Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-ը «Ագոյի» խմբի ուշադրության կենտրոնում է

Հունիս 13,2006 00:00

Ասել է խմբի ղեկավար,
դեսպան Ռոլանդ Վեգեները ԵԽ-ի նախարարների կոմիտեի մոնիտորինգի խմբի ղեկավար,
ԵԽ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Ռոլանդ Վեգեների գլխավորած պատվիրակությունը
հունիսի 10-ին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսում ամփոփեց
Հայաստան կատարած իր այցի արդյունքները: Հիշեցնենք, որ մոնիտորինգի խմբի այցը Հայաստան
սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո առաջինն էր, եւ պատահական չէր, որ
այցի ժամանակ ՀՀ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ դեսպան Վեգեները հատուկ
շեշտել էր Հայաստանի օրենսդրական դաշտը կատարված սահմանադրական փոփոխություններին
համապատասխանեցնելու անհրաժեշտությունը: Ըստ այդմ, նա շեշտել էր թվով 67 օրենքներում,
այդ թվում՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «Երեւան քաղաքի մասին», «Ոստիկանության
մասին», «Փաստաբանության մասին», «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին», «Քաղաքացիական
դատավարության մասին», «Դատախազության մասին», «Այլընտրանքային ծառայության մասին»,
ի վերջո նաեւ` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ
կատարելու, նաեւ մի շարք նոր օրենքներ ընդունելու անհրաժեշտությունը, ինչն անելու
համար ՀՀ իշխանությունները երկու տարի ժամանակ ունեն: Հիշյալ օրենքների շարքում դեսպանը
հատուկ առանձնացրել է «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու կարեւորությունը՝
միաժամանակ տեղեկացնելով, որ ՀՀ պաշտոնյաների հետ քննարկվել է նաեւ 2007 թ. ընտրությունների
հարցը եւ կարեւորվել է դրանք եվրոպական չափանիշներին համապատասխան անցկացնելու անհրաժեշտությունը:
Նա ասել է, որ Եվրոպան պատրաստ է աջակցել Հայաստանին այդ հարցում, եւ արդեն ՀՀ կառավարությանն
է ներկայացրել նաեւ «Ընտրական օրենսգրքում» առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ
իր եզրակացությունները: Վեգեների համոզմամբ, սակայն, եվրոպական կառույցները
կարող են միայն աջակցել, մինչդեռ նորմալ ընտրություններ անցկացնելու օրենքը ընդամենը
ելակետ եւ հիմք պետք է լինի, իսկ պատասխանատվությունը քաղաքական ուժերինն է: «Այս
հարցում պետք է բոլորը համագործակցեն: Ժողովրդավարական ընտրությունների անցկացումը
ոչ միայն իշխանությունների խնդիրն է, այլեւ բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ ընդդիմադիր»,-
ասել է դեսպանը: Նա միաժամանակ կարեւորել է ԶԼՄ-ների բազմակարծությունը ազատ
ու արդար ընտրությունների անցկացման համատեքստում: ՀՀ իշխանությունների, նաեւ
քաղաքական, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցությունների հետ հանդիպման ժամանակ այս
անգամ եւս չի շրջանցվել «Ա1+»-ի խնդիրը: «Մենք «Ա1+»-ի հարցն այստեղ բարձրացրել ենք
մեր բոլոր հանդիպումների ժամանակ: ԶԼՄ-ների բազմակարծության ապահովում ասելով մենք
նկատի ունենք հենց «Ա1+»-ի խնդիրը, որը շարունակում է մնալ մոնիտորինգի խմբի ուշադրության
կենտրոնում»,- հայտարարել է Ռոլանդ Վեգեները՝ հավաստիացնելով, թե ԵԽ-ն մտահոգված
է այս հարցով: Դեսպանի ասելով, ՀՀ-ում բազմակարծության բացակայության մասին
մոնիտորինգի խմբի հետ հանդիպման ժամանակ խոսել են մասնավորապես ընդդիմադիր գործիչները՝
նշելով, որ իրենց խոսքը ժողովրդին հասցնելն այսօր դժվար է, որ մասնավորապես էլեկտրոնային
ԶԼՄ-ները խիստ միակողմանի են եւ ընդդիմադիրներին եթեր չեն տրամադրում: Այդուհանդերձ,
Վեգեների փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ, երբ խոսք է գնացել
«Ա1+»-ի մասին, ՀՀ նախագահն իրեն մի ցուցակ է ներկայացրել, ըստ որի՝ ԱԺ ընդդիմադիր
պատգամավորները անարգել օգտվում են հեռուստատեսային եթերից: «Այս հարցը պարզելու
համար անհրաժեշտ է մոնիտորինգ անցկացնել, եւ ինչպես ասաց նախագահ Քոչարյանը՝ զգույշ
մոնիտորինգ: Մոտ ժամանակներս մենք մոնիտորինգ կանցկացնենք»,- հայտարարել է Ռոլանդ
Վեգեները: Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել