Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նիգավանի դպրոցն անտեսվում է

Հոկտեմբեր 30,2006 00:00

Կրթօջախի գույքը խորհրդային տարիներից ի վեր չի թարմացվել

Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի միջնակարգ դպրոցը կիսախարխուլ վիճակում է եւ հիմնանորոգման լուրջ կարիք ունի: Բացի այն, որ աշակերտները դպրոցի հիմնադրման պահից դասերը պարապում են ցեմենտբետոնե հատակի վրա, դասարանների մեծ մասում աշակերտական գույքը մաշված է: Խորհրդային տարիներից պահպանված աթոռներն ու սեղանները մի կերպ են կանգուն մնում: Դասարաններում ձեւի համար նույնիսկ մի պահարան չի պահպանվել: Դպրոցի տանիքն էլ քայքայված է: Կրթօջախի տնօրեն Նվեր Բաղդասարյանի ներկայացմամբ, արդեն 15 տարի դպրոցը որեւէ լաբորատոր սարքավորում չի ստացել. «Ինչ էլ արել ենք՝ մեր խնայողությունների հաշվին ենք արել: Վերջերս էլ մեր ուժերով մի քանի աթոռ ու սեղան գնեցինք, երբ տեսանք, որ աշակերտները տեղ չունեն նստելու»:

Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը խոստացել է 2007-ին Նիգավանի դպրոցը հիմնովին նորոգել: Դպրոցի կոլեկտիվն ու աշակերտները հույսով սպասում են:

Ինչպես Հայաստանի սահմանամերձ շատ գյուղերում, Նիգավանի դպրոցում եւս մասնագետների կարիք կա: Երեխաներն արդեն 9 տարի է՝ մասնագետ չունենալու պատճառով ֆրանսերեն չեն ուսումնասիրում, ռուսաց լեզու եւ աշխարհագրություն առարկաներն էլ ոչ մասնագետներ են դասավանդում: Դպրոցի սանհանգույցը դրսում է, որտեղ ջուր չլինելու պատճառով ահավոր պայմաններ էր տիրում:

Ն. Բաղդասարյանի խոսքերով, մարդիկ գյուղից արտագաղթում են, ինչի հետեւանքով դպրոցի աշակերտների թիվը գնալով նվազում է: Այժմ ունեն 128 աշակերտ. «Աշակերտներն այնքան քիչ են, որ չենք կարողանում բուհերին ուսանող տալ»: «Առավոտի» հետ զրույցում մանկավարժները դժգոհեցին, որ կ

րթության ոլորտի պատասխանատուները ըստ ժամանակացույցի են դպրոցը ջեռուցում՝ հաշվի չառնելով, որ Նիգավանը գտնվում է բարձրադիր գոտում եւ այստեղ շուտ է ցրտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել