Օրվա լրահոսը
Փաստաբանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է
Փաստաբանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ քննության պիտի դրվեր փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Այս անգամ նախագահող դատավորը Էդիկ Ավետիսյանն էր։ Հիշեցնենք, որ Կենտրոնի դատավոր Պ. Օհանյանի նկատմամբ այս գործով բացարկ էր հայտնվել եւ ընդունվել էր։ Նիկոլայի պաշտպաններն իրենց մարտավարությունը, մեր կանխատեսմամբ, կառուցելու էին հետեւյալ
ՈՐՏԵՂ ԵՍ ՀԱՆԳՉՈՒՄ ՀԻՄԱ…
ՈՐՏԵՂ ԵՍ ՀԱՆԳՉՈՒՄ ՀԻՄԱ… «Առանց Արփիկի՝ Չարենցի մասին գրել հնարավոր չէ… Նա ամեն ինչ էր Չարենցի համար, առանց որի իր կյանքը չէր պատկերացնում»։ ՄԱՐՈ ԱԼԱԶԱՆ – 1986 թվականին մի հեռախոսազանգ լսվեց. Կոմիտասի անվան Պանթեոնում քանդում են Չարենցի վաղամեռիկ կնոջ՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանի գերեզմանը։ Զանգողը տուն- թանգարանի հաշվապահի (այսօր արդեն հանգուցյալ)՝ Լիլյա Աբրահամյանի շինարար եղբայրն էր (նույնպես
ՍՕՍ-ի պատասխանը
ՍՕՍ-ի պատասխանը Ձեր օրաթերթի 21.12.2001թ. 240 համարում տպագրված «Խեղաթյուրված ճակատագիր» հոդվածը քննարկվել է ՍՕՍ մանկական գյուղում։ Անհրաժեշտ ենք համարում Ձեր եւ լրագրողուհի Գայանե Եգանյանի ուշադրությունը հրավիրել հոդվածում տեղ գտած եւ իրականությանը չհամապատասխանող մի շարք փաստարկների վրա, որոնք հոդվածը նմանեցնում են ՍՕՍ մանկական գյուղի հեղինակությունը միտումնավոր վարկաբեկելու փորձի։ Հեղինակը (ի դեպ, նա ներկայացել է որպես ուսանող)
ՉՍԻՐԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՎԱԶԳԵՆ ԼԱԼԱՅԱՆԸ
ՉՍԻՐԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՎԱԶԳԵՆ ԼԱԼԱՅԱՆԸ Տեղեկություններ ստանալու իրավունքը դատական կարգով պաշտպանելու լրագրողական երկու տարբեր կազմակերպությունների՝ «Ասպարեզի» եւ «Հետաքննող լրագրողների ընկերակցության» փորձը նույն բախտին արժանացավ։ Երկուսի ներկայացրած հայցն էլ մերժվեց եւ, որ ամենահետաքրքիրն է, նույն դատավորի՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Վազգեն Լալայանի կողմից։ Ամանորի արձակուրդների պատճառով «Առավոտը» դեկտեմբերի վերջին կայացրած այդ դատավճիռներին չէր անդրադարձել։
Եվրամիությանն անդամակցելու գինը
Եվրամիությանն անդամակցելու գինը Որպես Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու նախապայման, նորից առաջ է քաշվում Հայկական ատոմային էլեկտրակայանի փակման հարցը։ Փորձենք մոտենալ խնդրին ոչ այնքան տնտեսական եւ տեխնիկական, որքան միջազգային հարաբերությունների եւ ազգային անվտանգության տեսակետներից։ Ի դեպ, դա որոշ չափով դժվար է, քանզի Հայաստանի արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հայեցակարգերի ընդունումը անընդհատ ձգձգվում է։ (Այդ փաստաթղթերը նախապատրաստում են
«ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ՝ ԹՇՆԱՄՈՒՆ»
«ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ՝ ԹՇՆԱՄՈՒՆ» «Չեմ կարծում, թե նախագահը փոխվեց Ղարաբաղի պատճառով։ 98-ից առաջ կար 96-ը»,- 1998թ. իշխանափոխության իր պատճառը երեկ Մամուլի ազգային ակումբում ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը։ Ըստ նրա, պատճառը ժողովրդի քվեն չունենալն էր, հակառակ դեպքում, Ղարաբաղի կարգավորման փուլային տարբերակ էլ գոյություն չէր ունենա։ Իսկ 1998-ին իշխանությունները փորձում էին Ղարաբաղի
Սեփականաշնորհո՞ւմ, թե՞ տնավերություն
Սեփականաշնորհո՞ւմ, թե՞ տնավերություն Գործելակերպի դրսեւորումներ կան, որ տրամաբանության ոչ մի չափանիշի չեն դիմանում։ Առավել զարմանալի է, որ նման դրսեւորումները, անգամ դրանց մասին տեղեկանալուց հետո, չեն արժանանում վերադաս ատյանների ուշադրությանը, իսկ ահազանգերը հնչում են որպես «ձայն բարբառոյ յանապատի»։ Նման մի աղաղակող փաստ մեկ տարի առաջ արձանագրվեց Արարատի մարզի Ջրահովիտ գյուղում։ Գործելակերպի հեղինակը գյուղապետ Վահագն Նալբանդյանն է,
ԾԱՂԿԱՁՈՐՅԱՆ ԳԵՐԻՆԵՐ
ԾԱՂԿԱՁՈՐՅԱՆ ԳԵՐԻՆԵՐ Արտագնա սեմինարի մասնակիցներիս փոխադրող ավտոբուսը կանգնեց Ծաղկաձորի «Ադիգազ» հյուրանոցի առջեւ։ Ոգեւորությունը համընդհանուր էր. չէ՞ որ հասարակ մահկանացուներիս բախտ էր վիճակվել 2 օր ապրել այն հաստատությունում, որի բացման ժապավենը անձամբ կտրել եւ ապա իր ամառային հանգիստն է անցկացրել երկրի նախագահը։ Հիանալով հյուրանոցի նախամուտքի մոտ կախված պարուրաձեւ բյուրեղապակյա ջահի շքեղությամբ, մտանք մեզ «ամրացված» համարները։ Սենյակում
Հրապարակի կանաչ բանջարեղենը
Հրապարակի կանաչ բանջարեղենը Հանրապետության հրապարակում տեղադրված ամանորի տոնածառն ավելի շատ ոչ հաճելի անուն ունեցող մի բանջարեղեն էր հիշեցնում, քան՝ տոնածառի։ Թե ինչ բանջարեղենի, կարծում եմ, շատերը կռահել են։ Հանրապետության հրապարակի ամանորի միջոցառումները կազմակերպել էր Երեւանի քաղաքապետարանը։ Ավելի անշուք միջոցառում որքան էլ ցանկանայինք, թերեւս հնարավոր չլիներ կազմակերպել։ Ինչ-ինչ, գոնե տոնածառը պետք է, կամ ցանկալի է, որ
ՈՉ ՄԻ ՍԱՈՒՆԱ ՉԻ ՄԱՔՐԻ… ՀԵՏՔԵՐԸ
ՈՉ ՄԻ ՍԱՈՒՆԱ ՉԻ ՄԱՔՐԻ… ՀԵՏՔԵՐԸ Քաղաքի կենտրոնում տուն ունենալու գայթակղությունը չէր միայն, թերեւս, նկարում պատկերված տանտիրոջ կյանքի իմաստը։ Ո՞վ կերեւակայեր, որ բնակելի շենքերի փոքրիկ բակի մեջտեղում, մանկապարտեզի քթի տակ որեւէ մեկի ուղեղում կփայլատակեր նման տուն կառուցելու գաղափարը։ Իսկական քաղաքացին նման բան թույլ չէր տա. այնքան գռեհիկ տեսարան է, որ տան արտաքինի մասին խոսք ասել
Բարոյական վարկը չվերադարձվեց
Բարոյական վարկը չվերադարձվեց «Հյուման Րայթս Ուոթչ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցի հեղինակների եզրահանգմամբ, Հայաստանի իշխանությունները 2001 թվականին չկարողացան ժողովրդին վերադարձնել այն յուրօրինակ բարոյական վարկը, որ Եվրախորհուրդը տվել էր երկրի իշխանություններին՝ իր շարքերում տեղ հատկացնելով Հայաստանին: Ըստ զեկույցի, Հայաստանում դեռեւս թարմ է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգության վերքը, եւ այդ թեման շարունակում է իշխել քաղաքական եւ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՆ Է ՎԵՐԱԲԵՐՈՒՄ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՆ Է ՎԵՐԱԲԵՐՈՒՄ «Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարությունն ընթանում է շուրջ մեկ տարի։ Նախաքննության երկարուձիգ ամիսներից հետո հասարակությունը ակնկալում էր, որ դատավարությունը հարցականների պատասխանները կբացահայտի: Սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունն ավելի նման է շոուի, քան իրավական գործողության եւ, որ ոճրագործությունից հետո ուղիղ եթեր պահանջող մարդասպանները արդեն մեկ տարի հնարավորություն ունեն
ԱՎՄ-ն արվեստասեր ժողովուրդ է
ԱՎՄ-ն արվեստասեր ժողովուրդ է Միայն թե արվեստագետի ու նրա ջուրը մի առվով չեն գնում Երեկ Ազատամարտի վետերանների միությունը արտահերթ համագումար էր հրավիրել: Օրակարգային հարցը կազմակերպության կանոնադրական փոփոխություններն էին, որոնք տեղի ունեցան: Ըստ այդմ, ԱՎՄ-ն այսուհետ կգլխավորեն ոչ թե չորս համանախագահներ, այլ՝ կազմակերպության նախագահը: Որպես այդպիսին՝ երեկ, ընդամենը մեկ «դեմ»-ով, ընտրվեց նախկին չորս համանախագահներից մեկը՝ Համլետ
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐԸ
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐԸ «Հոկտեմբերի 27»-ի գործի ամենաարտառոց փաստերից մեկն այն է, ինչ կատարվեց նախկին մեղադրյալ Միսակ Մկրտչյանի հետ։ Տարբեր ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի եւ Ռոբերտ Ամիրխանյանի վստահված անձ Միսակ Մկրտչյանը 1999 թ. նոյեմբերի 5-ին, դեռեւս իբրեւ վկա հարցաքննության ընթացքում, փաստորեն, ինքն իր դեմ ցուցմունք էր տվել՝ հայտնելով, թե տանն ունի երկու տուփ փամփուշտ. «Դրված են պահարանի վերեւի
ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՓՈՂՈՑՆԵՐ
ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՓՈՂՈՑՆԵՐ 2002թ. մարտի սկզբին կբացվի Գրիգոր Լուսավորիչ պողոտայից դեպի Շահումյան հրապարակ ձգվող, Վազգեն Սարգսյան փողոցին զուգահեռ կառուցվող փողոցը։ Ըստ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի. «Պետք է ամբողջապես ավարտվի երկու շենքերի՝ իտալական դեսպանատան եւ հյուրանոցի կառուցումը, որպեսզի ամբողջ համալիրը միասնականորեն բացվի»։ Պրն Սարգսյանից փորձեցինք ճշտել նաեւ՝ արդյոք նախատեսվո՞ւմ է որեւէ միջոցներ ձեռնարկել Երվանդ
Ստեփան Դեմիրճյանը՝ պետության փոխարե՞ն
Ստեփան Դեմիրճյանը՝ պետության փոխարե՞ն Կոմիտասի այգին, թերեւս, շատ է տարբերվում մայրաքաղաքի մյուս այգիներից, որովհետեւ այստեղ են ամփոփված մեր մեծերի աճյունները։ Մի բանով, սակայն, այն նման է մյուս այգիներին։ Դա նրա ոչ բարեկարգ ու անխնամ վիճակն է, ինչի պատճառը սովորաբար կապվում է համապատասխան դրամական միջոցների բացակայության հետ։ Քաղաքապետարանի կանաչապատման ձեռնարկության տնօրեն Աշոտ Ղազարյանը չժխտեց, որ ՀԺԿ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ. ԲԱՎԱՐԱՐԻՐ ԿԱՄ ՄԵՐԺԻՐ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ. ԲԱՎԱՐԱՐԻՐ ԿԱՄ ՄԵՐԺԻՐ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը քննության էր դրել «Հայոց տուն» հ/կ հայցն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության։ Դատավորն էր Էդիկ Ավետիսյանը, պատասխանող կողմը ներկայացնում էր պետական շահերի վարչության դատախազ Ա. Բադալյանը։ Միությունը դեռ անցյալ տարվա հոկտեմբերի 22-ին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը, պահանջելով քրգործ հարուցել ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի նկատմամբ,
«ԱՇՏԱՐԱԿ-ԿԱԹԸ» ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է
«ԱՇՏԱՐԱԿ-ԿԱԹԸ» ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է «Առավոտի» 15.12.2001թ. համարում տպագրված «Աշտարակ-Կաթը» զարմացնում է» նյութը ֆիրմայի կողմից կազմակերպած խաղարկության վերաբերյալ էր։ Մրցույթի ընթացքում խաղարկվել են ուղեգրեր Կիպրոս, համակարգիչ, բջջային հեռախոս։ Ինչպես նյութի հեղինակ «Աշտարակ-Կաթի» սպառողն էր նշել, մրցույթը հետաձգվել էր մեկ ամսով եւ պետք է անցկացվեր նոյեմբերի սկզբներին, սակայն սպառողն այդպես էլ չէր իմացել խաղարկության ժամկետը եւ գրել էր,
ԷԼԻՏԱՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՆ՝ ԷԼԻՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ
ԷԼԻՏԱՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՆ՝ ԷԼԻՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ՊԵ նախարարությունն այս տարի որոշել է հանրապետության խոշոր հարկատուների հետ այսուհետեւ տանել առանձնակի աշխատանք. այս մասին հայտարարվեց երեկ կայացած հավաքում։ «Հարգելի հարկ վճարողները», ինչպես նրանց դիմում էին հարկահավաքները, հանդիպմանը մասնակցում էին գլխավորապես իրենց հաշվապահների տեսքով, քանի որ օրակարգում նախատեսված էին պարզաբանումներ մի շարք հարկատեսակներում կատարված փոփոխությունների շուրջ։ Նախ եւ առաջ ՊԵ
Միջազգային եւս երկու մրցանակ
Միջազգային եւս երկու մրցանակ 2001թ. դեկտեմբերի 1-10-ը Հունաստանի Պիրեա քաղաքում տեղի ունեցավ դաշնակահարների «Konzerteum» միջազգային 7-րդ մրցույթը։ Մասնակցեցին տարբեր երկրներից ժամանած դաշնակահարներ։ Հայաստանից ժամանած Նարա Ավետիսյանը իր ինքնատիպությամբ եւ բարձր կատարողականությամբ հմայեց հույն երաժշտասեր հանրությանը, ինչպես եւ տարբեր երկրներից հրավիրված աշխարհահռչակ երաժշտագետների, որոնք վերոհիշյալ մրցույթի ժյուրիի անդամներն էին՝ Էմանուել Կրասովսկի (Իսրայել), Կոնստանտինոս Գիոտիս (Հունաստան), Պատրիցիա
Մեր Երդիկից Դուրս Պարեք այն ժամանակ, երբ խառնվածքը թույլ է տալիս, իսկ սովը չի արգելում… Խոսե Իգնասիո ԱՐԳԵՆՏԻՆՅԱՆ ՏԱՆԳՈ Արգենտինան առաջին հերթին հիշեցնում է տանգո, իսկ երկրորդը՝ սերիալ։ (Ախ այդ սերիալները… ծո՜վ, արեւ՜ եւ սե՜ր։) Երրորդը՝ արգենտինյան տնտեսական հրաշքն է։ Եվ հանկարծ նման բան… Արգենտինայու՜մ։ Բայց ինչու՞… Որովհետեւ նույն «հավերժ թեման» է։ Չէ՛, խոսքը սիրո
«Աշխատանքից ազատվելու» է թանգարանը
«Աշխատանքից ազատվելու» է թանգարանը Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին էին դիմել բուժվերականգնողական կենտրոնում բուժվող վիրավոր ազատամարտիկները։ Վերջիններիս գրավոր դիմումին կառավարությունում չէր գտնվել մի համապատասխան ծառայություն՝ պատասխանելու։ Իսկ ազատամարտիկները հիշեցնում էին, որ դեռեւս 1999թ. օգոստոսին թվով 50 մտավորականներ եւ նույնքան էլ արցախյան պատերազմի մասնակիցներ («կոնտուզիաներով» եւ «անդամահատված ոտքերով») դիմել էին ՀՀ կառավարությանը սոցիալական կենտրոնում հասարակական հիմունքներով գործող
ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԴԱՐՁԱՎ ՍԱԿ-Ի ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԴԱՐՁԱՎ ՍԱԿ-Ի ՆԱԽԱՊԱՅՄԱՆ Կրթության եւ գիտության համակարգերին այս տարվա պետբյուջեով հատկացված է ընդամենը 29 մլրդ 455 մլն դրամ։ Մինչդեռ այդ համակարգերը տարեկան միլիոնավոր դոլարներ են ստանում տարատեսակ կազմակերպություններից, սակայն դրանց ծախսման արդյունավետությունը չափազանց ցածր է։ ԿԳ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Լեւոն Մկրտչյանի առաջին հանձնարարականներից մեկը եղել է այս առնչությամբ։ Նախարարը պահանջել է հաշվետվություն
«Խփվող կաբելի» ու «Ձեթ-օճառի» մասին
«Խփվող կաբելի» ու «Ձեթ-օճառի» մասին 50-ական թվականներից Ձեթ-օճառի կոմբինատին հարող տարածքի բնակիչներն էլեկտրական հոսանք էին ստանում նույն աղբյուրից, ինչ հիշյալ կոմբինատը։ Ներկայումս էլ հարավային ենթակայանից բարձր լարման հոսանքը հասնում է Ձեթ-օճառի կոմբինատ եւ լարումն իջեցվելուց հետո տրվում բանվորական ավանին։ Այսինքն բանավանի բնակիչներն այժմ օգտվում են նույն ենթակայանից՝ Ձեթ-օճառի կոմբինատի հետ միասին։ Կոմբինատի գլխավոր ինժեներ Ռոբերտ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՍ՝ ԲԱՐԻ՜-ԲԱՐԻ՜
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՍ՝ ԲԱՐԻ՜-ԲԱՐԻ՜ Կառավարության երեկվա նիստի լուսաբանմանը եկած լրագրողներին քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը խորհուրդ տվեց մի քիչ «շտապել, թե չէ՝ կմրսենք»։ «Ա-ա՜, ջեռուցում ա՞լ չունիք, ա՛դ ալ կգրենք»՝ անեկդոտի ոգով արձագանքեցինք լրագրողներս։ Մեզ փոխանցեցին նաեւ վարչապետի հորդորը նախարարներին՝ «Ոչ մի սահմանափակում լրագրողների համար»։ Տրվեց անգամ հարց՝ «Ո՞ր նախարարին կուզեիք…» (ենթադրաբար՝ տեսնել եւ հարցեր ուղղել-Ա.Գ.)։ «Հայկական ժամանակը»
ՄԵՐՁԵՑՈՒՄԸ «ՀՕԴՍ ՑՆԴԵՑ»
ՄԵՐՁԵՑՈՒՄԸ «ՀՕԴՍ ՑՆԴԵՑ» Գերագույն հոգեւոր խորհուրդը քննարկել էր Կանադայում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմ հիմնելու հարցը եւ նամակով իր մտահոգությունը հղել Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի, տեղեկատվության պատասխանատու Գրիգոր վարդապետ Չիֆջյանը հաստատեց նամակի ստացումը. «Ճիշտ է, բայց որպես Կիլիկիո կաթողիկոսություն ոչինչ չունենք ասելու: Դա միայն մեր ներքին դասավորման հարցն է: Ոչ
Երեւան-Անկարա համագործակցությո՞ւն
Երեւան-Անկարա համագործակցությո՞ւն Դա Բաքվին մահ է թվում Շարունակվում է Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթի այցը ԱՄՆ: Անցած օրերի ընթացքում այդ երկրի վարչապետը հասցրել է հանդիպումներ ունենալ ինչպես ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթաջի, այնպես էլ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ: Այդ հանդիպումները մնում են հայկական եւ ադրբեջանական պաշտոնական շրջանակների, նաեւ լրատվամիջոցների ուշադրության
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԼՌՈՒԹՅՈՒՆ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԼՌՈՒԹՅՈՒՆ «Ընկեր Փանջունու անկյան» մեջ սրամիտ պատասխան էր տրված այն հարցին, թե ինչու նախագահ Քոչարյանն այդպես էլ չի խոսում «Հոկտեմբերի 27»-ի մասին. «Որովհետեւ երբեմն ավելի լավ է ծամել, քան խոսել»։ Ահա նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանն էլ, թեեւ անընդհատ պնդում է այս գործի մասին իր ասելիքի առկայությունը եւ խոստանում պատասխանել այս առնչությամբ բոլոր հարցականներին՝ ըստ
ԽՄՈՐՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԽՄՈՐՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱԺ Սահմանադրական ժամանակավոր հանձնաժողովում կրքերը գնալով շիկանում են։ Թեպետ ի՞նչ կրքերի մասին կարող է խոսք լինել, երբ ի սկզբանե ստեղծվել էր անկիրք մի մարմին, որից լուրջ երկունք ոչ ոք չէր էլ ակնկալում։ Հանձնաժողովը անթաքույց բաժանվել է երկու ճամբարի՝ նախագահական տարբերակի կողմնակիցներ եւ խորհրդարանական տարբերակի կողմնակիցներ։ Եվ ոչ մեկի համար զարմանալի չէ, որ
ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ
ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ Թեեւ դիմորդների շրջանում տարածված մտահոգությանը՝ ԿԳ նախարարի փոփոխությունը ընդունելության կանոնների փոփոխությունների պատճառ այս տարի չի դառնա։ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ մեզ հետ զրույցում նշեց, որ եթե անգամ որոշ փոփոխություններ լինեն, ապա միմիայն հօգուտ դիմորդների։ Դեկտեմբերի 1-ին հրապարակվել է քննական առարկաների ցանկը՝ ըստ մասնագիտությունների։ Հունվար ամսվա ընթացքում կհաստատվի նաեւ պետպատվերով եւ վճարովի