Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 26,2007 00:00

\"\"ԽՈՅ 21.03-20.04: Այսօր կնքված պայմանագիրը ֆինանսական հաջողություն կբերի։ ՑՈՒԼ 21.04-21.05: Օրը նպաստավոր է կենցաղային խնդիրներ լուծելու համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ձեր շուրջը լարված մթնոլորտ կարող է ստեղծվել, որի պատասխանատուն հենց շրջապատն է։

ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Մարդկանց հետ հարաբերություններ հաստատելու հարցում հանդես բերեք համառություն։

ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Որոշակի գործնական հաջողությունները բացառված չեն։

ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր ձեր ներքին էներգիան ուղղեք սեքսուալ հարցերը լուծելուն։

ԿՇԵՌՔ 24.09-23.10: Զգացմունքայնությունը ենթարկեք կամքի ուժին։

ԿԱՐԻՃ 24.10-22.11: Ցանկալի է, որպեսզի բոլոր ունակությունները նպատակաուղղեք ընտանեկան բարեկեցությանը։

ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12: Այսօր ձեռնպահ մնացեք անշարժ գույքի հետ կապված գործարքներից։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 22.12-20.01: Աշխատեք համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ։

ՋՐՀՈՍ 21.01-19.02: Սեփական հնարավորություններին կասկածել պետք չէ։ Միայն թե չափից շատ ոգեւորվելը ոչ մի լավ բան չի խոստանում։

ՁՈՒԿ 20.02-20.03: Ձեր առաջարկներն անելու համար եղեք վճռական։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել