Օրվա լրահոսը
Նախ՝ քաղաքական որոշում
Հետո՝ իրավաբանական ձեւակերպում Երեկ «Առավոտը» տեղեկացրել էր, որ «Միջգերատեսչական հանձնաժողովը» մերժել է քաղկալանավորներից մեկին՝ խուլիգանության համար 2,6 տարվա ազատազրկման դատապարտված Ժորա Սափեյանին վաղաժամկետ պայմանական ազատ արձակելու՝ «դատապարտյալների հիվանդանոցի» ղեկավարության միջնորդությունը: Հիշեցնենք, որ նա արդեն իսկ կրել է իր համար սահմանված պատժի 1/3-րդ մասը եւ անազատության մեջ է գտնվում արդեն 10 ամիս: Եթե ՀՀ իշխանությունները քաղաքական
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ԿԱՅԻՆ ՆԱԵՎ ՄԻՆՉԵՎ 1998-Ը
Հիշեցնում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ ի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանի պնդման, թե մինչ այժմ չէին եղել քաղբանտարկյալներ: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն օրերս «Կոմերսանտի» թղթակցի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ժողովրդավարության վիճակն ընտրություններից մեկ տարուց մի փոքր պակաս ժամանակ անց՝ պատասխանել էր. «Ավելի վատ, քան ընտրություններից առաջ: Հայաստանում երբեք քաղբանտարկյալներ եւ քաղաքական դատավարություններ չեն եղել»: Հայաստանի
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԵՆ
Թե ընդդիմադիրների, թե իշխանամետների համար Ինչպես եւ սպասվում էր՝ «7-ի» դատավարությունը արագորեն սկսվեց վերածվել ֆարսի: Կտրուկ փոփոխությունները եւ անակնկալ ընթացքը ակնհայտ դարձան դատավարության արդեն իսկ երկրորդ օրը: Այս կարծիքին է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: «Առաջին նիստին մթնոլորտն ի նպաստ իրենց չէր: Ակնհայտ էր մեր ընկերների վճռական եւ քաջ կեցվածքը. դա ունենում է այն մարդը, ով
ՐԱՖՖՈՒ ՍԱՄՎԵԼԸ
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վերջին շրջանում շատ հաճախ է խորհրդարանի նիստերի դահլիճում հայտնվում «Ժառանգության» շարքերում: Իր այս վերջին այցի ընթացքում Սամվել Ալեքսանյանը բողոքում էր, որ իրեն ԱՄՆ մուտքի արտոնություն չեն տալիս՝ թերեւս ակնկալելով ԱՄՆ նախկին քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի միջամտությունը եւ իրավունքների խախտման փաստերին մշտապես արձագանքող «Ժառանգության» աջակցությունը:
ՄԻԳՐԱՑԻԱՆ ԿՆՎԱԶԻ՞
Հնարավոր է՝ կապված համաշխարհային ճգնաժամի հետ, դրսում աշխատանք փնտրողների արտահոսքը նվազի: Երեկ լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը: Նրա ներկայացմամբ՝ «Համաշխարհային ճգնաժամը հիմնականում ազդել է ֆինանսական եւ շինարարական շուկայի վրա: Այսինքն՝ եթե այդ նպատակով արտագնա աշխատանքի էին մեկնում գարնանը, այդ մեկնողները գուցե եւ չգնան, քանի որ մեր հայրենակիցները հիմնականում աշխատում
ԱՄՅԱՆԻ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը երգիչ Ռազմիկ Ամյանն էր: Նա ներկայացրեց իր «Երկար եմ սպասել» ձայնասկավառակը, որտեղ զետեղված է 16 երգ: Երգիչը համագործակցել է Ռիչարդ Մադլենյանի, Մանե Հակոբյանի, Վահրամ Պետրոսյանի, Ռոմանոս Ռոստոմյանի, Հայկոյի եւ Արման Ղազարյանի հետ: Նրա խոսքերով՝ 2008-ն իր համար բուռն ստեղծագործական տարի էր: Նա համերգներով հանդես է եկել եվրոպական քաղաքներում, մասնակցել ԵԽ մշակույթի
Հասարակական-քաղաքական անցուդարձ
Հայտարարություն նամակի փոխարեն Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում ՀԳՄ ղեկավարության 2008 թվականի նոյեմբերին կայացրած անօրինական ու անտրամաբանական որոշման առիթով, երբ միությունից հեռացվել են ՀԳՄ անդամներ՝ գրականագետ Աբգար Ափինյանը եւ բանաստեղծ Ալեքսանդր Ղումաշյանը։ Չանդրադառնալով որոշման մեջ տեղ գտած ՀԳՄ կանոնադրության բոլոր խախտումներին, առանձնացնենք հետեւյալը՝ խիստ անբարոյական ենք համարում գրողին գաղտագողի հեռացնել իր ստեղծագործական միությունից, հարկ չհամարելով
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՍՏՂԵՐԸ՝ ՍԱՌՈՒՅՑԻ ՎՐԱ
Դեկտեմբերի 27-28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հայ հանդիսատեսն ականատես է լինելու օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, լեգենդար Եվգենի Պլյուշչենկոյի եւ հանրահայտ ջութակահար Էդվին Մարտոնի մասնակցությամբ «Ստրադիվարիուսի ոսկե սառույցը» սառցե շոուին, որին մասնակցելու են նաեւ գեղասահքի նման բարդ մարզաձեւի համաշխարհային մեծության գերաստղեր: Այս եզակի իրադարձությունը, որի մասին ե րազում են շատ
Զարգացման հնարավոր սցենարներ
Սփյուռքի նախարարությունը քննարկման է դրել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգը: «Հայերն՝ առանց ծխախոտի», «Առնվազն 3 որդով սեղան նստենք». 2009-ին Սփյուռքի նախարարությունն այս կարգախոսներով կաշխատի: Իսկ երեկ «Անի» հյուրանոցում գերատեսչությունը համաքաղաքային քննարկման էր դրել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգը: Ինչպես ՀՀ Սփյուռքի նախարարն ասաց, բանավեճն ավելի սուր եւ արդյունավետ դարձնելու համար իրենք ներկայացրել են Հայաստան-Սփյուռք գործակցության 5 հավանական
ՄԵԿ ԲՈՒԴԸ ՔԻՉ ԿԼԻՆԻ
Որոշ ԱԺ պատգամավորներ նախընտրում են Ամանորը դիմավորել ընտանեկան միջավայրում Շուտով հրաժեշտ կտանք ոսկեդրամ սիրող Մկանը եւ կդիմավորենք տաքարյուն Ցլին՝ մուտք կգործենք 2009 թվական: «Առավոտը» հարցախույզ կատարեց ԱԺ պատգամավորների շրջանում, պարզելու՝ նրանք ինչպե՞ս են դիմավորելու Նոր տարին: Հասարակության մեջ ձեւավորված է այն կարծիքը, թե պատգամավորները Նոր տարին դիմավորում են «արտասահմաններում» կամ էլ ծաղկաձորյան համապատասխան «օբյեկտներում», մեր
«Անկեղծորեն հուզված եմ»
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ այցելեց «Զատիկ» մանկատուն եւ երեխաներին Նոր տարվա նվերներ մատուցեց: Քաղցրավենիքից եւ այբբենարաններից բացի, կարեւոր նվերն այն էր, որ Հովիկ Աբրահամյանն իր անձնական միջոցներից մանկատան ողջ բյուջեին՝ (118 միլիոն դրամ) 10%-ի չափով ավելացում խոստացավ: Մանկատան աշխատողները եւ սաները այս տեղեկությունն ընդունեցին ծափերով: Եթե Ազգային ժողովի նախագահն այսպես հուզված այցելի եւս մի
ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԶԱՅՐԱՑՐԻՆՔ
Երեկ «Ժեմչուկ» ռեստորանային համալիրում տարվա վերջին ասուլիսն էր հրավիրել արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Նախարարն ամփոփեց արդարադատական մարմինների աշխատանքները, մասնավորապես՝ դատական համակարգում կատարված եւ սպասվելիք փոփոխությունները, դատական ակտերի հարկադիր ծառայության, քրեակատարողական հիմնարկների, նոտարական գրասենյակների գործունեությունը: Ապա շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին. «Շատ հաճախ նկատել եմ, որ մեր աշխատանքը լուսաբանվել է անաչառորեն, բացառությամբ մի շարք դեպքերի, որոնց վրա ես
Դրամի արժեզրկումն անխուսափելի է
Ըստ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ 2009-ի փետրվար-ապրիլ ամիսներին դրամը կարժեզրկվի: «Երեկ, ինչ որ ես տեսա «7-ի դատավարության» ժամանակ, պարզապես խայտառակություն էր: Այն ծեծը, որ տվել էին Գրիգոր Ոսկերչյանին՝ սարսափելի էր: Ընտրել են գաղափարապես շատ ուժեղ, բայց ֆիզիկապես ամենաթույլ մարդուն, մի քանի հոգով մտել են բանտախուց, մյուսներին այնտեղից հանել եւ ջարդել են Գրիգորին: Ընդ որում,
ՆՈՐ ՏԱՐԻՆ «ԿՆՍՏԻ» ԱՄԵՆԱՔԻՉԸ 150 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
Պետք է ամիսներով չուտեն-չխմեն, որ «հայավարի» Նոր տարի անեն Մեր երկրում միջին աշխատավարձը՝ 70, իսկ նվազագույնը՝ 25 հազար դրամ է: Եվ որպեսզի միջին կամ նվազագույն աշխատավարձով ապրող ՀՀ քաղաքացին կարողանա Նոր տարին «հայավարի» նշել, պետք է 3-5 ամիս չուտի-չխմի ու գումարները տնտեսի: Անգամ ամենահամեստ հաշվարկներով՝ ամանորյա սեղան պատրաստելու համար կպահանջվի նվազագույնը 100-150 հազար դրամ: Այս
ՀԱԿ-Ն ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ
Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգություն» կուսակցությունը երեկ հանդես են եկել երկրորդ համատեղ հայտարարությամբ, որը վերաբերում է «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբին: Հայտարարության հեղինակները հիշեցրել են, որ դեռ նոյեմբերի 20-ին իրենք դատապարտել էին «անկախ այդ մարմնի աշխատանքներին ՀՀ նախագահի աշխատակազմի միջամտությունը, մասնավորապես՝ հակառակ Խմբի կայացրած որոշման՝ նրան ԱԺ շենքում աշխատելու պարտադրանքը»՝ մտահոգություն ունենալով, որ «ԱԺ
«Հսկայի» ծնունդը
ՀՅԴ ծննդյան 118-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը հրավիրված էին բազմաթիվ կուսակցություններ, սակայն չտեսանք ընդդիմադիր որեւէ կուսակցության լիդերի կամ ներկայացուցչի: «Առավոտը» հետաքրքրվեց՝ հրավիրվա՞ծ են արդյոք ընդդիմադիր ուժեր, մասնավորապես՝ ՀԱԿ-ը կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Հրավիրել ենք գրեթե բոլորին, հրավերը մեզ մոտ ավտոմատ է կատարվում»,- ի պատասխան ասաց ՀՅԴ ԳՄ կազմակերպական գրասենյակի պատասխանատու Արեգ Սավգուլյանը: «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին
«Վտանգված է դատավարության հրա պարակայնությունը»
Հայտարարեցին «7»-ի պաշտպանները Երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված «Յոթի» գործով պաշտպաններ Մելանյա Առուստամյանը, Վարդուհի Էլբակյանը, Լիպարիտ Սիմոնյանն ու Ստեփան Ոսկանյանը եւս մեկ անգամ պնդեցին իրենց այն տեսակետը, թե՝ դեկտեմբերի 23-ի դատական նիստի ժամանակ տեղի ունեցած դեպքերը՝ լրագրողներին դատարանի դահլիճում աշխատելու հնարավորությունից զրկելու եւ նիստերի դահլիճը՝ սադրանքներ հրահրելու հույսով, ոստիկաններով լցնելու փորձերը, նպատակ ունեն «Յոթի» դատավարությունը հանգեցնել
«ՄԱՆՐ ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾՆԵՐԻՆ» ՀԱՐԿԵԼՈՒ ՇՈՒՐՋ ԿՐՔԵՐ
Կառավարությունը որոշել է հարկային դաշտ բերել դանակ-մկրատ սրողներին Ազգային ժողովը երեկ հերթականությամբ քննարկում էր կառավարության նախաձեռնած հարկային փաթեթում ներառված օրենքների նախագծերը: Այստեղ շատ տարբեր նորարարություններ կան: Ասենք, սահմանվում է հաստատագրված վճար վարսավիրանոցներում մատնահարդարման ու դիմահարդարման համար: Արտոնություն է սահմանվում ՀԴՄ կտրոններով անցկացվող վիճակահանության պարգեւավճարների եւ բոնուսների համար: Բայց 2009թ. փետրվարի 1-ից ավելացվում են խաղատների, խաղային
«ԳՐՈՀ՝ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻՑ ԱՌԱՋ»
Այսպես է որակել ՀՀՇ վարչության նախագահը ՔԿՀ-ներում քաղբանտարկյալների դեմ կիրառված բռնությունները «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործի շրջանակներում «Յոթի» գործով արդեն ընթացող դատավարության դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած կարճատեւ նիստի ընթացքում հայտնի դարձավ, որ այդ գործով ամբաստանվող եւ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող Գրիգոր Ոսկերչյանը նույն օրը, մինչեւ դատարան բերվելը, իր խցում ծեծի է ենթարկվել: Այն բանից հետո,
Ո՞Վ ՊԻՏԻ ԳԻՏԱԿՑԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ «Հայացք» ակումբում անդրադառնալով ԵԽԽՎ-ում սպասվող քննարկմանը՝ ասաց. «Իշխանությունը դեռ հնարավորություն ունի. եթե կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ պատժամիջոցներ չեն լինի: Հույս դնել նրա վրա, թե կարելի է խուսափել՝ ճիշտ մարտավարություն չէ: Իսկ մեղադրել ընդդիմությանը, թե նպաստում է ոչ հայանպաստ բանաձեւերի ընդունմանը՝ արդեն դեմագոգիա է»: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու է Հայ ազգային
Նախարարն ամփոփեց տարին
Երեկ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը ամփոփեց 2008 թվականը: Նախարարի ձեւակերպմամբ, վերջին երկու տարիների ընթացքում նախադպրոցական կրթության նկատմամբ պետության դիրքորոշումը շեշտակիորեն փոխվել է. «ՀՀ կառավարության 2008թ. մարտի 13-ի որոշմամբ ընդունվել է ՀՀ նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թթ. ռազմավարական ծրագիրը, որն ուղղված է նախադպրոցական կրթության ծառայությունների մատչելիության եւ որակի ապահովմանը, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ընդգրկման ավելացմանը: Ինչպես
Մանկության մոլորակ
Մանկապատանեկան մրցույթը կայացավ «ՀՀ-ի մարզերում, համայնքներում, Երեւանում ստեղծագործող շնորհալի եւ տաղանդավոր երեխաներին պետք է ասպարեզ դուրս բերել»,- ասում է «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի խմբագիր Թադեւոս Տոնոյանը: Օրերս ՀՀ մշակույթի նախարարության եւ «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի նախաձեռնությամբ Հայաստանում եւ ԼՂՀ-ում անցկացվեց մանկապատանեկան ստեղծագործությունների առաջին հանրապետական մրցույթը: Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը: Ըստ Թ.
ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ՏԱՐԻՆ
Ավանդույթի համաձայն, դեկտեմբերի վերջին օրերին ամառային մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները եզրափակում են տվյալ մրցաշրջանը եւ լրագրողների հետ հանդիպումներում յուրօրինակ գնահատական տալիս կատարված աշխատանքին: Կայացավ ֆուտբոլի մրցանակաբաշխությունը Երեկ ՀՖՖ նիստերի դահլիճում անցկացվեց ֆուտբոլի մրցաշրջան 2008-ի մրցանակաբաշխությունը: Առաջին խմբի առաջնության հաղթող Երեւանի «Շենգավիթ» թիմը եւ բարձրագույն խմբում մրցանակակիրների եռյակը կազմած Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», երկրորդ տեղը գրաված «Արարատը» եւ
«Թե ինչպես դարձա դերասանուհի»
«Տղամարդիկը» ճակատագրական եղավ Լաուրա Գեւորգյանի համար «Որպես դերասանուհի՝ ամուսինս առաջին անգամ ինձնով հետաքրքրվեց «Տղամարդիկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ,- «Առավոտին» պատմեց դերասանուհի Լաուրա Գեորգյանը ու շարունակեց,- մի գիշեր 38 աստիճան ջերմությամբ պառկած էի, երբ խմբով եկան եւ ինձ անկողնուց հանեցին: Պարզվեց՝ դերասանուհին, որը պետք է կատարեր ատամնաբույժի կնոջ դերը, չէր ներկայացել, իսկ Արմեն Ջիգարխանյանը միայն մեկ գիշեր
«ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆ Է ՏԻՐՈՒՄ»
Նկարիչ Հաղթանակ Շահումյանը՝ Նկարիչների միության ու արվեստագետի կերպարի խաթարման մասին Դեկտեմբերի 15-16-ին կայացած Հայաստանի նկարիչների միության (ՀՆՄ) 17-րդ համագումարում, չնայած բազմաթիվ դժգոհություններին, երրորդ անգամ նախագահ վերընտրվեց Կարեն Աղամյանը: Նրա մրցակիցը ճանաչված նկարիչ Հաղթանակ Շահումյանն էր՝ Հաղթոն: Վերջինս համագումարին ներկայացել էր «Վերականգնենք արժանապատիվ ստեղծագործելու իրավունքը» խորագրով նախընտրական բուկլետով, որը Նկարիչների միության զարգացման իրատեսական ծրագիր էր, ու
Ինչպե՞ս չբացակայել դասերից
Եվ հաճախել կրկնուսույցների մոտ Ավարտին է մոտենում ուսումնական առաջին կիսամյակը: Այդ պատճառով հանրակրթական դպրոցներում սկսել են ավելի շատ խոսել աշակերտների՝ «աքիլլեսյան գարշապարը» համարվող բացակայությունների մասին: Այդ հարցն առավել խնդրահարույց է ավարտական դասարաններում, երբ երեխաները ստիպված են կրկնուսույցների մոտ «վարժեցվել» բուհական ընդունելության քննությունները հաջող հանձնելու համար: Բացակայությունների հարատեւող խնդիրը լուծելու համար ՀՀ ԿԳ նախարարությունը վերջին տարիներին
ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ՄՆԱՑ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ
Վճռի հիմքում վկաների ցուցմունքներն են, որոնք շատ թե քիչ շահագրգռված են գործի ելքով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արայի նախկին խորհրդային տնտեսության լուծարային հանձնաժողովը 1991թ. ապրիլի 23-ին ընդունման-հանձնման ակտով տնտեսության լուծարման գործընթացում գտնվող անասնապահական ֆերման (հիմնական եւ շրջանառու միջոցներով հանդերձ), որպես սեփականաշնորհում, վաճառել է ֆերմայի աշխատակիցների կողմից կազմակերպված «Նարինե» գյուղացիական կոլեկտիվ տնտեսությանը, որի ղեկավարն էր Կարապետ
Փոքր բիզնեսմեններին «կուլ են տալիս»
Նրանք այնքան չեն վախենում համաշխարհային տնտեսական ճգնաժամից, որքան իրենց երկրում օր օրի հզորացող օլիգարխներից: Երեկ Գյումրիի «Արագած» մարզամշակութային ակումբում տեղի ունեցավ «Շիրակ Էքսպո 2008» 5-րդ ցուցահանդեսը, որին մասնակցող մանր ու միջին բիզնեսով զբաղվող մի խումբ գործարարներ, մեզ հետ զրույցում, իրենց դժգոհությունը հայտնեցին կառավարության վարած քաղաքականությունից: Նրանց խոսքերով, գեղեցիկ խոստումներից բացի, ՀՀ կառավարությունը բիզնեսի զարգացման համար
«ՄԵՐ ՀԱՇՎԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ԵՆ»
Ըստ թոշակառուների եւ հ/կ ներկայացուցիչների՝ դատավորների աշխատավարձերի կրկնակի բարձրացումը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ իշխանության «սեւ գործերը» կոծկելու համար տրվող պարգեւավճար: Դատավորների աշխատավարձը կրկնապատկելու մասին որոշումը հարուցել է ոչ միայն պետական շատ ոլորտների աշխատողների, այլ նաեւ թոշակառուների զայրույթը: Երեկ Ազգային ժողովի շենքի դիմաց մի քանի տասնյակ թոշակառուներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա էին
ԲՀԿ-Ն ԴԵՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ
«Բարգավաճ Հայաստանը» երեկ խմբակցության նիստում որոշել է դեմ քվեարկել ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ներառված հարկային փաթեթին, որը նախաձեռնել է կառավարությունը: «Վարչապետն այսօր պիտի մտածի ժողովրդի մասին ու պետք է քայլեր կատարի: Իսկ այդ քայլերն էլ ժողովուրդը պետք է զգա»,- երեկ լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Իսկ պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին,


















































