Օրվա լրահոսը
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԵԽ-Ն ՊԱՀՄՏՈՑԻ ԵՆ ԽԱՂՈՒՄ
Ասում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը Իսպանիայի Վալենսիա քաղաքում մարտի 30-31-ին տեղի ունեցած ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստին մասնակցած հայ խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, դեռեւս մանրամասներ չէր պատմել քննարկումների ընթացքի մասին: Ուստի փոքր-ինչ ուշացումով խնդրեցինք ներկայացնել դրանք: Ըստ նրա՝ խոսել է Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Հոլովաթին, համազեկուցողներից Պրեսկոտը ներկա չէր. «Ու
ԱՊՐԻԼԻ 9-ԻՑ ԱՊՐԻԼԻ 9-Ը
Որքա՞ն առաջ գնաց Հայաստանն այս մեկ տարվա ընթացքում 2008 թվականի ապրիլի 9-ից մինչ օրս նախագահ Սերժ Սարգսյանը 28 ծավալուն հրապարակային ելույթ է ունեցել: Մինչդեռ բոլորն են հիշում, որ նախորդ պաշտոնները զբաղեցնելիս (այդ թվում նաեւ՝ ՀՀ վարչապետի) Սերժ Սարգսյանը առանձնապես հրապարակային դեմք չէր եւ հայտնի էր ավելի շատ որպես ստվերային գործիչ: Նախագահ դառնալուց հետո, փաստորեն, նա
ԼՈԿԱԼ ԲԱԽՈՒՄՆԵՐ, ԵՂԵԼ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐ
«Այսօր, ժամը 18.00-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ եւ հատուկ ջոկատի ստորաբաժանումները շրջապատել են Հյուսիսային պողոտան՝ ապօրինաբար արգելելով քաղաքացիների մուտքը այնտեղ: Այս ընթացքում խոչընդոտվել է նաեւ լրագրողների աշխատանքը: Այս ամենն ուղեկցվել է քաղաքացիների նկատմամբ բռնություններով»,- երեկ իրենց սահմանադրական իրավունքն իրացնող քաղաքացիների ու նաեւ լրագրողների նկատմամբ ոստիկանության եւ կարմիր բերետավորների կողմից իրականացված բռնի գործողությունների առնչությամբ հայտարարել էր Հայ
Տաքսիստների հաշվին՝ կպայքարեն ճգնաժամի դեմ
Անհատ տաքսիների վարորդները երեկ դարձյալ հավաքվել էին կառավարության շենքի առջեւ եւ պահանջում էին, որ մեր երկրի ղեկավարները գոնե ժամանակավորապես «իրենց հանգիստ թողնեն», մինչեւ կարողանան որոշ գումար աշխատել ու մուծել լիցենզիայի համար պահանջվող գումարը, որը կազմում է մոտ 113 հազար դրամ: Վարորդներից մեկը «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց, որ արդեն մի քանի օր է, ինչ 3 հազար
Ապրիլի 8
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր պատրաստ եղեք ձեր մասին քննադատություններ լսելուն: Մի կաշկանդվեք, ամեն ինչ դեռ առջեւում է: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք շատ բարձր տրամադրությամբ: Ձեր բոլոր հանդիպումները բարեհաջող կանցնեն: Երեկոն շատ խոստումնալից է: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Առավոտից սկսած՝ ձեր մտքերը զբաղված կլինեն նոր գործեր սկսելով ու դրանցից շահույթներ ստանալով: Մի քիչ էլ մտածեք ձեր անձնական կյանքը կարգավորելու
ՀԱՐՁԱԿՈՒՄ՝ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐԻ ՎՐԱ
Օրերս հայտնի է դարձել, որ հարձակում է իրականացվել հայտնի ռուսաստանցի կինոռեժիսոր Մարլեն Խուցիեւի վրա։ Ինչպես հաղորդում է «նւՏ ԾՏրՍՉօ»-ն, դա տեղի է ունեցել նախօրեին, Մոսկվայում՝ ռեժիսորի տան մուտքի մոտ։ Ըստ ոստիկանության տվյալների՝ դա սովորական կողոպուտ էր. հանցագործը սպառնալիքներով խլել է 83-ամյա ռեժիսորից բջջային հեռախոսը եւ փողերը՝ մոտավորապես հազար ռուբլի։ Այժմ ոստիկաններն իրականացնում են օպերատիվ հետախուզական
ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ԵՆ
www.qahana.am կայքի «վերջին հարցեր» էջում մարդիկ հնարավորություն ունեն հոգեւոր սպասավորներին հղել բազմաբնույթ հարցեր՝ փորձելով ստանալ դրանց պատասխանները: Այս անգամ կայքի այցելուներից մեկին հետաքրքրել էր, թե կնոջ եկեղեցի մտնելն առանց գլխաշորի՝ մե՞ղք է: Ըստ տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի. «Ոչ թե մեղք է, այլ ճիշտ չէ: Ցանկացած հաստատություն կամ կազմակերպություն ունի որոշակի կանոններ, որտեղ անձը պարտավոր է
ԿԱՄԱՍՈՒՏՐԱՅԻ «ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՆ ՀԱՍՑՐԵԼ Է ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԻՆ
Տարեց ամուսիններին տեղափոխել են հիվանդանոց, երբ վերջիններս գտնվում էին «ողջագուրվելու» «ինդրանի» դիրքում։ Ըստ tert.am-ի, 51-ամյա Վալենտինա Շ.-ն եւ նրա քաղաքացիական ամուսինը՝ 56-ամյա Իվան Ս.-ն տուժել են ընկերների նվիրած «սիրո վարպետություն» ուսուցանող Կամասուտրայի պատճառով։ «Այդ ամենին հնարավոր չէր նայել առանց ժպիտի,- պատմել է Life.ru-ի թղթակցին փրկարարներից մեկը, ով այդ գիշեր ժամանել էր դեպքի վայր,- երկու արդեն
Ծխելը՝ նյարդերը հանգստացնելու միջո՞ց
Ըստ մասնագետների՝ ծխախոտից հրաժարվելու համար առաջին 3 շաբաթն է դժվար Վերջերս Ամերիկայի Ֆլորիդա նահանգի օկրուգային դատարանը Philip Morris USA ծխախոտային ընկերությանը պարտավորեցրել է 8 մլն դոլար վճարել թոքերի քաղցկեղից մահացած մոլի ծխողի այրուն, որի ամուսինը մահացել էր 55 տարեկանում: Մահացածի կնոջ խոսքերով՝ նա ծխել սկսել էր 15 տարեկանից: Հետաքրքիր է, որ բոլոր ծխողներն էլ գիտակցում
ՑՈՓ ՈՒ ՇՎԱՅՏ ԿՅԱՆՔԻ ԳԵՐԻՆԵՐԸ
Չամուսնացած տղամարդիկ միշտ խոցելի են ու հասանելի Որո՞նք են սոցիալապես ապահով, լիարժեք ամուսնական կյանքի պատրաստ երիտասարդ տղամարդկանց՝ ամուսնանալու ցանկություն, ձգտում չունենալու պատճառները: Այս հարցը թերեւս կհետաքրքրի բոլոր այն աղջիկներին, կանանց, ովքեր երկար ժամանակ շփվելով նմանատիպ տղամարդկանց հետ, հանկարծ հայտնաբերում են, որ նրանք ամենեւին էլ չէին պատրաստվում ամուսնանալ իրենց հետ, թեեւ այդ քայլն անելու համար նրանց
ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով երեկ Լիտվա մեկնեցին Հայաստանի սամբոյի երիտասարդական եւ պատանեկան հավաքականները: Պատվիրակության կազմում ընդգրկված է 14 մարզիկ: Մրցանակակիրները հայտնի կդառնան ապրիլի 12-ին: Առաջնությունում հայտավորված են շուրջ 30 երկրների ներկայացուցիչներ:
ԱՆՁՐԵՎՆ ԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԹԵԼԱԴՐԵՑ
Ավտոարշավի «Ֆորմուլա 1» դասում աշխարհի առաջնության երկրորդ մրցափուլը, որն ընթանում էր Մալայզիայում եւ կրում էր «Մալայզիայի Գրան պրի» անվանումը, 33-րդ շրջանից հետո դադարեցվել է հորդառատ անձրեւի պատճառով: Ըստ «Drom» հանդեսի, մեկնարկի ժամանակ եղանակային պայմանները նորմալ են եղել: Սակայն 23-րդ շրջանից սկսել է անձրեւ տեղալ, որը եւս տասը շրջան անց այնքան հորդառատ է դարձել, որ կազմակերպիչները
«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԸ» ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
ՀՖՖ-ն իր պաշտոնական կայքում տեղեկատվություն է հրապարակել, ըստ որի՝ «Լեռնային Արցախ» ակումբի թիմը ֆինանսավորման բացակայության պատճառով չի մասնակցի ֆուտբոլի հանրապետության 1-ին խմբի առաջնությանը:
ՆՐԱՆՔ ԿՕԳՆԵՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
Երեկվա «Առավոտում» տեղեկացրել էինք, որ հայաստանցի գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը մասնակցելու են ապրիլի 14-19-ը Նալչիկում կայանալիք ՖԻԴԵ-ի «Grand Pris» մրցաշարին: Երեկ հանրապետության շախմատի ֆեդերացիայից տեղեկացանք, որ Նալչիկում Արոնյանին օգնելու է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, իսկ Հակոբյանին՝ գրոսմայստեր Սերգեյ Գալդունցը: Տեղեկացանք նաեւ, որ դրանից հետո Գաբրիելը գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի հետ միասին մեկնելու է ԱՄՆ: Նրանք
NO DOPING
Արդեն երեկ Երեւանում լուրեր էին սկսել տարածվել, որ Վիլնյուսում հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Ադրբեջանն ու Շվեյցարիան բողոք են ներկայացրել, իբրեւ թե Արսեն Ջուլֆալակյանն արգելված խթանիչներ է օգտագործած եղել, եւ իրավասու ատյանները զբաղվում են այդ հարցով: Ուշ երեկոյան կրկին դիմեցինք հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանին՝ պարզաբանում ստանալու համար: «Նման խնդիր ընդհանրապես չի եղել ու չի կարող
ՄԵԿՆԱՐԿԸ՝ «ՈՍԿՈՎ»
Արդեն մի քանի օր Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը մրցապայքարն սկսեց երեկ՝ տղամարդկանց մինչեւ 69 կգ քաշային կարգում: Ու այն պսակվեց ոսկե մեդալով: Մեր երկրին հաղթանակ բերեց Առաքել Միրզոյանը՝ օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդին: Նա երկամարտում ցույց տվեց 336 կգ արդյունք: Առաքելը փոքր «ոսկու» արժանացավ նաեւ պոկում վարժությունում՝ 151
ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԵՐԿՐՈՐԴՆ ԵՆՔ
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը վերադարձավ Երեւան: Սակայն Եվրոպայի քառակի չեմպիոն Յուրի Պատրիկեեւը թիմի հետ չէր: Նա Վիլնյուսից մեկնել էր Կրասնոդար՝ ընտանիքի մոտ: Հենց «Զվարթնոց» օդանավակայանում կազմակերպված հանդիսավոր դիմավորումից անմիջապես հետո «Առավոտը» զրուցեց գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի, 74 կգ քաշային կարգում Հին աշխարհամասի նորընծա չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի եւ ոսկե մեդալի գլխավոր հավակնորդ համարվող, սակայն ձախողված
Ագուլեցին՝ Զատիկի մասին
Նա խորհուրդ է տալիս ստեղծագործաբար մոտենալ տոներին «Սուրբ Զատիկը գեղեցիկ տոն է, այն իր մեջ կրում է հայեցիության մեծ խորհուրդ»,- երեկ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց նկարչուհի Լուսիկ Ագուլեցին: Ապրիլի 12-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Զատիկի` Հարության տոնը: Նկարչուհու խոսքով՝ Զատիկը հատուկ նախապատրաստություն է պահանջում. «Ներկայացնում եմ մի քանի աշխատանք,
ՊԱԼԱՏԱԿԱՆ ԵՐԱԺԻՇՏ Է ԺԱՄԱՆԵԼ
Բրիտանացի դիրիժոր Քրիստոֆեր Ուորեն-Գրինը հպարտ է այդ «պիտակով» Քրիստոֆեր Ուորեն-Գրինը հիացած է Սվետլանա Նավասարդյանի արվեստով: Այսօր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն առաջին անգամ կղեկավարի բրիտանացի ճանաչված երաժիշտ Քրիստոֆեր Ուորեն-Գրինը, որին արտերկրյա մամուլը հաճախ անվանում է «պալատական երաժիշտ», հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա բարձր է գնահատվում Միացյալ թագավորության պալատական վերնախավի կողմից, իր մասնակցությունը բերելով բրիտանական արքունիքում
ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԻՇՆԵՎՈՒՄ
Մոլդովայի մայրաքաղաքում շարունակվում են բախումները ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության եւ ոստիկանության միջեւ: Հանրահավաքի մասնակիցները փորձել են գրավել նախագահի նստավայրը, սակայն իրավապահները կարողացել են դիմակայել: Դրանից հետո ընդդիմության կողմնակիցներին հաջողվել է ներխուժել խորհրդարանի շենք, որի պատուհաններից սկսեցել են շպրտել համակարգիչներ եւ կահույք: 2 կողմից էլ կան տուժածներ: Ոստիկանության ներկայացուցիչները ընդդիմության գործողությունները բնութագրել են իբրեւ զանգվածային
ՎՐԱՑԻՆԵՐԸ ԿԱԼԱՆԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱՎ
Ապրիլի 5-ին վրացական սահմանապահ մոտորանավակները կալանել են թուրքական «Դենֆա դեմետ» նավը, որը Աբխազիա է հասցրել 1 միլիոն տոննա վառելաքսուքային նյութեր: Կիրակի օրը նավը դուրս է եկել Սուխումի նավահանգստից եւ չեզոք գոտում բռնագրավվել է վրացական իրավապահների կողմից: Այժմ թուրքական նավը գտնվում է Փոթի նավահանգստում, իսկ Թուրքիայի քաղաքացիներից կազմված 10 հոգանոց անձնակազմը ձերբակալվել է: Վրացական կողմը բազմիցս
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱ՞Կ Է
Ուկրաինան հեղափոխական իրավիճակում է, բնակչության 2/3-ը ամբողջությամբ կորցրել է վստահությունը գործող իշխանության նկատմամբ: Այդ մասին է հայտարարել երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Արսենիյ Յացենյուկը: vesti.ru-ի տվյալներով, Յացենյուկը պատրաստվում է հայտարարել իր թեկնածությունը Ուկրաինայի նախագահի պաշտոնում առաջադրելու մասին: Այս- օր քաղաքական գործիչը դառնալու է 35 տարեկան եւ հնարավորություն կստանա մասնակցելու նախագահական կամպանիային: Ուկրաինայի խորհրդարանը որոշել է նախագահական
Սեփական օրինակով
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, իր խոստման համաձայն, ներկայացրեց սեփական եկամուտների մասին հռչակագիրը: Ըստ այդմ, 2008 թվականին Մեդվեդեւի եկամուտները կազմել են 4 միլիոն 139 հազար ռուբլի: ՌԴ առաջին տիկին Սվետլանան սեփական եկամուտներ չունի, սակայն սեփական բանկային հաշվի վրա պահում է 135 հազար ռուբլի: Սվետլանային են պատկանում նաեւ 1999 թվականի արտադրության «Ֆոլքսվագեն Գոլֆը» եւ ավտոտնակը: Բացի այդ,
Աղբյուրները ցամաքում են
Բելառուսի ընդդիմությունը լուրջ ֆինանսական դժվարությունների առջեւ է կանգնել: Որոշ գործիչներ այդ դժվարությունները բացատրում են արտասահմանից ուղարկվող գումարների կրճատմամբ, ոմանք էլ դա կապում են տնտեսական ճգնաժամի հետ: Առաջինը նյութական խնդիրների մասին հայտարարեց «Բելառուսական ժողովրդական ճակատի» փոխնախագահ Վիկտոր Իվաշկեւիչը: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի՝ նա օրերս լրագրողներին պատմել է, որ արտասահմանյան օգնության կրճատման պատճառով կուսակցությունը գրասենյակային տարածք վարձելու
«Բարիշում» են Կուբայի հետ
Վերջին 50 տարվա ընթացքում առաջին անգամ ամերիկացի կոնգրեսականները հանդիպեցին Կուբայի ղեկավարի հետ: Ըստ gazeta.ru-ի, բանակցությունները, որոնց, բացի Ռաուլ Կաստրոյից, մասնակցում էին նաեւ Կուբայի խորհրդարանի նախագահը եւ արտգործնախարարը, անցել են «փակ ռեժիմով»: Սակայն պատվիրակության ղեկավար, Կալիֆոռնիան ներկայացնող կոնգրեսական Բարբարա Լին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ հանդիպումը կարող է սկիզբ լինել Կուբայի ներկայացուցիչների հետ «անկեղծ քննարկումների» համար,
Ահաբեկչություն՝ գործընկերների հանդեպ
Քիմիկոսները պատասխանում են քիմիկոսին «Ստիպված եմ եղելությունը պատմել բոլորին»։ Այս արտահայտությամբ է սկսվում ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Գեւորգյանի՝ «Առավոտ» թերթում (25 մարտի 2009թ.) տպված հերթական հոդվածը։ Մենք էլ ենք սկսում նույն տողերով։ Այո, ստիպված ենք իրականությունը բարձրաձայնել։ Հոդվածագիրը վերջին տասնամյակում բազմիցս դժգոհել
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՈՒՍՈՒՄԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՔԵԼՈՒ ՄԻՋՈ՞Ց
Մասնագետների կարծիքով՝ հարցի լուծման լավագույն տարբերակը Հայաստանում կրթված անձանց համար նպաստավոր պայմաններ ստեղծելն է: Ժամանակին արտերկրում ուսում ստացած անձանց, այսպես ասած, մատով էին ցույց տալիս: Սակայն այսօր թվում է՝ այժմ կա ամեն ինչ արտասահմանում կրթությունը կազմակերպելու համար. ՀՀ-ում գործում են այդպիսի ծրագրեր իրականացնող մի շարք միջազգային կազմակերպություններ, ՀՀ-ի՝ միջազգային կառույցներին անդամագրվելը հայաստանցի ուսանողների տեղաշարժն ավելի
ՀՌԱՀ-ը կա՞, թե՞ չկա
Սույն թվականի մարտի 19-ին ավարտվել են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ Ահարոն Մկրտչյանի, Արտակ Զաքարյանի, Վահագն Ավագյանի պաշտոնավարման ժամկետները, սակայն մինչ այժմ թափուր տեղերի նշանակումներ չեն կատարվել: Ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի (2007 թվականի փետրվարի 26-ին ընդունված եւ ՀՀ նախագահի կողմից 2007 թվականի մարտի 20-ին ստորագրված փոփոխություններով), նշանակումները պետք է
ԱՆՈՒՆ ԵՎ ԻՆՔՆՈՒԹՅՈԻՆ
Անվանակոչությունը ժողովրդի մշակույթի անբաժանելի մասն է Ազգային ինքնության որոնումներում մենք էլ շատերի պես երբեմն հասնում ենք պատմության հեռավոր խորքերը, փորձում մեր տեսակը պահպանելու հնար ու հենարան գտնել նույնիսկ առասպելաբանության մեջ, հնօրյա առասպելից նորօրյա տոն ենք բխեցնում, եւ այդ ամենը հանուն մի գերնպատակի՝ որ պահպանել կարողանանք մեր ազգային ինքնությունը: Բայց հեռավոր նպատակներում՝ այդպես հայասեր, ազգասեր ու
Քաջերու Ոստանը
Չորք-Մարզպանի մեծ հերոսամարտի 100-ամեակին ընդառաջ Բոլոր անոնք որոնք չունին շէկ կտոր մը երկաթի, Կամ բազուկներ բարկաշարժ կատաղութեամբ զարնելու Թո՜ղ Խումբ առ խումբ մեր սեմերէն ներս մտնեն Չորք-Մարզպանը հարուստ է կրակով եւ կտրիճով: Սիամանթօ Չորք-Մարզպանի Մեծ հերոսամարտը (Ապրիլ 2-18,1909), փայլուն օրինակ մըն է հայկական ազատագրական պայքարի երկար շղթային։ Պատմական Կիլիկիոյ այս գաւառակը մղած է երեք հերոսական


















































