Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՏԱՆԱՅԻՆ

Ապրիլ 05,2005 00:00

ՍԱՏԱՆԱՅԻՆ ՔԱՀԱՆԱՅԻ ՀԱԳՈՒՍՏՆ ԷԼ ՉԻ ՕԳՆԻ Ցցված ականջները, միեւնույն է, կմատնեն – Օրերս ԱՄՆ-ի հեղինակավոր վերլուծական կենտրոն «Stratfor»-ն իր ինտերնետային էջում հրապարակել էր Հայաստանին վերաբերող նյութեր, որոնցից կարելի էր հետեւություն անել, որ Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը որդեգրելով ընդգծված արեւմտամետ քաղաքականություն՝ կարող են պահպանել իրենց տակ երերացող «աթոռները»: Այս հարցին ի պատասխան «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը տվեց հետեւյալ մեկնաբանությունը: – Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը, իհարկե, անզոր են իշխանությունը պահել, անգամ իսկ, եթե ձեւ անեն, թե ավելի արեւմտամետ են, քան իրենք՝ արեւմտյան հայտնի ժողովրդավարությունները: Ի՞նչ է նշանակում վարել ընդգծված արեւմտամետ քաղաքականություն: Դա առաջին հերթին նշանակում է պետականորեն հովանավորել արեւմտյան արժեքների արմատավորումը մեր կյանքի բոլոր բնագավառներում: Այն է՝ ավտորիտարիզմի գրկում հայտնված Հայաստանի Հանրապետությունում անշրջելի դարձնել ժողովրդավարացումը ներքին եւ արտաքին քաղաքականության ոլորտներում: Մղել անողոք պայքար կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ, մարդու իրավունքների, օրենքների ոտնահարմանը հակադարձել օրենքի գերիշխանությունը: Կլանային, մենաշնորհային տնտեսությունը փոխարինել օրենքով հավասար, մրցակցային պայմաններում գործող տնտեսվարմամբ: Ապահովել դատական իշխանությունների՝ գործադիրից անկախ գործունեությունը, հասնել չորրորդ իշխանության լիակատար ազատությանը եւ անկախությանը: Այսինքն՝ ձերբազատվել բոլոր այն արատներից, որոնց կրողներն ու հովանավորն են այս իշխանությունները, որոնք անընդունելի են արեւմտյան քաղաքակրթության համար: Հակառակ դեպքում, պատկերավոր ասած, դա կլինի նույնը, եթե սատանային հագցնեն քահանայի զգեստներ եւ փորձեն խցկել դրախտ: Բա այդ դեպքում որտե՞ղ են դրախտի դարպասների պահապան հրեշտակները… Դրախտի սպասավորներին սատանայական արքունիքից չէ, որ զինվորագրում են: Եթե ավտորիտար իշխանազավթիչները, հռչակելով արեւմտամետություն, կարողանան երկարաձգել սեփական արատավորված վարչակարգերը, ապա իրականություն կարող են դառնալ ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ (90-ականների սկզբին ԱՄՆ նախագահի թեկնածու) Պատրիկ Բյուկենենի «Արեւմուտքի մահը» բեստսելլերում շարադրված մտքերը: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930