Օրվա լրահոսը
«Ժառանգությունը» շարունակեց «գրոհը»
Արշակ Սադոյանի տեղը թափուր չի մնացել Խորհրդարանական առաջին քայլերն անող անգամ «Ժառանգությունը» երեկ եւս ակտիվ ելույթներ էր ունենում, եւ ամբողջ խմբակցությունը մեկ մարդու նման մասնակցում էր անգամ երկրորդ թվացող հարցերի քննարկումներին: Լրագրողներն արդեն սկսել են կատակել, որ եթե ԱԺ-ն աշխատի «Ժառանգության» ակտիվությամբ, ապա տասը տարին էլ չի բավականացնի խորհրդարանի մեկ գումարման համար: Խմբակցության ղեկավար Րաֆֆի
ՎԱՐԴԱՆԻԿԸ ՆԵՂՆ Է ԸՆԿԵԼ
Գյումրիում այսպես են բացատրում վերջերս նրա կազմակերպած ցուցադրական կերուխումը Գյումրիում խուսափում են խոսել մայիսի 20-ին քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց փոխհրաձգության մասին, որի անմիջական մասնակիցն ու կազմակերպիչներն են եղել Գյումրիի քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, քաղաքապետի եղբոր՝ Գեւորգի որդին՝ Կոլյա Ղուկասյանը, նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Արտաշես Սարգսյանի որդին՝
ԼՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԷԼ ՊԻՏԻ ՆԵՐԳՐԱՎՎԵՆ
Լեո Պլատվոետն անհրաժեշտ է համարում անհետ կորածների խնդրով զբաղվող աշխատանքային համակարգող խմբին Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը: Հոլանդացի պատգամավոր Լեո Պլատվոետը, որը ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ բնակչության կոմիտեի զեկուցողն է՝ մշակել է եւս մի փաստաթուղթ, որը վերաբերում է մեր երկրին: «Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում անհետ կորածները Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հակամարտությունների ընթացքում» զեկույցը քննարկվել է
ԿՍԵՂՄԵՆ «ՃԻՇՏ ԿՈՃԱԿԸ»
Անդրադառնալով այսօր քննարկվելիք «Պետական տուրքի» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքներում փոփոխություններին, որոնցով, ըստ էությամբ, դադարեցվելու է «Ազատություն» ռ/կ-ի վերահեռարձակումը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ «Առավոտին» ասաց. «Շատ կարեւոր է, թե պատգամավորները ինչ կասեն եւ ինչքանով նրանց ասածը լրացնելու անհրաժեշտություն կառաջանա, եւ երկրորդ՝ ուղղակի ամբողջական գնահատական ես չեմ կարող տալ «Ազատություն» ռադիոկայանին: Իմ եւ «Ազատություն»
Կարապետիչը նորից Սեւան է տանում
Նրա կարծիքով, այդ կերպ հնարավոր է ձերբազատվել ընտրական դեպրեսիայից, իսկ կոմունիստ Ռուբեն Թովմասյանը հայտարարում է, որ կոմունիստները մշտամնա են: Երեկ «Հայելի» ակումբում բանավիճեցին Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ու Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, թեման 2007-ի խորհրդարանական ընտրություններն էին ու հետագա զարգացումները: Ռ. Թովմասյանն ասաց, որ ինքը դեռ 2006 թվին էր
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ
Լիբանանահայ Ճարտարագետ Փիեռ Գույումճյանի նվերը ավելի մեծ հնարավորություններ ունի, քան «Հիլլի»՝ կասկածելի պայմաններով առաջարկած տեխնիկան: «Անգամ գաղափարը, որ օտար կազմակերպությունը՝ ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սուրբ Հովհաննես համալսարանին կից Հիլլ ձեռագրերի գրադարան-թանգարանը պիտի թվայնացներ մեր ձեռագրերը, արդեն անընդունելի էր ինձ համար»,- լիբանանահայ բարերար, մասնագիտությամբ ճարտարագետ Փիեռ Գույումճյանը երեկ «Առավոտին» պարզաբանեց, թե ինչու է որոշել իր միջոցների հաշվին
ԼՂ-ՈՒՄ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ԼԵՌՆԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
«Բեյզ Մեթըլսի» շնորհիվ ԼՂ-ում հիմք է դրվել պղնձարդյունաբերությանը Օրերս «Վալլեքս գրուպ» ընկերությունը հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների համար այց էր կազմակերպել ԼՂ-ի Դրմբոն գյուղ, որտեղ 2002 թվականից գործում է «Բեյզ Մեթըլս» (հիմնական բաժնեմասը պատկանում է «Վալլեքս գրուպին») ընկերությունը, որը, փաստորեն, Ղարաբաղի տարածքում ամենախոշոր լեռնամետալուրգիական ձեռնարկությունն է: «Ի տարբերություն անդրկովկասյան լեռնահանքային այլ ընկերությունների, որոնք ստեղծվել են դեռեւս
Նպատակային վարկը օգտագործվել է ոչ նպատակային
Գործադիր տնօրենը կենթարկվի պատասխանատվության «Միավորված բանկ» ԲԲԸ գործադիր տնօրեն Հովսեփ Գալստյանի նկատմամբ այս տարվա մայիսի 2-ին հարուցվել էր քրգործ՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, նպատակային վարկը ոչ նպատակային օգտագործելու եւ կեղծ փաստաթղթեր պատրաստելու, օգտագործելու համար: Ըստ մեղադրանքն առաջադրած մարմնի՝ գործադիր տնօրենը խախտել էր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի «Միավորված բանկ» ԲԲԸ-ի վերաբերյալ 1999թ. դեկտեմբերի 21-ի թիվ 59 գ
ԹԱՂԱՊԵՏ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԱԿԱՆՈՒՆԱՎՈՐՆԵՐԸ
Շենգավիթի փոխթաղապետի կարծիքով կհաղթի այն թեկնածուն, ում կողքին կկանգնի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանը: ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո թափուր է մնացել Երեւանի Շենգավիթ համայնքի ղեկավարի պաշտոնը, որովհետեւ նախկին թաղապետ Մարտին Սարգսյանն այլեւս ԱԺ պատգամավոր է: Այժմ շրջանառվում են այդ պաշտոնին հավակնող անձանց անուններ, այդ թվում Ռուբեն Մասումյան (Բենզին Ռուբո), Սարգիս Հովհաննիսյան (Կադիլակ Սերոժ) եւ Սերժիկ
Օրբելիի մայթերը բռնագրավել են
Ինչի արդյունքում հետիոտնը փողոցով է երթեւեկում Օրբելի 10/1 հասցեում՝ անմիջապես մայթի վրա կառուցված պարիսպը խոչընդոտում է հետիոտնի երթեւեկությանը: Հարակից շենքի բնակիչների ներկայացմամբ, պարսպի առկայությունից վտանգի տակ են հատկապես երեխաները, որոնց դպրոցի ճանապարհն այդ հատվածով է. «Այս փողոցով ամեն առավոտ հարյուրավոր երեխաներ են անցուդարձ անում: Մեր երեխաների համար ոչ մի րոպե հանգիստ չենք կարող լինել, քանի
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՑԻՑ ԿԿՏՐԻ
«Փափախ» տաքսիների վարորդները վստահեցնում են, որ իրենք ամեն ինչ կանեն՝ լիցենզավորումից խուսափելու համար: Այսօրվանից տաքսի ծառայությունները եւ անհատ տաքսիները պետք է դիմեն տրանսպորտի եւ կապի նախարարություն՝ ստանալու արտոնագիր եւ դեղին պետհամարանիշ՝ վճարովի հիմունքներով ուղեւոր փոխադրելու իրավունքը ստանալու համար: Այս տարվա օգոստոսի 2-ից սկսած՝ այն տաքսիները, որոնք չեն ունենա համապատասխան արտոնագիր, կպատժվեն 20 հազար դրամով, իսկ
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈ՞ՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
Երեկ առավոտյան Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հանդիպեց լրագրողներին: Եվ պատասխանելով հայ լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես կարող են Հայաստանի խորհրդարանական ընտրությունները ազդել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վրա՝ մասնավորապես ասաց, թե մայիսի 12-ի ընտրությունները, ճիշտ է, քննադատվեցին, բայց այնուամենայնիվ՝ բարելավում էին մեր երկրում տեղի ունեցած նախորդ ընտրությունների համեմատ. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համար օգտակար պիտի
ԴԱՐՁՅԱԼ «ՔԱՄԻ ՏԱՏԱՆՈՂՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
Երեկ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունն ամենից ակտիվն էր: Խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նախ դժգոհեց, որ նիստի մասին իրենց հեռախոսով են տեղեկացրել, իսկ ծրագիրը իրենց է հասել նախորդ օրվա կեսից հետո, այնուհետեւ անդրադարձավ հետեւյալին. «Պարոն վարչապետ, թե՛ առաջարկված փաստաթղթի եւ թե՛ ձեր խոսքի մեջ ընդունվեցին որպես հիմնադրույթներ օրենքի բացարձակ եւ անվերապահ իշխանությունը, ժողովրդավարական
Աչքի փուշը
Օրինագիծ՝ Հայաստանում «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների հեռարձակումը դադարեցնելու մասին: Հունիսի 27-ին հրավիրված է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում, ի թիվս այլ օրինագծերի, ներառված է առաջին հայացքից անմեղ մի նախագիծ: Խոսքը վերաբերում է ՀՀ օրենքին՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին: Փոփոխությունը հետեւյալն է. «Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27
ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ՝ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՍԵՐ՝ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ
Երեկ Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության գործունեության հինգ տարվա ծրագիրը՝ վարչապետ Սերժ Սարգսյանը հիշեցրեց Ներսես Շնորհալու այս խոսքերը եւ ասաց, որ սա է ժողովրդավարական, քաղաքացիական հասարակություն կառուցելու հոգեւոր հենքը: Սերժ Սարգսյանի կառավարության ծրագիրը երեկ խորհրդարանը ընդունեց 94 կողմ, 7 դեմ («Ժառանգություն») եւ 9 ձեռնպահ (8-ը՝ ՕԵԿ, 1-ը՝ Վիկտոր Դալլաքյան) ձայներով: Ծրագրի ընդունումից հետո իշխանամետ պատգամավորները ծափահարեցին:
…ՄԻ ՀԱԼԻ ԵՆՔ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համար էլ է խնդիր այն, թե ինչպես ավելացնեն նիստերին պատվիրակների մասնակցությունը: ԵԽԽՎ նիստում երեկ քննարկումների կեսը «կանացի» դեմքով էր, որոնց ընթացքում հիմնական զեկուցողներից մեկն էլ այս կառույցում Հայաստանի պատվիրակ Հերմինե Նաղդալյանն էր: Բայց նախ ելույթ ունեցավ նրա թուրք գործընկերուհին՝ ԵԽ տղամարդկանց եւ կանանց հավասար հնարավորությունների կոմիտեի ներկայացուցիչ Գյուլսուն Բիլջեհանը, որի զեկույցի
ՄԵԿԻՆ ԲՌՆԵԼ ԵՆ
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության իրականացրած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում ի հայտ է բերվել եւ կալանավորվել է մայիսի 20-ին Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության մասնակից եւ հետախուզման մեջ գտնվող չորս անձանցից մեկը՝ նախկինում դատապարտված 26-ամյա Թելման Կարապետյանը (լուսանկարում): Հիշեցնենք, որ երկկողմանի փոխհրաձգությանը մասնակցել էին մի կողմից՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր պետք է լինել նախաձեռնող, ակտիվ եւ համառ: ՑՈՒԼ 21.04-21.05: Ձեզ մոտ ամեն բան կստացվի: Սակայն զգուշացեք ինքնասիրահարվածությունից եւ եղեք կարգապահ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հարմար օր է պաշտոնական անձանց հետ համագործակցության շուրջ բանակցելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ընդհանուր առմամբ վատ օր չէ ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Եթե օգնություն խնդրեք՝ նպայման կստանաք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Աստղերն այսօր
Գալահամերգ՝ առանց «Հույսի»
Հանրապետությունում շարունակվում են երաժշտական դպրոցների տարեվերջյան հաշվետու համերգները Երրորդ տարին է, ինչ «Ա. Բաբաջանյան» համերգասրահում Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի դասատուներից կազմված Մայքլ Գանյանի անվան «Հույս» կամերային նվագախմբի հետ, որպես մենակատար հանդես են գալիս տարբեր երաժշտական դպրոցների շնորհալի աշակերտները: Այս տարին էլ բացառություն չէ: 2001թ. հիմնված կամերային նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Սուրեն Միրզոյան)
ՈՒԵՖԱ-Ն ԻՆՔՆ ԻՐԵՆ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿԵՑ
ՈՒԵՖԱ-ն Հոլանդիայի Հերենվեն քաղաքում կայացած գործադիր կոմիտեի հերթական նիստում վճռեց «Եվրո 2008»-ի որակավորման փուլի Հայաստան-Ադրբեջան ազգային հավաքականների խաղը չանցկացնել եւ չկայացվող խաղերի համար երկուսին էլ միավոր չտալ: Դրանով վերջակետ դրվեց երկու երկրների մեկուկես տարի տեւած դիմակայությանը: Եվրոպական ֆուտբոլի ղեկավար գերատեսչությունը ստեղծված իրավիճակում ընտրեց «ավելորդ գլխացավանքից, շառից ու փորձանքից հեռու» տարբերակը: Հայաստանն այս ընթացքում, ի տարբերություն
Ապագան կերտում են այսօր
Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանն իր ուրույն տեղն ունի հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում: Համալսարանը հիմնադրվել է 1996թ., 2000-ին ստացել ՀՀ կառավարության անժամկետ լիցենզիա: 2004-ին հավատարմագրվել են բուհի բոլոր մասնագիտությունները, եւ շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ, որը համարժեք է ՀՀ պետական բուհերի դիպլոմներին եւ համարվում է պետական ավարտական փաստաթուղթ՝ ՀՀ բոլոր պետական եւ բյուջետային հիմնարկ-ձեռնարկություններում
ԱՐՏԱՇԱՏԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԻՐ ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Հուլիսի 1-ին Արտաշատում կայանալու են համայնքապետի ընտրություններ: Սկզբում առաջադրվել էր 4 թեկնածու՝ գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, անկուսակցական Հարություն Մնացականյանը, Գագիկ Մնացականյանը (անկուսակցական) եւ ՍԻՄ անդամ Քաջիկ Գրիգորյանը: Սակայն օրերս երեք թեկնածուները հանել են իրենց թեկնածությունը, գործող քաղաքապետին ընտրապայքարում թողնելով մենակ: Անշուշտ, գործող համայնքապետի աշխատանքը տեսնելով ու գնահատելով՝ մարդիկ նրան վստահում են իրենց քաղաքի հետագա ղեկավարումը:
Դպրոցները խանգարում են ուսումնարաններին
Ֆինանսավորվելով ըստ աշակերտների թվի, դպրոցները գերադասում են իրենց հարկի ներքո պահել անգամ թույլ աշակերտներին: Խառատներ, եռակցող վարպետներ, ավտոկռունկավարներ ու հաստոցաշինության բնագավառի մասնագետներ Հայաստանում շուտով չեն լինի։ Այս ոլորտներում աշխատող մասնագետների տարիքը 60-ից բարձր է, իսկ նրանց փոխարինող երիտասարդ կադրեր գրեթե չեն պատրաստվում: Երիտասարդները չեն ուզում արհեստ սովորել, եւ պետությունն էլ չի կարողանում ֆինանսական ու կրթական
ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԸ ՄԵԾ Է
Եթե լրատվամիջոցը պաշտոնապես հրաժարվում է քաղաքական գովազդից, ուրեմն նա նույն գովազդն անում է «ոչ պաշտոնապես»: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Բաց հասարակության ինստիտուտի Հայաստանի օժանդակության հիմնադրամի եւ Նիդեռլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզերում շարունակում է իր ուսումնասիրությունները՝ կապված Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների գործունեության հետ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Վանաձորի մամուլի ակումբում հրավիրված
Գի՞ծ են մտել
Ոչ թվային հեռախոսակապը պարտքի տակ է գցում Աշխեն Սարդարյանը երկրորդ կարգի միայնակ հաշմանդամ է: «ԱրմենՏելը» նրա հաշվին կուտակել է 200 հազար դրամից ավելի պարտք՝ իբր Բելառուս խոսելու համար (հեռախոսահամարը՝ 48-29-54): Սա այն դեպքում, երբ Ա. Սարդարյանն ամսական ընդամենը 13 հազար դրամ կենսաթոշակով է ապրում եւ շատ ցանկանալու դեպքում անգամ չի կարող իր համար նման ահռելի
ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՎԵՐՋԻՆ ՎԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ռոմիկ Մանուկյանի «թեթեւ ձեռքով», առանց հիմնավոր պատճառների, աշխատանքից ազատվեցին ոչ միայն հիվանդանոցների մի քանի գործադիր տնօրեններ, այլեւ մեծ սկանդալի մեջ հայտնվեցին Գյումրիի ամենահին՝ 86-ամյա «Կումայրի» շաբաթաթերթն ու մարզի միակ տպարանը: Պաշտոնավարման 4 տարիների ընթացքում Շիրակի նախկին մարզպետը հասցրեց լավ ու վատ լինել շատերի հետ, հատկապես՝ գյուղապետերի ու հիվանդանոցների գործադիր տնօրենների: Ըստ մեզ հասած բողոքների, Ռոմիկ
Մահվան եզրակացությունը սա է
Եվրոպացի մասնագետները եզրակացրել են Մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության վարչական շենքում տեղակայված Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատասենյակներից մեկի պատուհանից վայր ընկնելու արդյունքում մահացած Լեւոն Գուլյանի մահվան պատճառների վերաբերյալ եվրոպացի երկու փորձագետների եզրակացությունը դեռեւս չի հրապարակվում: Փաստաթուղթն, ըստ Լ. Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբանների, տակավին թարգմանության փուլում է: Այդուհանդերձ, երեկ մեզ հաջողվեց դատախազության մեր աղբյուրների միջոցով ձեռք բերել
ԼԱՎ ԷՐ, ԲԱՅՑ……
Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցը երեկ ԵԽԽՎ-ում ներկայացվեց 3-5 րոպեում, եւ այդ մասին չեղան այլ ելույթներ: Մինչ երեկ քննարկումը սկսվելը՝ թվում էր, թե սա պիտի պատմական օր լինի Հայաստանի համար, քանզի Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո առաջին անգամ մեր երկրին կգովեն ԵԽ խորհրդարանական վեհաժողովում: Հոլանդացի պատգամավոր Լեո Պլատվոետի զեկույցն իրոք գերազանցապես դրական էր Հայաստանի համար, եւ
«ՇԱՏԵՐԻՆ ԹՎՈՒՄ Է՝ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԳԼԽՆԵՐԻՍ ԵՆ ՓԱԹԱԹԵԼ»
Ասում է ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը, որը պատրաստվում է «Եվրոստան-ույուտով», «Բելաջիոյով» եւ «Ավշարով» գնալ դեպի Եվրոպա եւ ՆԱՏՕ: Խորհրդարանում ձեւավորված նոր կառույցներից է եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը, որի նախագահ՝ ԲՀԿ-ական Ավետ Ադոնցը երեկ անցկացրեց մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նիստից հետո հանձնաժողովի անդամները «Նաիրի» կոնյակ խմեցին, եւ այդ հանձնաժողովի նախագահի նորընտիր տեղակալ (ընտրվել է քաղաքական
ՀԻՄԱ ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է
Երեկ առավոտյան՝ մինչ Հայաստանի ընտրությունների վերաբերյալ զեկույցի քննարկումը, ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենն ասուլիսում անդրադառնալով մայիսի 12-ի ընտրություններին՝ ասաց. «Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի ԱԺ ընտրությունները համապատասխանեցին ազատ եւ արդար ընտրությունների չափանիշներին: Եվ ես հույս ունեմ, որ դա կխթանի, որ տեղաշարժ արձանագրվի դեպի ԼՂ հարցի վերջնական լուծում, ինչը շատ կարեւոր է, եւ Հայաստանը


















































