Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ ԴԺԳՈՀԵՑԻՆ

Սեպտեմբեր 04,2003 00:00

ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ ԴԺԳՈՀԵՑԻՆ Առաջին անգամ ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Հրանուշ Հակոբյան) աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են ոչ պատգամավոր պրոֆեսիոնալ արվեստագետներ։ Օրերս հանձնաժողովում քննարկվել են մեր մշակութային քաղաքականությանը վերաբերող խնդիրներ։ Բնականաբար, արվեստագետները դժգոհեցին պետական հովանավորչության բացակայությունից։ Օրինակ, Հայպետֆիլհարմոնիայի գլխավոր ռեժիսոր Լաերտ Մովսիսյանը դժգոհել է պետության անուշադրությունից. «Էս տարի 120 համերգ եմ տվել գյուղերում, բայց պետությունը մի մանեթ էլ չի տվել»։ Հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի տնօրեն Տիգրան Խզմալյանը շարունակեց վերջինիս. «Հեռուստաթատրոնի առաջին ռեժիսորներից մեկը՝ Ժիրայր Ավետիսյանը, այսօր հազիվ գումար է հայթայթում աչքի վիրահատության համար։ Հետեւությունները ձեզ եմ թողնում»։ Մշակույթի ֆոնդի նախագահ Արեւշատ Ավագյանին ավելի շատ նյարդայնացրել է Կասկադի մոտ տեղադրված սեւ կատուն. «Ասում են՝ մեզ հասածը պետք է պահպանենք ու փոխանցենք սերունդներին։ Դե հիմա եկեք ու Կասկադի առջեւ դրված սեւ կատվին պահենք, պահպանենք ու փոխանցենք։ Էս ա՞ էսօր մեր արվեստը»։ Դրամատիկական թատրոնի գեղղեկավար ու գլխավոր ռեժիսոր Արմեն Խանդիկյան. «Լավ չէ՞ր լինի կոչումների հետ ծրարի մեջ մի 500 դոլար դրված լիներ»։ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյան. «Ասում են՝ թատրոնի մասին օրենք պետք է գրվի։ Ես դա այսպես եմ պատկերացնում՝ երեւի պետությունը պետք է ասի՝ 2003-ին ստացել եք 10 դրամ, 2004-ին կստանաք 15 դրամ։ Ուրիշ էլ ի՞նչ սպասենք»։ Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյան. «Արվեստագետ բառն արդեն ամեն ինչ ասում է՝ մեծ ուշադրություն, հարգանքի, սիրո ակնկալիք։ Մեր օրերին հարիր նույնիսկ մի անեկդոտ է ծնվել։ Նստած որոշում են՝ արվեստագետին ժողովրդականի՞ կոչում տալ, թե՞ վաստակավորի։ Ի վերջո կայացնում են որոշումը՝ եկեք ժողովրդական տանք, հետո թող վաստակի»։ Ս. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930