Օրվա լրահոսը
«ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՏՈՒԺԵԼ ԵՆՔ ՆԱԽԱՆՁԻՑ»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Առավոտին» տված հարցազրույցում հայտարարեց, որ մեզանում մարդու իրավունքները չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին: – Վերջին շրջանում ակտիվ հանդիպումներ եք ունենում արտերկրի տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ, ինչո՞վ է պայմանավորված Ձեր այս ակտիվությունը, ըստ որոշ պնդումների՝ հավակնում եք գալիք նախագահական ընտրություններում առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Իրո՞ք ուզում եք նախագահ դառնալ: – Առաջիկայում
ՄԻԱՍԻՆ` ԸՆԴԴԵՄ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ
«Ժառանգության» եւ Տիգրան Թորոսյանի «ջրերը մի առվով չէին հոսում» շատ հաճախ, երբ նա դեռ ԱԺ նախագահ էր: Իսկ պաշտոնանկությունից հետո պրն Թորոսյանի եւ խորհրդարանական ընդդիմադիրների դիրքորոշումները շատ հարցերում սկսեցին համընկնել, ինչպես եղավ նաեւ երեկ՝ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնության կապակցությամբ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն այս օրինագիծը գնահատեց հակասահմանադրական, նշելով, թե Սահմանադրությամբ ամրագրված որեւէ
Ֆուտբոլային դետեկտիվը շարունակվում է
Անգամ բրազիլական եւ մեքսիկական սերիալները ինչ-որ ժամանակ ավարտվում են: Սակայն հայկական ֆուտբոլում սկանդալների վերջը դեռ չի երեւում: «Արարատը» պատրաստվում է առաջիկա օրերին դատախազություն հայց ներկայացնել ընդդեմ ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի: Ուրբաթ օրը ակումբի ղեկավարների հրավիրված մամուլի ասուլիսում, որին ներկա է եղել նաեւ «Արարատի» նախագահ Հրաչ Կապրիելյանը, ակումբի գլխավոր մենեջեր Վարուժան Սիմոնովը լրագրողներին հայտարարել
ԾԱՌԱՏՈՒՆԿ՝ «ԱՐԱԲԿԻՐ» ԶԲՈՍԱՅԳՈՒՄ
Օրերս Արաբկիր համայնքում, Փափազյան փողոցի վերջնամասում գտնվող «Արաբկիր» զբոսայգում ծառատունկ էր: Միջոցառումը կազմակերպել էին «Նիգ Ապարան» հայրենակցական միությունը եւ Արաբկիր համայնքի թաղապետ, գործարար Ալբերտ Երիցյանը: Արաբկիրցիները ՀՀ գլխավոր դատախազ, «Նիգ Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Ա. Հովսեփյանին, Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանին եւ թաղապետ Ալբերտ Երիցյանը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ արաբկիրցիներին խոստացել էր լուծել ոչ
«Մի ժանգոտեցրեք դերասաններին»
Թատրոնների գեղարվեստական ղեկավարներին խորհուրդ է տալիս դերասանուհի Գայանե Մկրտչյանը Ինչպես տեղեկացրել էինք, նոյեմբերի 21-28-ը անցկացվեց երիտասարդ բեմադրիչների փառատոն, որը կազմակերպել էր Թատերական գործիչների միությունը: «Առավոտը» ներկա գտնվեց Վահան Բադալյանի բեմադրած Էդ. Օլբիի «Ամերիկյան երազանք» պիեսի պրեմիերային: Վերջինիս վերլուծությունը թողնելով մասնագետներին՝ նշենք, որ խաղացող 5 դերասանից 4-ը վաստակաշատ էին՝ Ժենյա Ներսիսյան, Գայանե Մկրտչյան, Ռուզան Գասպարյան եւ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՁԻԱՀ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է
Սկսած 1988թ.-ից, ամեն տարի դեկտեմբերի 1-ը ողջ աշխարհում նշվում է իբրեւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: Այն անցկացվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրին լայն հասարակության ուշադրությունը հրավիրելու նպատակով: Քսաներորդ դարի վերջին տասնամյակներին ի հայտ եկած ՁԻԱՀ-ը (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) նոր հազարամյակի հիմնական մարտահրավերներից է: Առաջին անգամ արձանագրվելով 1981թ.-ին՝ ԱՄՆ-ում, այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը տարածվել է բոլոր մայրցամաքներում եւ
Խաչքարը չգիտենք
Ըստ պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի՝ հայ մշակութային ժառանգությունը գործիք է, որից նախ օգտվել պիտի սովորենք: Օրերս լույս է տեսել ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի «Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը» վերնագրով գիրքը: Այս մենագրության մեջ մանրամասն ներկայացված է հայկական խաչքարային մշակույթի «կենսագրությունը»: Աշխատության 6 գլուխներում հեղինակն անդրադարձել է խաչքարի
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ
Իսկ մարզպետարանների ՏԻՄ հարցերով զբաղվող բաժինների աշխատանքը մնում է «անշոշափելի» «Առավոտը» դեռեւս 5 ամիս առաջ գրավոր դիմել էր մի քանի գյուղապետերի՝ խնդրելով հունվարի 1-ից մինչեւ հարցումը կայացրած օրը իրենց տրամադրել ավագանիների բոլոր որոշումների պատճենները: Արմավիրի մարզի Դալարիկի եւ Ապագայի, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզի Լուսակունքի, Արագածոտնի մարզի Բյուրականի գյուղապետերն այնքան «գաղտնապահ» գտնվեցին, որ նրանց ստիպված երկրորդ
Սրբազանը պաշտպանության կարիք չունի
Կարծում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Արդեն քանի օր է՝ Շիրակի մարզում խոսակցություններ են պտտվում, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համառ ջանքերի շնորհիվ շուտով պաշտոնանկ են անելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին։ Իսկ պատճառն այն է՝ իբր սրբազանը զբաղվում է քաղաքականությամբ, ընդդիմադիր հայացքներ ունի եւ սատարում է հացադուլավորներին։ Ըստ «Առավոտի» աղբյուրների, այս ամենը
ՈՒՂԵԲԵՌԸ ՏԵՂ Է ՀԱՍՆՈՒՄ ՋԱՐԴՈՒԽՈՒՐԴ ԵՂԱԾ
Ոչ մի երաշխիք չկա, որ «Արմավիայով» տեղափոխվող ուղեբեռդ հետ կստանաս անվնաս «Արմավիա» ավիաընկերության շատ ուղեւորներ թռիչքից հետո կամ ընդհանրապես հետ չեն ստանում իրենց ուղեբեռը, կամ՝ ստանում են քրքրված ու անճանաչելի վիճակում, իսկ ավիաընկերությունը հրաժարվում է բեռնափոխադրողների անփութության արդյունքում վնասված բեռների համար պատասխանատվություն կրել: Հոկտեմբերի 25-ին «Արմավիայի» ինքնաթիռով Օդեսայից Երեւան ժամանած ուղեւորներից՝ Հրաչիկ Հայրապետյանը, առ այսօր
ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ԴԵՌ ՉԵՆ ԼԻՆԻ
Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) դեկտեմբերի 12-ին կայանալիք համաժողովի օրակարգում ընդգրկված են ընդդիմության հետագա ռազմավարությանն ու համազգային խնդիրներին առնչվող հարցեր: Երեկ «Ուրբաթ» ակումբում այդ մասին հայտարարել է ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Անդրադառնալով հանրահավաքների վերսկսման հնարավորությանը՝ Ա. Մուսինյանն ասել է, որ այս պահի դրությամբ դեռեւս չկան այնպիսի ծանրակշիռ նախադրյալներ, որոնք կստիպեին ՀԱԿ-ի ղեկավարությանը վերանայել հանրահավաքների դադարեցման
«Ժողովրդի կողմից իշխանության իրականացում»
«Հանրաքվեի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները այսպես ներկայացրեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Երեկ, օրվա վերջում, նիստի ավարտից 45 րոպե առաջ, խորհրդարանը սկսեց քննարկել «Հանրաքվեի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Հանրության մեջ կար կարծիք, որ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են Արցախի հարցով: Եթե դրանք ընդունվեն, ապա այդուհետ հանրաքվե անցկացնելու իրավունք կունենա ոչ միայն երկրի նախագահը, այլեւ կառավարությունը՝
«ՅՈԹԻ» ԳՈՐԾԸ ՄՏԱՎ ԴԱՏԱՐԱՆ
Մեղադրական եզրակացության մեջ անդրադարձ կա նաեւ դատախազության կողմից առաջ քաշված «հոգեխանգարմունքի» թեզին: Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, լրացավ այն հերթական վերջնաժամկետը, որը ՀՀ Գլխավոր դատախազությունը տվել էր «Մարտի 1»-ի գործով նախնական կալանքի տակ գտնվող 7 քաղբանտարկյալների պաշտպաններին՝ քրգործի նյութերին ծանոթանալու համար: Ու մինչ առանձին վարույթում առանձնացված «Յոթի» գործում ներգրավված փաստաբանները քրգործի նյութերի վերաբերյալ միջնորդություններ կներկայացնեին, պարզվեց՝ նախաքննական
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՉԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ
Կառավարության այս բացթողումն է մատնանշում «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը: Թեեւ կառավարությունն ընդունեց «Ժառանգության» 13 առաջարկները 2009-ի բյուջեի վերաբերյալ (մերժելով 17-ը, իսկ 11 առաջարկների վերաբերյալ էլ խոստանալով, թե դրանք կքննարկեն հաջորդ տարիների բյուջետային գործընթացների շրջանակներում)՝ խմբակցությունն այնուամենայնիվ դեմ քվեարկեց բյուջեին: Հիմնավորելով իրենց քվեարկությունը՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանն ասաց. «Մենք իհարկե գնահատում ենք
ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ
Այս լուսանկարի ձախ կողմում Ազգային անվտանգության ծառայությունն է, որը հատկապես այս տարի հաջողությամբ շարունակում էր խորհրդային ԿԳԲ-ի «լավագույն ավանդույթները»: Աջ կողմում ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունն է, որը նույնպես անմասն չի մնում նույնատիպ ավանդույթներից: Կադրից դուրս է մնացել Միքայել Նալբանդյանի արձանը. այս հեղափոխական դեմոկրատը, ինչպես հայտնի է, բոցաշունչ տողեր է նվիրել ազատությանը: Եվ ահա, այս
ԿՍՏՈՐԱԳՐԵՆ՝ ՆՈ՞Ր ԼՍՈՒՄՆԵՐ ԿԱՆԵՆ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը երեկվա նիստում քննարկել է «Ժառանգության» առաջարկը՝ Արցախյան հիմնախնդրի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ այդ առաջարկը նոյեմբերի 19-ին պաշտոնապես ներկայացրել էր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը երեկվա քննարկումից հետո նպատակահարմար չի համարել այս նստաշրջանում եւ նշված թեմայով լսումների կազմակերպումը: Ըստ «Ժառանգության» հաղորդագրության՝ «Հանձնաժողովի անդամների
ՍՐԲԱԶԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԿԱՆԵՆ
Արդեն մի քանի օր է՝ Շիրակի մարզում խոսակցություններ են պտտվում, որ շուտով աշխատանքից ազատելու կամ լավագույն դեպքում այլ թեմ են տեղափոխելու Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին: Իսկ պատճառը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «վերեւներին» ուղղված «դանոսն» է՝ իբր թեմի առաջնորդը քաղաքականությամբ է զբաղվում եւ ընդդիմությանն է սատարում: Երեկ Շիրակի մարզի մի խումբ մտավորականներ, ազդեցիկ
ԿՍՏՈՐԱԳՐԵՆ՝ ՆՈ՞Ր ԼՍՈՒՄՆԵՐ ԿԱՆԵՆ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը երեկվա նիստում քննարկել է «Ժառանգության» առաջարկը՝ Արցախյան հիմնախնդրի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ այդ առաջարկը նոյեմբերի 19-ին պաշտոնապես ներկայացրել էր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը երեկվա քննարկումից հետո նպատակահարմար չի համարել այս նստաշրջանում եւ նշված թեմայով լսումների կազմակերպումը: Ըստ «Ժառանգության» հաղորդագրության՝ «Հանձնաժողովի անդամների
«Երկրաշարժի» պրեմիերան
Դեկտեմբերի 1-ին եւ 2-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի, ռեժիսոր Լեւոն Իվանյանի բեմադրությամբ «Երկրաշարժ» (Des Beben) օպերային ներկայացման պրեմիերան: Այդ առիթով երեկ Ազգային օպերայի բեմահարթակում՝ «Երկրաշարժ» օպերայի գլխավոր փորձի ժամանակ տեղի ունեցավ մամուլի ասուլիս: «Օպերան գրվել է 1984 թվականին՝ գերմանական «Պետերս» հրատարակչության պատվերով: Գրետա Շտեխերը Ավետ Տերտերյանի
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ տասներկուերորդ ԹԱՑ ՕԳՈՍՏՈՍ Եվ Աշոտն ինձ ասաց՝ «էդ գրածներիցդ մենակ մի բան եմ շատ լավ հիշում», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ես հիշում», եւ Աշոտը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «հիշում եմ, որ էդ առաջին հոդվածիդ կապակցությամբ շատ էիր վախեցած», եւ ես ասացի՝ «փաստորեն, ամենակարեւոր բանը հիշում ես», եւ Աշոտն ասաց՝ «կակռազ
Առօրյա պատմություններ
Հատված «Հեռավոր զանգերի կանչը» գրքից Հիշողության դեղնամութ շղարշների մեջ օրորվում է մի երկաթուղային վագոն։ Ռելսերի վրա չէ, կայարանի պահեստային գծից տեղափոխել են ավան, դարձրել բուֆետ-խորովածանոց։ Աղասին՝ ալկոհոլից աչքերի տակ առաջացած կապտավուն բծերով, չորուկ-մորուկ մի մարդ, բուֆետապանն է։ Ժամը յոթից հետո կանայք ու երեխաները չեն անցնում վագոնի մոտով, այնտեղ սկսված է լինում ջարդվող բաժակների, լկտի հայհոյանքների,
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ. ԱՌԱՋ, ՀԱՅԱՍՏԱՆ
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը երեկ հյուրընկալվել էր մամուլի «Տեսակետ» ակումբում: Դրեզդենում տեղի ունեցած իրադարձություններն այնքան մանրամասն են ներկայացվել (գոնե «Առավոտի» էջերում), որ ընդհանուր առմամբ հարցուպատասխանների մեջ առանձնապես նորություններ չկային: Այդուհանդերձ, մեր ձայնագրիչը նոր հարցադրումներ, այնուամենայնիվ, արձանագրեց: – Բոլոր լրատվամիջոցները միաբերան նշում են, որ մեր հաղթանակը նախ եւ առաջ ոգու միասնության
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ՝ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎԱԾ ՀԱՆԳՈՒՅՑ
Աշխարհաքաղաքական վերլուծության փորձ Ներածություն. «Սառեցված հակամարտությունների» մասին խոսելիս միջազգային փորձագիտական հանրույթը, ելնելով զանազան քաղաքական եւ գլոբալ շահագրգռություններից, հաճախ մեկ ընդհանուր խմբին էր դասում հետխորհրդային տարածքում չճանաչված պետությունների միջազգային կարգավիճակին վերաբերող գործընթացները: Սակայն վերջին տարիներին հստակ ուրվագծվում է այդ հակամարտությունների նոր փաստացի դասակարգումը, ըստ որի՝ նրանք սկսվել են դիտարկվել որպես ռուսաստանյան կոմպոնենտի գերակայությամբ՝ Աբխազիա, Մերձդնեստր, Հարավային
ՓՈՓՈԽՎՈՂ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ,ՄՇՏԱԿԱՆ ՇԱՀԵՐ
Նոյեմբերի 27-ին «Կոնգրես» հյուրանոցում կայացավ «Եվրոպական միություն-Հարավային Կովկաս. անվտա՞նգ գործընկերություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էին «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը» եւ Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդը՝ գերմանական «Ֆրիդրիխ Նաումանի» հիմնադրամի կովկասյան գրասենյակի աջակցությամբ: Գիտաժողովը բացեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» տնօրեն Ստեփան Գրիգորյանը: Տեղեկացնելով, որ այս կոնֆերանսի գաղափարը ծնվել էր դեռ մեկ տարի առաջ,
«Տարօրինակ չեմ, առանձնահատուկ եմ»
Ալավերդցի երիտասարդի երազանքները «Ես կինոյի սիրահար եմ, ինձ համարում եմ աշխարհի համար առաջին կինոմանը»,- «Առավոտի» հետ զրույցում այսկերպ նկարագրեց իրեն 29-ամյա ալավերդցի Զավեն Օհանյանը: Ալավերդիում Զավենին «Զավոս» են կոչում: «Ես եմ հնարել իմ մականունը. պետք է տարբերվեմ հասարակությունից: Ընկերներս ինձ նաեւ մի փոքր տարօրինակ են համարում: Դրանից չեմ նեղվում, տարօրինակ չեմ, ուղղակի առանձնահատուկ եմ…»:
ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՔԱՐՏԻՑ ՄԻՆՉԵՎ 1000 ԴՈԼԱՐ
Ըստ որոշ ուսխորհուրդների նախագահների, այս շրջանակներում են բուհական կաշառքի չափերը Երեկ «Հայելի» ակումբում կոռուպցիայի առումով առաջին հորիզոնականը զբաղեցնող բուհերի՝ Ագրարային, Լեզվաբանական, Երեւանի պետական ու Տնտեսագիտական համալսարանների ուսխորհուրդների նախագահներ Ռոբերտ Մակարյանը, Ռուբինա Բոստանջյանը, Ցոլակ Ակոպյանն ու Նարեկ Մանթաշյանը խոսեցին առկա կոռուպցիայից: Ն. Մանթաշյանի փոխանցմամբ, բոլոր պետական բուհերի ուսխորհուրդները համախմբվել են մի նախաձեռնության շուրջ՝ պայքարել բարձրագույն որակյալ
Ուսուցիչներին չի թույլատրվում «մինի» եւ «ջինս» հագնել
Ծնողները դժգոհում են, թե մանկավարժների աչքի ընկնող հագուստը երեխաներին շեղում է դասից Կար ժամանակ, երբ աշակերտներն իրենց ուսուցիչներին համարում էին առանձնահատուկ անձինք, որոնք սովորական մարդկանց պես հաց չեն ուտում, չեն լվացվում, չեն քնում եւ այլն: Աշակերտների շրջանում ուսուցիչներն այժմ էլ են քննարկման նյութ դառնում, սակայն այս դեպքում ոչ թե անձնական հատկանիշներով, այլ հագուկապով, արդուզարդով ու
ԹԻՎ 11 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
Կամ՝ ո՞ւմ է ձեռնտու այս պատմությունը Նոյեմբերի 13-ին լրացավ ՀՀ ԿԳՆ Երեւանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանի ծննդյան 60-ամյակը, «Կրթություն» թերթում էլ հոդված տպագրվեց նրա մանկավարժական ու մարդկային որակների մասին: Սակայն ծննդյան օրը Ենգիբարյանին մեկ այլ անակնկալ էլ էր սպասվում. բացասական շեշտադրումներով տեսանյութ՝ դպրոցի անառոջ մթնոլորտի մասին: «Առավոտը» զրուցեց
Պատժաչափերն ավելացվեցին
Դատական սխալն ազդել է Կապանի ՊՆ զորամասում կատարված «ինքնասպանության» գործի ելքի վրա: Զինծառայող Աղվան Հարությունյանի մահվան փաստի առթիվ (2006թ. ապրիլի 28-ին) քրեական գործ էր հարուցվել Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազության կողմից: Նախնական վարկածի համաձայն, զինվորն ինքնասպան էր եղել կախվելու միջոցով, սակայն հետագայում պարզվել էին այլ հանգամանքներ, եւ այս գործով մեղադրյալներից երկուսը՝ շարքային Ռաֆիկ Հարությունյանը եւ ռադիոլոկացիոն
ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏՈՎ ՉԱԶԱՏԵՑԻՆ
Նախկին հրամանատարը 10 տարի ազատազրկված է «Հարգելի նախագահ Սերժ Սարգսյան, իմանալով Ձեզ, Ձեր աշխատանքային եւ քաղաքական գործունեությունը, Ձեր մարտական անցյալը, ինչին ես լավ ծանոթ եմ, քանի որ Ձեր եւ ռազմական մեր ընկերների՝ Կամո՝ «Չուգուն», Աշոտ՝ «Շավարշ», Լեոնիդ՝ «Լյոն», Աշոտ՝ «Ասկոլկա», Մոնթե՝ «Ավո» եւ շատ ու շատ ուրիշների հետ անցել ենք դժվարին ճանապարհ՝ պայքարելով հայրենիքի անկախության


















































