Օրվա լրահոսը

ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵՆՔ ՄԻԱՍԻՆ

Գարուն է: Գարուն, որը ջերմացնում է, գարուն, որը ծաղիկներ է բերում եւ տալիս այն, ինչը չի կարող տալ տարվա որեւէ եղանակ: Այո, գեղեցիկ է հայաստանյան գարունը, սակայն այս ամենից զատ բարձրացնելով գլուխդ, հանդիպում ես իրական եւ ոչ հաճելի մի փաստի՝ ընտրություններ: Ընտրություններ, որոնք կատաղի պայքար են խոստանում քաղաքական օղակներում: Լուրջ պայքար է լինելու նաեւ թիվ

«Հանրապետականի» տոմս հեշտ չեն տալիս

Երեկ հայտարարեց ՀՀԿ երիտասարդական թեւի Երեւանի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը: Երեկ «Փալմիրա» խանութ-սրճարանում տեղի ունեցավ Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի Երեւանի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի ասուլիսը: Այն կազմակերպել էր «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների» հայկական կենտրոնը՝ «Ռուսկոյե ռադիոյով» եթեր հեռարձակվող «Քաղաքական ռեմիքս» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ամեն հինգշաբթի հնարավորություն կտա կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչներին իրենց ծրագրերն ու դիտարկումներն

ԲԱՑՎԵՑ ԴԱՏԱՐԱՆԻ ՆՈՐ ՇԵՆՔ

Շենգավիթ համայնքի դատարանի նոր շենքի բացմամբ ավարտվեց դատաիրավական բարեփոխումների 1-ին փուլը: Դատարանը նախատեսված է 7 դատավորների համար, որոնք նիստերը կհրավիրեն 6 կահավորված նիստերի դահլիճներում: Հայաստանի դատական համակարգի պատմության մեջ առաջին անգամ կգործի ձայնամեկուսացված՝ «ապակեփաթեթներով» դահլիճ, որ նիստերին հետեւողներն առանձնացված լինեն դատավարության կողմերից: Քրեական գործերով դահլիճները 4-ն են, իսկ քաղգործերովը՝ 2: Առանձին էին նաեւ վկաների համար

Նախարարները խուսափեցին հրապարակային «առերեսումից»

Մարդկանց վտարել են՝ առանց պայմանագրերի Երեկ ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի հերթական ակցիան էին կազմակերպել «Պետական կարիքների զոհեր», «Սեփականության իրավունքի պաշտպանություն» կազմակերպությունների անդամները, Ֆիրդուսի թաղամասի բնակիչները: Նրանց միացան նաեւ ՀՀ քաղավիացիայի աշխատակիցները, որոնք «Առավոտին» փոխանցեցին, որ 39 ստորագրությունով նամակ են փոխանցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին: Կառավարության նիստի շտապող նախարարները ուղիղ գծով մտնում էին շենք, խուսափելով

ՆԵՐԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ

ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանի որդին՝ Նարեկ Առուշանյանը քոլեջ կղեկավարի անկուսակցական քեռու փոխարեն: Ապրիլի 6-ին Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի երկարամյա տնօրեն, անկուսակցական Սամվել Պետրոսյանն ազատվել է աշխատանքից եւ նրա փոխարեն տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Նարեկ Առուշանյանը: Վերջինս Ս. Պետրոսյանի քրոջ՝ ԱԺ դաշնակցական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի որդին է: Նա 1,5 տարի է, ինչ աշխատում է

Հերթական օբյեկտը՝ ծառերի հաշվին

Ըստ բնակիչների, Շենգավիթի թաղապետ Մարտին Սարգսյանի ընկերը թաղապետի անունն օգտագործում է: Մոտ մեկ ամիս առաջ Շենգավիթ համայնքի Բագրատունյաց փողոցի 14-րդ շենքի կանաչապատ տարածքը՝ Գարեգին Նժդեհի հրապարակի անմիջապես հարեւանությամբ, ինչ-որ մեկը ցանկապատել է ու սկսել շինարարություն իրականացնել: Ըստ որոշ լուրերի, այդ կառուցապատման աշխատանքներն իրականացնում է Շենգավիթի թաղապետ Մարտին Սարգսյանի մոտ ընկերը՝ Արսեն անունով: Այդ իսկ պատճառով,

2003-ԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՎԵԼԻ ԼԱՐՎԱԾ ԷՐ

Այսպես է կարծում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը – ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները ավելի ու ավելի են լարվում եւ ակնհայտ է դառնում, որ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայներ է խլելու ոչ թե ընդդիմությունից, ինչպես որ ենթադրվում էր, այլ՝ Հանրապետականից: – Կարծում եմ, այս «կանխատեսումները» մեկ նպատակ ունեն՝ լարվածություններ ստեղծել Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ, հուսով

ԴՈՒԴՈՒԿԻ ԱՐՁԱՆԸ ԴԵՌ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՉԷ

Վանաձորի քաղաքապետարանը երեւի դուդուկից եւ երաժշտությունից ոչինչ չի հասկանում, քանի որ ապրիլի 10-ին խանգարել է նախադեպը չունեցող դուդուկի արձանի տեղադրմանը Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում: Վանաձորցի հայտնի դուդուկահար Արտավազդ Տեր-Հովհաննիսյանի մահվան տարելիցի կապակցությամբ ապրիլի 10-ին պետք է տեղի ունենար հայտնի քանդակագործ Համլետ Մատինյանի քանդակած դուդուկի արձանի հանդիսավոր բացումը: Ի դեպ, արձանը քաղաքին է տրվելու որպես նվիրատվություն,

Իշխանությունը երկիրը դարձրել է շագրենի կաշի

«Եթե սա հանդուրժենք, հանրապետությունից ոչինչ չի մնա»,- երեկ հայտարարեց «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանը: Հայաստանյան ընդդիմության թերեւս ամենաարմատական ուժը՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը, նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ իր առաջին հանրահավաքն անցկացրեց Շենգավիթ համայնքում՝ Գարեգին Նժդեհի հրապարակում: Կուսակցության քարոզարշավը հե՛նց այդ հրապարակից մեկնարկելու իր որոշումը Ա. Սարգսյանն այսպես բացատրեց. «Այս հրապարակում մենք կիսատ

«ԲԵՍՊՐԵԴԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ»

Երեկ ընդդիմադիրներն այսպես էին մեկնաբանում ԲՀԿ երկու նախընտրական շտաբներում եղած պայթյունները Երեկ գիշեր անհայտ անձի կամ անձանց կողմից դեռեւս չպարզված հանգամանքներում պայթեցվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբները: Դրանցից մեկը գտնվում է Քանաքեռ-Զեյթունում՝ Դավիթ Անհաղթի անունը կրող զբոսայգում, որտեղ տեղակայված է պատգամավորության ԲՀԿ թեկնածու Աշոտ Տոնոյանի՝ «Տոնուս Աշոտի» նախընտրական շտաբը: Պայթյունը տեղի է ունեցել ապրիլի

«ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ» ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԿՍՏԱՆԱ

Վստահեցնում է ընտրությունների օրինականությունը վերահսկող ՀՀԿ շտաբի պատասխանատու, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: – Շուրջ մեկ շաբաթ առաջ Դուք ազդարարեցիք, թե ՀՀԿ-ն պատրաստվում է ստեղծել շտաբ, որ կարողանա շատ արագ արձագանքել ընտրախախտումների մասին ահազանգերին: Արդեն իսկ արձանագրվել են խախտումներ: Շտաբն ինչպե՞ս է արձագանքել դրանց: – Յուրաքանչյուր դեպք, որ մեզ հայտնի է դառնում՝ ենթակա է լինում ստուգման:

ԴԱՏԱՎՈՐՆ ՈՒ ՅՈՒՐ «ԶՈՀԸ»

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի նորակառույց շենքի բացման արարողության ժամանակ երեկ հանդիպեցին Վճռաբեկ դատարանի դատավոր Դավիթ Ավետիսյանը, որը ժամանակին Գերագույն դատարանում «31»-ի գործով դատավորն էր, եւ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, որին պրն Ավետիսյանը դատապարտել էր 3 տարվա ազատազրկման՝ սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի համար: Սակայն նրանք շատ ջերմորեն իրար ողջունեցին, կատակներ փոխանակեցին: 1996-ին այդ դատավարության

ԽՈՅ 21.03-20.04: Այսօր ձեզանից պահանջվում է ավելի շատ դիվանագետ լինել, հակառակ դեպքում ձեր մտերիմներից շատերին կկորցնեք: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօրվանից ձեր կյանքում դժվարությունները կվերանան: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այսօր ձեր աշխատունակությունը կհասնի գագաթնակետին: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Առավոտյան աշխատանքից ուշանալու վտանգ կա: Դա կարող է ազդել ձեր կարիերայի վրա: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ընտանեկան ընդհանուր իրավիճակը ձեզանից մեծ ուշադրություն է պահանջում: ԿՈՒՅՍ

ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ

 Երեկ Դրեզդենում շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց 8-րդ անհատական առաջնության մասնակիցները մեկօրյա հանգստից հետո վերսկսեցին պայքարը: Մնացած չորս տուրերը խոստանում են լինել ավելի հետաքրքիր, քանի որ ամեն մի աննշան վրիպում կարող է ճակատագրական դառնալ յուրաքանչյուր մասնակցի համար: Եթե կանանց մրցաշարում գրեթե ոչ ոք չի կասկածում կայացած բոլոր յոթ տուրերում հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված ռուսաստանցի

Էկվիլիբրիստ-հեծանվորդը կմեկնի

Արթուր Սահակյանը իր մեկնումը Ֆիլիպիններ՝ արդարացնում է «Կրկեսային արվեստում չափանիշներ չկան, բարդ մեխանիզմ է, չկա գիր ու գրականություն: Յուրաքանչյուր անհատ ստեղծագործաբար է մոտենում իր համարներին: Հաճախ ասում են, թե նույն բանն եմ անում: Կրկեսի արտիստը ամեն օր ութ ժամ պարապելուց հետո պետք է նույն համարը անընդհատ կատարելագործի՝ ներմուծելով նոր տարրեր: Դրա համար էլ մեկ խաղաշրջան

ԶՈՀՐԱԲ ԶՈՀՐԱԲՅԱՆ.

«Կարծում եմ, որ ժողովուրդն իրոք նոր մարդ է ուզում» «Թիվ 1-ը քվեաթերթիկում, թիվ 1-ը յուրաքանչյուր վստահված գործում». այս կարգախոսով է ընտրարշավն անցկացնում թիվ 4 ընտրատարածքում Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Զոհրաբ Զոհրաբյանը: Նոր մարդ՝ քաղաքական դաշտում, նոր շունչ, նոր մոտեցումներ: Ցանկացած գործում առաջինը լինելու վստահությամբ՝ փորձառու քաղաքական գործիչների հետ պայքարի դուրս եկած Զոհրաբ Զոհրաբյանի հետ

Կադաստրը չի կատարում դատարանի վճիռը

Սեփականատիրոջը սպառնում են՝ «տարածքը չես ստանա» Երեւանի Արամի փողոցի 28 տան սեփականատեր Իրինա Ռոմանովան 3 օր առաջ նամակ է ուղարկել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին: Ռոմանովայի տան եւ հարակից տարածքի ընդհանուր մակերեսը կազմել է 547,2 քմ: Այդ տարածքի համար հաշվարկվել են պետական տուրքերը, որոնք քաղաքացին մուծել է տասնյակ տարիներ՝ ժամանակին եւ բարեխղճորեն: Անշարժ

ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵ՞Պ

Հարցազրույց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի պրոֆեսոր, կենսաֆիզիկոս Սիներիկ Հայրապետյանի հետ – ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հայտարարում է, որ ակադեմիայի ղեկավարությունը մտադիր չէ որեւէ քննարկում կազմակերպել ԳԱԱ մի շարք անդամների եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի միջեւ եղած կոնֆլիկտի կապակցությամբ՝ «Դա մասնավոր խնդիր է՝ որոշ մարդկանց անձնական հարցերի շուրջ» պատճառաբանությամբ… – Դա մասնավոր խնդիր չէ, մեր մտահոգությունները ոչ թե անձերին, այլ

Ձուն թանկացնողներին տուգանեցին

«Արզնի», «Լուսակերտի» եւ «Երեւանի թռչնաբուծական» ֆաբրիկաները հակամրցակցային համաձայնության էին եկել: Ամեն տարի Զատկի տոներից մի քանի օր առաջ հավի ձուն 5-10 դրամով թանկանում էր: Անցյալ տարի, օրինակ, 40 դրամանոց ձուն տոնական օրերին վաճառվում էր 50-55 դրամով: Սակայն այս տարի ձվի գները զարմանալիորեն չբարձրացան: Ավելին՝ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի» (ԵԹՖ) արտադրած ձվի գները մոտ 5 դրամով դեռ

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐԻՉ՝ ՁԱՅՆԻ ԴԻՄԱՑ

Վարդենիսում թեկնածուները չեն երեւում, փոխարենը նրանց ենթակաները, որպես ընտրակաշառք, փող, ծաղիկներ ու օծանելիք են բաժանում: Արդեն քանի օր է՝ պաշտոնապես մեկնարկել է Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը, սակայն Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ու նրան հարակից գյուղերում դեռեւս քարոզչության շունչը չի զգացվում: Պատգամավորության դեռեւս ոչ մի թեկնածու գյուղեր չի այցելել: Միայն կուսակցական տարածքային գրասենյակների ներկայացուցիչներն են գյուղացիների

«Իրավական ոչ մի արժեք չունի»

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ, իսկապես, Ադրբեջանի համար բավականին խիստ բանաձեւի նախագիծ է կազմվել, թեպետ ադրբեջանական պատվիրակությունը փորձում է բոլորովին այլ լույսի ներքո ներկայացնել իրականությունը: Հիշեցնենք, որ բանաձեւի նախագիծը ներկայացվել է մոնիթորինգի հանձնաժողովի նիստում, մարտի 28-ին, այն օրը, երբ Հայաստանում տեղի էր ունենում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությունը,

ԲԱՑԱՐՁԱԿ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀԿ-ԻՆ

«Տարիները ցույց տվեցին, որ վերջում պատասխան տվողը մենք ենք լինում, եւ այսօր էլ չենք խուսափում պատասխանատվությունից եւ չենք խուսափում նաեւ այն բեռից, որը պիտի տանենք»,- երեկ այս նախաբանից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Փաստարկ» ակումբում հայտարարեց, որ եթե նախկինում ասում էին, թե ԱԺ ընտրություններում ձգտելու են պահել ներկայիս մանդատների քանակն ու հնարավորության դեպքում՝ մի

«Սերժ Ազատիչի հետ ծանոթ ենք անցած դարից»

Այսպես արտահայտվեց Սերգեյ Իվանովը իր եւ ՀՀ վարչապետի մտերմության մասին ՌԴ փոխվարչապետ, պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը երեկ կառավարության դահլիճում պատասխանելով լրագրողի հարցին՝ հայ-ռուսական հարաբերությունների վրա ինչպե՞ս կազդի Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը, կտա՞ այն նոր ազդակ երկկողմ հարաբերություններին, ասաց. «Սերժ Ազատիչ Սարգսյանի հետ մենք ծանոթ ենք բավական վաղուց, եթե ավելի կոնկրետ՝ դեռ անցած դարից: Եվ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՁԵՌԱԳԻՐԸ ԷԼԻ ՆԱԽԿԻՆՆ Է

Ասում է թիվ 37 ընտրատարածքում քաղաքացիական նախաձեռնությամբ պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Հարությունյանը: – 37 ընտրատարածքը, Արմավիրի 19 ընտրատարածքի հետ միասին, քարոզարշավի ամենաթեժ կետերից էր: Սակայն կարելի՞ է ասել, որ Սամվել Բաբայանի թեկնածությունը հանելուց հետո այստեղ հանդարտվել են կրքերը եւ այլեւս չեն գործադրվում վարչական կամ այլ լծակներ: – Չեմ ուզում թերագնահատել մյուս բոլոր ընտրատարածքների կարեւորությունը, սակայն

ՀԵՐԹԱԿԱՆ «ԹՈԶ ՓՉՈՑԻ»

Ընդդիմադիրներն այսպես որակեցին Աղվան Հովսեփյանի հերթական նախաձեռնությունը Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով ԱԺ առաջիկա ընտրությունների ընթացքում իրավախախտումների վերաբերյալ հաղորդումներն օպերատիվ կերպով քննարկելու համար ստեղծվել են աշխատանքային խմբեր: Ըստ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության, նախաձեռնության նպատակն է համակարգել ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումներն ու ԶԼՄ-ների հրապարակած նյութերը՝ «քննարկման ընդունելու առավել բարդ եւ հասարակական մեծ հնչեղություն

ԳԱԼՈՒՍՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐԸ

Ժամանակին ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել էր, թե իրենցից շատերի համար «ընդունելի է Հակոբ Հակոբյանի գործառույթը»: «Առավոտի» հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս է այդ պնդումը համադրվում էջմիածնեցի այս պատգամավորին ընտրարշավից դուրս թողնելու, հնչած կրակոցների եւ ձերբակալությունների հետ՝ Գալուստ Սահակյանը երեկ «Փաստարկ» ակումբում պնդեց իր դրական կարծիքը, սակայն Հակոբ Հակոբյանի մասին խոսելով անցյալ ժամանակով. «Իր անկանխատեսելի լինելով՝

ՆՈՐ ԴԱՍԱԳՐՔԵՐ ՈՒ ԾՐԱԳՐԵՐ

Երեկ Կրթության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ «12-ամյա կրթության շրջանակներում նոր դասագրքեր եւ ուսումնական ծրագրեր» թեմայով մամուլի ասուլիսը: 2007 թվականի սեպտեմբերից դպրոց կմտնի մեկ տասնյակից ավելի դասագիրք: 12-ամյա կրթության համար նախատեսված դասագրքերն ունեն այլընտրանքային տարբերակներ, բացի հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, հասարակագիտություն առարկաների գրքերից: 2006-2007 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում ներդրվել են տարրական եւ միջին դպրոցի հայոց լեզվի,

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ՝ ԴԱՆԱԿԱՀԱՐՎԱԾ «Առավոտի» 28.03.07 համարում տեղեկացրել էինք, որ ապրիլի 3-ին պետք է կայանային հայաշատ Գլենդել քաղաքի (ԱՄՆ, Կալիֆոռնիա նահանգ) քաղաքապետի ընտրությունները: Նշել էինք նաեւ, որ 18 թեկնածուից 4-ը հայ է: Նրանք են՝ Րաֆֆի Մանուկյանը, Գրեգ Գրիգորյանը, Վրեժ Աղաջանյանը եւ Շահե Քյոռօղլյանը: Պարզվում է, քաղաքապետի հայազգի թեկնածուները «հայավարի» են պահել իրենց նախընտրական շրջանում, ու իրար

«ՊՐՈԲԼԵՄԱՏԻԿ» ԳԻՐՔ

Երեկ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը (ԼԿԻ) եւ Հայրենադարձություն եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում կազմակերպել էին Սերգեյ Մինասյանի «Վրաստանի էթնիկական փոքրամասնությունները» գրքի հայերեն եւ ռուսերեն, ինչպես նաեւ անգլերեն եւ վրացերեն համառոտ տարբերակների շնորհանդեսը: Կազմակերպվեց քննարկում՝ Վրաստանի էթնիկական փոքրամասնությունների հիմնախնդիրների, Սամցխե-Ջավախքի իրավիճակի եւ հայ-վրացական հարաբերությունների հեռանկարների շուրջ: ԼԿԻ-ի տնօրեն, գրքի գիտական խմբագիր Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց.

ԽՈՅ 21.03-20.04: Հարմար օր է ճանապարհորդության եւ մարդկանց հետ սերտ հարաբերություններ հաստատելու համար: ՑՈՒԼ 21.04-21.05: Օրը նորապսակներին երջանկության բազմաթիվ զգացումներ կպարգեւի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Երեկո յան առօրյա որոշ խնդիրներ լուծելու քայլեր կարելի է անել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը հաջող կընթանա հատկապես լրագրողների համար: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հնարավոր է շահավետ առաջարկություններ ստանաք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Հաջողությունը կուղեկցի նրանց, ովքեր կյանքում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031