Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սիլիկյանցիները աղբի ձեռը կրակն են ընկել

Հոկտեմբեր 30,2006 00:00

Աջափնյակ համայնքի Սիլիկյան թաղամասում, բնակիչների վկայությամբ՝ արդեն 10-11 տարի աղբահանություն չի իրականացվում:

\"\"Թաղամասի գրեթե բոլոր տների դիմաց աղբով լի այսպիսի պարկեր են դրված:

\"\"Այս ավտոթափքը ծառայում է որպես աղբարկղ:

 

Այդ թաղամասում գոնե ձեւի համար մի աղբաման գոյություն չունի, որ մարդիկ աղբը դրանց մեջ լցնեն, ուստի բնակիչներն իրենց բակում հավաքված աղբը տանում-լցնում են Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհի եզրին կամ գերեզմանատան շրջակայքը: Բնակիչները հիշում են, որ վերջին անգամ իրենց թաղամասում աղբատար մեքենա տեսել են այս տարվա մայիսի մեկին, երբ թաղապետարանը՝ որպես նվեր, տարածքում աղբահանություն էր կազմակերպել: Տարիներ ի վեր ողջ ճանապարհի երկայնքով աղբի սարեր են գոյանում եւ այդ ճանապարհով երթեւեկող համայնքի որեւէ պաշտոնյայի՝ աղբի հարցն ընդանրապես չի հուզում: Բնակիչների խոսքերով, հատկապես ամռանը, աղբից առաջացած գարշահոտությունը տարածվում է թաղամասով մեկ, այդ պատճառով սիլիկյանցիները ստիպված աղբը թաղում են իրենց հողակտորներում կամ էլ այրում են:

Նույն պատկերն է նաեւ Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ եւ Լուկաշեն տանող գյուղերի ճանապարհներին: Աղբատար մեքենաների վարորդները բնակիչներին պատճառաբանել են, որ իրենք չեն վարձատրվում, ինչի համար էլ հրաժարվել են այդ թաղամասում աղբահանություն կատարել: Բնակիչները պատրաստակամություն հայտնեցին աղբահավաքներին վճարել պահանջվող գումարը, միայն թե թաղամասում նորմալ աղբահանություն կատարվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել