Օրվա լրահոսը
ԹԵ ՈՒԶԱԾՆԵՐԸ ԻՆՉ Է՝ ՊԱՐԶ ՉԷ
Գլխավոր դատախազության պարզաբանման մեջ պարզություն չկա ՀՀ գլխավոր դատախազությունը շատ օպերատիվորեն նույն օրը արձագանքել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի` դեկտեմբերի 4-ին արած բացահայտմանը: Հիշեցնենք, որ Դ. Շահնազարյանը հրապարակել էր մի փաստաթուղթ, որը փաստում էր, որ «Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրող «Փորձագետների փաստահավաք խմբի» իշխանական կոալիցիայի ներկայացուցիչ Գեւորգ Թովմասյանը, խումբ գործուղվելուց դեռ օրեր առաջ, ի
Ինչպես փրկել ժառանգությունը
Երեկ ամփոփվեցին դեկտեմբերի 3-ից «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի համատեքստում մեկնարկած «Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ-ում եւ արտերկրում» խորագրով եռօրյա «կլոր սեղանի» արդյունքները, որին մասնակցում էր հայաստանցի եւ 15 երկրից ժամանած շուրջ 50 մասնագետ: Միջոցառման կազմակերպիչներն էին ՀՀ մշակույթի նախարարությունը, ԻԿՕՄՕՍ/ Հայաստան հ/կ-ն եւ Հայաստանի ճարտարապետների միությունը: Մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը նշեց, որ առաջին դեպքն
Սպիվակովը՝ Գյումրիում եւ Երեւանում
Դեկտեմբերի 4-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, երկրաշարժից քսան տարի անց, համերգով կրկին հանդես եկավ «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ: Նկատենք, որ թատրոնի դահլիճը երբեք այդքան մարդաշատ չէր եղել եւ վերջին քսան տարվա ընթացքում այդպիսի բավականություն հանդիսատեսը չէր ստացել: Մոտ երկու ժամ տեւած համերգի վերջում Սպիվակովը փորձեց խոսել նաեւ
«ՀԱՅԵՐԻՍ ՌԵՓ ԿԱՐԴԱԼ ՉԻ ՍԱԶՈՒՄ»
Ջիվան Գասպարյան կրտսերը՝ իր եւ շոու-բիզնեսի մասին «Դուդուկը դարձել է կյանքիս ամենամոտ ընկերը, ես էլ իրենը…»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է 26-ամյա երիտասարդ դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը: Ինչպես ինքն է խոստովանում, երաժիշտ դառնալու մտադրություն չի ունեցել. «Ժամանակին ավարտել եմ Սպենդիարովի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, բայց պատանեկան տարիներին ուզում էի ատամնաբույժ դառնալ: Երբ ընտանիքով տեղափոխվեցինք
Թուրքերն ունեն հայերի կարիքը
Կարծում են թուրք կինոգործիչները Երեկ «Անի» հյուրանոցի սրահում մեկնարկեց «Կինոն՝ որպես երկխոսության եւ փոխըմբռնման միջոց» խորագրով հայ-թուրքական քառօրյա սեմինարը: Այն կազմակերպվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախաձեռնությամբ: Սեմինարին մասնակցում են 10 թուրք կինոգործիչներ, որոնք Հայաստանում կինոլեզվով փորձելու են համագործակցություն սկսել հայազգի գործընկերների հետ: Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգությունը վերհանելու առաքելությունը ստանձնած «Անադոլու Քյուլթեր» ասոցիացիայի ծրագրերի համակարգող
ՀՂՈՒՄՆԵՐԻ ԹՎՈՎ 70-ԻՑ ՆԵՐՔԵՎ ԵՆՔ -3
Ոտքներս վերմակի չափով մեկնենք Երեւի շատերը հիշում են այն երանելի ժամանակները, երբ, ամեն ինչից գոհ, գնում էինք կինոթատրոն՝ հերթական սովետական ֆիլմը դիտելու, ու եթե հանկարծ տիտրերի մեջ հայկական ազգանուն էր հանդիպում՝ դահլիճը պայթում էր ծափերից: Հիմա նույն ցավն ինձ կարծես նորից է պատել: Ընկել, Հայաստանն եմ ման գալիս գիտությունը բնութագրող թվերի մեջ, բայց, ավաղ… Վերջին
Պոռնոբիզնես չունենք
Երեկ հայտարարեց ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանը: Երեկ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանը խոսեց թրաֆիքինգի, արտագնա մարմնավաճառության, կավատության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ու մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների եւ դրանց դեմ տարվող պայքարի մասին: Ըստ նրա՝ Հայաստանում կարեւորվում է այս հանցատեսակների դեմ պայքարը, որի վառ ապացույցն
ՄԻԱԿ ՉՀԱՏՈՒՑՎԱԾԸ
Երեք տարի շարունակ Սարգսյանների ընտանիքն արդարություն է փնտրում, բայց՝ ապարդյուն ՀՀ կառավարության 01.08.02 թ. թիվ 1151 որոշմամբ հաստատվեց «Երեւանի Կենտրոն համայնքի վարչական սահմաններում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» օտարման գոտին: Այդ ժամանակվանից էլ սկսվեց երեւանցիների մի մասին «տուն-տնավեր» անելու ծրագիրը: «Պետական կարիքներից» տուժել է նաեւ Գագիկ Սարգսյանի ընտանիքը: Նրանք ապրել են Ամիրյան 4/18 հասցեում եւ
Էլիտարում՝ ոչ էլիտար պայմաններ
Բնակիչները քանի ամիս է՝ պայքարում են, որ իրենց էլիտար համարվող շենքերը գազիֆիկացնեն, սակայն հարցն այդպես էլ չի լուծվում: Մալաթիա-Սեբաստիա համայնքի Բաբաջանյան թիվ 26/6, 26/4, 26/2 տասը հարկանի շենքերը, բնակիչների ներկայացմամբ, համարվում են էլիտար: Սակայն նշյալ շենքերի պայմաններն այնքան էլ էլիտար չեն: Այդ շենքերի բնակիչները զրկված են գազ ունենալու հնարավորությունից, քանի որ ի սկզբանե դրանցում նախատեսված
ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐՆ ԷԼ Է «ՍԿՎԱԶՆՅԱԿ»
Համոզված են ԼՂՀ քաղաքական գործիչները Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆ ամրոցում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ կնքված Հռչակագիրը հայաստանյան մի շարք քաղաքական գործիչների շրջանում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Ոմանք այն դրական քայլ համարեցին, ոմանք էլ համոզված էին, որ այն, պարզապես, քաղաքական փաստաթուղթ է, որը ոչ մի իրավական եւ պարտադրողական ուժ չունի: Իսկ ահա ղարաբաղյան քաղաքական
Օրենքները «զաստավիտով» են ընդունվում
Պատգամավորներից ոմանց հավաստմամբ՝ օրենքներն ընդունվում են անկախ այն բանից՝ իրենք կո՞ղմ են, թե՞ դեմ: «Վերջիվերջո, կարո՞ղ ենք մարդկանց համար հասկանալի ձեւակերպել, թե մեր երկրում ո՞վ է հանդիսանում ավելացված արժեքի հարկ վճարող, ով՝ ոչ: Քաղաքացիական օրենսգիրքը սահմանել է, որ ԱԱՀ վճարող համարում ենք էս, էս մարդուն: Բայց ԱԱՀ-ի մասին օրենքը այստեղ ուզեցել է խաղեր տալ ու
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԸ»՝ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԵՐԿԱԹԳԾԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ
Ըստ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի, կառուցվելիք երկաթգծի շահագործումը կհանձնվի «Հայկական երկաթուղիների» ներկայիս կոնցեսիոներին: Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման մասին հանրապետության ղեկավարների կողմից արվող հայտարարությունները ժողովրդին մոլորեցնելու հերթական քայլերից են: Այս տեսակետին են որոշ տնտեսագետներ, որոնք իրենց կարծիքը հիմնավորում են նրանով, որ մինչ այժմ կառավարությունը չի հայտնել, թե կոնկրետ որոնք են լինելու այդ ծրագրի իրականացման ֆինանսական
1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից 20 տարի անց
Սկիզբը՝ Ի թիվս այլ պաշտոնատար անձանց՝ հյուրերին դիմավորելու էին եկել նաեւ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Գյումրիի օդանավակայանում Վիկտոր Յանուկովիչին դիմավորելուց հետո, նրա հետ միասին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ մյուս մասնակիցները մեկնեցին Գյումրի քաղաքի սուրբ Հակոբ Հայրապետի անունը կրող եկեղեցի,
«ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ ՑՈՒՑՄՈՒՆՔՍ՝ ՀՈՒՇՈՒՄ ԵՄ»
Նաեւ այսպիսի ցուցմունքներով է հիմնավորվել մեղադրանքը «7-ի գործով», եւ մասնավորապես՝ Սասուն Միքայելյանի վերաբերյալ: ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանին եւ Մյասնիկ Մալխասյանին առնչվող մեր հրապարակումներում ներկայացրել ենք, թե ինչ հիմքեր է ունեցել նախաքննության մարմինը, երբ գլխավոր դատախազը մարտի 4-ին միջնորդագիր ներկայացրեց ԱԺ-ին՝ խնդրելով նրանց որպես մեղադրյալ ներգրավել եւ կալանավորելու թույլտվություն տալ: Նույնը չենք կարող անել Սասուն Միքայելյանի
ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ՝ ՉՆԱՅԱԾ ՀԵՐՔՈՒՄՆԵՐԻՆ
«Ժառանգություն» կուսակցությունը երեկ տարածած հայտարարությամբ մտահոգություն է արտահայտել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին պաշտոնանկ անելու նպատակով Գյումրիում տեղի ունեցող վերջին խմորումների կապակցությամբ. «Համոզված ենք, որ դա բացահայտ պատվեր է, որով Գյումրիի տեղական իշխանություններն առնվազն ջանում են սաստել «անհնազանդ» բարձրաստիճան հոգեւորականին՝ խախտելով պետության եւ եկեղեցու տարանջատման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության հիմնարար դրույթներից մեկը:
Ադրբեջանը հրապարակել է կարգավորման գործընթացի իր տեսությունը
Ադրբեջանական պատվիրակությունը Հելսինկիում ԵԱՀԿ Նախարարական հանդիպմանը դեկտեմբերի 4-ին տարածել է «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջան եւ նրա շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կիրառելի սկզբունքները» անվանումով մի փաստաթուղթ. հայտնում է «Մեդիամաքս»-ի հատուկ թղթակիցը Ֆինլանդիայի մայրաքաղաքից: Փաստաթղթում, մասնավորապես, հաստատվում է Ադրբեջանի հավատարմությունը հակամարտության կարգավորմանը քաղաքական միջոցներով եւ կառուցողական ոգով: «Սակայն Ադրբեջանը երբեք փոխզիջման առարկա չի դարձնի իր տարածքային
Լուսավոր կետը մե՞կն է
Ըստ «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանի՝ հելսինկյան հայտարարության մեջ միակ լուսավոր կետը ԼՂ հարցի կարգավորման ռազմական ճանապարհի բացառումն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Բեռնար Կուշները, նաեւ՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը, ԼՂ հակամարտությանը վերաբերող համատեղ հայտարարության մեջ ասում են. «Կոչ ենք անում կողմերին՝ առաջիկա ամիսներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ
ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ
ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը հենց այդ մոտեցումների կողմնակիցն է: ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն իր գոյության օրից անգործության է մատնված: Հիշեցնենք, որ այս տեղը կոալիցիոն պայմանավորվածությամբ ԲՀԿ-ինն է, եւ Գագիկ Ծառուկյանը այս հանձնաժողովի նախագահ «նշանակեց» նախ՝ Արեւիկ Պետրոսյանին, հետո, երբ վերջինիս տրվեց ԱԺ փոխնախագահի աթոռը,
ՏԱՐԲԵՐԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ «ՓՈՍ ՓՈՐԵԼՈՒՑ»
Սամվել Բաբայանին հիշեցնելու բան կա «Յուրաքանչյուրն իր համար փոս է փորում, ուրեմն՝ թող փորի: Երբ ինձ էին դատում, այդ մարդիկ նույն կեցվածքն էին ընդունել»,- նկատի ունենալով «Մարտի 1»-ի գործով ձերբակալվածներին՝ նախորդ օրը հայտարարել էր ԼՂՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում փաստին, որ արցախյան պատերազմի բազմաթիվ մասնակից ազատամարտիկներ այժմ
1988Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ 20 ՏԱՐԻ ԱՆՑ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ մի շարք ԲՀԿ-ական պատգամավորներ, նախարարներ եւ այլ պաշտոնատար այրեր Գյումրիում էին՝ դիմավորելու Ուկրաինայի խոշորագույն քաղաքական ուժերից մեկի՝ Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչին, ում Հայաստան էին հրավիրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Կարդացեք նաեւ՝ R
ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԴԵՄ
Դեկտեմբերի 3-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Արաբկիրի թաղապետարանի դեմ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» (ԻԱԿ) հարուցած հայցի նախնական դատական քննությունը՝ դատավոր Հովսեփ Բեդեւյանի նախագահությամբ: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2008թ. հուլիսի 30-ին Արաբկիր թաղային համայնքից խնդրել էր տրամադրել հետեւյալ տեղեկությունը. 1. Արաբկիր համայնքին սեփականության իրավունքով քանի՞ բնակարան է պատկանում, որոնցում բնակվում են այն բնակիչները, որոնք չեն
ՄԵՐ ԵՍԻ ՍԱՀՄԱՆԸ
Չնայած մարդն իրեն համարում է բոլոր իրերի չափանիշը, հաճախ նաեւ երեւույթների չափանիշը, միեւնույն է՝ տերեւաթափը սկսվում է առանց մարդու կամքը հարցնելու: Մարդը հաստատ չգիտի՝ ինչ է մտածում ձուկը իր մասին կամ մտածո՞ւմ է արդյոք: Չիմանալով հանդերձ, սակայն, նա միեւնույն է՝ իրեն համարում է ձկների տիրակալ՝ միակը, որ ունի ես, իրեն շրջապատող՝ իր կարծիքով անես աշխարհում:
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՀԱՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Երեկ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի նիստերի դահլիճում կայացավ ՀԱՕԿ-ի հատուկ համաժողովը: Կանոնակարգային արարողություններից հետո սկսված նիստում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մեդալներ հանձնեց հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում նշանակալի ներդրում ունեցած մի շարք մարզական գործիչների: Այնուհետեւ ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը ներկայացրեց 2005/2008 թթ. օլիմպիական ցիկլում
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
«Ափ նետված ձկան նման» Վերջերս կառավարությունն օրենք ընդունեց՝ դատական մարմինների ծառայողների աշխատավարձերը կրկնակի բարձրացնելու մասին, ինչը մշակութային գործիչներին մտահոգվելու առիթ տվեց: Երեկ «Հայելի» ակումբում այդ թեմայով խոսեցին Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն ու Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը: «Վերջերս հանդիպեցի մի մարդու՝ իր որդու հետ, նա ինձ ասաց՝ գիտե՞ս, տղաս
Ցնցումի փոխարեն՝ մշակութային ցնծումներ
Մասնագետները Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան երեւույթ են որակում Ազգային օպերային թատրոնում դեկտեմբերի 1-ին եւ 2-ին կայացավ Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերայի պրեմիերան: 1984թ. գերմանական Peters հրատարակչության պատվերով Ա. Տերտերյանը գրեց «Das Beben» օպերան ու լիբրետոն, որ թարգմանաբար նշանակում է «Ցնցում», իսկ սյուժետային հենքը՝ «Erdbeben» (երկրաշարժ) թեման է, որն էլ հենց կոմպոզիտորի կողմից օպերային ներկայացման վերնագրային անվանումը
ՁԵՐԲԱԶԱՏՎԵ՛ՆՔ ԴԻԼԵՏԱՆՏԻԶՄԻՑ ԵՎ ԱՆԱՐԽԻԱՅԻՑ
Կոչ է անում քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը «Առավոտը» հյուրընկալել էր ճանաչված քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանին: Նա իր մտահոգություններն արտահայտեց հասարակությանը հուզող մի շարք հարցերի վերաբերյալ: Օրինակ՝ ի՞նչ ասել է մտավորական: «Մտավորականն ամենամեծ ընդդիմությունն է՝ բառիս լայն իմաստով: Ոչ թե իշխանության ընդդիմության մասին է խոսքը, այլ այն ընդդիմության, որը արժեքներ է ստեղծում, որոնց շուրջ քաղաքակրթվում են անհատները ու
Արցախյան կոնֆլիկտն՝ ըստ ադրբեջանահայերի
Ըստ «Ադրբեջանահայերի ասամբլեա» հ/կ-ի նախագահ Գրիգորի Այվազյանի, հողերը վերադարձնելու մասին խոսակցությունները քայքայում են մեր միասնությունը: «Ադրբեջանցի ժողովուրդն ի սկզբանե բաղկացած է եղել ադրբեջանահայերից ու ադրբեջանաթուրքերից, ու հիմա այդ երկրի նախագահն իրավունք չունի հանդես գալ ամբողջ ժողովրդի անունից: Ալիեւյան ռեժիմը հանցավոր ռեժիմ է. իշխանության է եկել ու ստեղծել մի պետություն, որի հիմքում նացիստական պետությունն է՝ կառուցված
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ «ՑԵՄԵՆՏՎԵՑԻՆ»
Նախաքննությունը կրկնակի թերի ընթացավ Կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանող, ջութակահար Արամ Մելիքյանի հետ պատահած դեպքին «Առավոտն» անդրադարձել է մի քանի անգամ: Ուսանողն այս տարվա փետրվարի 27-ին, ժ. 23-ի սահմաններում, մասնակցելով ծաղկաձորյան սեմինարներից մեկին, «Ռիպա» հանգստյան տան 4-րդ հարկից ցած էր ընկել, քանի որ միամտաբար հենվել էր բաց պատշգամբի հենաբազրիքին: Ապագա երաժիշտը ստացել էր կյանքի համար վտանգավոր
Շատ սառնասիրտ սպանություն
Դասախոս-խորհրդականը սպանություն կատարելուց հետո գնացել է համալսարան՝ դասի Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 24-ին «Սպիտակ ջուր» կոչվող տարածքում հայտնաբերվել էր 44-ամյա Վալերի Աղինյանի դիակը: Նույն օրը սպանության կասկածանքով ոստիկանություն բերման էր ենթարկվել Իջեւան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Արտակ Ճաղարյանը, ով ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի տնօրենի խորհրդականն էր եւ համատեղության կարգով նաեւ դասախոսում էր բուհում: Ի հայտ են
«ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ՏՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՏՈՒՄ ԵՆ»
Մինչդեռ կառավարությունը երկրաշարժի տարելիցի առիթով փառատոներ է կազմակերպում ու անտեղի գումարներ վատնում: Ամենաթարմ տվյալներով՝ այսօր Գյումրիում 4 հազարից ավելի անօթեւան կա, որոնք ապրում են ծայրահեղ աղքատ պայմաններում: Նրանք արդեն 20 տարի քամու, անձրեւաջրերի, մկների ու առնետների հետ կռիվ են տալիս, ձմռանը ցրտից չսառչելու համար «չուլ ու փալաս» են վառում: «Դոմիկավորների» ապրելակերպը նույնիսկ ցնցել էր Եվրոպայի


















































