Օրվա լրահոսը
ՖԱՇԻԶՄԸ ԿՈԾԿՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ԿԴԱՏԵ՞Ն
Սանկտ -Պետերբուրգի Կիրովի շրջանի երկու դպրոցների (թիվ 223 եւ 378) տնօրենները, տեղյակ լինելով, որ իրենց սաները կրում են նացիստական հագուստներ ու աքսեսուարներ, զլացել են այդ մասին տեղյակ պահել իրավապահներին, այդ պատճառով էլ կկանգնեն դատարանի առաջ: Այս մասին «Մոսկովսկի կոմսոմոլեցին» հաղորդել է Սանկտ Պետերբուրգի գլխավոր դատախազի օգնական, մամուլի հետ կապերի պատասխանատու Ելենա Օրդինսկայան: Նա նաեւ հավելել
«ԳԱԼԱ»-ն Եվրոդատարան չի հասնի
Ասում է «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը Մինչ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մասին մտածելը, հեռուստաընկերությունը փորձում է անձամբ «դաս տալ» իրեն վատություն արած «կամակատարներին»: Վերջերս Գյումրիի հարկային տեսչության նախկին պետ Մարտին Զիլֆիմյանի մութ գործարքներից մեկը բացահայտելուց հետո՝ «ԳԱԼԱ»-ն ձեռնամուխ եղավ նրա պաշտոնանկմանը հասնելու գործին: Զիլֆիմյանի «շեֆերն» էլ, կարծես, դեմ չէին նրանից ազատվելուն, եւ Զիլֆիմյանին Գյումրիից տեղափոխեցին
ԱՐԾԱԹՅԱ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԷԼ ՆՎԱՃՈՒՄ Է
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նախորդ գիշեր Կալիից վերադարձավ տուն Երեկ «Առավոտը» հարցազրույց ունեցավ մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանի հետ: – Հայ մարզասերը սովորել է, որ վերջին երկու տարիներին մեր ծանրորդները միջազգային մրցումներում ոսկե մեդալների մեծ պաշար են հավաքում: Այս անգամ նվաճել ենք 10 մեդալ, որոնցից 7-ը՝ արծաթե, 3-ը՝ բրոնզե:
Համարյա սիրային դիսկոտեկ
Կամերային թատրոնի նոր ներկայացումը Կամերային թատրոնի խաղացանկում նոր ներկայացում կա՝ «Շատ լավ սթորի», որ բեմադրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, երաժշտական ձեւավորումը Վահե Հայրապետյանինն է, նկարչականը՝ Ռաֆայել Խաչատուրյանինը: Այն առանձնապես խորք ու ասելիք չունի, շատ թեթեւ է, երբեմն պարզունակ ու ասես դիսկոտեկ է հիշեցնում, ուր DJ-ը ուղղակի «պտտացնում» է տարբեր լեզուներով սիրված երգեր: Հանդիսատեսն
ԿԱՆԱԴԱԲՆԱԿՆԵՐԸ ՊՐՈՊԱԳԱՆԴՈՒՄ ԵՆ
Իսկ Հայաստանում դեռ շարունակում են հազվադեպ անդրադառնալ ժամանակակից հայ կոմպոզիտորներին Օրերս Երեւանի պետկոնսերվատորիայում վարպետության դասեր անցկացրեց թավջութակահար, Հյուսթոնի համալսարանի պրոֆեսոր Վահրամ Սարաջյանը, իսկ Կամերային երաժշտության տանը մենահամերգով հանդես եկավ կլառնետահար, Մոնրեալի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Համբարձում Ջաբուրյանը: «Առավոտը» հանդիպեց ճանաչված երաժիշտների հետ: Նշենք, որ երկու արվեստագետներն էլ ինչպես արտերկրում, այնպես էլ հայաստանյան ելույթներում զբաղված են հայ
Մի օր բանասիրականում
Ինչպես են մանկավարժական համալսարանում քննություն հանձնում «Առավոտի» հունիսի 21-ի համարի «Քավոր ու սանիկ խառն են» լուրում տեղեկացրել էինք, որ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանին «վերեւներում» նեղացրել են բուհի հեռակա բաժինների խայտառակ քննական աժիոտաժի եւ սահմանված «սակագների» պատճառով: Ասում են՝ այստեղ 3 քննությունը միասին արժե $500, իսկ, օրինակ, մեկ այլ ֆակուլտետում պատմություն եւ
ԵԹԵ ՀԱՐԵՎԱՆԴ ՈՍՏԻԿԱՆ Է
«6-ի» աշխատակիցը «ինքնահաստատվում» է դասախոսների տարածքի վրա Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում, ապա նույն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում էր մեկ տարուց ավելի գտնվում Նորքի զանգվածի Գայի պողոտայի 7/1 շ., բնակարան 18-ում հաշվառված, բայց Դ. Անհաղթի 19/40 բնակարանի բնակիչ Արթուր Ղեւոնդյանի հայցադիմումն ընդդեմ իր հարեւանի՝ Դ. Անհաղթի 19/39 բնակարանի բնակիչ Գայանե Մարկոսյանի: Հայցվորը պահանջում
Շան կե՞ր են արտադրում
«Աննա» սպառողների ազգային ասոցիացիան մթերքների որակը՝ լաբորատոր փորձաքննության փոխարեն, համտեսով է որոշում: «Մելիտա Հակոբյանն ակտիվ համագործակցում է խոշոր գործարարների հետ եւ սեւ PR է անում՝ փորձելով վարկաբեկել մեզ եւ մեր արտադրատեսակները: Սա հայկական ռեկետ է: Ովքեր իր հետ չեն համագործակցում՝ նրանց էլ քննադատում է, մենք ընկել ենք նրա «սեւ ցուցակը»,- օրերս նման բողոքով «Առավոտին» էին
ՊԱՏԺՈՒՄ ԵՆ «ՉԿՈՏՐՎԵԼՈՒ» ՀԱՄԱՐ
Հուսիկ Բաղդասարյանը Այնթապի ընտրատեղամասերում «պահել» էր Լեւոն Տեր-Պետրոսյանին տրված ձայները Հայաստանյան ընդդիմությունը պնդում է, որ մարտի 1-ի դեպքերը՝ որպես նախագահական ընտրությունների կեղծված արդյունքների դեմ հասարակության ընդվզումը զսպող գործողություն, ՀՀ իշխանությունների կողմից ծրագրավորված է եղել դեռեւս փետրվարի 23-ից: Դա այն օրն էր, երբ երկրի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց ուժային կառույցների ղեկավարների եւ բարձրաստիճան սպաների
Եկել են «պարզություն մտցնելու»
Այս առաքելությամբ «մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովում է աշխատելու «Ազգային միաբանությունը»: ԱԺ «մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին երեկ հրաժարվեց մասնակցել անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ պատճառաբանելով, որ որոշ լրատվամիջոցներ շահարկում են գլխավոր դատախազի եւ իր բարեկամությունը: Երեկ, «Առավոտի» հարցերին պատասխանելով, պարոն Խաչատրյանը չուզեց այլ մանրամասներ հայտնել այդ կապակցությամբ: Թե անկախներից ով կփոխարինի Լ. Խաչատրյանին՝ պարզ կդառնա աշնանը:
ԵԽԽՎ-Ն ԵՎՍ ՎԵՑ ԱՄԻՍ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Նոր բանաձեւի նախագծում առաջարկվում է հայտարարել համաներում Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքէջում երեկ հրապարակվեց «Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 (2008) բանաձեւի կատարումը» բանաձեւի նախագիծը: ԵԽԽՎ համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը իրենց կազմած փաստաթղթի սեղմագրում նշում են. «Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունում է Հայաստանի իշխանությունների արձանագրած առաջընթացը Վեհաժողովի պահանջների հասցեագրման առումով, սակայն նշում է, որ չնայած իշխանությունների արտահայտած քաղաքական
ԿՐԱՄԵՐԸ ԵԿԵԼ Է ՍՏՈՒԳԵԼՈՒ ՄԵՐ ԶԱՐԿԵՐԱԿԸ
ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը հանդիպել է իշխանության, ընդդիմության եւ իրավապաշտպանների հետ Երեկ առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանության Հելսինկյան միջազգային ընկերակցության Հայաստանի գրասենյակ են այցելել այս օրերին Հայաստանում գտնվող ԱՄՆ Պետքարտուղարի՝ Մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ աշխատանքի գծով տեղակալ Դեյվիդ Կրամերը, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ժոզեֆ Փենինգթոնը եւ դեսպանատան առաջին քարտուղար Դելիել Հասթինգսը: Իրավապաշտպան Միքայել Դանիելյանի ղեկավարած Հելսինկյան
ՄԻՆՉԵՎ 2009-Ի ՀՈՒՆՎԱՐԸ «Ա1+»-Ը ՊԻՏԻ ԵԹԵՐ ՍՏԱՆԱ
«Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 (2008) բանաձեւի կատարումը» ԵԽԽՎ բանաձեւի նախագծի 6-րդ կետում նշված է. «Վեհաժողովը հաշվի է առնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ վերջերս կայացրած վճիռը, որի համաձայն՝ Հայաստանի իշխանությունները թույլ էին տվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում՝ «Ա1+» հեռուստաընկերությանը չտրամադրելով հեռարձակման արտոնագիր: Իշխանությունները պետք է այժմ առանց հետագա ձգձգումների «Ա1+»-ին տրամադրեն հեռարձակման արտոնագիր, որը նաեւ
ՓԵՆԻՆԳԹՈՆԸ «ՇԱՏ ՆՈՐՄԱԼ» Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՍԵՆԱՏՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում «շատ նորմալ» է գնահատել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի թեկնածության հաստատման գործընթացը, որը Սենատում սկսվել է անցած շաբաթավերջին: «Սա մեր ժողովրդավարական գործընթացների մի մասն է. Սենատին վերապահված է դեսպանի թեկնածության հաստատման լիազորություն»,- ասել է Փենինգթոնը՝ որպես գործընթացի ձգձգման պատճառ մատնանշելով այն փաստը,
ԶԻՆՎՈՐՆԵՐԻՑ ԿԱՇԱՌՔ ՍՏԱՆԱԼԻՍ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Սյունիքի մարզի Կապանի եւ Սիսիանի տարածաշրջանի ուսումնական հաստատությունների զինղեկների որակավորման քննությունների ընթացքում, դրական գնահատական նշանակելու համար նրանցից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կրթության եւ գիտությւսն նախարարության՝ կրթության ազգային ինստիտուտի նախնական
Գնահատելի որոշում
Մեծարգո պարոն վարչապետ, Ձեր գործունեության կարճատեւ ընթացքում դրսեւորված մշակութային մտածողությունն ու երկրի կառավարման մեջ այն ներդնելուն ուղղված ջանքերը մեծապես ողջունելի են: Հուսադրող են նաեւ երկրի կարեւորագույն պաշտոններում հեղինակավոր մասնագետների ներգրավման ուղղությամբ արվող քայլերը: Այս առումով հատկապես ուրախալի էր Ձեր վերջին որոշումը՝ Նարեկ Սարգսյանին ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ-ՀՀ գլխավոր ճարտարապետ նշանակելու մասին: Մեզ համար խիստ ոգեւորիչ
ԱՄԲԱՐՏԱՎԱՆԻ ՎԵՐՋԸ
«Սեւ լուսանը» երկրորդ անգամ «Արթուր արքայի» զոհը դարձավ IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ռինգի արքա Արթուր Աբրահամը Հոլիվուդի «Seminol Hard Rock Hotel and Casino»-ում կայացած ռեւանշ մրցամարտի չորրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկեց կոլումբիացի Էդիսոն Միրանդային, հուսանք, այս անգամ ընդմիշտ փակելով նրա բերանը: Այս հաղթանակը սկզբունքայնության առումով Արթուրի համար գուցե նույն արժեքն ուներ, ինչ
ԱՆՀԱՐԿԻ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Ամերիկացի բժիշկները հրավիրվում են Հայաստան՝ պետպատվերի տիրույթում գտնվող վիրահատություններ իրականացնելու: Բավական ժամանակ TV-ներով գովազդվում է «Ժպիտ» անվանումով մի նախաձեռնություն, ըստ որի՝ իրենց հաշվին Հայաստան են ժամանելու մեկ տասնյակից ավելի ամերիկացի բժիշկներ, որոնք անվճար պատրաստ են վիրահատել «նապաստակի շրթունք», «գայլի երախ» արատներով երեխաների: Ըստ գովազդային նյութերի, դա ներկայացվում է իբրեւ բարեգործություն: Անխոս՝ ցանկացած բարեգործություն գովելի է,
Իրավական խճանկար
15 տարի առաջ 1993թ. հունիսի 23-ին Մոսկվայի թիվ 20 հիվանդանոցի հատուկ բաժանմունքում մահացավ 1930թ. ծնված Ռաֆայել Բաղդասարյանը, նույն ինքը՝ Խորհրդային միության կրիմինալ աշխարհում հայտնի «օրենքով գող» «Սվո Ռաֆը»: Նա դատապարտվել էր 15 անգամ՝ 34 տարի անցկացնելով խորհրդային ազատազրկման վայրերում: Ուշադրության արժանի է այն, որ նա պահվել է ոչ թե հայտնի Բուտիրկայում, այլ՝ ՌԴ պետանվտանգության նախարարության
«ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ»
Հայտարարում է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի արդեն նախկին դոցենտ Սուսաննա Սահակյանը «Առավոտին» է դիմել Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի (ԳՄԻ) հանրահաշվի եւ երկրաչափության ամբիոնի արդեն նախկին դոցենտ Սուսաննա Սահակյանը: Նա հայտարարում է, որ իրեն անհիմն ազատել են աշխատանքից: Ավելին, իր հանդեպ վրեժխնդրություն է իրականացվել, որովհետեւ մշտապես դեմ է արտահայտվել ԳՄԻ-ի ռեկտորի գործողություններին: Ըստ Ս. Սահակյանի.
«ԱրմենՏելն» ուզում է շուկայում մենակ գործել
Ընկերության սխալների պատճառով տուժում են գործարարները Համաձայն տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի, «ԱրմենՏել» ընկերությունը պարզապես պարտավոր է բաշխիչ ցանցը հավասար պայմաններով տրամադրել պրովայդերներին: Սակայն, ըստ պրովայդերների, ընկերությունը ոչ միայն չի կատարում իր պարտավորությունները, այլեւ իրենց գործունեության համար մշտապես խոչընդոտներ է առաջացնում: Ըստ «Հայ-Թեք» ընկերության տնօրեն Հակոբ Մանուչարյանի, «ԱրմենՏելն» իր հաճախորդներին է ներկայանում «Բիլայն» ապրանքանիշով, կարծելով,
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՏՎԵ՞Լ ԵՆ
Մեր համաքաղաքացիների տեսակետերը նախագահի նախաձեռնած բարեփոխումների մասին Մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո ՀՀ իշխանությունների նկատմամբ վստահության եւ հավատի սուր դեֆիցիտը հայաստանցիների շրջանում կտրուկ ավելացավ, այդ իսկ պատճառով բնական են նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերը՝ ժողովրդին ապացուցելու, որ ինքն այս երկիրը կբարեփոխի: «Առավոտը» շուրջ 30 քաղաքացու շրջանում հարցում անցկացրեց՝ պարզելու, թե այդ մարդիկ որքանո՞վ են իրենց
Հայց ոստիկանության դեմ
Մուշեղ Սաղաթելյանը պահանջում է ոչ իրավաչափ եւ չհիմնավորված ճանաչել ՀՀ ոստիկանության մարտի 1-ի գործողությունները: Երեկ Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց եւ րոպեներ անց հետաձգվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Մուշեղ Սաղաթելյանի բողոքի լսումը: Մ. Սաղաթելյանը դատարանից պահանջում է ՀՀ ոստիկանության մարտի 1-ի գործողությունները ճանաչել ապօրինի, չհիմնավորված եւ ոչ իրավաչափ, անհիմն ճանաչել նաեւ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇՈՒՐՋ 50 ԷՋԱՆՈՑ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Այս միջոցով Հայաստանը փորձում է ԵԽԽՎ-ին համոզել, թե գրեթե կատարել է 1609 բանաձեւը: Այս տեղեկությունը պարզել է Ստրասբուրգում գտնվող ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: ԵԽԽՎ լիագումար նիստում երեկ առանց քվեարկության (քանի որ պատվիրակներից ոչ ոք առարկություն չներկայացրեց) որոշվեց օրակարգում ներառել «Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 (2008) բանաձեւի կատարման» հարցը: Այս արտահերթ քննարկումը տեղի կունենա հունիսի 25-ին,
ՀԱՋՈՐԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՎԵԼԻ ՄԱՐԴԱՇԱՏ ԿԼԻՆԻ
Ասում է ՀՀՇ վարչության եւ «Արմատ» կենտրոնի անդամ Երջանիկ Աբգարյանը – Պարոն Աբգարյան, արդարացա՞ն ամսի 20-ի հանրահավաքի հետ կապված Ձեր հույսերը: – Ամսի 20-ի հանրահավաքը ցույց տվեց, որ Հայաստանը նորից վերադառնում է քաղաքական գործընթացների: Սա նոր փուլ է՝ իշխանության օրինականության վերականգնման գլխավոր հարցով: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է նախագահին եւ խորհրդարանին: Ելնելով ամսի 20-ի հանրահավաքի
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՉԷ
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում նշել է. «Ապրիլից ի վեր, երբ ԵԽ կողմից ընդունվեց թիվ 1609 բանաձեւը, Հայաստանի իշխանությունները մեծ առաջընթաց են արձանագրել մեր պահանջների կատարման ուղղությամբ, հատկապես՝ օրենսդրական փոփոխություններ», եւ հավելել. «Մենք կոչ ենք անում արագ արձագանքել քաղբանտարկյալների խնդրին: Մեկուսարաններում պետք է մնան միայն նրանք, ովքեր քրեական որեւէ արարք
ԳՈՐԾԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Օրերս մամուլում տպագրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի հարցազրույցը՝ «Սովորել արտերկրում, աշխատել հայրենիքում», որտեղ նա տեղեկացնում է այն մասին, որ ՀՀ կառավարությունում քննարկվում է արտասահմանյան բուհերում սովորող հայ ուսանողներին պետական ֆինանսական աջակցության հարցը: Այդ հարցը, որին բազմիցս անդրադարձել է նաեւ «Առավոտ» օրաթերթը, շատ կարեւոր է եւ արդիական, քանի որ հենց ֆինանսավորման բացակայության պատճառով
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ տասնվեցերորդ ԳԱՐՆԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱԿՆԹԱՐԹ – «Գարունում» տպվելուս հարցով պիտի շատ լուրջ զբաղվենք,- ասաց Ջահանը: – Էդ մեկը հարուր տոկոսով կարանք անենք,- ասացի ես: – Հաստատ ե՞ս ասում: – Հա: – Գործերս որ տամ քեզ՝ կտա՞ս խմբագրին: – Հա: – Թե՞ իմ գալը պարտադիր ա: – Պարտադիր չի,- ասացի ես:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԹՈՂ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԵՆ
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտը ԱԺ-ում հանդիպումների ընթացքում առաջարկել էր, որ անկախ դատավորներ մասնակցեն մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին: Փաստաբան Վահե Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է կատարել այս առաջարկը եւ Հայաստանում գտնել անկախ դատավորներ: Փաստաբանը նախ նշեց. «Դատավորն ամեն դեպքում անկախ է՝ Սահմանադրության համաձայն, ֆորմալ առումով»: Սակայն իրապես անկախ դատավոր գտնելու խնդրահարույց
Երաժշտականները հարցականի տակ են
Բաց նամակ երկրի պետական այրերին Վերջերս Փարիզից վերադարձավ Սկրյաբինի անվան մրցույթում 1-ին մրցանակի եւ դափնեկրի կոչման արժանացած պատանի դաշնակահար, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սան Դավիթ Հովհաննիսյանը, որին, ի դեպ, դժվարությամբ էր հաջողվել հովանավոր գտնել՝ մրցույթին մեկնելու համար: Դավիթին բախտը ժպտաց, ու ինչքան այդպիսի տաղանդավոր դավիթներ կան մեր երկրում… Իսկ գիտե՞ն, արդյոք, պետական այրերը, թե որքան


















































