Օրվա լրահոսը

Կոշկակարին չեն գրանցի

Չնայած անկուսակցական Խաչիկ Մանուկյանը շարունակում է պնդել, թե ինքնաբացարկով հանդես չի եկել եւ իր հայտարարությունը կեղծել են: Արագածոտնի մարզի Թալինի առաջին ատյանի դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանը երեկ հրապարակեց իր վճիռը՝ թիվ 15 ընտրատարածքից ԱԺ պատգամավորության թեկնածու, կոշկակար Խաչիկ Մանուկյանի՝ ընդդեմ նույն ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի հայցի կապակցությամբ: Հիշեցնենք, որ ԸԸՀ-ն հրաժարվել էր գրանցել պատգամավորության թեկնածուին: Դատարանը

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԵՐՑՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բայց չեն կարող, որովհետեւ ընտրությունները, ըստ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի՝ շարունակ կեղծվում են: – Կոմունիստները նախագահի իրենց կոմունիստ թեկնածո՞ւն են ունենալու: – Այս պահին դա մեր մտադրությունն է, մենք գտնում ենք, որ ՀԿԿ-ն պետք է ունենա նախագահի իր կոմունիստ թեկնածուն, որովհետեւ ունի իր ընտրազանգվածը, իր պոտենցիալ ուժը: – Այսինքն՝ նախագահի կոմունիստ թեկնածուն դո՞ւք

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ» ՄԻՆՉԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ

Սրանք էին «Այլընտրանք» նախաձեռնության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ քաղաքացիների երեկվա հանդիպմանն արծարծված թեմաները: Ինչպես ամեն ուրբաթ, երեկ էլ «ՀԺ» խմբագիր եւ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին հրավիրել էր հանդիպման: Վայրն անփոփոխ էր՝ Ազատության հրապարակ, թեման՝ «Ազատություն» ռ/կ-ի շուրջ ստեղծված իրավիճակը: Ու թեեւ հավաքվածները հազիվ մի քանի տասնյակ էին, բայց խնդրո

ԿՈՇԿԱԿԱՐԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՑ

Երեկ Արագածոտնի մարզի Թալինի առաջին ատյանի դատարանը փաստորեն դուրս թողեց կոշկակար Խաչիկ Մանուկյանին (լուսանկարում) թիվ 15 ընտրատարածքում պատգամավորության համար պայքարից: Ըստ նախկին թեկնածուի՝ դրանում առավել շահագրգռված էր նախկին պատգամավոր, հանրապետական Խաչիկ Մանուկյանը, որն ավելի վաղ փորձում էր կաշառել կոշկակարին, որպեսզի վերջինս հանի իր թեկնածությունը: Կարդացեք

ՄԵՐ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ

Մի օր ես տեսա Ժամանակը, թեեւ ժամադրված չէի: Հանդիպեցի անսպասելի, երբ 11 տարեկան էի եւ մեր Սեւուկ ձիով հաց էի տանում հորս՝ սարերը: Տեսա ու վախեցա՝ երբ ձորերը կապած մշուշից դուրս ելա դեմ դիմաց: Նա վերեւում էր, ես՝ ներքեւում, կիսով մշուշի մեջ… Եվ Նա Ժամանակն էր կամ, գուցե, Ժամանակի Տերը: Այդ պահին ես չհասկացա էլ,

ԽՈՅ 21.03-20.04: Հարմար օր է ընտանեկան հանդիսություններ եւ երեկույթներ կազմակերպելու համար: ՑՈՒԼ 21.04-21.05: Օրը կարելի է տրամադրել գործերը կարգավորելուն: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Զգուշացեք խաբեությունից եւ մոլորություններից: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Առկա բարդություններն ու տարաձայնությունները կլուծվեն թեթեւ ու աննկատ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Սպասեք խոշոր շահույթների, որոնք կառաջանան զուտ անձնական բիզնեսից: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր հակված եք կարճատեւ սեքսուալ կապեր հաստատելու: ԿՇԵՌՔ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Արմեն Ղազարյանն ինքն իրեն հեռացրեց ծանրամարտից Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը դիմել է մարզաձեւի միջազգային ֆեդերացիա (IWF) եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե (ՀԱՕԿ)՝ առաջարկելով սպիտակցի ծանրորդ, 69 կիլոգրամ քաշային Արմեն Ղազարյանին հանել Հայաստանը ներկայացնող ծանրորդների պաշտոնական ցուցակից: Իսկ դա նշանակում է, որ մարզիկն այլեւս Հայաստանը չի կարող ներկայացնել IWF-ի հովանու ներքո անցկացվող մրցումներում: Ֆեդերացիայի

«Պոեզիայի ծառը չորացել է, ջրող չկա»

Դերասան Ազատ Գասպարյանը այս վիճակի համար երեկ մեղադրեց նաեւ ԶԼՄ-ներին «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին դերասան Ազատ Գասպարյանն ու ասմունքող Սիլվա Յուզբաշյանը, թեման պոեզիան էր: Ա. Գասպարյանի ձեւակերպմամբ՝ նախկինում պոեզիան երիտասարդների համար գրականության ամենակրքոտ ու սիրելի ճյուղն էր, իսկ այսօր երիտասարդությունը հեռացել է պոեզիայից, գրականությունից ու գիտությունից: «Երիտասարդները մնացել են չոր ու ցամաք: Նրանց միակ

ԶՈՒԳԱՐԱՆՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Քիմիայի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Չալտիկյանը հայտնեց, որ մի դիմորդի էլ այդտեղ «բռնացրել» են բջջայինով թեստի մասին խոսելիս: Ընդունելության քննությունների առաջին 5 օրվա ընթացքում կենսաբանություն առարկայի քննությանը մասնակցել է 599 դիմորդ: Երեկ նրանց թիվը 110 էր: Նույն օրը գրանցվել է մինչ այժմ ամենամեծ թվով բացակայությունը՝ 12 հոգի: Առաջին 5 օրվա արդյունքները գրեթե նույնն են, ինչ անցյալ

«Հայաստանյան ԶԼՄ-ներում անձերի խնդիր կա»

Երեկ նման կարծիք հայտնեց Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի ներկայացուցիչ Միխաել Վինցերը: Երեկ Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության օժանդակությամբ տեղի ունեցավ «ԶԼՄ-ները եւ դեմոկրատիան Հայաստանում» թեմայով կոնֆերանսը: Զեկույցներով հանդես եկան եւ հայաստանյան լրատվամիջոցների առկա վիճակը ներկայացրին Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի (ԼԿԻ) ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը, «Հետք» ինտերնետային պարբերականի լրագրող Լաուրա Բաղդասարյանը

ՔՆՆԱԿԱՆ «ՍՅՈՒՐՊՐԻԶՆԵՐ»

Օտարախոս դիմորդները շատ են, հայոց լեզուն ու պատմությունը գերազանց իմացողները՝ հատուկենտ Հուլիսի 20-ից մեկնարկել են բուհական ընդունելության քննությունները: ԿԳ նախարարության պաշտոնական կայքում՝ edu.am-ում, ուշացումներով տեղադրվում են քննական արդյունքները: Երեկ, ժամը 17.30-ի դրությամբ, կայքում դեռ հուլիսի 20-25-ի արդյունքներն էին, երբ բանավոր քննություններինը գոնե ավելի վաղ կարելի էր տեղադրել: Հուլիսի 20-25-ը տարբեր քննություններ է հանձնել 7882 դիմորդ,

Տաքսիստները նախազգուշացնում են

Եթե կառավարությունը տաքսիների մասին իր որոշումը չփոխի, ապա վարորդները շրջափակման մեջ կառնեն Հանրապետության հրապարակը: Երեկ կառավարության շենքի առջեւ դարձյալ տաքսիների վարորդների մեծ բազմություն էր հավաքվել: Նրանք պահանջում էին, որ կառավարությունը վերանայի տաքսիների լիցենզավորման մասին որոշումը, ըստ որի՝ մինչեւ օգոստոսի 1-ը հանրապետության բոլոր տաքսի մեքենաները պետք է ունենան դեղին պետհամարանիշներ, հաշվիչ սարքեր՝ վճարովի հիմունքով ուղեւոր փոխադրելու

ՇՈՐԲՈՒԼԱՂՈՒՄ ՏՆԵՐԸ ՓԼՎՈՒՄ ԵՆ

Էրեբունի համայնքի Մուշավան (Շորբուլաղ) եւ այգեգործական թաղամասերը շուտով ամբողջովին կդատարկվեն եւ հարյուրավոր ընտանիքներ կմնան անօթեւան: Այդ թաղամասում կառուցված բնակելի շենքերը մեկը մյուսի հետեւից քանդվում են՝ բնակիչներին պատճառելով նյութական մեծ վնասներ: Թաղամասերի բնակիչների ներկայացմամբ, բարեբախտաբար, առայժմ դժբախտ դեպքեր չեն եղել, սակայն, ինչպես նրանք են փաստում, տների փլուզումն անխուսափելի է, քանի որ Շորբուլաղում դեռեւս խորհրդային տարիներից հողերը

ԸՆԴԱՄԵՆԸ ԿԱՐԾԻ՞Ք ԷՐ ՀԱՅՏՆԵԼ

«Այս պահին հնարավոր չէ հստակ ասել, թե ինչպիսին կլինի արտոնագրման գործընթացը, քանի որ, բնականաբար, ենթադրվում է, թե կլինեն նաեւ օրենսդրական փոփոխություններ: Բայց կարծում եմ, որ ամեն դեպքում՝ Հայաստանը պիտի վերանայի արտոնագրման իր սկզբունքները: Ըստ իս, միանշանակ է, որ լիցենզավորման ներկա մեխանիզմը հնարավորություններ չի ընձեռում թվայնացման գործընթացի անցման համար»,- «Առավոտին» հուլիսի 13-ին ասել էր ՀՌԱՀ նախագահ

Հույսը վերջինն է մեռնում

«Ազատության» շուրջ դեռ բանակցում են Հանրային ռադիոյի եթերից «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հնարավոր դուրս մղումը շարունակում է քննարկման նյութ մնալ հայաստանյան լրատվամիջոցներում, քաղաքական եւ իշխանական շրջանակներում: Խնդրո առարկայի շուրջ չեն դադարում նաեւ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռ/կ-ի եւ այն վերահսկող գործակալության՝ Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի համատեղ հայտարարության արձագանքները: Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին ի պատասխան այդ հայտարարության՝ սեփական հայտարարությամբ

ԱԺ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒԺԵՂ ԿԼԻՆԻ

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը վստահ է, որ սահմանադրական փոփոխություններով մեր կյանքում շատ բան է փոխվել: – Ակնհայտ չէ՞, որ սկզբից ուզում էին «Ազատությունը» փակել օրենքի ուժով, այսինքն՝ կրակից շագանակները հանել ԱԺ-ի միջոցով, չստացվեց, եւ հիմա Հանրային ռադիոն կրակն է ընկել: Սա չի՞ նշանակում, որ փակելու որոշումը քաղաքական է եւ ամեն գնով պետք է փակել: –

ԿՍՏԵՂԾՎԻ՞ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նախաձեռնած հավաքում ընդդիմադիր առաջնորդները երեկ անդրադարձել են նման բեւեռի անհրաժեշտությանը: «Մետելիցա» սրճարանի աշխատակիցները երեկ երեկոյան ակնհայտորեն պիտի տագնապած լինեին՝ տեսնելով միաժամանակ այստեղ այցելած «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանին, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին, «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանին, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանին, «Ժառանգության» քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանին, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին

ԱԺՄ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԱՆՊՏՈՒՂ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ

«Առավոտի» հարցին՝ մասնակցելո՞ւ է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ ընդդիմադիր գործիչների առաջիկա հանդիպմանը, որի շնորհիվ հույս ունեն ձեւավորել միասնական բեւեռ՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը կտրուկ պատասխանեց. «Ո՛չ»: Փորձեցինք պարզել, թե արդյոք պատճառն իր հասցեին Պարույր Հայրիկյանի արտահայտություններից վիրավորվածության զգացո՞ւմն է, սակայն պրն Մանուկյանն էլի պատասխանեց. «Ո՛չ: Ուղղակի անպտուղ եմ համարում այդ հանդիպումները եւ այդ պատճառով

ԽՈՅ 21.03-20.04: Այսօր կնքված պայմանագիրը ֆինանսական հաջողություն կբերի։ ՑՈՒԼ 21.04-21.05: Օրը նպաստավոր է կենցաղային խնդիրներ լուծելու համար: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ձեր շուրջը լարված մթնոլորտ կարող է ստեղծվել, որի պատասխանատուն հենց շրջապատն է։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Մարդկանց հետ հարաբերություններ հաստատելու հարցում հանդես բերեք համառություն։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Որոշակի գործնական հաջողությունները բացառված չեն։ ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր ձեր ներքին էներգիան ուղղեք

ԴԵՌ ՉՍԿՍՎԱԾ՝ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ՌԵԿՈՐԴ Է ԳՐԱՆՑԵԼ

Օգոստոսի 18-26-ը Երեւանի, Աբովյանի, Աշտարակի, Արարատի եւ Արտաշատի մարզաբազաներում անցկացվելու են Համահայկական չորրորդ խաղերը: Երեկ այդ առիթով հրավիրված մամուլի ասո ւլիսում Խաղերի կազմկոմիտեի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանն ասաց. «Այսօրվա դրությամբ հայտ ստացվել է 25 երկրների 68 քաղաքների (25-ից՝ առաջին անգամ) 2100 մասնակիցներից: Արդեն հիմա կարելի է ասել, որ սա ռեկորդային

Դեկլարատիվ հայտարարություններ

Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը ներկայացրեց իրենց ցանկությունները: «Մեր նպատակն է՝ նպաստել, որպեսզի աշխարհով մեկ սփռված հայ երիտասարդությունը համախմբվի համազգային շահերի շուրջ: Հատուկ ենք ընտրել երիտասարդությանը, քանի որ ներկայիս կոնֆլիկտային աշխարհում բոլոր բռնություններից, ընդհարումներից առաջինը նրանք են տուժում: Երիտասարդությունն ինքը պիտի խաղաղության պահպանության լուծը վերցնի իր ուսերին, փնտրի կայուն զարգացման ծրագրեր»,- երեկ այդ մասին

ՀԶՈՐ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ՝ ՄՈԴԵՌՆ ԲԱԼԵՏՈՎ

Հայաստանցի չորս եւ օտարերկրացի հինգ վիրտուոզ բալերոններ հանդես կգան բացառիկ ծրագրով Ժամանակին «Առավոտը» ներկայացրել է (15.07. 2006թ.) բալետային արվեստի աստղեր, Արեւմուտքի տարբեր թատրոնների մենապարողներ, հայաստանցի 5 վիրտուոզ բալերոններ Արսեն Մեհրաբյանին (Համբուրգ), Տիգրան Միքայելյանին (Մյունխեն), Արմեն Գրիգորյանին, Վահե Մարտիրոսյանին (Ցյուրիխ), Դավիթ Կարապետյանին (Սան Ֆրանցիսկո): Երեւանի պարարվեստի ուսումնարանի երբեմնի սաները, համախմբվելով եւ 2006թ. ստեղծելով «Forceful Feelings» խումբը

Ստեղծագործական մրցույթ՝ վաղեմի թեմաներով

Դիմորդների մեծամասնությունը նախընտրում է ստեղծագործել «ստանդարտ» թեմաներով Երեկ ԵՊՀ-ում անցկացվեց ստեղծագործական մրցույթ առարկայի քննությունը: Այն մրցութային է համարվում միայն ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվողների համար: Քննասենյակի վրա փակցված էր միայն «անգլերեն» ցուցանակը եւ ոչ մի տեղ գրված չէր, թե այդտեղ ստեղծագործական մրցույթ է անցկացվում: Ի դեպ, այս քննությունն առանձնանում է ոչ միայն բնույթով, այլեւ դիմորդներին տրվող համեմատաբար

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ՝ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏՈՒՄ

Երեկ ՀՀ դատախազությունում քննադատվեց դատական համակարգը եւ անդրադարձ եղավ աղմկալի սպանություններին Երեկ ՀՀ դատախազությունում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որը վարում էր Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Քննարկվեցին դատախազության 2007 թ. առաջին կիսամյակի աշխատանքների արդյունքները: Զեկույցներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Մնացական Սարգսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Թամազյանը, ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Խաչատուրյանը,

Բուսաբանական այգին ոչնչանում է

Այս մասին ահազանգում են բուսաբաններն ու այգու տնօրենը Մայրաքաղաքի Ավան համայնքում գտնվող եւ գիտական հաստատություն համարվող Երեւանի Բուսաբանական այգին արդեն քանի տարի մատնված է անուշադրության եւ այնտեղ եղած բացառիկ բույսերի մի մասն արդեն վերացել է: Այգին գտնվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի ենթակայության տակ: 70-ամյա Բուսաբանական այգին զբաղեցնում է շուրջ 100 հա տարածք

ԹԱԼԱՆԻ ՄԱՍԻՆ ՆՈՐ ԵՆ ՀԻՇԵԼ

Ուշացած պայքար «արդարության համար» Օրերս ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանում տեղի ունեցած առանձնապես խոշոր չափերի հասնող գողությունների փաստի առիթով Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Թալանը կատարվել է ոչ թե նոր, այլ անցած մի քանի տարիների ընթացքում: Գողության փաստի

ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԻ ՉԻ ԱՌՆՎԵԼՈ՞Ւ

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը երեկ կազմակերպել էր քննարկում՝ նվիրված Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի իրականացմանը Հայաստանում: Քննարկման ընթացքում Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանին հիշեցնելով, որ այդ ծրագրում կարեւորված է հեռարձակող ոլորտի թվայնացումը՝ խնդրեց գնահատական տալ հետեւյալ երեւույթին. «Վերջերս մամուլից տեղեկացանք ՀՌԱՀ ղեկավար Գրիգոր Ամալյանի հայտարարությանը (այն հրապարակել ենք հուլիսի 13-ի «Առավոտում».-

Հայկական զինված ջոկատներ՝ Վրաստանո՞ւմ

Երեկ Ուկրաինայի վրացիների «Սաքարթվելո» միությունը հանդես է եկել իր տեսակի մեջ աննախադեպ հակահայկական մի հայտարարությամբ, որի տեքստը «Առավոտին» է փոխանցել «Ջավախք-ինֆո» գործակալությունը: Ստորեւ՝ մասնակի կրճատումներով ներկայացնում ենք այդ փաստաթուղթը: «Վերջին ժամանակներս Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում ապրող հայերը ակտիվացել են ընդդեմ Վրաստանի եւ սկսել են կեղծել մեր պատմությունը: Հայերի քաղաքական ակտիվացումը ուղղված է ընդդեմ վրացական պետության ազգային շահերի:

«Կանգուն չի մնա տունը, որ բաժանված է ներսից»

Աստվածաշնչյան այս ճշմարտությունն է հիշեցնում «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Վերջին ամիսների ընթացքում անընդհատ քննարկվող ՀՀ նախագահի միասնական թեկնածուի գաղափարի վերաբերյալ «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանն «Առավոտին» ասաց. «Երբ հանգամանորեն վերլուծության ես ենթարկում տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումները, որոնք ընթանում են այս օրերին, այնուհետեւ մտովի տեղափոխվում Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներին, ապա տարակուսում ես, ավելին՝ զարհուրում:

ԳՆԴԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԱՇՏՈՒՄ Է

Ըստ «ՀԺ» խմբագիր Նիկոլ Փաշինյանի, հե՛նց ՀՀ քաղաքացիներն են որոշելու «Ազատություն» ռ/կ-ի հետագա ճակատագիրը: Երեկ «Առավոտն» արդեն հրապարակել էր «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եւ այն վերահսկող գործակալության՝ Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի՝ Վաշինգթոնում տարածած համատեղ հաղորդագրությունը, որտեղ դրա հեղինակները մտահոգությամբ արձանագրել են, որ ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդին չի հաջողվել համաձայնություն ձեռք բերել Հայաստանի Հանրային ռադիոյի հետ՝ «Ազատություն»

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031