Օրվա լրահոսը
ՆԵՐՈՒՄՆԵՐԻ «ՇՔԵՐԹՆ» ԱՎԱՐՏՎԱԾ Է
Այն բանից հետո, երբ ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողները Հայաստանից մեկնեցին, էլ ոչ մի քաղբանտարկյալ ՀՀ նախագահից ներում չի հայցել: Այս ամիս, մինչ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը կժամանեին Հայաստան, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել 2008 թ. մարտի 1-ին «անկարգություններին մասնակցելու, ապօրինի զինամթերք ձեռք բերելու, ինչպես նաեւ իշխանության
ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ, ԺԱՄԸ 10-12-Ը
Ըստ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի՝ ոչ մի արտառոց բան – «Չափազանց կարեւոր է, որ ինչպես ՀՀ իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը պատասխանատվություն ցուցաբերեն եւ ճիշտ ճանապարհ գտնեն առաջացած ներքաղաքական խնդիրները հաղթահարելու ուղղությամբ». նման հայտարարություն էր արել Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները Երեւանում: Փաստորեն, մեր երկրի հարցը
ԵԿԱՎ ԴԱՏԱՐԿԱՁԵՌՆ
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը Մոսկվայից վերադարձել է առանց մարտի 1-ին Երեւանում կիրառված «Չերյոմուխա 7» հատուկ միջոցի առնչությամբ որեւէ պատասխանի: Այդ մասին «ԱրմԻնֆո»-ի թղթակցին ասել է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանը: Հիշեցնենք, որ տարեվերջին, մեկնելով Մոսկվա, Արամ Կարապետյանն իր հետ տարել էր Նիկոյանի նամակը՝ ուղղված ՌԴ ՆԳ նախարարին, խնդրանքով՝
Մոկս, ինչպես որ է
Վանա լճի Աղթամար կղզուց 20 կմ հարավ. այստեղ է գտնվում մեր պատմական հայրենիքի՝ Արեւմտյան Հայաստանի Մոկս գավառը: Երեկվանից ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի դահլիճում վերսկսվեց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հ/կ-ի հայաստանյան գրասենյակի կազմակերպած հայրենագիտական զրույցների շարքը, որը տեղի կունենա ամեն երկուշաբթի, ժամը 16-ին: «Դեռ նոյեմբերին պիտի վերսկսեինք արդեն եռամյա պատմություն ունեցող այս գործընթացը, սակայն դահլիճ չէինք գտնում:
ՆԵՂՎԱԾԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 16-ին մեր թերթում տպագրված «Հեռացել էր՝ հետ գալու ակնկալիքով» հոդվածի առնչությամբ Աջափնյակի թիվ 153 դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանը լրացուցիչ պարզաբանեց, որ իրենց դպրոցում դասվար աշխատած Անահիտ Բարսեղյանի երեխաներն անչափահաս չեն, քանի որ սովորել եւ ավարտել են իրենց դպրոցը, ամուսինն էլ զոհված ազատամարտիկ չէ, որովհետեւ նախկինում աշխատել է նույն դպրոցում՝ բանվոր: Ըստ տնօրենի ներկայացրած փաստաթղթերի՝
ԱՌԱՋԻՆ ԳԵՐՄՐՑԱՇԱՐԸ՝ 2009-ՈՒՄ
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկել է մրցաշրջան 2009-ի շախմատային անդրանիկ խոշոր իրադարձությունը՝ «Corus» ավանդական գերմրցաշարը, որին տրված է վարկանիշային 19-րդ կարգ: Այն անցկացվում է 71-րդ անգամ: Ուժեղագույնների խմբում հանդես են գալիս երկու հայ գրոսմայստերներ՝ Լեւոն Արոնյանը եւ Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը: Խաղացված երկու տուրերում Արոնյանը ոչ-ոքի է արել, համապատասխանաբար, Վան Յուեի (Չինաստան) եւ Թեյմուր
Առաջատարը Տիգրան Քոթանջյանն է Շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 69-րդ առաջնության 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով միանձնյա գլխավորում է գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը: Նա կես քայլով առաջ է գտնվում բավականին հաջող մեկնարկած միջազգային վարպետ Արթուր Չիբուխչյանից: Երրորդ հորիզոնականում է երիտասարդ մեկ այլ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը, որն իր անվան դիմաց գրանցել է 4,5 միավոր՝ նույնքան,
Հունվարի 20
ԽՈՅ (21.03-20.04) – Հետեւեք ձեր արտաքինին: ՑՈՒԼ (21.04-21.05) – Այցելեք հարազատներին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06) – Սիրո հարցում խնդիրներն անխուսափելի են: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07) – Եսասեր մի եղեք, դա ձեզ կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08) – Այսօր անցկացրեք որեէ հետաքրքիր վայրում: ԿՈՒՅՍ (24.08-23.09) – Մնացեք տանը, զբաղվեք հաճելի գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10) – Այսօր նվեր կստանաք: ԿԱՐԻՃ (24.10-22.11) – Բիզնեսում հաջողություններ
Պոռնոգրաֆիայի վտանգավոր հետեւանքները
Ըստ հոգեբանի՝ պոռնոֆիլմերի դիտումը վնասակար է դեռահասների առողջությանը «Քաղաքի ցանկացած DVD եւ CD վաճառքի եւ վարձույթի կետերից հեշտությամբ ձեռք եմ բերում իմ ուզած «էն» ֆիլմերից: Ամեն տեղ էլ կան «դրանցից»,- ասում է 16-ամյա Հրաչիկը: Նրա ընկերը՝ 15-ամյա Միքայելն, ասաց. «Ասում են, թե չի կարելի նման ֆիլմեր վաճառել, չի թույլատրվում: Բայց երբ մտնում եմ խանութ, հարցնում՝
10:0՝ ՀՈԳՈՒՏ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ
Վիրտուալ սիրուց մինչեւ առաջին համբույր՝ մեկ քայլ է Իմ առաջին սերը վիրտուալ է եղել: Սիրահարվել եմ Նապոլեոնի ժամանակաշրջանում ապրած մաթեմատիկոս Էվարիստ Գալուային: Տարիներ շարունակ նրան չէի կարողանում համեմատել ինձ շրջապատող երիտասարդների հետ: Այս սերն ինձ համար ավելի թեթեւ չի եղել, քան իրական սիրահարությունը, որովհետեւ փոխադարձ էլ չի եղել… Իսկ ռեալ կյանքում առաջին սերս դպրոցական տարիքում
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԿԼԻՆԻ
Հայաստանի դահուկավազորդների առջեւ 2009 թվականին որոշակի խնդիրներ են դրված: Նրանք առայժմ Վանկուվերի օլիմպիական խաղերի ուղեգիր չեն նվաճել, սակայն դրա համար պայքարում են դեռ անցած տարվանից: «Առավոտը» այդ թեմաներով զրուցեց մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի քարտուղար Գագիկ Սարգսյանի հետ: – Մեր նախորդ հանդիպման ժամանակ ասացիք, որ լեռնադահուկորդները մրցաշրջան 2009-ին նախապատրաստվել սկսել են անցած տարվա աշնանից: Իսկ դահուկավազորդնե՞րը: –
2009-ից էլ նույն ակնկալիքներն ունեն
Մշակույթի օջախների ղեկավարները 2008-ից գոհ են Ընդունված է ասել, որ յուրաքանչյուր տարեվերջ անցածի ամփոփման՝ «ճտերը հաշվելու» ժամանակն է: Արվեստագետները, մշակութային օջախները, տարեվերջ ասելով, հասկանում են նաեւ հղացված ու նախատեսված ծրագրերի ամփոփում: 2008 թ. մշակութային օջախներում ձեւավորված բոլո՞ր ծրագրերն ու հղացումներն իրականություն դարձան: Այս առիթով «Առավոտը» լսեց մեր որոշ մշակութային օջախների տնօրենների խոսքը: Ռուզան Սիրունյան, Հայաստանի
ԻՐԵՆՑ ՔԹԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ
Երիտասարդ ծաղրանկարիչը՝ կոլեգաների եւ արվեստի մասին «Քաղաքական գործիչներից շատերի ծաղրանկարներն եմ նկարել, բայց ինչ-ինչ պատճառներով այս ցուցահանդեսիս մեջ չեմ ընդգրկել. ես դեռ 20 տարեկան եմ, դեռ մտածում եմ իմ ապագայի, կարիերայի մ ասին, չէի ցանկանա առաջին քայլերիցս հանդիպել խոչընդոտների»,- ասում է երիտասարդ ծաղրանկարիչ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի՝ կերպարվեստի եւ գծագրության
ԳՐԵՅՍ ՄՈՒԳԱԲԵՆ ՊԱՅՔԱՐԵՑ «ԴԵՂԻՆ ՄԱՄՈՒԼԻ» ԴԵՄ Զիմբաբվեի առաջին տիկին Գրեյս Մուգաբեն (լուսանկարում) Հոնկոնգում ծեծի է ենթակել բրիտանացի ֆոտոթղթակից Ռիչարդ Ջոնսին, որը փորձում էր իրեն լուսանկարել, հաղորդում է BBC-ին: 43-ամյա Գրեյսը խիստ զայրացավ, երբ տեսավ, որ իրեն լուսանկարում են Հոնկոնգի 5-աստղանի շքեղ հյուրանոցից դուրս գալիս: Տիկնոջ թիկնապահը «կալմեջ արեց» ֆոտոթղթակցին եւ պահեց այնքան, որքան Գ. Մուգաբեն
Հիշում են Հրանտ Դինքին Հարյուրավոր երիտասարդներ ու մտավորականներ երեկ Թուրքիայում հարգանքի տուրք մատուցեցին Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակին՝ նշելով նրա սպանության երկրորդ տարելիցը: «Այդ օրը սպանվեց եւ վիրավորվեց նաեւ մեր հասարակությունը, եւ մենք երբեք չենք մոռանա այդ ցավը»,- թուրքական «Հուրիեթ» թերթին ասել է միջոցառումներից մեկի հեղինակը՝ «Բաշքա» մշակութային կենտրոնի ներկայացուցիչ Էյլեմ Աքայան: «Դինքը
«Կենգուրուն» կայցելի ՀՀ դպրոցներ
Հայաստանցի երեխաները հնարավորություն ունեն մասնակցելու աշխարհում հայտնի միջազգային մրցույթին: Մարտի 19-ը աշխարհի շուրջ 50 երկրների դպրոցների ավելի քան 5 միլիոն աշակերտների համար կլինի մրցութային, քանի որ այդ օրը կանցկացվի «Կենգուրու 2009» միջազգային մաթեմատիկական մրցույթը: ՀՀ-ում այն անցկացվում է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից, որը, դառնալով «Կենգուրու առանց սահմանների» ասոցիացիայի անդամ, իրավունք ունի այդպիսի մրցույթ իրականացնել Հայաստանում:
ՇԱՏ ՊԱՐԱՊԵԼՈՒՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ ԵՆ
Դրանից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս պարապել ռեժիմով եւ քիչ ծանրաբեռնվածությամբ «Քննությունն ինձ համար միշտ տոն է»՝ այս հայտնի արտահայտությունը թերեւս չի վերաբերում «Առավոտի» զրուցակից, ԵՊՀ ուսանողուհի Արփինե Սահակյանին: Նա քննությանը պատրաստվելու պատճառով հայտնվել է բժիշկների ձեռքում: «Քանի որ Ամանոր էր՝ չէի հասցրել նախօրոք պատրաստվել հունվարի 7-ին նշանակված քննությանը: Երկու օր առաջ սկսեցի պատրաստվել:
ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Պատմական վավերագրությունը եւ «Հայք» կինոստուդիայի աղքատամտությունը Սկիզբը՝ «Առավոտ», 16.01.2009 Իմ հրապարակման նախորդ հատվածում ես հակիրճ անդրադարձել եմ այն բացթողումներին, որոնք, իմ կարծիքով, առկա են «Հայք» կինոստուդիայի «Նախիջեւան. կորուսյա՞լ աշխարհ…» ֆիլմում (սցենարի հեղինակ եւ ռեժիսոր՝ Խաչատուր Սարգսյան), որի շնորհանդեսը տեղի ունեցավ 2008 թ. դեկտեմբերի 27-ին, Երեւանի կինեմատոգրաֆիստների տանը: Իմ գլխավոր մտահոգությունն այն է, որ դիտողին պատմական
Սյունիքում՝ միասին ընդդեմ գայլերի
Բոլորովին վերջերս Սյունիքի մարզի բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական տեսչության տարածքային բաժնի ստացած ահազանգը անարդյունք չմնաց: Հիշեցնենք, որ Շիկահողի գյուղապետը մար զի բնապահպաններին տեղյակ էր պահել, որ գայլերը սկսել են անհանգստացնել գյուղացիներին, վնաս են հասցրել գյուղաբնակների ընտանի կենդանիներին: Բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի ղեկավարությամբ ստեղծվեց գայերի որսի 15 հոգանոց խումբ՝ Շիկահողի պետարգելոցի, Կապանի
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ՞
Ֆինանսատնտեսական ճգնաժամից ստացվելիք հնարավոր կորուստներն այնքան ահ ու սարսափ չեն տարածում Էջմիածնում, որքան անհատ ձեռնարկատերերի ներքին լարվածությունը՝ Կոմիտասի հրապարակին կից փողոցներից մեկի նկատմամբ կիրառվող վետոյի հետեւանքով: Խոսքը կենտրոնական՝ Մաշտոցի փողոցի մասին է, որտեղ հասարակական սպասարկման մի շարք օբյեկտներ են, եւ որի 100-150 մետրանոց մի հատված տոներից առաջ արդեն փակ էր: Բանն այն է, որ սույն
Օմբուդսմենի ինստիտուտ՝ «ԳԱԼԱ»-ում
Քաղաքացիների դիտարկմամբ՝ ստեղծվածը «հեղափոխական» կառույց է Արդեն մի քանի օր է՝ Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը, հետեւելով միջազգային փորձին, ներմուծել է «ներքին օմբուդսմենի» ինստիտուտը, որը նպատակ ունի հեռուստադիտողների առաջարկներն ու քննադատությունները լսելու միջոցով հանրայնացնել հեռուստաընկերությունը: «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը «Առավոտի» հարցին, թե՝ «մտահղացումը կապված չէ՞ ժողովրդին պարտքեր ունենալու հետ» (հիշեցնենք, որ անցած տարի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը եթերազրկումից փրկեց
ՈՍՏԻԿԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ
Վրաստանում տարեվերջյան դատավարությունն ընթացել է առանց մեղադրյալի Ախալքալաքի 27-ամյա բնակիչ Գուրգեն Շիրինյանի «պաշտպանությունը» դեկտեմբերի 29-ին իրականացրեց վրացի փաստաբան Զուրաբ Ռոստիաշվիլին: Գ. Շիրինյանը մեղադրվում էր Վրաստանի Հանրապետության ՔՕ 236 հոդվածով՝ ոստիկանի սպանության համար: Նա դատապարտվեց 17 տարվա ազատազրկման, թեեւ չի մասնակցել դատավարությանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Գ. Շիրինյանը «կանխամտածված սպանության փորձ է կատարել 2 եւ ավելի մարդկանց
Կասկածում են բանականությանը
Պաշտոնյաները պատասխանատվությունն իրենց վրայից գցելու համար հայտարարում են, որ կինը մտավոր խնդիրներ ունի: Արձագանքելով օրերս «Առավոտում» տպագրված «Ուժայիններն ընդդեմ գյուղացու» (14.01.2009թ.) հրապարակմանը, որտեղ մասնավորապես նշված էր, որ Մասիսի Հովտաշատ գյուղի բնակիչ Արեւհատ Կարապետյանը տեղական իշխանությունների՝ Մասիսի ոստիկանապետ Գագիկ Բադալյանի, Հովտաշատի գյուղապետ Սիմոն Անդրեասյանի կողմից հալածանքների է ենթարկվում, վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության աշխատակիցներին կարգադրել է զբաղվել
ՏԱՔՍԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՉՆԵՐԸ՝ «ԲԼԵՖ» ԵՆ
1 կմ-ն՝ 100 դրամ, նստելավարձ չկա: Այս ստանդարտ տեքստը կտեսնեք գրեթե բոլոր տաքսի ծառայությունների այցեքարտերի վրա: Մինչդեռ իրականում հաճախորդը, օգտվելով նվազագույն՝ 600 դրամի ծառայությունից, ըստ էության, վճարում է 200-300 դրամ նստելավարձ: 2008թ. տվյալներով՝ Հայաստանում գործում է 1247 տաքսի ծառայություն, որից 297-ը՝ Երեւանում, 950-ը՝ մարզերում: Ընդհանուր առմամբ, 1 կիլոմետրի համար սահմանված գինը 100 դրամ է թե՛
«Ի վիճակի չենք ՀԴՄ տեղադրել»
Տոնավաճառների աշխատակիցները հավաստիացնում են, որ եթե ՀԴՄ-ով աշխատեն՝ իրենք սովից կմեռնեն Երեկ կառավարության շենքի առջեւ հավաքվել էին տոնավաճառների բազմաթիվ աշխատակիցներ, որոնք չեն ցանկանում աշխատել հսկիչ դրամարկղային մեքենաներով (ՀԴՄ): Նրանք կառավարությունից պահանջում էին վերանայել այն որոշումը, ըստ որի՝ առեւտրի բոլոր կետերն այս տարվա հունվարի 1-ից պետք է ՀԴՄ-ներ տեղադրեն: Տոնավաճառների աշխատակիցները վստահեցնում էին, որ այդ պայմաններով
ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՆԵՐԿՐՈՂՆԵՐԻ ԲԻԶՆԵՍԸ ԿՁԱԽՈՂՎԻ
Աշխարհի շատ երկրներում ավտոմեքենաների գները կտրուկ անկում են ապրում, իսկ Հայաստանում՝ հարկային վարչարարության արդյունքում, ճիշտ հակառակը կլինի՝ մեքենաները կթանկանան: Պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամով՝ ավտոմեքենաների արտադրություն ունեցող աշխարհի շատ պետություններում ոչ միայն կրճատվեցին այս ոլորտի աշխատողներն, ու արտադրության ծավալները հասցվեցին նվազագույնի, այլեւ որոշ գործարաններ ժամանակավորապես դադարեցին գործել: Արդյունքում՝ մի շարք հանրահայտ մակնիշի ավտոարտադրողներ՝ գերմանական «Opel»-ը, «Volkswagen»-ը,
«Կրծքանշանն էլ կրում եմ հպարտությամբ»
Երեկ հայտարարեց Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այսուհետ ունի իր անձնական մամուլի քարտուղարը: Ի դեպ, Խաչիկ Գասպարյանն իր արտաքին, կրթական եւ կենսագրական տվյալներով, բանավոր խոսքի մշակույթով կարծես բավական համապատասխան է մամուլի քարտուղարի ընդունված տեսակին: Մամուլի խոսնակը բռնցքամարտիկ է, սպորտի վարպետության թեկնածու, իր ասելով՝ վանաձորյան բռնցքամարտի դպրոցի ներկայացուցիչ: Երեկ ԲՀԿ խմբակցության ղեկավարի աշխատասենյակում
ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԳԱՂԱՓԱՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Մի կոմունիստը փնովում է, մյուսը՝ ողջունում Աշխարհում ընթացող արժեքների վերադասավորման ֆոնին հայ սոցիալիստները նույնպես որոշել են ակտիվանալ: «Առավոտն» արդեն անդրադարձել է սոցուժերի համախմբմանն ուղղված որոշ նախաձեռնությունների: Դրանից անմասն են մնացել տարատեսակ կոմկուսները: Սոցիալիստական ուժերի միության ներկայացուցիչ Արա Նեդոլյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք պատճառն ա՞յն է, որ նախաձեռնության անդամները Խորհրդային Միությունը համարում են սոցիալիստական պետության չկայացած մոդել, հետեւաբար,
ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՏՈՒՑՈՒՄ
«Մարտի 1»-ի գործով արդարացված Կարապետ Ռուբինյանը հունվարի 18-ին բողոք է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին՝ դատախազ Կորյուն Փիլոյանի որոշման դեմ: Կարապետ Ռուբինյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը դատարանից պահանջել է՝ «վստահորդիս ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտման, սեփականության իրավունքի խախտման, պետական մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտման փաստերի ճանաչում եւ նրա իրավունքների
Ապաքաղաքականացնել 300-րդ հոդվածը
Մտադիր են վերանայե՞լ իշխանափոխության կոչերի մասին հոդվածները ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի այցելությունից հետո տեղեկություններ տարածվեցին, որ որոշակի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Քր.օր.»-ի որոշ հոդվածների մեղմացման վերաբերյալ: Մեր թերթին տված հարցազրույցում ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը չբացառեց, որ ինչ-ինչ պայմաններից հետո եվրոպացիք կարող են վերանայել մոնիտորինգի խմբի որոշումը՝ ՀՀ-ին ձայնից զրկելու մասով,


















































