Օրվա լրահոսը
Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ: ՀԵՌՈՒՍՏԱՑՈ՛ՒՅՑ
Անդրադառնալով «Առավոտի» պնդմանը, թե ինքը հեռուստացույցներ է բաժանում՝ Ժողովրդական կուսակցության ղեկավար, ԱԼՄ նախագահ Տիգրան Կարապետյանը նկատեց. «Ես հեռուստացույց չեմ բաժանում՝ «Շոգեքարշը» խաղ է, որտեղ ես հակառակը՝ խնդրում եմ ժողովրդին, թե պետք չի «տելեվիզր»՝ վերցրեք ուրիշ մրցանակներ»: Մեր նկատառմանը, թե ինքը հեռուստացույց է տալիս՝ անգամ երբ բառը կարգին չեն էլ գուշակում՝ «Շոգեքարշի» վարողն այսպես արձագանքեց. «Բայց
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ քսաներեքերորդ ՄԻԱԿ ՏՂԱՄԱՐԴԸ Թանգարանի աղջկերքի ու կանանց հետ մի պատառ բան ուտելուց ու իրենց եփած սուրճն անուշ անելուց հետո իրենք ու ես արդեն սինխրոն զգում էինք իմ ավելորդությունն էդ թանգարանում, իսկ ուտելուց առաջ, ընդհակառակը, իմ կարիքը լավ էլ զգում էին, քանի որ ես էդ օջախի գլխավոր ու, միեւնույն ժամանակ, միակ տղամարդն էի,
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ 21.03-20.04: Հին կապերի վերականգնումը չի բացառվում։ ՑՈՒԼ 21.04-21.05: Հաջող օր է գործարքների մեջ մտնելու համար։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Դուք կարող եք լավ հարաբերություններ ստեղծել գործնական մարդկանց հետ։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ծագող խնդիրները այսօր հեշտ կլուծեք։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Դուք նոր երկրպագուներ կունենաք։ Նրանք կցանկանան հովանավորել ձեզ։ ԿՈՒՅՍ 24.08-23.09: Չափից ավելի զգացմունքայնությունը կխանգարի աշխատանքին։ ԿՇԵՌՔ 24.09-23.10: Վերանայեք ձեր
ԾՐԱԳՐԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ
Բայց արդյունքները դեռեւս չեն բավարարում ՀՀ սպորտպետկոմի նախագահի տեղակալ Միքայել Իսպիրյանի գլխավորությամբ շարունակվում են «Մրցաշրջան-2006»-ում ըստ մարզաձեւերի Հայաստանի հավաքականների, մարզիկների մրցելույթների շուրջ նախնական լսումները: Դրանք նվիրված են ֆեդերացիաների եւ հավաքականների նախապես կազմված ու հաստատված ծրագրերի կենսագործմանը: Ազատ ոճի ըմբշամարտին տրված նախնական գնահատականի մասին արդեն տեղեկացրել ենք: Դրան հաջորդեցին հունահռոմեական ոճի եւ աթլետիկայի քննարկումները: Խոսելով հունահռոմեական
Սգում են ռուս լրագրողի մահը
Հայ հասարակական գործիչների հայտարարությունը Հայաստանյան մի շարք հայտնի հասարակական գործիչներ, կազմակերպություններ, իրավապաշտպաններ, քաղաքագետներ ու լրագրողներ, այդ թվում՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայկական կոմիտեն, հասարակական գործիչ, Օլոֆ Պալմեի անվան խաղաղության մրցանակի դափնեկիր Անահիտ Բայանդուրը, հասարակական գործիչ Միքայել Հայրապետյանը, փորձագետ, կոնֆլիկտագետ Խաչատուր Բեզիրջյանն ու այլք, երեկ անդրադառնալով ռուս հայտնի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանությանը եւ նրան որակելով իբրեւ «անսակարկ
ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ԿԵՂԾԻՔՆԵՐԸ
Բաց նամակ ՀՀ կուսակցություններին, անկախ պատգամավորներին, քաղաքական գործիչներին Այսօր բոլորդ հայտարարում եք արդար ընտրությունների անցկացման ցանկության մասին, սակայն ձեր քննարկումներից կարելի է տպավորություն ստանալ, որ Դուք արդյունավետ լուծումը չեք գտնում: Միգուցե չգիտեք նաեւ, թե ովքեր են անարդար ընտրության կազմակերպիչները եւ ինչպես են իրականացվում կեղծիքները: Միաժամանակ՝ կուսակցությունները եւ քաղաքական ուժերը այնպիսի կեցվածք են ընդունել, ըստ որի՝
ՆՈՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՁԵՎԵՐ Է ԵՆԹԱԴՐՈՒՄ
Հարգենք այս տարվա սեպտեմբերին 12-ամյա դպրոց մուտք գործած հազարավոր 5-6 տարեկաններին, նրանց բնույթին ու մարմնին արագ համապատասխան դարձնենք գործող դպրոցը՝ միշտ հիշելով, որ շատ ավելի հեշտ է նոր դպրոց ստեղծել, քան եղածը փոխել: 12-ամյա միջնակարգ հանրակրթական դպրոցը մեզանում եւ՛ փաստ է, եւ՛ օրենք. ժամանակավրեպ է նրա դեմ պայքարը: Պարզապես պետք է այսօրվա երեխաների համար արդյունավետ
Անհավասար պայմաններ բուհերի համար
Նախ որակյալ կրթություն, հետո՝ բիզնես Բաց նամակ ՀՀ նախագահին, ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ վարչապետին Հայաստանի անկախացումից հետո պետական բուհերի հետ միասին, այլընտրանքային կրթություն իրականացնելու նպատակով, հանրապետությունում սկսեցին գործել մասնավոր բուհեր, որոնք հետագայում սնկի պես աճեցին՝ հատելով 130-ի սահմանագիծը: Սակայն հետագայում շատերը չդիմակայեցին ստեղծված մրցակցությանը եւ լուծարվեցին: 2000֊ից, կրթական գործունեությունն ամուր հիմքերի վրա դնելու նպատակով, Հայաստանում
ՅՈԹ ՀՈԳՈՎ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՏԱՍԸ ԵՐԳ ԵՆ ԵՐԳՈՒՄ
Կրթության եւ գիտության նախարարությունը վերջերս բոլոր մարզերից ստացել է ուսումնասիրությունների արդյունքներն այն մասին, թե ինչպես են 2006-2007 թթ. կոմպլեկտավորվել թերբեռնված դասարանները: Այսինքն՝ եթե դպրոցը ֆինանսապես չի կարող համապատասխան դասաժամեր ու կադրեր տրամադրել այն դասարանին, որտեղ ընդամենը 4-5 (կամ պակաս) աշակերտ կա, հետեւաբար, միակ ելքը մնում է այն, որ ստեղծվեն բազմակոմպլեկտ դասարաններ. օրինակ, տարրական դասարանները միավորվում
«Առանց պայմանների ի՞նչ եվրոպականացում»
Ասում են գյումրեցի մանկավարժները Շիրակի մարզի մոտ 40 դպրոց, ինչպես արդեն տեղեկացրել ենք, չունի կրտսեր առաջին դասարան. պատճառը երեխաների «դեֆիցիտն է», ինչն զգալի է ինչպես Գյումրիում, այնպես էլ գյուղական համայնքներում: Դպրոցի տնօրենների ու մանկավարժների կարծիքով, 12-ամյա կրթական համակարգին անցնելու, ասել է թե՝ եվրոպականացվելու համար դպրոցներում համապատասխան պայմաններ դեռ ստեղծված չեն: Օրինակ, մարզում կան լեռնային գյուղեր,
«ԾԱՌԸ ՕՏԱՐ ՀՈՂՈՒՄ ՉՈՐԱՆՈՒՄ Է»
Ասում է Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի մասնաճյուղի աշխատակից Սեդրակ Պապիկյանը՝ խոսելով Մոսկվայում ապրող նոր սերնդի հայերի մասին: – Պարոն Պապիկյան, Ձեր կառույցը նպատակ ունի հայապահպանության խնդիրն այստեղ ամուր հիմքերի վրա պահել: Որքանո՞վ է դա ստացվում: Կարծես թե այսօրվա սերունդը ձուլվելու ավելի մեծ հակում ունի, քան, օրինակ, Եղեռնից հետո աշխարհի տարբեր անկյուններ սփռված մեր նախնիները: –
Սահմանամերձ դպրոցները քայքայվում են
Սադախլոյի շուկայի փակումը նպաստել է արտագաղթին Տավուշի մարզի սահմանամերձ Բագրատաշեն գյուղն ունի երկու դպրոց, մեկը՝ ութամյա, իսկ մյուսը՝ միջնակարգ: Երկու դպրոցներն էլ չունեն տարրական կոմունալ հարմարություններ, անհրաժեշտ գույքը հեռու է բավարար լինելուց, բացակայում են կրթական գործը հավուր պատշաճի կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանները: Բագրատաշենի թիվ 2 ութամյա դպրոցի տնօրեն Արկադի Մակյանի ներկայացմամբ՝ իրենց դպրոցը նաեւ բավարար
ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐ ՉԿԱՆ
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի ընտրություններին հետեւել են կադրային փոփոխությունները: Համալսարանի նորընտիր ռեկտոր, ՀՅԴ անդամ Ոստանիկ Մարուխյանը պրոռեկտորների փոփոխության ժամանակ «անառիկ է թողել» այդ պաշտոններում զբաղեցնրղ հարազատ կուսակից 2 ընկերների՝ Սուրեն Աղբալյանին եւ Լաերտ Հովհաննիսյանին: Վերջինս պահպանել է իրեն վստահված ֆինանսների, սոցիալական եւ ուսանողական գծով պրոռեկտորի պաշտոնը: Ուսումնական գծով պրոռեկտոր Սուրեն Աղբալյանը տեղափոխվել է
Մտածողությունը՝ ափսեի մեջ
Երեկ Չարենցի տուն-թանգարանում հեղինակային ափսեների իր հավաքածուն ցուցադրեց ճանաչված մտավորական, գրող Ռուբեն Անգալադյանը: Արվեստագետն «Առավոտին» տեղեկացրեց, որ ցուցադրվում է 50 ստեղծագործություն: Մտահղացումը ծնվել է այն ծամանակ, երբ նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանն առաջին անգամ իրեն նկարազարդ ափսե է նվիրել: «Այս արվեստաձեւը պատմական, գեղարվեստական խնդիր է լուծում»,- ասաց նա: Ըստ Ռ. Անգալադյանի, հեղինակային իրենց գործերում ամենապայծառ ափսեներն են
ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Սակայն կառավարությունը օրհներգի «ընդունում-հաստատումը» դանդաղեցնում է Ինչպես տեղեկացրել էինք, հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ օրհներգի մասին» նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ։ Կառավարությունն անընդունելի է համարել ՀՀ օրհներգի տեքստի եւ երաժշտության մրցութային հանձնաժողովի որոշման հիման վրա ընտրված՝ երաժշտությունն առանց տեքստի ընդունելը: Որոշվել է «ՀՀ օրհներգի մասին» օրինագիծն ընդունել անցումային դրույթով, ըստ որի՝
Բանկի կեղծ աշխատակիցը խաբել է տնօրենին
Աճուրդն անվավեր չի ճանաչվել «Դավիթ 1- ֆիրմա» ՍՊԸ տնօրեն Կոլյա Հովակիմյանը վարկ ստանալու նպատակով դիմել է «Մելլաթբանկ» ՓԲԸ: Բանկի մեկ այլ աշխատակցի երաշխավորությամբ որպես «վստահված անձ» հանդես եկած Տիգրան Թերզյանը խոստանում է օգնել Հովակիմյանին: Վերջինս, որ զբաղվում էր ՌԴ ուղարկվող կոշիկի եւ բանվորական արտահագուստի արտադրությամբ, հայտնում է իր մտադրության մասին. արտադրական նպատակներով գնել Երեւանի Պ.
ՀԱՄԲՈՒՐՎԵԼ ԵՆ. ԿԱՆ ՎԿԱՆԵՐ
«Առավոտի» երեկվա համարի «Պագոնավորներն» իրենց տարերքում» հրապարակման մեջ տեղ գտած իրադարձության շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանից, Տավուշի մարզի ոստիկանության վարչության պետ Գենադի Սարգսյանից եւ Իջեւանի քաղաքային ոստիկանության բաժնի պետ Սամվել Գալստյանից: Մարզային ոստիկանության վարչության պետ Գենադի Սարգսյանը հոկտեմբերի 26-ին կատարվածը որակեց «սովորական աշխատանքային պրոցես»: Ինչպես տեղեկացրել էինք «Առավոտում», Տավուշի մարզային եւ Իջեւանի
Նիգավանի դպրոցն անտեսվում է
Կրթօջախի գույքը խորհրդային տարիներից ի վեր չի թարմացվել Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի միջնակարգ դպրոցը կիսախարխուլ վիճակում է եւ հիմնանորոգման լուրջ կարիք ունի: Բացի այն, որ աշակերտները դպրոցի հիմնադրման պահից դասերը պարապում են ցեմենտբետոնե հատակի վրա, դասարանների մեծ մասում աշակերտական գույքը մաշված է: Խորհրդային տարիներից պահպանված աթոռներն ու սեղանները մի կերպ են կանգուն մնում: Դասարաններում ձեւի
ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻՆ ՉԵՆ ԼՍՈՒՄ
Երբ նույնիսկ Սամվել Դանիելյանն իր համաձայնությունը չի տալիս, կառուցապատողները, միեւնույն է, իրենց գործն անում են: Սա քաղաքապետարանի նախկին շենքն է, որը շուտով կդառնա 5 հարկանի: Այս շենքի ճարտարապետական կամարները խեղաթյուրվել են: Վերջին ասուլիսներից մեկում Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը վստահեցրեց, որ այսուհետեւ քաղաքապետարանը թույլ չի տալու մայրաքաղաքի շենքերի հարկայնությունն ավելացնել: Ըստ նրա,
Սիլիկյանցիները աղբի ձեռը կրակն են ընկել
Աջափնյակ համայնքի Սիլիկյան թաղամասում, բնակիչների վկայությամբ՝ արդեն 10-11 տարի աղբահանություն չի իրականացվում: Թաղամասի գրեթե բոլոր տների դիմաց աղբով լի այսպիսի պարկեր են դրված: Այս ավտոթափքը ծառայում է որպես աղբարկղ: Այդ թաղամասում գոնե ձեւի համար մի աղբաման գոյություն չունի, որ մարդիկ աղբը դրանց մեջ լցնեն, ուստի բնակիչներն իրենց բակում հավաքված աղբը տանում-լցնում են Սիլիկյան թաղամաս
ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԸ ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
Սմբատ Մնացականյանը «Էկոնոմինվեստբանկ» է ներդրել $25 հազար («հին փողով»), բայց բանկի սնանկացումից հետո ստացել է $8 հազար («նոր փողով»): 2000-ականներին, երբ Հայաստանում բանկային-ֆինանսական համակարգը նոր-նոր էր ձեւավորվում, մեր երկրում գործող տասնյակ բանկեր, չկարողանալով բանկային շուկայում գործունեություն ծավալել, իրար ետեւից սնանկացան եւ սկսեցին լուծարվել: Բազմաթիվ ավանդատուներ, որոնք ժամանակին հավատացել էին այդ բանկերի տված գայթակղիչ խոստումներին, մինչ
ԸՆԴԴԵՄ «ՄԵԾ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ»
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը երեկ «Փաստարկ» ակումբում կարծիք հայտնեց, որ հայերս այլասիրության տարօրինակ դրսեւորումներ ունենք. «Այս պահին շատ մոդայիկ է դարձել Ֆրանսիան սիրելը: Շատ եմ գնահատում այդ մշակույթը, սակայն, եթե Ֆրանսիային անհրաժեշտ չլիներ՝ երբեք Ցեղասպանության վերաբերյալ նման նախագիծ չէր ընդունի: Մեզ պաշտպանելով՝ Ֆրանսիան իրեն է պաշտպանում: Եթե այսպես շարունակվի, Էյֆելյան աշտարակը կդառնա աշխարհի ամենաբարձր
«27»-ից առաջ եւ հետո
Ռուսաստանցի վերլուծաբանը գնահատում է «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության հետեւանքները «Հայաստանը թավշյա հեղափոխության շեմին. «արդյոք թավշյա հեղափոխությունը կհանգեցնի՞ իրական առողջացման, թե՞ կդառնա վերնախավի հերթական փոփոխություն» վերտառությամբ Գագիկ Սարգսյանի վերլուծական հոդվածում, որը տպագրել է «կՏսՌՑՌփպրՍՌռ ՍսՈրր» հեղինակավոր ամսագիրը դեռ սեպտեմբերի 29-ին, անդրադարձ կա նաեւ 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության շարժառիթներին ու դրա հետեւանքներին: Վերլուծաբանը 1998
«ԵՐԲԵ՛Ք ՉԵՄ ՄԵՂԱԴՐԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «27»-Ը ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԵՋ»
Վազգեն Սարգսյանի եղբոր այս հայտարարությամբ առանձնացավ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության հերթական տարելիցը: «Ազատություն» ռ/կ-ն երեկ հեռարձակեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հարցազրույցը, ուր նա հերթական անգամ պնդեց, որ մինչեւ գործող իշխանությունները չհեռանան՝ «27-ի» ոճրագործության իրական կազմակերպիչներին հնարավոր չէ բացահայտել: Սակայն պատասխանելով քաղաքական այլ ուժերի՝ իշխանության գալուց հետո այս գործով նոր նախաքննության հնարավորության մասին հարցին՝ Արամ
«ԲՈԼՈՐՆ ԷԼ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՉԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ»
Ասում է ԱԺ պատգամավոր, «Հոկտեմբերի 27»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը: – Պարոն Զաքարյան, անցած յոթ տարիների ընթացքում վերականգնվե՞ց, արդյոք, բարոյահոգեբանական մթնոլորտը երկրում, որ խաթարվել էր հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո: – Պարզ է, որ անկում ապրեց նախեւառաջ ժողովրդի հավատը իր վիճակի լավացման վերաբերյալ, բացի այդ, մենք տեսնում ենք, որ Հայաստանը գնալով կորցրեց
ԻՐԱԿԱՆՈՒՄ ՎԱՄՊԻՐՆԵՐ ՉԿԱՆ
Ամերիկացի գիտնական Կոստաս Էֆթիմիուն գիտական ճանապարհով ապացուցել է, որ վամպիրներ գոյություն չունեն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Համաձայն առասպելների՝ վամպիրները սնվում են մարդկային արյամբ, եւ նրանց զոհերը նույնպես վամպիր են դառնում: Ամերիկացի գիտնականը պնդում է, որ եթե մի վամպիրը ամսական ընդամենը մի մարդու արյուն ծծի, մի-երկու տարուց մարդկությունը կվերանա: Կոստաս Էֆթիմիուի այս կարեւորագույն գյուտը կասկածի տակ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ 21.03-20.04: Նպաստավոր օր է մտավոր ցանկացած աշխատանքի համար: ՑՈՒԼ 21.04-21.05: Երեկոյան անակնկալ հյուրեր կունենաք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Լավ կլինի, եթե այսօր որեւէ տեղ մեկնեք: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ընտանիքի ամենօրյա հոգսերն աչքաթող մի արեք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Օգնության ձեռք մեկնեք հարազատներին, մտերիմներին, նույնիսկ` անծանոթներին: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ընտանիքի անդամների հետ կապված գործերն առաջին պլան կմղվեն: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Այսօր ազդեցիկ
Ֆուտբոլասերների ստորագրահավաք՝ Գյումրիում
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դիտելու հաճույքից զրկված գյումրեցիները որոշել են բողոք ներկայացնել Իսպանիայի դեսպանատուն: Օրերս գյումրեցի մի խումբ ֆուտբոլասերներ դիմել են խմբագրություն՝ դժգոհելով, որ այս տարի համաշխարհային աստղերի խաղը ցուցադրելու մենաշնորհը ձեռք է բերել «Արմենիա» հեռուստաընկերությունը, որը, սակայն, հարկ չի համարում խաղերը ցուցադրել հանրապետության մարզերում: Բողոքավորների ներկայացնելով, քանի որ Գյումրին ստանում է «Արմենիայի» արբանյակային հեռարձակումը, որը
«ՄԱԳՆՈՒՍԻ ՀԵՏ ՀԱՃՈՒՅՔՈՎ ԿԽԱՂԱՄ»
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպասում է շախմատի աշխարհի չեմպիոնության համար նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ կայանալիք հավակնորդների մրցամարտին: Շուրջ մեկ ամիս Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնելուց հետո Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մեկնեց Բեռլին: Ծաղկաձորում նրա հետ էին գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Արա Մինասյանը եւ մոսկվացի Վլադիմիր Պոտկինը: Մեկնելուց առաջ «Առավոտը» հարցազրույց անցկացրեց Լեւոն Արոնյանի հետ: – Ինչպե՞ս
Մասնակցեցին երեք փառատոնի
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) օրերս վերադարձել է Չեխիա, Սլովակիա, Գերմանիա կատարած համերգային շրջագայությունից: ՀՊՖՆ-ը մասնակցել է երեք փառատոնի. երկուսը՝ Չեխիայում, մեկը՝ Սլովակիայում եւ ընդգրկվել Գերմանիայի Meistersingerhallen-ի համերգաշրջանում: «Առավոտն» իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները լսելու ակնկալիքով հանդիպեց ՀՊՖՆ-ի գլխավոր տնօրեն Ռուզաննա Սիրունյանին: – Մեկ ուղեւորություն եւ մասնակցություն միանգամից երեք փառատոնի։ Ե՞րբ, ինչպե՞ս եւ ո՞ւմ կողմից ստացաք


















































