Օրվա լրահոսը
ԼՐԱԳՐՈՂԻ ԴԵՄ ԲՌՆԱՐԱՐՔԻ ԳՈՐԾԸ՝ ԹԵՐԻ
Մեղադրյալն իրեն մեղավոր չճանաչեց Լրագրողը լսում է պաշտպանի ճառը: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ուշացումով ներկայացավ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ, «Հետք» էլեկտրոնային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Սակայն դա չէր խանգարել առանց տուժողի սկսել Կարեն Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Երեկ պաշտպանական ճառով հանդես եկավ վերջինիս պաշտպան Վահագն Մանուկյանը: Հիշեցնենք, որ
Կարաոկեն աղմկում է
Թեեւ նման ժամանցի ակումբները աղմուկի համար տուգանվում են, սակայն կրկին շարունակում են բնակիչներին նյարդայնացնել: Մայրաքաղաքի կենտրոնում գործող կարաոկե, ստրիպտիզ եւ այլ ակումբներ, որոնք անտանելի աղմուկով են աշխատում, արդեն երեւանցիների «կոկորդին են հասել»: Որքան էլ քաղաքային իշխանությունները պայքարում են այդ ակումբներին կարգի հրավիրելու համար՝ որպեսզի նրանք սահմանված նորմերը չխախտեն, միեւնույն է, ամեն քայլափոխի կամ նոր ակումբներ
«ԴԵՌ ՀԱՐՑ Է, ԹԵ ՈՎ ՈՒՄ Է ՆԵՐԵԼ»
Համաներման մասին այսպիսի կարծիք են հայտնում համաներում ստացած քաղբանտարկյալները Բացի Մուշեղ Սաղաթելյանից ու Հարություն Ուռուտյանից, շիրակցի մյուս քաղբանտարկյալները՝ թվով 5 հոգի, արդեն ազատության մեջ են: Երեկ Արթիկի քրեակատարողական հիմնարկից ազատ արձակեցին եւս 1 քաղբանտարկյալի՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին: Չնայած հորդառատ անձրեւին՝ շիրակցի ընդդիմադիրները մոտ 2 ժամ գաղութի դիմաց սպասում էին իրենց ընկերոջը՝ բացականչելով.
Կրթում են բոնուս տրամադրողներին
Պետական եկամուտների կոմիտեն սկսել է նախապատրաստական աշխատանքները՝ ՀԴՄ կտրոններով բոնուսների տրամադրման գործընթացը կազմակերպելու համար: Մասնավորապես, մինչեւ 2009-ի հուլիսի 1-ը տարածքային հարկային բոլոր տեսչությունները պետք է ունենան միջնորդագրերի եւ գրանցամատյանների էլեկտրոնային եղանակով վարման հնարավորություն: Իսկ կտրոնների խմբաքանակների ընդունման ու միջնորդագրերի տրամադրման աշխատանքները օպերատիվ կազմակերպելու եւ հերթերը բացառելու նպատակով, հարկային տեսչությունների համապատասխան աշխատակիցների համար կազմակերպվում են դասընթացներ:
Օրաթերթը շաբաթը մե՞կ են ստանում
«Հայփոստի» աշխատակիցների անպատասխանատու աշխատանքի եւ ծառայությունների մատուցման որակի վերաբերյալ «Առավոտը» պարբերաբար դժգոհություններ է ստանում: Հիմնականում բողոքները թերթերի բաժանորդների կողմից են, որոնք դժգոհում են, որ բաժանորդագրվելով այս կամ այն թերթը, դրանք պարբերաբար ստանում են ուշացումներով: Օրերս էլ «Առավոտին» էր դիմել մայրաքաղաքի Վարդանանց 13 հասցեում գտնվող «Էյ Էս Դի Սի» ընկերության տնօրեն Ռուդոլֆ Ղազարյանը եւ դժգոհել, որ
ՆԱԽԿԻՆ ԹԱՂԱՊԵՏԻ ԲԻԶՆԵՍԸ ԿԽԼԵ՞Ն
Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի որդու՝ Ռոբերտ Երիցյանի կատարած հանցագործությունը պատճառ է դարձել խոսակցությունների, թե Ա. Երիցյանին ստիպել են վաճառել «Հայր եւ որդի Երիցյաններ» սուպերմարկետների ցանցը: Այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը հաստատեցին, որ մայիսի 23-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ իրականացրած մահափորձի պատվիրատուն Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի
Շարունակելո՞ւ են շինել
«Առավոտի» հունիսի 18-ի համարում «Հարմարավետ բիզնես» հրապարակումից հետո, որը վերաբերվում էր մայրաքաղաքի Լենինականի խճուղում «Շիրակ» հանրախանութի դիմացի մայթին գտնվող, քաղաքաշինական բոլոր նորմերին դեմ կառուցվող հերթական բենզալցակայանին, շատ արագ արձագանք եղավ: Հենց նույն օրը քանդվեց մետաղական կոնստրուկցիաների մի մասը: Տպավորություն էր, որ պատկան մարմինների վճռականությունը կբավականացնի մինչեւ վերջ գնալուն: Սակայն մի քանի օրվա դադարից հետո երեկ
Ընդդիմության հանրահավաքը՝ հուլիսի 2-ին
Թեեւ հունիսի 1-ին Մատենադարանի մոտ տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հայտարարվեց, թե հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու սեպտեմբերի 18-ին, այդուհանդերձ, երեկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ հայտարարված հանրահավաքը մնում է ուժի մեջ, բայց Կոնգրեսը նաեւ հուլիսի 2-ին է հանրահավաք նախաձեռնել, որին մասնակցելու են նաեւ օրերս համաներմամբ ազատ արձակված ընդդիմադիր գործիչները: Լ. Զուրաբյանի
«Ժառանգությունն» առաջարկում է եւ պահանջում
Երեկ «Ժառանգություն» կուսակցությունն ուղերձով դիմել է ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին՝ ներկայացնելով համագործակցության սեփական «համապարփակ շրջանակը, որի հիմնախնդիրները տարբեր ժամանակներ արտացոլվել են ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի պաշտոնական փաստաթղթերում ու քաղաքական հայտարարություններում, եւ, կարծում ենք, միարժեք ընդունելի կլինեն նրանց կողմից»: Դրանք են. «Մարդու իրավունքների պաշտպանություն եւ Հայաստանում սոցիալական արդարության հաստատում: Քաղաքական ու տնտեսական համակարգերի արմատական հանրակարգային բարեփոխում: Մարտի 1-2-ին
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵՆՔ
Այս առաջարկը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներն առաջարկում են ներառել նոր բանաձեւի նախագծում: Երեկ հրապարակվել է ԵԽԽՎ համազեկուցողներ Պրեսկոտի եւ Կոլոմբիեի զեկույցն ու բանաձեւի նախագիծը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանի պատվիրակության մի շարք անդամներ շուրջ 10՝ գերազանցապես խմբագրական բնույթի առաջարկներ են արել բանաձեւի նախագիծը փոփոխելու վերաբերյալ: Զեկույցի սեղմագրում նշված է,
ՄԱՐՏԻ 1-Ի ԷՋԸ ՉԻ ՓԱԿՎԵԼ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը երեկ հրավիրեց այս պաշտոնում իր վերջին ասուլիսը: Խոսքի նախաբանում նա արտահայտեց իր մտահոգությունը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում բռնությունների աճի կապակցությամբ, եւ այս համատեքստում հիշատակեց նաեւ Կովկասյան տարածաշրջանը եւ մասնավորապես՝ Հայաստանում 2008-ին տեղի ունեցած դեպքերը: Ըստ նրա, բռնությունները վկայում են քաղաքական մշակույթի պակասի մասին: «Առավոտի» հարցին, թե արդյոք այն, որ
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՉԶՐԿՎԵՑ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ
Ժամանակին, երբ Հայաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում մանդատներից զրկվելու վտանգի առջեւ էր՝ Սամվել Նիկոյանը հայտարարում էր, թե մեզ ուզում են պատժել՝ գունավոր հեղափոխություն չանելու համար: Երեկ ԵԽԽՎ-ում քննարկումն ապացույց դարձավ, որ այս կառույցը կարող է սպառնալ պատժել նաեւ այն երկրներին, որոնք իրականացրել են գունավոր հեղափոխություն: Խոսքն Ուկրաինայի մասին է, որն անտեսել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջը,
«Ես զարմացած եմ»
Արամ Գասպարիչը տրամաբանություն չի տեսնում համաներման մասին որոշման մեջ Այս համաներումը մեծ, քաղաքական իմաստով Հայաստանի Հանրապետությանը ոչինչ չտվեց, քանի որ կողմերը մնացին իրենց կարծիքներին եւ իրենց դիրքերում. այսպես է կարծում նաեւ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: «Մի կողմ թողնենք միջազգային գնահատականները: Անկեղծ ասած, դրանք ինձ ավելի քիչ են հետաքրքրում, որովհետեւ դրանք ավելի կոնյունկտուրային են,
ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ՝ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵՋ
«Համաներում հայտարարելու մասին» ՀՀ խորհրդարանում ընդունված որոշման համաձայն, երեկ ազատ արձակվեցին եւս չորս քաղբանտարկյալներ: Քրիստափոր Էլազյանը պատրաստ է շարունակել պայքարել: Երեկ համաներմամբ ազատ արձակվեցին ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, որը մեղադրվում էր «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ», եւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որը դատապարտվել էր 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ, իբր,
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐՎՈՒՄ Է ՊԱՐՏԱԴՐՎԱԾ»
Կարծում է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը – Երեւանի ավագանու ընտրությունները մի տեսակ ստվերում թողեցին Ղարաբաղի հարցը՝ այն դեպքում, երբ միջազգային մակարդակներում այս հարցին առնչվող տեսանելի ակտիվություն կա: Ըստ ձեզ, ո՞ւր ենք հասել եւ ի՞նչ է սպասվում: – Որեւէ խնդիր չի կարող ստվերում թողնել ԼՂՀ հիմնահարցը, հատկապես այսպիսի ինտենսիվ բանակցային փուլում: Ինչ վերաբերում է խնդրի
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈՇՄԱՆԻ՞
«Համաներում հայտարարելու մասին» ՀՀ խորհրդարանում ընդունված որոշման համաձայն, երեկ ազատ արձակվեց եւս 4 քաղբանտարկյալ, այդ թվում՝ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա կալանավորվել էր 2008թ. փետրվարի 25-ին՝ նախագահական ընտրությունների ժամանակ «ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու» մեղադրանքով եւ դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Արդեն ազատության մեջ հայտնվելով, ինչպես այլ՝ արդեն նախկին քաղբանտարկյալները, նա եւս հայտարարեց, թե շարունակելու
ՕՐԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԵՐԹԵՎԵԿԵԼ
«Աշտարակի տարածքում կա Նոր Ամանոս գյուղ, որտեղ գնալ-գալը պրոբլեմ է: Եթե մեկը հյուր է ամանոսցուն, ապա հյուրընկալը հյուրին ճանապարհելու համար ցուցաբերում է հարգալից վերաբերմունք՝ պատվիրում է տաքսի, որպեսզի հյուրին ուղարկի 15 կիլոմետր հեռու գտնվող Կոշ գյուղ, որտեղից նա կկարողանա երթուղային տաքսի նստել՝ Աշտարակով Երեւան գնալու համար: Այդ երթուղայինները օրական 10 անգամ գնում-գալիս են, սակայն մեր
ՄԱՆՐԱՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ ՉԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Հունիսի 19-29-ը «ՀայԱրտ» մշակությաին կենտրոնում հայ հանդիսատեսին իր աշխատանքներով կներկայանա մանրանկարիչ Նարինե Գրիգորյանը: Արտերկրում բազմիցս ցուցադրվելուց հետո հայրենիքում իր առաջին անհատական ցուցահանդեսին երկար սպասած Նարինեն կներկայացնի շուրջ 54 աշխատանք՝ հոգեւոր, ճակատագրի, հավերժության թեմաներով: Ներառված են նաեւ Կոմիտասին նվիրված աշխատանքներ եւ հայոց գրերի 1700-ամյակին նվիրված հայոց 38 տառերը: Հոգեւոր թեմայով նա պատկերել է աստվածաշնչյան կերպարներ: Մանրանկարչի
Հունիսի 23
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեզ մոտ նոր հետաքրքրություններ կառաջանան: ՑՈՒԼ (21.04-21.05)- Գնումներ կատարելիս զուսպ եղեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Աշխատելիս մի տարվեք անհեթեթ մտքերով, այն ձեզ շատ կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրվա երկրորդ կեսը կանցնի շատ արդյունավետ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Անընդհատ պարապ նստելու փոխարեն ավելի լավ է նոր աշխատանք փնտրեք: ԿՇԵՌՔ
Արմենչիկը չի պատրաստվում հրաժարվել «չիկ»-ից
Որովհետեւ իր անվան փաղաքշական մասնիկը հանդիսատեսն է «շնորհել» «Քուլա-քուլա ելած» ամպերն ու հորդառատ անձրեւը ամենեւին էլ չխանգարեցին «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիր շտապող հանդիսատեսին: Նրանց սպասում էր թեժ երեկո երգիչ Արմենչիկի հետ: Նման հանդիպում վերջին անգամ 2006 թվականին է եղել: «Այս համերգի մասին ես շատ եմ երազել»,- ասաց Արմենչիկը եւ օդային համբույրներ ուղարկեց հանդիսատեսին: Դահլիճում, ինչպես
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՊԱՐԱՑՑԻՆԵՐ ՉԿԱ՞Ն
paparazzi.am-ում տեղադրվում են նույնիսկ հայտնի մարդկանց վեճերը «Ծանոթ-բարեկամ-հարեւան-սիրեկան պայմաններում Հայաստանում պապարացցի երբեք չի լինի»,- ասում է լուսանկարիչ, paparazzi.am ինտերնետային կայքի հեղինակ, մասնագիտությամբ բժշկական սարքավորումների տեխնիկ, 21-ամյա պարսկահայ Արթուր Վարդանյանը կամ, ինչպես ընկերներն են անվանում՝ Paparazzi-ն։ Արթուր Վարդանյանը ծնունդով Անգլիայից է, բայց մեծացել է Պարսկաստանում. «Ծնվել եմ Մանչեսթր քաղաքում։ Քանի որ մեր բարեկամները բոլորը Պարսկաստանում էին,
Խզմալյանի նոր ֆիլմը
Երեկ կայացավ Տիգրան Խզմալյանի «Քրիստոսի կենդանագիր պատկերը» ֆիլմի պրեմիերան Թեպետ ֆիլմի մասին նախօրոք տեղեկացվել էր բոլոր ԶԼՄ-ներին, սակայն հեռուստաընկերություններից ներկա էր միայն «Շողակաթը»: «Եթե Հուդայի հետույքի մասին ֆիլմ նկարվեր, բոլոր լրատվամիջոցները կգային»,- հեռուստաընկերությունների վարած քաղաքականության մասին այսպես արտահայտվեց Տ. Խզմալյանը: Նա հայտնեց, որ ֆիլմի նկարահանմանը աջակցել են մարդիկ, ովքեր չեն պատկանել ոչ մի եկեղեցական, քաղաքական,
ՍԻՐՏԸ ԲԱԴԻԿԻ ՏՆԱԿ ԷՐ ՈՒԶՈՒՄ
Բրիտանական The Guardian թերթն իր ընթերցողներին կոչ էր արել հայտնաբերել որքան հնարավոր է շատ «ամոթալի ծախսեր», որոնք կատարել են պառլամենտի անդամները՝ պետբյուջեի հաշվին: Այդ նպատակով խմբագրությունն իր կայքէջի վրա բաց է թողել օրենսդիրների ծախսերի հաշվետվությունները ներկայացնող 92 հազար էջերում գործող փնտրման համակարգ: Ընդհանուր առմամբ The Guardian-ը տիրապետում է ավելի քան 700 հազար փաստաթղթի՝ նվիրված օրենսդիրների
ՀԱՆՈՒՆ «ՀԱՄԱԽՈՀՆԵՐԻ» ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի քաղաքապետ Իռլինգ Լայեն (աջից) Վիլնյուսում, որն այս տարի արժանացել է «Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» կոչվելու պատվին, հունիսի 19-ին կայացած քաղաքապետերի համաժողովին ներկայացել է իր հոմոսեքսուալիստ ամուսնու՝ Յենս Օլսենի ընկերակցությամբ: Այդպիսով, նա որոշել է իր բողոքն արտահայտել, իր խոսքերով՝ «Լիտվայում միասեռականների ծանր դրության կապակցությամբ»: Լայեն ասել է, որ ամուսնու ուղեկցությունը նախապես պլանավորած չէր ավելի
ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ԵՐԱՇՏԸ ԱՂԵՏԱԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ
Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը օրերս դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ խնդրելով նրան երաշտից տուժած Կալիֆոռնիայի հովիտը հայտարարել աղետի գոտի: Դա կօգնի նահանգին հավելյալ ֆինանսական օգնություն ստանալ դաշնային բյուջեից: Շվարցենեգերը հիշեցրել է, որ Կալիֆոռնիայի հովիտը Միացյալ Նահանգների ամենազարգացած գյուղատնտեսական շրջաններից է, եւ երաշտը կարող է պատճառ դառնալ գործազրկության կտրուկ աճի: «Ջրի բացակայությունը նշանակում է աշխատանքի
ԿԵՍ ՄԻԱՎՈՐԻ ԳԻՆԸ
Վրաստանում ընթացող շախմատի «Թբիլիսիի գավաթ-2009» անվանումը կրող միջազգային մրցաշարը, որին Հայաստանից մասնակցում է տասը շախմատիստ, մոտենում է եզրագծին: Յոթերորդ տուրում մրցաշարի առաջատար, հայաստանցի Արման Փաշիկյանը սեւերով պարտվել է Վրաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի Դավիթ Հարությունյանին եւ միանգամից նահանջել 16-րդ հորիզոնական: Նույն օրը մեր հանրապետության ներկայացուցիչ, միջազգային վարպետ Դավիթ Պետրոսյանը, որը մինչ այդ վատ չէր
ՆԱԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՈՒ ՀԵՌԱՑՈՒՄ
Հունիսի 20-21-ին կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի հանդիպումները: Աշտարակի «Միկան», 2:1 հաշվով հաղթելով «Կիլիկիային», վաստակած միավորների քանակը հասցրեց 32-ի եւ մրցաշարային աղյուսակում շրջանցեց հանրապետության բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկին»՝ բարձրանալով առաջին հորիզոնական: Ճիշտ է, նրան այդ հարցում «աջակցեց» ինքը՝ «Փյունիկը», որը հաջորդ օրը մրցակցի դաշտում ոչ-ոքի խաղաց Գյումրիի «Շիրակի» հետ: Այդուհանդերձ, պոտենցիալ առաջատարը
Իրանում սահմանափակվում է խոսքի ազատությունը
Կանադական քաղաքացիություն ունեցող Newsweek ամսագրի թղթակիցը ձերբակալվել է իրանական իշխանությունների կողմից: Մազիար Բախարիի գործընկերները հայտնել են, որ լրագրողը Իրանում է ապրում արդեն 10 տարի, եւ այդ ընթացքում համագործակցել է երկրի իշխանության հետ, իսկ նրա ռեպորտաժներն աչքի են ընկել ազնվությամբ եւ հավասարակշռությամբ: Հունիսի 14-ից սկսած, Իրանում ձերբակալվել է առնվազն 23 լրագրող եւ բլոգեր: «Լրագրողներ առանց սահմանի»
Ազատ, անկախ Գրենլանդիա
Դանիայի նախկին գաղութ Գրենլանդիան հունիսի 21-ին ինքնիշխանություն է հռչակել: Այդ քայլի հիմքն էր դրել 2008-ի նոյեմբերին անցկացրած հանրաքվեն, երբ աշխարհի խոշորագույն կղզու բնակիչները կողմ արտահայտվեցին ինքնավարությանը: Գրենլանդիայի ինքնիշխանությունը ենթադրում է ոստիկանության եւ դատարանների անցումը տեղական կառավարության իրավասության տակ, գրենլանդական լեզուն կդառնա պաշտոնական, իսկ գրենլանդացիները միջազգային իրավունքի կողմից դիտվելու են որպես առանձին ժողովուրդ: Միաժամանակ՝ կղզու պաշտպանության
Ինգուշեթիայի նախագահի առողջական վիճակը ծանր է
Երեկ առավոտյան Նազրան-Մագաս մայրուղում մահափորձ է կատարվել Ինգուշեթիայի նախագահ Յունուս-Բեկ Եվկուրովի վրա: Նրա շարասյան մեջ մխրճվել է մահապարտ ահաբեկչի մեքենան: Պայթյունի արդյունքում վիրավորվել է 3 եւ մահացել է 1 հոգի: Եվկուրովը բուժման նպատակով տեղափոխվելու է Մոսկվա՝ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ինքնաթիռով: Ըստ բժիշկների՝ Ինգուշեթիայի նախագահի առողջական վիճակը տագնապալից է: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ազգային անվտանգության


















































