Օրվա լրահոսը
ԱԿՈՒՆՔՑԻՆԵՐԻ ՀՈԳՍԵՐԻ ԱԿՈՒՆՔԸ
Այս գյուղում հույս ունեն, թե կառավարությունում իրենց խնդիրներով մտահոգ են Վարդենիսի շրջան, Երեւանից 165 կմ հեռավորություն, Ակունք գյուղ։ Այս գյուղի մասին հիշատակություն է պահպանվել նախիջեւանցի Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատեանցի «Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի» գրքում, որը Ակունքի ներկայիս գյուղապետ Արծրուն Ղարիբյանը սուրբ գրքի նման պահպանում է։ Ըստ այս աղբյուրի՝ Ակունքը նախկինում Վարդանաբակ է կոչվել։ Իբր Վարդան զորավարն
Պետությունը փող չի՞ ծախսում
Գագիկ Սլոյանը զգուշացրել է, որ կդիմի դատարան Գագիկ Սլոյանը Քաղծառայության թերթում կարդացել է, որ մագիստրոսի որակավորման համար ակադեմիա կարելի է դիմել հանրային կառավարում, իրավագիտություն, կառավարում, քաղաքագիտություն եւ հոգեբանություն մասնագիտություններով։ Ընդունելության քննություններն ընթացել են երկու փուլով՝ թեստավորում եւ հարցազրույց: Գ. Սլոյանի դժգոհությունը կապված է հարցազրույցի հետ: «Սրան առնչվող անհանգստություն առաջացավ ինձ մոտ եւ դիմեցի հանձնաժողովի անդամներին,
ԱՌԱՍՊԵ՞Լ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նախարարների մեջ էլ կան քյասիբներ եւ սուպերհարուստներ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը Ինֆորմացիայի ազատության կենտրոնից տեղեկություն ստանալու հարցմանն ի պատասխան, տրամադրել է ՀՀ բոլոր նախարարների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը։ Բացառություն է կազմել միայն ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը, որը նորանշանակ էր եւ նրա հայտարարագիրը չկար։ Տեղեկացնենք, որ տեղեկանքն ընդգրկում էր 2005 թ. հունվարի
Գուրգենի «խաթրին» չեն կպչում
5-6 տարի է՝ քաղաքապետարանը քննարկում է Արշակունյաց 44/1 շենքի բակում տեղադրված երկու թիթեղյա ավտոտնակների հարցը եւ ձեռքը չի գնում այն ապամոնտաժել: «Երեւանի բազմաբնակարան շենքի հարեւանությամբ գտնվող 42/2 շենքի բնակիչ Գուրգեն Ավետիսյանը, արհամարհելով հանրային համակեցության տարրական սկզբունքները, Շենգավիթի թաղապետարանի լռելյայն համաձայնությամբ, 44/1 շենքի կանաչապատ նեղլիկ բակում ապօրինաբար տեղադրեց 2 մետաղյա ավտոտնակ, դրանով ընդլայնելով իր կողմից մինչ
ԱՐԱԳԱԾՈՏՆՈՒՄ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ ՍԱՏԿՈՒՄ ԵՆ
Ըստ գլխավոր անասնաբույժի՝ կովերը ոչ թե դաբաղով են հիվանդացել, այլ «սկվազնյակի» տակ են ընկել Մոտ մեկ ամիս է՝ Արագածոտնի մարզի մի շարք գյուղերում հիվանդության պատճառով հարյուրից ավելի անասուն է սատկել, եւ այժմ էլ գյուղերում բազմաթիվ հիվանդ անասուններ կան: Գյուղացիները խուճապի մեջ են, քանի որ կովերն իրար հետեւից հիվանդանում ու սատկում են: Գյուղացիների եւ տեղի անասնաբույժների
Կրիմինալը համախմբվում է ՀՀԿ-ի՞ շուրջ
Ակնհայտորեն՝ նաեւ իր նախկին գործընկեր կուսակցությանն է նկատի ունեցել ՕԵԿ նախագահը Հայաստանում տեղի է ունենում փողի եւ զոռբայության, ուժի եւ կեղծիքի համախմբում, որի արդյունքում «կրիմինալը մտնում է քաղաքական դաշտ եւ համախմբվում հայտնի կուսակցությունների շուրջ»՝ հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը կուսակցության երիտասարդական միության անդամների հետ հանդիպմանը, որ կայացավ շաբաթ օրը
«ԱՂՄՈՒԿԸ ՇՈՒՏՈՎ ՁԱՅՆ ԿԴԱՌՆԱ»
Ասում է «Հանրապետության» նախագահ Արամ Սարգսյանը – Ինչպե՞ս կբնութագրեք այսօր Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը: – Հայաստանում հասարակական գիտակցության նույնականությունը հասունացրել է հանրության հավատը՝ մնում է ստույգ ձեւակերպել այդ վիճակն ու համարժեք քայլեր կատարել: Հրանտ Մաթեւոսյանի ձեւակերպմամբ՝ պետք է արվի այն, ինչը արեց Մովսեսը. Մովսեսը աղմուկը տարավ Սինա լեռ եւ այնտեղից ՁԱՅՆ բերեց: – Այդ դեպքում
ՀԱՅ ԴԱՏԸ
ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԻ Վերջին շրջանում Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է զորախումբ ուղարկել Լիբանան՝ տարածաշրջանում լիակատար հրադադար հաստատելու նպատակով: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, ի պատասխան այս հայտարարությունների, ԱՄՆ-ում Հայ դատի գրասենյակը դեռեւս օգոստոսի 9-ին նամակ էր ուղղել նախագահ Ջորջ Բուշին՝ հորդորելով թույլ չտալ, որպեսզի Լիբանանում տեղաբաշխվելիք խաղաղարար կամ տարանջատիչ ուժերում նաեւ թուրքական զորամիավորումներ ներգրավվեն: Ամերիկայի
ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐՆ ԵՆ
Այդպես է կարծում ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը – Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործընթացը սկսվելուց հետո ստանձնեց ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների ուսուցման գործառույթը. մինչ այդ այն իրականացնում էր Պետական կառավարման ակադեմիան: Ո՞րն էր այդ փոփոխության իմաստը: Ուսուցման արդյունավետության առումով ի՞նչ տվեց այն, որ ԿԸՀ-ն սկսեց կազմակերպել այդ դասընթացները: – Երբ մի գործի համար պատասխանատվություն են կրում 1-ից
Աբրահամ-Միրանդա
Հեռակա բանավեճը շարունակվում է IBF-ի վարկածով մինչեւ 72,6 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պատասխանել է օգոստոսի 26-ին Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում կայանալիք չեմպիոնական տիտղոսի համար մենամարտում իր ապագա մրցակից Էդիսոն Միրանդայի մենեջերներից Սթիվ Բենբասատի՝ իր մասին արած այն հայտարարությանը, թե Աբրահամը «միակողմանի» բռնցքամարտիկ է: «Իմ հարվածի ուժը իմ հնարավորությունների միայն մի
ՀՆԱՄՅԱ ՆԱՎԵՐԻ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՆՐԱԿԵՐՏԵՐԸ
Օրերս «Նարեկացի» արվեստի սրահում բացվեց Կարեն Սամուրգաշյանի նկարների եւ նավերի մանրակերտերի ցուցահանդեսը: Նկարիչը պատմեց, որ երբ հերթական ցուցահանդես կազմակերպելու խնդրանքով աշխատանքները ներկայացրել է Հայաստանի նկարիչների միություն, նրան անմիջապես հարցրել են՝ իսկ դուք որտե՞ղ եք ծով տեսել: «Ես ե՛ւ Սեւ, ե՛ւ Բալթիկ ծովն եմ տեսել: Հետո նրանք հարցրին, թե որտեղ եմ նավեր տեսել: Ես էլ ասացի,
Քարտերով զանգել չի լինում
«ԱրմենՏելի» «նորմալ» կապը սպառողների համար աննորմալ է Արդեն քանի օր է՝ «Առավոտի» խմբագրություն են զանգահարում բազմաթիվ քաղաքացիներ ու բողոքում, որ իրենք ինտերնետի միջոցով միջազգային հեռախոսակապ առաջարկող այս կամ այն ընկերությունից գնել են քարտեր, բայց դրանցով կամ ընդհանրապես զանգահարել չի լինում, կամ էլ րոպեները գնում են՝ այդպես էլ զրուցակցի ձայնը չեն լսում: Մեր համաքաղաքացիներից մեկը գնել
ԱՐՏԱՇԱՏՅԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆՅԱՆ «ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐԸ»
Ըստ թատերագետ Վարսիկ Գրիգորյանի Շիրվանզադեի «Պատվի համարը» համարյա միաժամանակ սկսեցին պատրաստել Մայր թատրոնը եւ Արտաշատի թատրոնը: Մեկը գերժամանակակից, մյուսը՝ դասական ավանդական մեկնություն ունի: Արտաշատի թատրոնի բեմադրության ավարտից հետո զրույցի հրավիրեցինք ճանաչված թատերագետ Վարսիկ Գրիգորյանին, խնդրելով ընդհանուր գծերով ներկայացնել երկու թատրոնների «Պատվի համարները»: Թատերագետը «շահվերդյանական ժամանակակից գանգստերական դետեկտիվ ժանրում հայտնի պիեսը» դիտելուց հետո առանձնակի հետաքրքրությամբ էր
ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ՝ ԸՍՏ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ
«Լրագրության ոսկե կանոնն է՝ չկա՛ն ոսկե կանոններ»,- այս նշանաբանով սկսեց ու ավարտեց ուսուցումը մեր դասընթացի տնօրենը՝ Քեյթ Հեյսը, որը երկարամյա աշխատանքի փորձ ունի անգլիական էլեկտրոնային ԶԼՄ-ներում: Լսարան, լսարան, լսարան «Ուսումնասիրեք այս թերթը՝ մինչեւ խմբագրություն այցելելը»,- պատվիրեց մեր դասընթացների մյուս ղեկավարը՝ Գրեհեմ Ադդիքոտը, որն էլ մրցանակակիր ռեպորտյոր է: «Աշխարհի նորություններ» (News of the world) կիրակնօրյա պարբերականի
ԵԿԵԼ, ՊԱՏԻՎ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
«Ժառանգություն» կուսակցության նախկին, իսկ այսօր ՀՀ «Երիտասարդական կուսակցության» անդամ Էդգար Հակոբյանը որոշել է դատի տալ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցին:Ընդամենը մի քանի ամիս առաջ «Ժառանգություն» կուսակցությունից լրտեսություն անելու մեջ մեղադրված ու նույն պատճառաբանությամբ կուսակցությունից հեռացված, ապա «Հայաստանի երիտասարդական կուսակցությունը» համալրած Էդգար Հակոբյանը, պարզվում է, պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ «Ազատություն» ռադիոկայանի «Maxliberty» ծրագրի թղթակից Նարեկ Գալստյանի:
Պատմության դասագիրք երեկվա ու այսօրվա համար՝ միայն-5
Անկախության վերահաստատումից առաջ ու հետո հայ քաղաքական ասպարեզի միակ անփոփոխ հիվանդությունը եղել է… ամեն երկուշաբթի կյանքը նորից սկսելը: Կուսակցական կյանքը եւս ամեն երկուշաբթի նորից սկսողները հակված են քաղաքական հիշողության, այսինքն՝ ընտրովի. հիշում են՝ ինչ պետք է, մոռանում են՝ ինչ պետք չէ: 2007-ին եւս ուրվագծվում է նույն սցենարի իրականացումը, որ 1999-ին գործեց «Միասնություն» դաշինքի ստեղծումով ու
«ՈՉ ՄԵԿԻՑ ԱԿՆԿԱԼԻՔ ՉՈՒՆԵՄ»
Ասում է ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահ Վանուշ Խանամիրյանը: – Այդ դեպքում ձեր վաստակի ու համբավի տեր մարդը ի՞նչ պետք ուներ կուսակցական դառնալ: – Արդեն 80 տարեկան եմ: Տարբեր-տարբեր կուսակցություններ են ստեղծվել, բայց երբեք մտքովս չի անցել որեւէ կուսակցության մեջ մտնել: Ես Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահն եմ, ունեմ 50 պարի խմբի
ԿԳՆ-Ն Ի ՎԵՐՋՈ ԽԱԽՏԵՑ ԿԱՐԳԸ
Ուսուցիչների, տնօրենների եւ դաստիարակների աշխատանքը խրախուսելու, հասարակության մեջ նրանց հեղինակությունը բարձրացնելու նպատակով ՀՀ ԿԳ նախարարի՝ թիվ 147-Ն, 15.03.06թ. հատուկ հրամանով դեռեւս գարնանը հաստատվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների անցկացման կարգերը: Մրցույթի առաջին փուլը, կարգի համաձայն, անցկացրել են մարզպետարանների (քաղաքապետարանի) կրթության վարչությունները՝ նախապես ստեղծված մարզային գնահատող հանձնաժողովների միջոցով: Այնուհետեւ
Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս
Նամակ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին Հարգարժան նախարար. Մեծն Թումանյանն է դեռեւս հարյուր տարի առաջ ցավով գրել՝ լեզու ունենք՝ չենք ճանաչում, պատմություն ունենք՝ չենք ճանաչում… Էնքան բա՜ն ունենք, որ չենք ճանաչում: Եթե ճանաչեինք՝ էս օրում չէինք լինի: Ուսուցիչը աշակերտին չի ճանաչում, աշակերտը ուսուցչին չի ճանաչում: Նախագահը ժողովրդին չի ճանաչում, ժողովուրդը նախագահին չի ճանաչում: Քվեաթերթիկը քվեատուփ
ՍՊՈՐՏԸ ՀԱՂԹԵՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ
Դիմորդների հետաքրքրությունը սպորտաձեւերի նկատմամբ աճել է, իսկ փողային եւ էստրադային գործիքների նկատմամբ՝ նվազել: Վերջինի պատճառը, որոշ մասնագետների կարծիքով, երեխաների «ուրիշ գործերով զբաղված լինելն է»: Մինչ Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ռեկտոր, ընդունող հանձնաժողովի նախագահ Վահրամ Առաքելյանը մտածում է ԿԳ նախարարությանը առաջարկել դիմորդների հետաքրքրությամբ պայմանավորված լրացուցիչ, առանց տարկետման իրավունքի տեղեր տրամադրել, Հայկական պետական մանկավարժական համալսարանի փողային
Թիկունք ունեն՝ սարքում են
Այսօր ով վերեւների «բերանը փակի»՝ շենքի վրա նոր շենք կկառուցի, իսկ քաղաքապետարանի բանուգործը միայն շինթույլտվություն տալն է: Օրերս մեր պետական այրերի թեթեւ ձեռքով հրամանագրված հերթական ապօրինի կառույցի առնչությամբ «Առավոտին» են դիմել Արաբկիր համայնքի Բաբայան փողոցի թիվ 36 շենքի բնակիչները: Նրանց պատմելով՝ այս տարվա հունիսի 20-ից անհայտ մարդիկ մտել են թիվ 84 բնակարան եւ նրա ներսում
ԳՅՈՒՄՐԻՆ ՕՐԵՑՕՐ ԳԵՂԵՑԿԱՆՈՒՄ Է
Բայց դա տեսնում են միայն քաղաքաշինության փոխնախարարի աչքերը Վթարային շենքերում անձրեւների ժամանակ կաթկթում է, մարդիկ իրենց տներում կահույքի փոխարեն դույլեր են դնում, ճեղքված պատերն էլ մշտապես փաթաթում են չուլ ու փալասով: Բնակիչները բողոքում են, որ հայրենի կառավարությունն իրենցով շատ քիչ է հետաքրքրվում, որ նախագահական հանձնաժողովը հազար տարին մի անգամ է գալիս, այն էլ՝ ձեւական թղթեր
Ադրբեջանի բանակը մերից լավը չէ
Բայց մերն էլ, մեր մեջ ասած, մի բան չէ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում քաղաքական շրջանակներն ու մամուլը հատկապես զգայուն են «հակառակորդ» կամ «թշնամի» կողմ համարվող երկրի չինովնիկների հայտարարությունների նկատմամբ, մանավանդ, երբ դրանք առնչվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որեւէ հարցի: Ահավասիկ, երեկ ադրբեջանական «Day.az»-ն անդրադարձել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի այն
ՕԵԿ-Ի ՀԱԿԱԴԱՐՁԸ
Այն ներկայացնում է «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը Տարին ունի՞ 13 ամիս Գլխավոր դատախազությունն ավարտելով մայիսին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից ուղարկված 2001-2003թթ. մասնավորեցման գործընթացի վերաբերյալ Վերահսկիչ պալատի հաշվետվության ուսումնասիրությունը՝ հայտարարեց, թե չկան մեղադրանք առաջադրելու հիմքեր: Հարցին ի պատասխան, թե համամի՞տ են այս եզրակացությանը՝ ՕԵԿ խմբակցության քարտուղարը մեջբերումներ արեց սեփականաշնորհման ժամանակ տեղի ունեցած խախտումների
ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ
Ի պատասխան «France-Armenie» ամսագրի հարցի՝ «Վերջերս երկու նոր քաղաքական կուսակցություններ են ի հայտ եկել՝ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» եւ «Միավորում հանուն Հայաստանի»-ն: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը մեղադրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության հետեւում լինելու համար: Համաձա՞յն եք իր վերլուծության հետ»՝ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը պատասխանել է. «Հնարավոր չէ ստեղծել
ԿՐԻՄԻՆԱԼՆ ԷԼԻ ԱԿՏԻՎԱՑԱՎ
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ասելով, իշխանությունն ու կրիմինալը սերտաճել են 1998-ից ի վեր: Այսօր շատերի համար է ակնհայտ, որ 1998թ.-ից ի վեր Հայաստանում հատկապես «աղմկահարույց» որակված հանցագործությունները հաճախակի բնույթ են ստացել: Դրանց հիմնական բնորոշիչն այն է, որ կատարված հանցագործությունները, որպես կանոն, միայն չնչին բացառություններով են բացահայտվում, իսկ մեղավորները ստանում են կատարած հանցանքին ոչ համարժեք պատիժ: Ինչո՞վ
ՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ
Ֆուտբոլի Նորվեգիայի գավաթի խաղարկությունը հատեց եզրագիծը եւ մասնակից թիմերը մեկնեցին իրենց երկրներ: Օսլոյին վերջինը հրաժեշտ տվողներից մեկը «Քոլեջ» մարզական ակումբի «Նիգ» աղջիկների թիմն էր: «Փլեյ օֆֆից» դուրս մնալը հայաստանցի ֆուտբոլիստուհիները ծանր տարան, քանի որ պարտվեցին մինչ այդ հանդիպած մրցակիցներից ամենաթույլին, հետեւաբար, 1/8 եզրափակիչ անցնելու հիանալի առիթը ձեռքից բաց թողեցին: Բայց աստիճանաբար համակերպվեցին կատարվածի հետ եւ
Երրորդն ենք «Սլավյանսկի բազարում»
Մոսկվաբնակ երգչուհի Կարինե Ասիրյանը Վիտեբսկում ներկայացրել է Հայաստանը Օրերս ավարտված «Սլավյանսկի բազար 2006»-ում Հայաստանը ներկայացնող մոսկվաբնակ երգչուհի Կարինե Ասիրյանը գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ Ռուսաստանի լրագրողների կողմից սահմանված հատուկ մրցանակին: Շոու-բիզնեսում կատարվող առուծախը, այդ թվում եւ միջազգային ասպարեզում, նորություն չէ: Մեր մոսկովյան աղբյուրը կանխատեսել էր, թե «Սլավյանսկի բազարում» Գրան պրիի կարժանանա ռուս երգչուհի Օգսաննա Բոգոսլովսկայան,
ՄԻԱՅՆԱԿ ԿՆՈՋ ԱՊՐՈՒՄՆԵՐԸ
ՆՓԱԿ-ում նկարահանված հերթական ֆիլմը «տանը մնացած» աղջկա ու հասարակության վերաբերմունքի մասին է: Օգոստոսի 8-ին կայացավ «Ակնթարթներ» լիամետրաժ ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակն է Արմեն Տեր-Մկրտչյանը: Գլխավոր դերում նկարահանվել է գյումրեցի դերասանուհի Նառա Սանթոյանը: «Ակնթարթները» նկարահանվել է գյումրեցի գրող Տանյա Հովհաննիսյանի պատմվածքների հիման վրա: «Զրոյական բյուջեով ֆիլմ է, ուր 2 ժանրեր՝ խաղարկայինն ու վավերագրականը,
«Տեր կանգնենք մեր վաղվա օրվան»
Սա է հենց այն խտացում-եզրահանգումը, որին կարող է հանգել յուրաքանչյուրը՝ ծանոթանալով Էդուարդ Եգորյանի մտավոր-քաղաքական ժառանգությանը: Եվ դա ոչ միայն տեսական եզրակացություն է, այլեւ քաղաքական գործուն ծրագիր եւ հորդոր այլոց եւս՝ ընթանալու այդ ուղիով: Ուղի, որը ճշմարիտ արժեքների, խեղաթյուրումներից զերծ ու զուրկ սկզբունքների, առողջ եւ ի սկզբանե ու ընդհանրապես ստեղծարար մթնոլորտի հաստատման ճանապարհն է: Էդուարդ Եգորյանի


















































