւան ճանապարհեց 1987թ. մայիսի 12-ին: 14 օր հետո տեղեկացավ, որ կինն անհետ կորել է: Հաջորդ օրը Օմսկ քաղաքից ինքը եկավ Երեւան՝ միջոցներ ձեռնարկելու կնոջը գտնելու համար, սակայն չհաջողվեց: Հունիսի 1-ին Հանքավան գյուղի մոտ, մարմարի հանք տանող ճանապարհին հայտնաբերվեց կնոջ դիակ: Այն ճանաչման
Միակը տարածաշրջանում
2001-ից թիվ 99 միջնակարգ դպրոցում ստեղծվեց առաջին ռազմական դասարանը Այդ օրվանից դասարանի աշակերտները, որոնց մեծ մասը տղաներ են, զինվորական համազգեստով են դպրոց գալիս: Դասղեկն էլ դպրոցի զինղեկ, ավագ լեյտենանտ Կարո Համբարձումյանն է, որը ծառայել է դեսանտային եւ ՌԴ սահմանապահ զորքերում, երկար տարիներ եղել ձեռնամարտի մարզիչ: Նրանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է տարբերվում ռազմական դասարանը մյուսներից: «Երեխաներն այստեղ
ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՇՎԵԴԻԱՅՈՒՄ
Առասպելներ եւ իրականություն Շվեդական բարեկեցության մասին պատմությունները Հայաստանում ասոցացվում են, մասնավորապես, այդ երկրում քրեական կյանքի բացակայության հետ: Մի կողմից՝ Շվեդիայում բանտային շքեղ պայմանների, մյուս կողմից՝ ամեն կարգի հանցագործությունների հանդեպ շվեդների անընդունակ լինելու մասին Հայաստանում տարածված կարծիքները հանգեցնում էին հետեւյալ առասպելներին. ա) Շվեդիայում չգիտեն, թե ինչ բան են գողությունը, մարդասպանությունը, կաշառակերությունը եւ, ընդհանրապես՝ որեւէ հանցագործություն, բ)
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ «ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՈՒԺԵՐԸ»
Հայաստան երկրի իրավապահ համակարգը՝ ընդհանրության մեջ, եւ հայրենի փառապանծ դատախազությունն էլ՝ մասնավորապես, մի բացառիկ կարողություն ունեն այդ համակարգի հետ երբեւէ փոքրիշատե առնչություն ունեցած ցանկացած մեկի մոտ միանգամից վերացնելու մարդկային կենսագործունեության համար «միանգամայն ավելորդ» այնպիսի երեւույթ, ինչպիսին է զարմանալու կարողությունը։ Բայց երբ ՀՀ գլխավոր դատախազության հատուկ կարեւորագույն գործերով նախկին քննիչ Հակոբ Բաբայանը, որի վարույթում էր գտնվում
Նարեկաբուժության արդյունքները
Վերջերս «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների ասոցիացիան Հայաստանում առաջին անգամ իրականացրեց «Այլընտրանքային ծառայությունների հիմնադրում» փորձառական ծրագիրը: Եռամսյա ծրագիրը նախատեսված էր այն երեխաների համար, ովքեր դժվարանում են հաղորդակցվել շրջապատի հետ: Այս երեխաները լոգոպետի օգնությամբ համակարգչային հատուկ ծրագրի եւ հարմարանքների միջոցով սովորել են հաղթահարել մարդկանց հետ հաղորդակցվելու դժվարությունները: Այս ծրագիրն արդեն ավարտվել է: Երեկ Թեքեյան մշակութային միությունում ծրագրի
«ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ»՝ 10 ՏԱՐԻ ՀԵՏՈ
Այս օրերին հանրապետության ոչ պետական բուհերում ընթանում են նախկին տարիների շրջանավարտների «վերաքննությունները»: 2002-ից, երբ սկսվեց ոչ պետական բուհերի հավատարմագրման գործընթացը, դրանից առաջ՝ 1996-2002թթ., այդ բուհերն ավարտած անձինք հայտնվեցին ոչ հավասար պայմանններում, եւ արդարություն հաստատելու համար ԿԳՆ-ն, արդեն 3-րդ տարին է, ինչ անցկացնում է քննություններ՝ հենց այս շրջանավարտների համար: Արդյունքում՝ ոչ պետական բուհի դիպլոմը կփոխարինվի պետական
Վարորդները խաբվում են, ուղեւորները՝ ուշանում
Գծի տերերը հարստանում են ուղեւորների գրպանի ու վարորդների նյարդերի հաշվին Երթուղայինների մի մասը երեկոյան ուշ ժամերին աշխատում է մեծ ընդմիջումներով, իսկ որոշ երթուղիներ էլ ընդհանրապես չեն աշխատում: Թիվ 75 երթուղին համեմատաբար լավ է սպասարկում, բայց՝ ցերեկվա ժամերին: Երեկոյան ժամը 22-ից հետո կանգառում կարող է կես ժամ կանգնես եւ այդպես էլ «75»-ի չհանդիպես: Այս երթուղու վերջը
ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԸ ՀԶՈՐԱՆՈՒՄ Է
Ինչը մրցակիցների բիզնեսին վնասում է, վերջիններս էլ իրենց մեթոդներով են դիմադրում Պրոֆիլների արտադրության եւ ներմուծման հայաստանյան շուկայի տնտեսվարողների միջեւ խնդիրներ են առաջացել: Շինարարության այս բումի պայմաններում պատուհանների արտադրության համար օգտագործվող պրոֆիլների սպառման ծավալները մեծացել են, այդ արտադրատեսակի նկատմամբ պահանջարկը եւս, զուգահեռաբար մեծացել է նաեւ այս շուկայի նկատմամբ տնտեսվարողների հետաքրքրությունը: 2004 թվականից սկսվել է տեղական արտադրություն,
«Կայուն առաջընթաց»
Այսպես են գնահատում «Հայէկոնոմբանկի» (ՀԷԲ) գործունեությունը բանկի բաժնետերերը Երեկ կայացավ ՀԷԲ տարեկան ժողովը, որի ընթացքում բաժնետերերին 2005թ. գործունեության հաշվետվությունը ներկայացրեց, ապա լրագրողների հարցերին պատասխանեց բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը: 2005թ.-ին ՀԷԲ շահույթը կազմել է 1.204.6 մլն դրամ, որից 257 մլն-ը կհատկացվի բանկի մոտ 1500 բաժնետերերին՝ որպես շահաբաժինների վճարում: ՀԷԲ բաժնետոմսերը 2005թ.-ին կբերեն տարեկան 11%-ի եկամտաբերությամբ
ՈՐՈՇ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ ԴԻՐՔԵՐԸ ԶԻՋԵԼ ԵՆ
Փոխարենը նրանց տեղը գրավել են «տիգրանները, սուրիկ-հովիկները, մառա-ռաֆայելներն ու չորս ընկերները» 300 խոշոր հարկատուների ցանկը նախորդ տարվա համեմատ զգալի փոփոխություններ է կրել: Առաջին հայացքից՝ Հայաստանում խոշոր հարկատուները չեն փոխվել, ցանկում նույն անուններն են, առաջին 5 խոշոր հարկատուները մնացել են նույնը, բայց երբ ընկերությունների գրաված դիրքերն ուսումնասիրում ես իրենց ոլորտների համապատասխան, գալիս ես այն եզրակացության, որ
«Կռվում» էին քաղաքական գործիչները
Երեկ Մամուլի ազգային ակումբում ներքաղաքական թեմաներով թեժ բանավեճ էր ծավալվել Մամուլի ազգային ակումբում երեկ քննարկվում էին ներքաղաքական խնդիրներ: Հրավիրված էին նաեւ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչներ, սակայն նրանք, չգիտես ինչու, հրավերը չէին ընդունել, եկածները հիմնականում ընդդիմադիր գործիչներ էին, նաեւ՝ ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը: Վերջինս երեկ հայտարարեց, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները կարող են լուրջ բեկում առաջացնել՝ Հայաստանի
ՇՎԵԴԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՓԱՆՑԻԿ Է 1766 ԹՎԱԿԱՆԻՑ
Շվեդիան համարվում է աշխարհում ամենահին դեմոկրատական ավանդույթներ ունեցող երկիրը: Շվեդ լրագրող Մաթս Անդերսենը Շվեդիայում տեղեկատվություն ստանալու ազատության, իր ասած՝ «գլասնոստի» նախահայր է համարում… Պետրոս Առաջինին: Երբ Պետրոս Առաջինը Կառլ 12-րդ շվեդական թագավորին պարտության մատնեց, Շվեդիայի դիրքերը թուլացան, եւ 18-րդ դարում այդ երկրում ստեղծվեց երկու կուսակցություն, որոնք հերթով միմյանց փոխարինելով կանգնում էին պառլամենտի գլուխ: Նման կուսակցական ակտիվությունը դրական ազդեցություն թողեց՝ մեկը

















































