Օրվա լրահոսը
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԵՎ ԽԵԼԱՑԻ ՔԱՅԼԸ
Ըստ նախկին պատգամավոր Ստեփան Զաքարյանի՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմամբ Սերժ Սարգսյանը կմնա պատմության մեջ՝ «որպես մեծ գործ արած ղեկավար»: – ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը բավականին կոշտ գնահատական տվեց գործող իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքականությանը: Ստացվում է, որ կովկասյան վագրի երբեմնի թռիչքները գործող իշխանություննե՞րն են կաշկանդում: – Աբդուլլա Գյուլի այցից հետո բոլոր խոսակցություններից ինձ համար ամենազարմանալին
ՍՐԱ ՎԵՐՋԸ ՔԵՖ Է
Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը պաշտպանում էր ներկայումս իշխանության բարեհաճությունից զրկված գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարենի թեկնածությունը: Եվ երբ ամեն ինչ Կարենի համար բարեհաջող վերջացավ, Մանվելն ու Սեյրանը իրենց համատեղ հաջողությունը նշեցին հայ գեներալիտետին ներհատուկ ոճով: Կարդացեք նաեւ՝
«ԱՐԴԱՐԱԴԱՏ» ՎԵՐԵԼԱԿՆԵՐԸ
Բեռլինի կենցաղային տեխնիկայի խանութներից մեկի վերելակում հայտնված տղամարդու փրկությունը վերածվեց զավեշտալի հանցագործության բացահայտման: Պարզվեց, որ «ազատազրկվածը» գող է, իսկ նրա մոտ հայտնաբերված պայուսակը լեփ-լեցուն էր այդ խանութի ապրանքներով: 27-ամյա Հենրիխ Կլոպպը ավարին (նոթբուքեր, բջջային եւ լարային հեռախոսներ) հեշտությամբ տիրանալուց հետո ծրագրել էր անաղմուկ իջնել խանութի բակ, որտեղ նրան սպասում էին հանցակիցները, սակայն գողոնն այնքան ծանր
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ վեցերորդ ԱՆԸՆԴՀԱՏ ՇԵՂՈՒՄՆԵՐ Տաթեւիկին, իհարկե, անդրադառնալու եմ, որովհետեւ Ախալքալաքցի Աշոտից հետո Տաթեւիկն իմ կյանքում երկրորդ մարդն էր, որի շնորհիվ երկրորդ անգամ աշխատանքի ընդունվեցի՝ արդեն «Ծիծեռնակ» ամսագրում. այսինքն, եթե ուզենամ էլ, չեմ կարող Տաթեւիկին շրջանցել ու չանդրադառնալ, բայց իրեն Լիզայից միանգամայն այլ կերպ եմ անդրադառնալու, որովհետեւ երբ յոթանասունյոթի կեսերին Տաթեւիկի շնորհիվ
Կարիերայում առաջին լուրջ փորձությունը
Երկուշաբթի օրը Վիետնամում շուրջ 70 երկրների 842 շախմատիստներ տղաների եւ աղջիկների 8-18 տարեկան աշխարհի չեմպիոնների կոչման համար պայքարի մեջ կներգրավվեն Վանգ Տաու քաղաքում: Նրանց մեջ լինելու են նաեւ Հայաստանի 15 ներկայացուցիչներ: Ութ տարեկանների մեջ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ոչ ոքի չի հայտավորել: Մյուս տարիքային խմբերում հանդես են գալու հետեւյալ հեռանկարային շախմատիստները: Տղաներ: 10 տարեկաններ. Մանվել Պետրոսյան:
Արթուր Աբրահամ. «Պավլիկին եմ հաղթանակ մաղթում»
IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ցանկանում է, որ նոյեմբերի 18-ին նշանակված WBC-ի եւ WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Կելլի Պավլիկի եւ Բեռնարդ Հոպկինսի հետ մենամարտում հաղթի Պավլիկը: «Ցանկացած այլ մարտի դեպքում ես կասեի՝ թող հաղթի ուժեղագույնը: Սակայն այս պարագայում հաջողություն, շատ պարզ պատճառով, մաղթում եմ Պավլիկին,- հայտարարել է «Ռինգի արքա» Արթուր Աբրահամը:-
ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐՆ ՍԿՍԵՑԻՆ ՊԱՅՔԱՐԸ
Երեկ Հունաստանի Կալիթեա քաղաքում մեկնարկեցին շախմատի Եվրոպայի տղամարդկանց՝ 24-րդ եւ կանանց՝ 13-րդ ակումբային առաջնությունները: Տղամարդկանց 64 եւ կանանց 21 թիմերը շվեյցարական մրցակարգով յոթ տուրում որոշելու են հաղթողներին եւ մրցանակակիրներին: Հայաստանից տղամարդկանց պայքարին մասնակցելու իրավունք նախապես վերապահված էր երկու ակումբի եւ երկրի ակումբային առաջնության արդյունքներով այդ իրավունքը նվաճել էին ՖԻՄԱ-ն ու «Միկա Երեւանը»: Սակայն հանրապետության շախմատի
Հանելուկային Արշիլ Գորկի
Լոնդոնաբնակ արվեստաբան, գորկիագետ Նուրիցա Մաթոսյանն իր գրքով եւ նկարահանվելիք ֆիլմով կբացի որոշ «փակագծեր»: Օրերս հայրենիքում էր լոնդոնաբնակ գրող, գորկիագետ Նուրիցա Մաթոսյանը, որը մեզանում հայտնի է իր «Սեւ հրեշտակը» գրքով, որի հիման վրա Ատոմ Էգոյանը նկարահանել է «Արարատ» ֆիլմը: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ տիկին Մաթոսյանը հայտնեց, որ Գորկիով սկսել է հետաքրքրվել շուրջ 40 տարի առաջ. «1964թ.
ՀԱՆՐԱՅԻՆԸ «ՀԱՆՐԱՅՆԱՆԱԼՈՒ» ՏԵՂ ՈՒՆԻ
Այսպես է գնահատված «Հայաստանի հանրային հեռուստաընկերության կարիքների գնահատում» BBC-ի զեկույցում, որտեղ նաեւ ասված է՝ «Հանրային հեռուստատեսությունը պետք է վերջ դնի կառավարության պատրաստած հաղորդումները հեռարձակելուն: «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (ՀՀՀ) պետք է ամրապնդի իր հանրային ծառայության ոգին եւ տրամադրի անկողմնակալ լրատվություն»,- ասված է «Հայաստանի հանրային հեռուստաընկերության կարիքների գնահատում» զեկույցում, որը երեկ ներկայացրեց BBC համաշխարհային ծառայության հիմնադրամի ծրագրերի
Անհիմն «բացահայտումներ»
Պատասխան Ս. Գեւորգյանի «Անտերության» սինդրոմ» հոդվածին («Առավոտ», 11.10.2008) Խնդրո առարկա հոդվածի հեղինակի հետ թեկուզեւ մամուլի միջոցով հարաբերվելու ոչ մի ցանկություն չունենալով հանդերձ՝ ստիպված էինք, այնուամենայնիվ, արձագանքել հրապարակմանը՝ հասարակությանը ապակողմնորոշելու վտանգը կանխելու նկատառումով եւ ելնելով ընթերցողների հանդեպ ունեցած մեր հարգանքից: Հայտնի անեկդոտի՝ «ուղտ չլինելու» մեջ արդարացող հերոսի վիճակում չհայտնվելու համար՝ հենց սկզբից նշենք, որ Ա. Ի.
Երեւանն «իսկական» չէ
Ըստ մասնագետների՝ մայրաքաղաքը Ալեքսանդր Թամանյանի նախագծից շեղումներ ունի «Մեզ միշտ էլ անհանգստացրել է այն, որ Երեւանի գլխավոր պողոտայի մի հատվածում մնացել է 19-րդ դարում կառուցված՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի շենքը, որը հետո շարունակվել է Պատմության թանգարանի եւ Պատկերասրահի շենքերով: Այդ հատվածում Թամանյանի նախագիծն իրագործելը լավ ցանկություն է, բայց թե որքան շուտափույթ լուծում է պահանջում դա՝
ԵՎ ԴԱՐՁՅԱԼ՝ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ
«Չի կարելի կաբինետային որոշումով օրհներգ ընդունել»,- համոզված է ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը: «Բա ինչպե՞ս, հո sms քվեարկությամբ չենք ընդունելու»,- տարակուսում է Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանը: Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Ազգային ժողովը սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում պետք է օրենքով սահմաներ ՀՀ օրհներգը: Սահմանադրական փոփոխությունների ընդունումից անցել է արդեն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ
«Առավոտին» իր «ոդիսականն» է պատմում գործարար Արայիկ Դալլաքյանը 2001-ից անհատ ձեռնարկատեր եմ, գրանցված եմ Մաշտոցի տարածքային հարկային տեսչությունում: Գրանցված ժամանակվանից եղել եմ պարտաճանաչ հարկատու, միշտ բարեխղճորեն եմ կատարել հարկային պարտականություններս: Ունեի խանութ եւ զբաղվում էի անվադողերի վաճառքով: 2005թ. իմ աշխատանքի մեջ ներգրավեցի մոսկվաբնակ ընկերոջս եւ, նրանից ստանալով ֆինանսական աջակցություն, սկսեցի ԱՊՀ երկրներից անվադողեր ներկրել Հայաստան
Թուրքիայում կստեղծվի՞ պրոֆեսիոնալ բանակ
Թուրքական ուղեկալի վրա հարձակումը զինվորականներին կանգնեցրել է նոր ռազմավարության որդեգրման խնդրի առջեւ: Թուրքիայի քաղաքական ու զինվորական իշխանությունները կանգնել են ահաբեկչության դեմ պայքարի նոր ռազմավարական մոտեցումների անհրաժեշտության առջեւ: Քուրդ զինյալների կողմից հոկտեմբերի 3-ին թուրք-իրաքյան սահմանին տեղակայված Աքթյութունի զինվորական ուղեկալի վրա հարձակման հետեւանքով զոհ գնաց թուրքական բանակի 17 զինծառայող: Թուրքական օդուժը շարունակաբար սկսեց օդային հարվածներ հասցնել Հյուսիսային
ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԲԼՈԿՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Հայաստանը պետք է փոխի իր արտաքին քաղաքական շեշտադրումները Անդրկովկասի ու տարածաշրջանի բոլոր երկրները, բացի Իրանից, հանդիսանում են ԵԱՀԿ եւ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներ, իսկ Թուրքիան անդամակցում է նաեւ ՆԱՏՕ-ին: Ինստիտուցիոնալ տեսանկյունից՝ պայմանականորեն կարելի է համարել, որ բոլոր երկրներն էլ, բացի Իրանից, Արեւմտյան բլոկի բաղկացուցիչ մասն են, որտեղ Թուրքիան օժտված է առանցքային դերակատարությամբ, քանի որ կոնֆլիկտների
«Մեր օրինակը վարակիչ է դարձել»
Միխայիլ Սահակաշվիլին բացահայտում է Ռուսաստանի «հարձակման» իրական պատճառները Օրերս Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ելույթ ունենալով Թբիլիսիի պետական համալսարանում, կարծիք հայտնեց, որ իր ղեկավարած երկիրը դարձել է պետության հաջող զարգացման օրինակ, եւ հենց դա է զայրացրել Ռուսաստանին: «Հայտնի է, որ Պուտինը չի սիրում Վրաստանը՝ անկախ նրանից, թե ով է մեր երկրի նախագահը: Վրաստանը ռմբակոծում էին այն
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՄՆ-Ը ՓՈԽԵԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ
Բաց նամակ՝ ուղղված Մեթյու Բրայզային եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը Մեծարգո պարոն դիվանագետներ, դիմում եմ ձեզ, որովհետեւ հիմնականում ձեզանով է պայմանավորված մեր երկրի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը: Դուք ավելի լավ, քան ցանկացած մեկը, գիտեք, թե ինչ բռնություններ, ընտրական խախտումներ ու կամայականություններ են կատարվել ու կատարվում մեր երկրում՝ գործող իշխանությունների կողմից: Դուք եւ ԱՄՆ պետքարտուղարությունը բազմաթիվ անգամ այդ
Կրթական միջավայրը համարժեք չէ մեթոդներին
Կարծում են նախադպրոցական կրթության ոլորտի ներկայացուցիչները «Փորձում ենք ստեղծել անվտանգ, հիգիենիկ եւ զարգացող միջավայր, որտեղ կյանքն իրական է, ոչ թե արհեստական սարքված»,- Երեւանի եւ մարզերի համայնքների նախադպրոցական հաստատությունների ղեկավարների եւ դաստիարակների`«Հանրակրթական դպրոցում նախապատրաստական ուսուցում» հանրապետական ծրագրով վերապատրաստման արդյունքներն ամփոփելիս երեկ «Առավոտին» հայտնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: 2008-ի պետական բյուջեում կա մի տող, որով
ԱՌԱՆՑ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՅԳԻ
«Այստեղ առաջին անգամ հայրդ ինձ համբուրեց»,- Սիրահարների զբոսայգու ցանկապատերից դուրս կանգնած մի կին ժպիտով պատմում էր դստերը: Սիրահարների այգին համապատասխանում էր իր անվանն անգամ տասնյակ տարիներ առաջ, երբ կրում էր Պուշկինի անունը: Մոտ մեկուկես տարի տեւած աշխատանքներից հետո երեկ վերաբացվեց «Պողոսյան» հիմնադրամի միջոցներով նորոգված 1.6 հա տարածք զբաղեցնող Սիրահարների այգին: Հետաքրքիր էր զբոսայգում հայտնվածների առաջին
«Հայկական ժամանակի» հայցը մերժվեց
Վստահ հաղթանակին՝ պատասխանող թաղապետարանը չէր ներկայացել վճռի հրապարակմանը Երեւանի Կենտրոն թաղապետարանը, հետընտրական զարգացումներից անմիջապես հետո՝ մարտի 28-ին, որոշում էր կայացրել, ըստ որի՝ Իսրայելյան 37 հասցեն 5 տարի զբաղեցնող «Դարեսկիզբ» ընկերության «Հայկական ժամանակ» օրաթերթը պետք է ազատի զբաղեցրած տարածքը: Ըստ նրանց՝ այդ տարածքում գեղագիտական դաստիարակություն պիտի ստանան համայնքի երեխաները: «Դարեսկիզբ» ընկերությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝
ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ՓԱԽԵԼ Է
Մեր դատարանների ներողամտությունն արթնանում է միայն ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողների հանդեպ: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից այս տարվա օգոստոսի 16-ի որոշմամբ «Թամսար» ՍՊԸ տնօրեն Սաղաթել Սաղաթելյանի երկամսյա կալանքը փոխարինվեց 750 000 դրամ գրավով: Գրավի որոշման մեջ դատարանը եզրակացրել էր, թե Ս. Սաղաթելյանը չի խուսափի վարույթն իրականացնող մարմնից, չի խոչընդոտի դատարանում քրեական գործի
Օդանավակայանը չպատժվեց
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ժամանակ խնդրեց՝ իր սահմանած բարձր եւ խտրական գները հիմնավորելու համար։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության (ԱՄՕ) դիմումի համաձայն, այս տարվա մարտին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սահմանել էր, որ 1 տոննա ավիավառելիքը $1164-ով ձեռք բերելու դեպքում ԱՄՕ-ն կարող էր այն իրացնելիս այդ արժեքին ավելացնել $141: Սակայն հանձնաժողովի ուսումնասիրություններով պարզվել է, որ ընկերությունը
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ԶԲԱՂՎԵԼ Է ԳՈՒՄԱՐ ԿՈՐԶԵԼՈՎ
Շինկազմակերպությունը ոչ միայն աշխատողներին աշխատավարձ չի վճարել, այլեւ յուրացրել է շինարարական նյութերը: Շահելով շինարարական աշխատանքների իրականացման համար հայտարարվող այս կամ այն մրցույթը կամ պարզապես պայմանագիր կնքելով տվյալ կազմակերպության հետ, որոշ ընկերություններ միայն հնարավորինս մեծ շահույթ ստանալու նպատակ են հետապնդում, իսկ այն, որ իրենց կատարած անորակ շինարարության պատճառով հազարավոր մարդկանց կյանքին կարող է վտանգ սպառնալ՝ նրանց
«ՆԱՏՕ-ն Հայաստանում անելիք չունի»
ՀԿԿ-ն կոչ է անում ՆԱՏՕ-ին ընդդիմադիր հայաստանյան ուժերին՝ անդամակցել ԱՊՀ-ում ձեւավորվող ընդդեմ ՆԱՏՕ-ական բլոկին: Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը՝ Պետդումայի մի խումբ պատգամավորների հետ, հանդես է եկել ԱՊՀ երկրներում ընդդեմ ՆԱՏՕի՝ բլոկ ստեղծելու նախաձեռնությամբ: ՀԿԿ կենտկոմը, բնականաբար, պաշտպանում է սույն նախաձեռնությունը եւ իրեն համարում է այդ բլոկի անդամ: «Ես կոչ եմ անում մյուս
«ՇԱՐՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ» ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ
Խիստ զարմանալի կլինի, եթե «Մարտի 1»-ի գործով այս վկաները նաեւ դատարանում ցուցմունք տան իրավական նույնպիսի տերմիններով: Չհեռանա՛ք զանգվածային անկարգությունների վայրից «Մարտի 1»-ի մայր գործի լեզուն մի առանձին անդրադարձի նյութ է: Մի քանի տասնյակ հատորանոց այս գործի գերակշիռ մասում Ազատության հրապարակն անվանվում է «Թաթերական»: Եվ այս միեւնույն տառասխալը ոչ միայն վկաների ցուցմունքներում է, այլ՝ նաեւ քննիչների:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿՄՆԱՆ ԿԱԼԱՆՎԱԾ
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ բացասական եզրակացություն տվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի նախաձեռնությանը, որով առաջարկվում էր ուժը կորցրած ճանաչել ԱԺ այն որոշումները, որոնցով թույլտվություն տրվեց պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Սասուն Միքայելյանին որպես մեղադրյալներ ներգրավել եւ նրանց նկատմամբ կալանքը կիրառել որպես խափանման միջոց: Բացասական եզրակացություն ստացավ նաեւ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար
Ուժեղ, ծաղկուն Հայաստանը շահեկան է բոլորի համար
Վստահ է Դենիել Ֆրիդը «Պիտի փորձենք տարածաշրջանային խնդիրները լուծել, ոչ թե վիճարկել դրանք: Չեն կարող շարունակվել այս լարվածությունը, ժամանակ առ ժամանակ գրանցվող միջադեպերը: Հայաստանի, Ադրբեջանի եւ Ղարաբաղի բնակիչները արժանի են ավելիին»,- երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած ասուլիսին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը: Նա ասաց, որ ժամանել է երեկ եւ հանդիպել
ՇԱՐԺՈՒՄՆ ԱՌԺԱՄԱՆԱԿ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԱԿՏԻՎ ՊԱՅՔԱՐԸ
«Մի քանի ամիս անց բոլորը համոզվելու են, թե որքան հիմնավորված ու արդարացի էր այս որոշումը»,- երեկ Մատենադարանի մոտ հայտարարեց ՀՀ առաջին նախագահը: Ընդդիմությունը երեկ անցկացրեց իր հերթական «հուժկու, որոշիչ եւ վճռական» հանրահավաքը: Այս անգամ ելույթների թիվը սահմանափակ էր. խոսեցին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը եւ մոտ
ՀՔԾ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՀԵՐՔԵԼ ԱՆՀԵՐՔԵԼԻՆ
Բայց «Մարտի 1»-ի դեպքերի «կենդանի» վկաներ դեռ կան Մեզ հաջողվել է հավելյալ տեղեկություններ հավաքել «Մարտի 1»-ի դեպքերի վերաբերյալ: Այդ տեղեկությունների աղբյուրը չենք հրապարակի՝ նրան վտանգի չենթարկելու համար: Մեր աղբյուրի պատմելով՝ մարտի 1-ի ուշ երեկոյան, երբ Գրիգոր Լուսավորիչ փողոց տանող բոլոր մուտքերը փակված էին ոստիկանների եւ ներքին զորքերի հարձակման փորձերից պաշտպանվող քաղաքացիների կողմից կառուցված բարիկադներով, եւ
ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ՂԱՐԱԲԱՂՆ Է
«Այսպիսով, մոտակա ամիսներին մեզ սպասում են Ղարաբաղի եւ հայոց պետականության ճակատագրի հետ կապված կարեւորագույն իրադարձություններ, որոնք այս հանգրվանում երկրորդական են դարձնում ներքաղաքական խնդիրները: Մենք ուշի-ուշով հետեւելու ենք այդ իրադարձությունների զարգացմանը, գնահատելու Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի համարժեքությունը իրավիճակի պահանջներին, հասարակությանը մշտապես իրազեկ պահելու ղարաբաղյան կարգավորման ընթացքի մասին եւ փորձելու ենք կանխել կամ նվազագույնի հասցնել հայկական կողմի


















































