Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ՊԻՏԻ ԳԻՏԱԿՑԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Դեկտեմբեր 25,2008 00:00

\"\"

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ «Հայացք» ակումբում անդրադառնալով ԵԽԽՎ-ում սպասվող քննարկմանը՝ ասաց. «Իշխանությունը դեռ հնարավորություն ունի. եթե կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ պատժամիջոցներ չեն լինի: Հույս դնել նրա վրա, թե կարելի է խուսափել՝ ճիշտ մարտավարություն չէ: Իսկ մեղադրել ընդդիմությանը, թե նպաստում է ոչ հայանպաստ բանաձեւերի ընդունմանը՝ արդեն դեմագոգիա է»: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու է Հայ ազգային կոնգրեսը հաղթանակ որակել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած բանաձեւի նախագիծը, արդյոք ՀԱԿ-ը չի՞ գիտակցում դրա բացասական հետեւանքները՝ պրն Դեմիրճյանը պատասխանեց, որ նախ՝ կխուսափեր հաղթանակ բառից, եւ երկրորդ՝ հետեւանքների մասին պետք է գիտակցեն այն մարդիկ, ովքեր կեղծել են ընտրությունները, ովքեր կասեցրել են երկրի ժողովրդավարական զարգացումը եւ ովքեր շինծու գործերով մարդկանց քաղաքական հայացքների համար պահում են մեկուսարաններում: Նա նաեւ նկատեց, որ Հայաստանը շարունակաբար չի կատարում ԵԽԽՎ բանաձեւերը, որոնց պահանջներից հիմնականներն առ այսօր խնդիր են՝ 2003-ից չեն պատժվել ընտրակեղծարարները
եւ չի բացվել «Ա1+»-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել