Օրվա լրահոսը
Ուկրաինայի
ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻ ԾԱՐԱՎ Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Կայֆաջյանը վերջերս հաղթահարեց 7027 մետր բարձրության Գոլդեն Պիկը, ուր բարձրացրեց Ուկրաինայի եւ Հայաստանի պետական դրոշները։ Նա օրերս «Առավոտում» էր։ – Հայտնի է, որ դուք միջազգային ալպինիստական խմբի հետ բարձրացել եք Արարատ լեռան գագաթը։ Ինչպիսի՞ զգացումներ ունեցաք, ինչպիսի՞ դժվարություններ։ – Տեղեկացնեմ, որ խմբի 100 անդամներից 80-ը բարձրացան Արարատ։ Միակ հայն եմ
Օգոստոսի 21-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկած «Հայաստանի ժառանգություն» դաշնակահարների
«Հայաստանի ժառանգությունն» ավարտվեց Օգոստոսի 21-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկած «Հայաստանի ժառանգություն» դաշնակահարների համահայկական միջազգային մրցույթն ավարտվեց։ Մրցանակային ֆոնդը կազմում էր 20000 ԱՄՆ դոլար, նախատեսված էին նաեւ հատուկ մրցանակներ։ Օպերատիվ լինելու համար գալա համերգի օրը՝ առավոտյան դիմեցինք ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանին՝ իմանալու արդյունքների մասին եւ ստացանք հետեւյալ պատասխանը. «Չեմ կարող հայտնել ձեզ, նույնիսկ Խոսրով Հարությունյանին դեռ
Օգոստոսի 12-ին West ծխախոտը բոլոր ցանկացողներին հրավիրեց Սեւանա լճի «Ֆլամինգո» լողափում անցկացնել We
ԳՈՎԱԶԴԻՐ WEST-Ը Օգոստոսի 12-ին West ծխախոտը բոլոր ցանկացողներին հրավիրեց Սեւանա լճի «Ֆլամինգո» լողափում անցկացնել West Zone շոու ծրագիրը։ Ավտոբուսները առավոտյան Երեւանի կոնսերվատորիայի մոտից բազմաթիվ հյուրերին տեղափոխեցին «Ֆլամինգո» լողափ։ Հյուրերի թիվը կազմեց մոտ յոթ հարյուր հոգի, որոնք միջոցառման մասին տեղեկացել էին հեռուստառադիոգովազդներից։ West-ը խորհրդանշող գեղեցիկ համազգեստներով աղջիկները ամբողջ օրը պտտվում էին լողափով եւ բաժանում West Full
Ռուզաննա Համբարձումյանը պնդում է, որ իր որդուն Ստեփան Զորյանի անվան թիվ 56 միջն. դպրոցի տնօրեն Մարիա
Ներքին կանոնադրություն Ռուզաննա Համբարձումյանը պնդում է, որ իր որդուն Ստեփան Զորյանի անվան թիվ 56 միջն. դպրոցի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանը հեռացրել է դպրոցից ոչ թե վատ սովորելու, այլ անձնական խնդիրներ ունենալու պատճառով։ Տիկին Ռուզաննայի տղան մինչեւ 8-րդ դասարան սովորել է թիվ 83 միջնակարգ դպրոցում, բայց քանի որ 9-10-րդ դասարաններում վարժարանային ուսուցում է եղել, նա տղային տեղափոխել
Ըստ
ԱԳՌԱՎԻ ՃՈՒՏԸ ՄՈՐ ՀԱՄԱՐ Ըստ երեւույթին, բոլոր ծնողներն էլ իրենց երեխաներին «վունդերկինդի»՝ հրաշամանուկի տեղ են դնում։ Այս եզրահանգմանը կարելի էր գալ՝ տեսնելով այն անվերջանալի հերթերը, որ կուտակվում էին Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունում՝ օգոստոսի 20-ից 31-ը։ Այդտեղ 10 օր շարունակ գործում էր բժշկամանկավարժական ժամանակավոր հանձնաժողովը, որի տված դրական եզրակացության եւ երաշխիքների հիման վրա միայն դպրոցների տնօրենները
Մինչեւ
Mini ցույց Մինչեւ սեպտեմբերի 7-ին սպասվելիք հանրահավաքը, հանրապետության քաղաքական ուժերը երեկ որոշել էին անցկացնել mini ցույց՝ ԳԱԱ-ի կլոր սեղանի շուրջ։ Արշակ Սադոյանի ներկայացմամբ, հանրահավաքի օրակարգում կլինի երեք հարց. 1) «ԱրմենՏելն» ու րոպեավճարը, 2) «ԱրմենՏելի» մենաշնորհն ու դրա չարաղետ հետեւանքները, 3) «ԱրմենՏելի» մենաշնորհի վերացում։ Կլոր սեղանի շուրջ բացակա «ուժ» չկար՝ «Հանրապետություն», «Օրինաց երկիր», ՀԺԿ, ՀԴԿ եւ
Իր նկատմամբ հարուցված քրեական գործը եւ նախաքննությամբ չբացակայելու մասին ստորագրությունը որպես խափան
ՄԵԿԸ ԳՐՈՒՄ ԵՆՔ, ԵՐԿՈՒՍԸ՝ ՊԱՀՈՒՄ Իր նկատմամբ հարուցված քրեական գործը եւ նախաքննությամբ չբացակայելու մասին ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելը, «Շողակն» գործարանի տնօրեն Սերգեյ Գասպարյանի հավաստմամբ, կարող են խոչընդոտել 6 մլն դոլարի ներդրման հնարավորությանը։ Բանն այն է, որ գործարքների կատարման ժամանակ գործարանի կողմից փաստաթղթեր ստորագրելու իրավունք ունի միայն նա։ Սակայն հանրապետությունից չբացակայելու նրա պարտավորվածությունը կարող է
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ ԵՂԵ՞Լ ԵՆ
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ ԵՂԵ՞Լ ԵՆ «Հոկտեմբերի 27»-ի գործին է կցված նաեւ մի քաղաքացուհու՝ Վարդիթեր Մադաթյանի նամակը, որը նա 2000 թ. ապրիլի 28-ին ուղղել էր զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին. «Ձեր մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ նշեցիք, թե դատաբժշկական քննությունը հաստատել է «Հոկտեմբերի 27»-ի գործով մեղադրվողների հոգեկան նորմալ վիճակը։ Այդ կապակցությամբ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում հետեւյալին։ Որքան կարողացել եմ կողմնորոշվել
ԲԱՔՎՈՒՄ ԼՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ
ԲԱՔՎՈՒՄ ԼՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ Երեկ Բաքու էր ժամանելու Լեռնային Ղարաբաղի Հելսինկյան քաղաքացիական վեհաժողովի պատվիրակությունը՝ վերջինիս նախագահ Կարեն Օհանջանյանի գլխավորությամբ: Նախորդ օրը սակայն Ղարաբաղի ազատագրության ադրբեջանական կոմիտեն հայտարարություն է տարածել, որով բողոք է հայտնել հայերի Ադրբեջան կատարելիք հերթական այցի առնչությամբ: Ադրբեջանական «Զերկալո» թերթը տեղեկացնում է, թե սույն հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ այդ պատվիրակության
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, որպես դրա տրամաբանական շարունակություն եւ հետեւանք, սկսվեցին եւ լայն ծավալ ստացան հարձակումներն այդ ոճրագործության զոհեր ՀԺԿ առաջնորդ Կարեն Դեմիրճյանի եւ ՀՀԿ ղեկավար Վազգեն Սարգսյանի ստեղծած, ժողովրդի վստահության քվեն ստացած ու ՀՀ Ազգային ժողովում իր իսկ անունով պատգամավորական խմբակցություն կազմավորած «Միասնություն» դաշինքի դեմ։ ՀՀԿ-ն, հռչակելով իրեն որպես Ռ. Քոչարյանի քաղաքական հենարան,
Ուրեմն հասարակությունն իր դժգոհությունը պետք է ուղղի այդ գործարքի ջատագովին
«ԱրմենՏելի» գործարքի կնքահայրը նախագահ Քոչարյանն է Ուրեմն հասարակությունն իր դժգոհությունը պետք է ուղղի այդ գործարքի ջատագովին «Այն, ինչ կատարվում է «ԱրմենՏելի» շուրջ՝ թատրոն է հիշեցնում»,-անդրադառնալով սեպտեմբերի 1-ից րոպեավճարի կիրառման դեմ ՀՀ իշխանությունների կազմակերպած դեմարշին, ասաց «21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը: Վերջինս կարծիք հայտնեց, թե այսօր կառավարությունը հերոսի կեցվածք ընդունած, իբր, պաշտպանում է հասարակության եւ
1999
ՆՐԱՆՔ ՀԱՄԱԽՈՀՆԵՐ ԷԻՆ ՓՆՏՐՈՒՄ 1999 թ. մարտից Նաիրի Հունանյանը եւ այլք փնտրում էին մարդկանց, ովքեր իրենց հետ միասին պիտի հեղաշրջում անեին։ Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում իրենց սեւ գործն անելուց հետո նրանք դարձյալ լծվել էին «որոնողական աշխատանքների»։ Նրանք համախոհներ են փնտրել անգամ առանց առանձնահատուկ լրջության։ Ասենք, Էդիկ Գրիգորյանի հարեւանը՝ Արթուր Բարսեղյանը, 1999-ի նոյեմբերի 3-ի հարցաքննության ընթացքում
Հարցազրույց
«ԵՐԿՐԻՆ ՊԵՏՔ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» Հարցազրույց Ստեփան Դեմիրճյանի հետ – Պրն Դեմիրճյան, Ձեր տնօրինած գործարանի մասնավորեցման գործընթացին մասնակցելու համար հայտերը ներկայացնելու ժամկետը լրացավ օրերս։ Պարզվեց, որ միայն մեկ հայտ կա՝ «Մարսի» կոլեկտիվի ներկայացրած հայտը։ Արդյո՞ք իշխանությունները ինչ-որ դերակատարություն ունեցել են, որ որեւէ այլ ինքնակոչ «ընկերություն» մասնավորեցման հայտ չներկայացնի։ Փաստորեն, տրամադրվածություն է զգացվում գործարանի մասնավորեցումը հօգուտ Ձեզ
ՈՉ ՄԻ ՑՈՒԼ ՉԻ ՍՊԱՆՎԵԼՈՒ
ՈՉ ՄԻ ՑՈՒԼ ՉԻ ՍՊԱՆՎԵԼՈՒ Սեպտեմբերի 7, 8, 9-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայանալիք ցլամարտի շուրջ մեծ «իրարանցում» է սկսվել։ Արտահայտվում են իրարամերժ տեսակետներ։ Մի մասը դեմ է Երեւանում կորիդայի անցկացմանը, պատճառաբանելով, թե դա անհարիր է քրիստոնյա ազգին, չի համապատասխանում մեր ժողովրդի հոգեբանությանը։ Մյուս մասը պնդում է հակառակը, նշելով, որ ցլամարտի ժամանակ տեղի ունեցող
Տուժողի առաջին հաղթանակը
Տուժողի առաջին հաղթանակը Արմավիրի N զորամասի հրամանատար Մուրադ Աբրահամյանը, ըստ մեր ունեցած տեղակատվության, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Հավանաբար, այդ իսկ պատճառով, տրամադրություն չունեին պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, մասնավորապես ՊՆ զինվորական հոսպիտալի բուժվարչության պետն ու հոսպիտալի պետը։ Նրանք չժամանեցին Էրեբունի-Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան, ուր նախագահությամբ Ամրահի Պետրոսյանի, լսվեց Արմավիրի N զորամասի սերժանտ Սուրեն Գրիգորյանի ներկայացուցիչների հայցն
ԽՁԿ ըԿխՆՄժ Երեկ «Մանկական աշխարհի» կոլեկտիվը հավաքվել էր քաղաքապետարանի
ԽՁԿ ըԿխՆՄժ Երեկ «Մանկական աշխարհի» կոլեկտիվը հավաքվել էր քաղաքապետարանի մոտ։ Կոլեկտիվի չորս պատվիրակներ բարձրացան քաղաքապետ Ռ. Նազարյանի մոտ՝ բանակցություններ վարելու նպատակով։ Քաղաքապետը քաղաքում չէր, պատվիրակները զրուցեցին տնտեսական քաղաքականության եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Աշոտ Բաբայանի հետ։ «Մանկական աշխարհի» աշխատողներն ասացին, որ Ա. Բաբայանին ներկայացրել են իրենց դիրքորոշումը. իրենք պատրաստ են վճարել այն գումարը, որը առաջարկվել
Երբ լսում ես պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների բանավեճերն ու դատողությունները հաշվիչ դրամարկղերի
Տգիտության վնասները Երբ լսում ես պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների բանավեճերն ու դատողությունները հաշվիչ դրամարկղերի եւ րոպեավճարի ներդրման վերաբերյալ, սկսում ես գիտակցել, որ այդ մարդիկ ապրում են մի յուրահատուկ աշխարհում, որտեղ տիրում է ինֆորմացիոն վակուումը, որտեղ չեն կարդում արտասահմանյան մամուլ, ծանոթ չեն Ինտերնետին: Հակառակ դեպքում չես կարող բացատրել, թե ինչու են կրքեր բորբոքվել այն խնդիրների շուրջ,
Սեպտեմբերի
Պատմավեպ «Առավոտի» էջերում Սեպտեմբերի 8-ից սկսած, «Առավոտն» իր շաբաթօրյա համարներում (10-11 էջեր) տպագրելու է Վահրամ Մարտիրոսյանի «Խաչի համար ծպտվածները» պատմավեպը։ Ինչո՞ւ «Առավոտում»։ Այս հարցին «Առավոտի» գլխավոր խմբագիրն ուներ՝ իր, իսկ գրքի հեղինակը՝ իր պատասխանները։ Ըստ Արամ Աբրահամյանի, որը, բանից պարզվում է, ձանձրացել է քաղաքական գործիչների հետ շփումներից, քանի որ արդեն կանխազգում է նրանցից յուրաքանչյուրի ասելիքը,
Հարցազրույց
«ԱԿՆԹԱՐԹՆԵՐ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԵՏ» Հարցազրույց Սոֆի Դեւոյանի հետ – Տիկին Դեւոյան, շուտով հանդիսատեսի դատին կհանձնեք «Շառլ Ազնավուր» բեմադրությունը։ Ինչպե՞ս ծնվեց այդ բեմադրության մտահղացումը։ – Մտահղացումը ծնվել էր շատ վաղուց։ Տարիներ առաջ, երբ երեւանյան բեմերից մեկում երեխայի իմ մանկական աչքերով ես առաջին անգամ տեսա Շառլ Ազնավուրին, նա դարձավ առեղծվածային մի գաղտնիք եւ գերեց ինձ։ Այդ հանդիպումից
Մինչեւ սեպտեմբերի 15-ը բուհերի վճարովի համակարգ
Վարձերը չեն վճարում Մինչեւ սեպտեմբերի 15-ը բուհերի վճարովի համակարգ ընդունված ուսանողները պարտավոր են վճարել ուսման վարձը, ավելի ճիշտ՝ վարձի 50%-ը։ Ընդհանուր առմամբ՝ երեկվա դրությամբ վճարովի համակարգ ընդունվածների 10%-ը նույնիսկ դեռ չի վճարել ուսման վարձը։ Իսկ վճարովի համակարգ ընդունված ուսանողը հրամանագրվում է, այսինքն՝ ստանում է ուսանողի կարգավիճակ միայն ուսման վարձը վճարելուց հետո։ Վճարումների մասին մեր հարցին
Արմենակ
ՄԻՐՈՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՍԿԱԾԵՑ ԱՆԳԱՄ ԵՂԲՈՐԸ Արմենակ Արմենակյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Եղիշե Անդրիյանը երեկ ավարտեց իր հարցերն ուղղել «Հոկտեմբերի 27» քրգործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանին։ Միրոյանի շահերի ներկայացուցչի, փաստաբան Արամ Կարախանյանի հարցաքննությունը, փաստորեն, չավարտվեց եւ այն կշարունակվի սեպտեմբերի 5-ին նշանակված դատական նիստի ժամանակ։ Ա. Կարախանյանը հետաքրքրվեց, թե արդյոք ամբաստանյալը հոկտեմբերի 27-ին օգտագործե՞լ է «որեւէ գրգռիչ»,
Երեւանի մամուլի ակումբ, ՄԱԿ եւ «Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամ» կազմակերպությունների նախաձեռնությամբ Ծաղկա
Ո՞վ է մեղավոր Երեւանի մամուլի ակումբ, ՄԱԿ եւ «Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամ» կազմակերպությունների նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվեց «Միջազգային կազմակերպությունների եւ արտասահմանյան առաքելությունների գործունեության լուսաբանումը այաստանի մամուլում» թեմայով սեմինար։ Այնպես ստացվեց, որ սեմինարը վերածվեց երկխոսության։ Արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչները դժգոհում էին լրագրողների աշխատանքից, լրագրողներն էլ դրանում մեղադրում էին արտասահմանյան եւ միջազգային կազմակերպություններին։ Օրինակ, ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար, հասարակական տեղեկատվության
Նկատի
ԱՌԱՅԺՄ՝ ՈՉ ՄԻ ԽՆՁՈՐ Նկատի ունենալով քաղավիացիայում կառուցվածքային բարեփոխումների նպատակով կառավարության ընդունած որոշումը, առավել հիմնավոր է թվում մասնագետների պնդումն այն մասին, որ «Հայկական ավիաուղիների» (ՀԱՈւ) հիմնական խնդիրը անհաջող մենեջմենթն է։ Եւ այսպես, լինում է, չի լինում, մի ավիաընկերություն։ Անունն՝ «Արարատ172Ավիա»։ Այս «Արարատ172Ավիան» չափի առումով իրենից մեծ պարտքեր է ունենում եւ միացվում է ՀԱՈւ172ին, ինչպես նշվեց՝
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ ԹԱՆԿ ԲԱՆ Է
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ ԹԱՆԿ ԲԱՆ Է Իսկ արժանապատվությո՞ւնը Միֆ է այն տարածված կարծիքը, թե լրագրողներս հասարակության ամենաազատ եւ իր իրավունքները հարգող մասն ենք։ Երեկ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հրավերով (եւ ոչ թե՝ հրավերքով, ինչպես նշված է նրանց մամլո հաղորդագրության մեջ) մայրաքաղաքի գրեթե բոլոր ԶԼՄ-ները ներկայացել էին Վարդան Խաչատրյանի ասուլիսին։ Նախօրոք ժամը 17.30-ին (բազմիցս գրել ենք 15.00-ից
«Միասնություն» խմբակցության աշնանային առաջին նիստին մասնակցում էին միայն ՀՀԿ անդամները եւ անկուսակցա
Բաժանման բարեկիրթ ձեւ դեռ չկա «Միասնություն» խմբակցության աշնանային առաջին նիստին մասնակցում էին միայն ՀՀԿ անդամները եւ անկուսակցականները։ ՀԺԿ անդամ պատգամավորները նիստի մասին տեղեկացված չեն եղել։ Խմբակցության նախկին քարտուղար, ՀԺԿ անդամ Վարդան Մկրտչյանը, նաեւ Գրիգոր Հարությունյանը եւ Ստեփան Զաքարյանը հայտնեցին, որ նիստի մասին իրենց տեղյակ չեն պահել։ Վարդան Մկրտչյանն ասաց, որ, իհարկե, միտում կա եւ այն
«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ՄԻՖԵՐԸ Պետական հեղաշրջման փորձի օրը տեղի ունեցած այս երկու սպանությունների շուրջ, որոնք բոլորի աչքի առջեւ չէին կատարվել՝ հյուսվել են, այսպես ասած, առասպելներ։ Ռուբեն Միրոյան Առիթ ունեցել ենք նշելու, թե տարածված լուրերի համաձայն, ԱԺ այս փոխնախագահին ահաբեկչի տեղ դնելով թյուրիմացաբար սպանել էր Վազգեն Սարգսյանի թիկնապահը։ Ասում են, թե ԱԺ շենքի 3-րդ հարկում նկարահանված տեսաժապավենում
Օգոստոսի
ԹիշխԼ ըյԽԸ իԸ ՀԿթԸ? Օգոստոսի 21-ից սեպտեմբերի 1-ը ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը գտնվում էր Մոսկվայում՝ ԱԷԿ-ի վերաբեռնավորման համար անհրաժեշտ միջուկային վառելիքի՝ 13.78 մլն դոլար արժողությամբ նոր խմբաքանակի ձեռքբերման ու արդեն ստացվածի դիմաց Հայաստանի կուտակած 16.95 մլն դոլար պետական պարտքի հետ առնչվող խնդիրները կարգավորելու համար: ՀՀ էներգետիկայի նախարարությունից ստացված պաշտոնական տեղեկությունների համաձայն, նախարար Գալուստյանի եւ
Զանգվածային արտագաղթ. ո՞վ է մեղավոր
Զանգվածային արտագաղթ. ո՞վ է մեղավոր Հայաստանի եւ արտագաղթի խնդրի վերաբերյալ Հյու Փոուփի հոդվածը («Վերջապես պետություն դարձած Հայաստանը ժողովրդի պակաս ունի. բնակչության անկումը՝ աշխարհի ամենավատթարներից. «Ես կմեկնեմ ցանկացած տեղ», Wall Street Journal International, հուլիսի 6) ընդգծում է ՀՀ-ի, նրա ժողովրդի ու քաղաքականաստեղծների համար ռազմավարական նշանակության տագնապահարույց մի երեւույթ։ Ակնհայտորեն դիպուկ հրապարակումը, սակայն, չի արտացոլում այն լրագրական
ՊԵՏՔ Է ԸՆԴՀԱՆՐԱՆԱԼ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԿՈՆԿՐԵՏԱՆԱԼ
ՊԵՏՔ Է ԸՆԴՀԱՆՐԱՆԱԼ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԿՈՆԿՐԵՏԱՆԱԼ «Եվրասիա» հիմնադրամի շրջանակներում երեկ շարունակվեց դեռեւս 2000թ. դեկտեմբերից սկսված «Ֆեմիդա» հասարակական կազմակերպության նախաձեռնած մամուլի համար կազմակերպված հերթական մոնիտորինգը։ Այս անգամ «Ֆեմիդայի» հյուրերն էին արդարադատության խորհրդի անդամ Ռոբերտ Ավագյանը եւ ԳԱԱ-ի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի հայցող, ինչպես նաեւ՝ քրեական եւ զինվորական գործերի վերաքննիչ դատարանի նախագահի օգնական Ռաֆիկ Մելքոնյանը։ Ծավալված
ՏՈՆ, ՈՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆԸ ՉԷ
ՏՈՆ, ՈՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆԸ ՉԷ Այսօր Դպրության ու գիտելիքների օրն է։ Գուցե թե այս մի օրը պետական այրերը հիշեն դպրոցների մասին, նույնիսկ այցելեն ամեն մեկը մի դպրոց ու ոգեւորված ճառեր արտասանեն ուսուցիչների հերոսական աշխատանքի, կրթության կարեւորության եւ շատ այլ բարձր ու վսեմ թեմաներով։ Բայց ոչ ոք հաստատ չի խոսի այն մասին, որ ուսուցիչներին արձակուրդ ուղարկեցին առանց