Օրվա լրահոսը
ՍԵՔՍԻ ՏԵՍԱՐԱՆՆԵՐԸ՝ ՆՈՒՐԲ ՈՒ ՃԱՇԱԿՈՎ
Վստահեցնում է կինոարտադրության ոլորտում առաջին քայլերն անող ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը: Հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիան, «Էյջ Քեյ» պրոդաքշընի հետ համատեղ ավարտին են հասցնում բրիտանացի գրող, դրամատուրգ Ջոն Օսբորնի «Ետ նայիր զարմացած» պիեսի մոտիվներով նկարահանված «Արջեր եւ սկյուռներ» (վերնագիրը նախնական է) գեղարվեստական ֆիլմի աշխատանքները: «Առավոտը» հանդիպեց ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի հետ: Զրույցի սկզբում ռեժիսորը տեղեկացրեց, որ օրերս ավարտվել
«Եթե ծառայության համար պիտանի չէր, ինչո՞ւ զորակոչեցիք»
Դիրքերում ծառայած Արտյոմ Բաղդասարյանը որակվել է ոչ շարային զինծառայող «Որդիս՝ Արտյոմ Բաղդասարյանը, ծառայել է ազգային բանակում: Բանակ է գնացել 2005 թվականին եւ վերադարձել վերջերս: Ծառայել է պաշտպանության նախարարության Վայքի N զորամասի ուսումնական գումարտակում: 17 տարի երեխայիս պահել, մեծացրել եմ, բայց որեւէ առողջական խնդիր չի ունեցել, չի բողոքել, ընդամենը կրծքավանդակի միջնամասը փոքր-ինչ փոս է ընկած: Տղաս
«ՄԱՖԻՈԶ» ԴԱՍԱԳՐՔԵՐ
Դրանց ծանրությունը հնարավոր է առողջապահական խնդիրներ առաջացնի «Վարդանը Սահակից ավելի ծանր է: Արդյո՞ք նախկինում էլ նա ավելի ծանր է եղել»: «Հայկը Մուշեղի տարիքին է, իսկ Մուշեղը՝ Արմանի: Քանի՞ տարեկան է Հայկը, եթե Արմանը 14 տարեկան է»: Այս «տրամաբանական» խնդիրները վերցված են Հ. Ս. Միքայելյանի հեղինակած «Հանրահաշիվ 7» 7-րդ դասարանի դասագրքից: Ահա այսպիսի «հազվագյուտ» խնդիրներից ոչ
Ծորակից գորտ, սատկած մուկ ու զուգագուլպա է գալիս
Լուսակունք գյուղի բնակիչները ճահճաջուր են խմում՝ «համեմված» սատկած կենդանիներով: Լուսանկարում Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի խմելու ջրի խողովակն է: Այն անցնում է ճահիճների միջով, ու քանի որ վաղուց արդեն փտած ու ծակծկված է, ճահճաջուրն ու տիղմը, միախառնվելով խմելու ջրի հետ՝ հոսում են լուսակունքցիների խմելու ջրի ծորակից: «Երբ ծորակը բացում ենք, որ ջուր խմենք, բացի ջրից, բաժակի
ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԲԱՐԵԼԱՎԵՆ
Քաղաքապետարանը հույս ունի, որ մայրաքաղաքում կներդրվի «երթեւեկային» մշակույթ Երեւանի զարգացման գլխավոր հատակագծի համաձայն, արդեն մեկ ամսից ավելի է, ինչ մայրաքաղաքում սկսվել է երկու անցուղիների եւ երկու ստորգետնյա անցումների շինարարությունը: Ստորգետնյա անցումները պատրաստ կլինեն արդեն սեպտեմբեր ամսին, իսկ անցուղիները՝ տարեվերջին: Այս ծրագրերի արդյունքում հնարավոր կլինի որոշակիորեն թեթեւացնել Երեւանի, հատկապես՝ կենտրոնի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը: Երեւանի քաղաքապետարանի կառուցապատման ԾԻԳ-ի
«ԿՊԱՐՏՎԻ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Օրերս «Առավոտում» թիվ 15 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Խաչիկ Մանուկյանը մեր տված հարցին, թե հնարավո՞ր է, որ Վահագն Պետրոսյանն այս անգամ էլ իր օգտին ինքնաբացարկ հայտարարի՝ պատասխանել էր. «Ես կհրաժարվեմ, որ ինքը նույնիսկ մոտենա ինձ… Ես իրեն որպես լուրջ մրցակից չեմ էլ դիտել: Հիմա էլ ոչ իրեն խնդրել եմ, որ դնի թեկնածությունը, ոչ էլ խնդրելու եմ,
Հոգեհարազատ ռեժիմներ
«Ավտորիտար» կամ «կիսաավտորիտար» մակդիրներով բնութագրվող հետխորհրդային երկրներում տեղի ունեցող զուգահեռ գործընթացները երբեմն ապշեցնում են իրենց նմանությամբ՝ ստիպելով մտածել, որ դրանք եթե չեն համադրվում, ապա առնվազն ոգեշնչվում են միեւնույն կետից: Նախօրեին Բելառուսի Բրեստ քաղաքում իր հեղինակած «Նամակներ անտառից» գրքի շնորհանդեսի ժամանակ ձերբակալվել է այդ երկրի ընդդիմադիր երիտասարդական շարժման առաջնորդ, նախկին քաղբանտարկյալ (թերեւս, այժմ արդեն՝ ներկա) Պավել
Ոստիկանը պատգամավորի վրա ձեռք է բարձրացրել
Թռուցիկ բաժանելը արգելվա՞ծ է Օգոստոսի 18-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Համահայկական չորրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամների, վերջիններիս համախոհների, ինչպես նաեւ «Այլընտրանք» նախաձեռնության անդամների եւ իրավապահների միջեւ տեղի են ունեցել բախումներ: Պատճառն այն է, որ «Ժառանգության» եւ «Այլընտրանքի» անդամները մարզադաշտից դուրս թռուցիկներ են բաժանել՝ ի պաշտպանություն «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության
ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ
ՀՀ իրավապահները կիրակի օրը դարանակալել են նրանց հանդիպման վայրում «Առավոտի» ունեցած հավաստի տեղեկություններով, անցյալ շաբաթ քրեական աշխարհում հայտնի Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի՝ քրեական աշխարհում հայտնի մի քանի «օրենքով գողեր»: ժամանել էին Հայաստան: Առաջինը, ինչ նրանք արել էին մինչեւ իրենց բուն գործին անցնելը, այցելել էին «Թոխմախի» գերեզմանատուն՝ «Սվոյ Ռաֆի» հիշատակին հարգանքի տուրք մատուցելու: Իսկ կիրակի օրը՝
«ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»
Այս կարծիքին է «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, որը համոզված է, որ երկրի ապագայի համար իր կուսակցության ղեկավարը նախագահի միակ արժանի թեկնածուն է: – «Ժառանգություն»-ը խորհրդարանական կարճ կենսագրություն ունեցող խմբակցություն է, սակայն արդեն հասցրել եք եւ ձեր պատգամավոր ընկերների, եւ լրագրողների մոտ տպավորություն ստեղծել, որ դուք ամենից ակտիվ, շատախոս, բոլոր հարցերին արձագանքող խմբակցությունն եք, երեւի
ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ
Օգոստոսի 19-ին 93 տարեկանում վախճանվեց ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը: Իսաբեկյանը խորապես ազգային նկարիչ լինելով՝ մշտապես համամարդկային ու ժամանակակից էր եւ երբեք կուլ չգնաց սոցռեալիզմին եւ այլ կեղծ «իզմերին»: Իսաբեկյանն ու գեղանկարիչն այնքան անբաժանելի էին, որ նա շարունակեց նկարել անգամ տեսողությունը կորցնելուց հետո: Էդուարդ Իսաբեկյանը նաեւ հեղինակն էր «Իգդիրը» վեպի, որը, մասնագետների կարծիքով, ոչ միայն ճանաչողական,
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ տասներկուերորդ ԵՐԿՈՒ ՄԱՂԱՐԻՉ – Որ ճիշտն ուզում եք իմանալ, խաշի առումով նոյեմբերն ամենահարմարն է,- ասաց Դարբինյանը: – Հարմարը հարմար ա,- ասաց Աշոտը.- ուղղակի ձեր գրքի առումով որ շտապում եք, դրա համար եմ ասում հոկտեմբերին: – Շտապելու հարց չկա,- ասաց Դարբինյանը.- կարեւորը դիսերտացիայի պաշտպանությունն է: – Հա,- ասաց Աշոտը.- դիսերտացիան որ
Արոնյանը պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը
Արոնյանը պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը Մայնցում ավարտվեց արագ շախմատի՝ այսպես կոչված «Ֆիշերի շախմատ-960», 20-րդ կարգի հեղինակավոր մրցաշարը, որը համարվում է նաեւ աշխարհի փոքր առաջնություն: Չորս գրոսմայստերներ՝ Լեւոն Արոնյանը, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ֆրանսիացի Էտյեն Բակրոն եւ ուզբեկ Ռուստամ Կասիմջանովը, նախ միմյանց միջեւ երկու շրջանով անցկացված պայքարում որոշեցին մրցաշարային աղյուսակում իրենց դասավորությունը: Վեց հնարավորից վաստակելով 4,5 միավոր՝
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԿՀԱՐՈՒՑԻ
ԿԳ նախարարը երեկ խոստացավ, որ անհրաժեշտության դեպքում այդ քայլին էլ կդիմի Այսօր բուհերում արդեն փակցված են ընդունելության քննությունների արդյուքներն ամփոփող ցուցակները: Իսկ երեկ ժամը 22:00-ից www. gtech.am կայքում տեղադրվել են ընդունելության քննությունների անցողիկ միավորների ցուցակները: Հանրապետական ընդունող հանձնաժողովում երեկ կազմակերպված ասուլիսին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ամփոփեց քննությունների այս տարվա արդյունքները: Նա կրկին հայտնեց իր՝ բազմիցս
Որսացեք թափառող շուն, կատու կամ առնետ
Արջ ու հովազի որսի սիրահար պաշտոնյաներին նախարարությունը թույլատրում է անսահմանափակ քանակությամբ որսալ միայն ագռավներ, կաչաղակներ ու նման մանր-մունր կենդանիներ: «Մեր նախագահ Ռոբերտ Քոչարյանը շատ լավ որսորդ է եւ հատկապես սիրում է բադի որսը, իսկ վարչապետն ավելի շատ սիրում է ոչ թե բուն որսը, այլ՝ որ որսից հետո նստում են՝ հաց են ուտում, զրուցում: Ոստիկանության պետ
ՊԱՆԻՐԸ, ՀԱՑՆ ՈՒ ԳՈՃԻՆ ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ
Սննդի անվտանգության եւ անասնաբուժական, Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունները մայրաքաղաքում մեկ-երկու շրջայց կազմակերպելով՝ իրենց առաքելությունը կատարված են համարում: Վերջերս կառավարությունը սկսել է ուշադրություն դարձնել սննդի վաճառքին ու դրա անվտանգությանը: Գյուղնախարարության Սննդի անվտանգության եւ անասնաբուժության տեսչությունը մայրաքաղաքի շուկաներում շրջայցեր է կազմակերպում ու նկատողոթյուն տալիս խախտումներով վաճառք իրականացնող բոլոր առեւտրականներին: Սակայն տարվա ընթացքում 1-2 անգամ կատարվող նման շրջայցերով
Իմաստավորված կառույց
Շանհայյան համագործակցության մասին ասում է Վահան Շիրխանյանը Օգոստոսի 20-ին Բիշքեկում բացվել էր 1996թ.-ին ստեղծված Շանհայի համագործակցության կազմակերպության տարեկան գագաթաժողովը: Հիշեցնենք, որ այս կազմակերպության անդամ են Ռուսաստանն ու Չինաստանը, նաեւ միջինասիական երկրներ Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Ղրղըզստանը: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, Բիշքեկում հանդիպել են անդամ երկրների նաեւ գագաթաժողովին դիտորդի կարգավիճակով մասնակցած Իրանի եւ Մոնղոլիայի, պատվավոր հյուրեր՝ Աֆղանստանի
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵ՞Ն
Գուրգեն Եղիազարյանը նախագահական ընտրություններում ընդդիմության հաղթանակի համար այս տանդեմը միակ երաշխիքն է համարում: 2008թ. նախագահական ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր դաշտի առանձին ուժերի միջեւ խորհրդակցություններ եւ բանակցություններ են ընթանում՝ միասնական թեկնածուով հանդես գալու համար: Հայտնի է, որ նման հավակնություն ունեցող քաղաքական գործիչների թիվը հե՛նց ընդդիմադիր դաշտում մոտ մեկ տասնյակի է հասնում, որոնցից միայն 4-5-ն են հայտարարել իրենց
ՎԵՐԱԴԱՐՁ. ՀՆԱՐԱՎՈՐՈՒ- ԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ
ՀՀՇ-ն առաջադրելու է Տեր-Պետրոսյանին՝ անկախ վերջինիս կամքի՞ց Այսօր քաղաքական գործիչների ու ԶԼՄ-ների սիրած թեման է «կառաջադրվի՞ Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե՝ ոչ»՝ տարբեր վարիացիաներով՝ «հավատում եմ-չեմ հավատում», «ուզում եմ-չեմ ուզում», «պարտավոր է- պարտավոր չէ»: Եվ, ամենայն հավանականությամբ, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանի երեկվա հայտարարությունն առ այն, որ ՀՀՇ-ն առաջադրելո՛ւ է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, նույնպես չի խանգարի վերոնշյալ թեմայի
19-ՐԴ ԴԱՐԻ ՇՈՒԿԱ՝ ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ
Հինգշաբթի օրերին Վարդենիսի կենտրոնը վերածվում է շուկայի, որտեղ՝ օրվա հացը վաստակելու համար, գյուղացիները միմյանց վաճառում են իրենց հագած շորերը, վերավաճառում մայրաքաղաքից բերած հագուստներ ու կոշկեղեն եւ փոխանակումներ անում գյուղմթերքներով: Կարդացեք՝
ԱԲՐԱՀԱՄ-ԳԵՎՈՐ. ԻՆՏՐԻԳԸ ՀԱՍՆՈՒՄ Է ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻՆ
Շաբաթ օրը Բեռլինում կայանալու է IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնության համար հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամի եւ Խորեն Գեւորի մենամարտը, որն Աբրահամի համար տիտղոսի 5-րդ պաշտպանությունն է լինելու: ԶԼՄ-ները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այդ մենամարտի հանդեպ՝ ոչ միայն դրան տալով բարձր կարգավիճակ, այլեւ հետաքրքիր այլ նրբություններ ներկայացնելով: Նախ, մենամարտը հետաքրքիր է նրանով, որ
Նոյեմբերյանի մատյանը
Սուրեն Միրզոյանի նախաձեռնությամբ ու հեղինակությամբ լույս է տեսել մի կարեւոր աշխատություն, որով նա ուսումնասիրել ու սերունդներին է փոխանցել հայրենի բնաշխարհի պատմությունը, կյանքն ու կենցաղը: Հեղինակը իր հայրենի եզերքը, չքնաղ լեռնաշխարհը ընթերցողին է ներկայացնում վաղնջական ժամանակներից մինչեւ մեր օրերը: Ս. Միրզոյանը ստեղծագործական որոնումների սխրանք է կատարել, չի հոգնել խոր ուսումնասիրություններից, չի հիասթափվել խոչընդոտներից, եղել է իր
«ՄԵՆՔ ԱՅԼԵՎՍ ԹՇՆԱՄԻՆԵՐ ԵՆՔ»
Իսպանաբնակ օպերային տենոր Վահրամ Թադեոսյանը այսպես է ներկայացնում իր եւ Երեւանի օպերային թատրոնի ղեկավարության հարաբերությունները: Երգիչ Վ. Թադեոսյանը սեպտեմբերին (օրերը դեռեւս ստույգ որոշված չեն) 2 օր տարբեր ծրագրերով հանդես կգա «Ա. Խաչատրյան» համերգասրահում: «Առավոտը» հանդիպեց երգչի հետ: «Հայաստանում առաջին անգամ կհնչեն համաշխարհային օպերային գրականության գլուխգործոց համարվող օպերաներից հատվածներ, այդ թվում՝ Մաուրիցիոյի արիան, Չիլեայի «Ադրեանա Լեկուվրեր»,
Համախմբման կոչերը՝ դատավճռի հիմք
Քննարկում Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների դատավճռի շուրջ Երեկ «Կոնգրես» հյուրանոցում մի խումբ քաղաքական եւ հասարակական գործիչներ քննարկում էին կազմակերպել: Այն վերաբերում էր «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի, ազատամարտիկ Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի հետ կապված աղմկահարույց քրգործի շուրջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռին: Դատապարտվածների համար ստեղծված «Զորակցություն» կոմիտեի
ԳՐԱՎՈՎ ԱԶԱՏՎԱԾԸ ՉԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
Ըստ փաստաբանի՝ թրաֆիքինգի հատկանիշներ չկան Նախորդ օրը ՀՀ քրեական վերաքննիչ դատարան էր ներկայացել Արմավիրի մարզի բնակչուհի Նելլի Գալուստյանը, որը դատական նիստից առաջ զրուցեց «Առավոտի» հետ, ասաց, որ ՀՀ գլխավոր դատախազության քննիչը՝ Վահագն Հարությունյանը, «խոստացել» է իրեն կալանավորել, ասելով, որ դա «պրինցիպի հարց է»: Նշենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Նելլի Գալուստյանի նկատմամբ
Տատիկ-պապիկներով՝ «վագրային թռիչքներ»
Ըստ Համաշխարհային բանկի, Հայաստանը գնում է ծերացման «Մինչեւ 2025 թվականը Հայաստանի բնակչությունը զգալի կպակասի եւ կծերանա: Բնակչության շրջանում անհամեմատ ավելի կմեծանա 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը», օրերս հրապարակված զեկույցում Հայաստանի մասին այսպիսի տխուր կանխատեսումներ են արել Համաշխարհային բանկի փորձագետները՝ ընդ որում՝ հիմնվելով երկրի պաշտոնական ցուցանիշների վրա: Եթե Համաշխարհային բանկը հաշվի առներ նաեւ մեր երկրի սոցիալ-տնտեսական
12000 ԴՈԼԱՐԱՆՈՑ «ՆԻՎԱՆԵՐ»՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՏՆՕՐԵՆԻՆ
Շիրակի նախկին մարզպետը լավ է նայել ընտրություններում իրեն աջակցողներին «Շիրակի մարզի առողջապահական ոլորտում քաոսային, խայտառակ վիճակ է, հիվանդանոցի ու դիսպանսերների տնօրենները նշանակվել են քմահաճորեն՝ առանց որեւէ մրցույթի՝ օրենքի խախտմամբ: Բժիշկներից շատերը չունեն տնօրեն դառնալու արժանիքներ, պարզապես նրանք ընտրություններում ենթարկվել են դաշնակցական նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի առաջարկին ու դաշնակցական դարձել՝ տնօրենի պաշտոնի դիմաց»,- «Առավոտի» հետ զրույցում
Առանձնատներ՝ մեծերի հարեւանությամբ
Տներ կառուցում են արդեն նաեւ Պանթեոնի տարածքում Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում մի քանի օրերի ընթացքում ինչ-որ անձանց կողմից հիմնովին քանդվել են դեռ խորհրդային ժամանակներում կառուցված շինություններ, որոնց փոխարեն այգու տարածքում արդեն վեր են խոյացել 3 առանձնատներ, երեւում են նաեւ նոր կառույցների հիմքեր: Թե ո՞ւմ կողմից են կատարվել քանդման աշխատանքները, եւ ովքե՞ր են նոր կառուցվող
ՊԱՏՐԱՍՏ Է ՁԱՅՆԸ ՎԱՃԱՌԵԼ $100-ՈՎ
Սակայն Արմավիրի մարզի ընտրողներով թեկնածուներից ոչ բոլորն են հետաքրքրվում Թիվ 15 ընտրատարածքում օգոստոսի 26-ին կայանալիք պատգամավորի ընտրությունների քարոզարշավին մնացել է 8 օր, սակայն թեկնածուները դեռեւս չեն շտապում լինել ընտրատարածքի՝ Թալինի, Արմավիրի, Բաղրամյանի եւ Աշտարակի տարածաշրջաններն ընդգրկող բոլոր 76 համայնքներում: Արմավիրի մարզի Հացիկ գյուղ դեռեւս ոչ մի թեկնածու չէր այցելել, սակայն Խաչիկ Մանուկյանի եւ Մնացական Մնացականյանի
ՍՏԵՂԾԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՄՈԴԵԼԸ
ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, երեկ «Փաստարկ» ակումբում վերլուծելով ՀՀ տնտեսության առաջ կանգնած խնդիրները, կրկնեց իր բազմիցս հնչեցրած միտքը, թե՝ մեր երկիրը ոչ թե տնտեսական աճ է գրանցում, այլ՝ վերականգնողական: Տնտեսական աճը նույնիսկ ամենազարգացած երկրներում առավելագույնը 1% է կազմում, փոխարենը՝ վերականգնողական աճը տնտեսական ցնցումներ ապրած երկրներում մեր գրանցած 10-13%-ից շատ ավելին է: Պարոն Մանասերյանը


















































