Օրվա լրահոսը

Վրաստանի արեւելյան հատվածով Հայաստան բերող ճանապարհն այնքան վատ վիճակում է, որ տարածաշրջանային այցել

ԼՍԱԾԻ ՈՒ ՏԵՍԱԾԻ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ Վրաստանի արեւելյան հատվածով Հայաստան բերող ճանապարհն այնքան վատ վիճակում է, որ տարածաշրջանային այցելության ժամանակ Թբիլիսիից Երեւան ճանապարհորդելիս Համաշխարհային բանկի ներկայացուցիչը՝ Յոհաննես Լինը, տեղնուտեղը որոշել է վարկ տրամադրել՝ ճանապարհի այդ հատվածը բարեկարգելու համար։ Իսկ Հայաստանում պրն Լինը իր առաջին այցելությունից (1997թ.) հետո բավականին տեղաշարժեր է արձանագրել. «Ընդհանուր առմամբ գոհացնում է կայուն սղաճի

Այս շաբաթ Ժնեւից (Շվեյցարիա) ստացվեց Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի

Աջակցության արժանի նախաձեռնություն Այս շաբաթ Ժնեւից (Շվեյցարիա) ստացվեց Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի ստեղծման մասին հայտարարություն. մի բան, որը կարող է դառնալ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման խթանիչ ուժ։ Պատկանելով հասարակության տարաբնույթ կտրվածքների՝ հանձնաժողովի անդամները չափազանց պատրաստված են ու ունեն նշանակալի փորձ ու խոր ըմբռնում՝ հարցերի ու գործընթացի հանդեպ։ Հանձնաժողովի ձեւակերպմամբ, իրենց նպատակն է խթանել թուրքերի ու հայերի միջեւ

Հանուն ձեր թանկագին Քոչարյանի

ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՔ, ՎԵՐՋԱՊԵՍ Հանուն ձեր թանկագին Քոչարյանի 27-ի նահատակների հիշատակն աղտոտելուն զուգընթաց, քոչարյանամետները, հենց իրենց «ստնտուին» պաշտպանելու անհրաժեշտությունն ահագնանում է, Վազգենին «օգնության են կանչում»՝ հասարակությանը հիշեցնելով զոհված Սպարապետի «ես Ռոբերտ Քոչարյանի դեմ դուրս չեմ գա» խոսքը (1999-ի հունվարի 30, ՀՀԿ համագումար)։ Նպատակը՝ վկայել, որ Քոչարյանի ու Վազգեն Սարգսյանի միջեւ տարաձայնություններ չկային։ Չնայած տարաձայնություններն ակնհայտ էին, ու

Վերջին շրջանում մեր հանրապետությունում լայնորեն քննարկվում է մահապատժի հիմնահարցը, կապված, մասնավորա

ՄԱՀԱՊԱՏԻԺՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑ Է, ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ Վերջին շրջանում մեր հանրապետությունում լայնորեն քննարկվում է մահապատժի հիմնահարցը, կապված, մասնավորապես, նոր քրեական օրենսգրքի ընդունման, սահմանադրական բարեփոխումների, հոկտեմբերի 27-ի գործի դատավարության եւ Եվրախորհուրդ ընդունվելու իրողությունների հետ: Այդ քննարկումները, որպես կանոն, կրում են քաղաքական, բարոյական, երբեմն էլ զուտ զգայական բնույթ, որի արդյունքում հիմնահարցի իրավաբանական կողմը մնում է

ՆՅՈՒԹԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

 Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա, չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի ձեռք մեզ ազգ կդարձնի: Չպետք է կամենանք հույսը եւ ապագան «Նյութական Հայաստան» գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք «Հոգեւոր Հայաստանի» համար: Վահան Տերյան, «Հոգեւոր Հայաստան» Մինչեւ 1989թ. Հայաստանի անկախության մասին խոսակցությունները հայ

Թվում էր՝ «Հոկտեմբերի 27»-ի դատավարության երկուշաբթի օրվա նիստում Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի պ

Ռ. Քոչարյանը, Ն. Հունանյանը եւ մյուսները Թվում էր՝ «Հոկտեմբերի 27»-ի դատավարության երկուշաբթի օրվա նիստում Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Յունոշեւի արած միջնորդությունը՝ Ն. Հունանյանին ԱԱՆ մեկուսարանից ՆԳՆ մեկուսարան տեղափոխելու մասին, անմիջապես պետք է բավարարվեր։ Մանավանդ որ, նախաքննության եւ դատավարության նյութերը, կարծես թե, ակներեւ էին դարձրել երկրի անվտանգության ապահովմանը կոչված ԱԱՆ-ի եւ նույն այդ անվտանգությունը վտանգած

Որ

«ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ» ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՐՅԱՆ ԵՎ ԱՅԼՆԻ ՄԱՍԻՆ Որ քրեական հետախուզման մեջ կարող է հայտնվել նաեւ դոնորական արյունը (թիվ 9/07) մի անգամ եւս հաստատվեց երեկ՝ ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ, որի օրակարգում ընդգրկվել էր ՀԿԳ քննիչ Գեւորգ Թովմասյանի հաղորդումը։ «Իսկապես գործը հայտնի է, թեեւ արտառոց չէ,- ասաց նախաքննությունն իրականացնող Գ. Թովմասյանը,- բայց ի հայտ են

Նազարյանի մե՜ծ երջանկությունը

Նազարյանի մե՜ծ երջանկությունը Թեեւ նախապես ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը հերքել էր, թե որեւէ քաղաքական դրդապատճառ չի եղել Վլադիմիր Նազարյանին ԱԺ իրավաբանական վարչության պետի պաշտոնից ազատելու համար եւ վճռորոշը միայն վերջինիս կենսաթոշակային տարիքն է, երեկ արդեն խորհրդարանի խոսնակն ազդարարեց. «Նա քաղաքականությամբ էր զբաղվում»։ Վլադիմիր Նազարյանը մեղադրվեց նաեւ, թե ժամանակին չի զգուշացրել պատգամավորներին, որ համաներումը տարածվում է

ԱՆՁՆԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉԽԱՐՆԵՐԸ

ԱՆՁՆԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉԽԱՐՆԵՐԸ Եթե դուք, ենթադրենք, բենզալցման կայանի սեփականատեր եք, ապա, ինչ խոսք, իրավունք ունեք հաճախորդներին ընտրել ձեր ճաշակով: Կարող եք հրաժարվել սպասարկել այն հաճախորդներին, որոնց դեմքի արտահայտությունը կամ, ասենք, ձայնի տեմբրը ձեզ դուր չի գալիս: Դուք կարող եք բենզին չլցնել վարորդի մեքենայի մեջ, եթե, օրինակ, իմանաք, որ նա «Առավոտ» թերթից է, եւ դուրս

Նախկին

ԿԱՐԵԼԻ՞ Է ՉԽՈՍԵԼ ՍԵՆՅԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՓՂԻ ՄԱՍԻՆ Նախկին արտգործնախարար, Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Ալեքսանդր րզումանյանը գտնում է, որ անվիճարկելի փաստի, իրողության շուրջ բանավեճերն անիմաստ են։ -Ըստ «Նեզավիսիմայա գազետայի» հրապարակման, Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբին Ձեր անդամակցությունը պարտադրվել է ԱՄՆ Պետքարտուղարության պահանջով։ Իրականությանը համապատասխանո՞ւմ է այդ պնդումը։ Եվ ընդհանրապես, ինչպե՞ս են ընտրվել հանձնախմբի անդամները՝ սա

Այս

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ Այս օրերին հասարակության ուշադրությունը կենտրոնացել է քաղաքական ընդդիմադիր դաշտում նոր-նոր ձեւավորվող Դաշինքի ուղղությամբ: Այդ Դաշինքի կազմում միավորվելու իրենց պատրաստակամության մասին արդեն հայտարարել են ոչ միայն «Հանրապետություն» եւ Ժողովրդական կուսակցություններն ու Ազգային համաձայնության ճակատը, այլեւ՝ «Ազգային միաբանությունը»՝ ի դեմս իր առաջնորդ Արտաշես Գեղամյանի: Այդ հանգամանքը ոչ միանշանակ արձագանքների է արժանանում: Նման հակասական տեսակետների

ՀՀ փաստաբանների միությունը զգուշացրեց

Այս տարվա փետրվարի 15-ից սկսվեց «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը։ Փետրվարին տեղի ունեցավ 2, ապրիլին՝ 6, մայիսին՝ 12, հունիսին՝ 11, հուլիսին՝ 8 դատաքննական նիստեր։ Ընդհանուր առմամբ 39 նիստ է եղել մինչ օրս։ Երեկ դատարան էր եկել ՀՀ փաստաբանների միության նախագահ Միշա Փիլիպոսյանը, որի դիմումը հրապարկեց Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Սամվել Ուզունյանը. «Ձեր նախագահությամբ քննվող

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսը չհասցրեց օրակարգի բոլոր հարցերով անցնել՝ տեղի ունեցած բուռն բանավեճի հետեւանքով։ Բանավեճը սկսվեց մամուլի ազատությանը եւ ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներին վերաբերող հարցի քննարկման առնչությամբ եւ շատ արագ տեղափոխվեց քաղաքական դաշտ։ Պետական մամուլի ներկայացուցիչն այդ ուղղությամբ բավականին սահուն անցում կատարեց եւ ակնարկներ արեց՝ Հելսինկյան

ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔ

ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔ «Առավոտի» 19.07.01թ. «Թոշա՞կ են տալիս, թե՞ տանջում» հրապարակումից անմիջապես հետո արձագանքեց ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը՝ ի դեմս Ֆինանսաբյուջետային վարչության պետ Ռոբերտ Նադիրյանի։ Հրապարակման մեջ նշվում էր, որ կենսաթոշակառուի ներկայացմամբ, կենսաթոշակների վճարման Դավիթաշենի մասնաճյուղը նրան ամիսներով թոշակ չի վճարել, իսկ վճարման համար թաղամասի բնակիչներին սպասարկողը 900 դրամ է պահանջել։ Իսկությունը պարզելու համար Ռ.

Երգարվեստի ակունքները կորչում են դարերի խորքում։ Հայկական երաժշտությունը իր մշակվածությամբ, իրատեսու

Երգում է սրտի խորքից… Երգարվեստի ակունքները կորչում են դարերի խորքում։ Հայկական երաժշտությունը իր մշակվածությամբ, իրատեսությամբ, հոգեւորի մաքրությունն ու ներքին իմաստն արտահայտելու գեղարվեստական հարստությամբ հասել է միաձայն երգարվեստի համաշխարհային մակարդակին։ Հաջողություններն ակնհայտ են եղել հայկական երաժշտության բնագավառում։ Տ. Չուխաջյանը, Ա. Սպենդիարյանը, Ա. Տիգրանյանը, Ա. Խաչատրյանը եւ այլք մեծ դեր են կատարել հայ օպերային եւ դասական երաժշտության

Գլոբալիզացիայից,

ԱՋԱԲՍԱՆԴԱԼ Գլոբալիզացիայից, մարմնավաճառներից ու գեղջուկի երգից Պարզվում է՝ մեր մշակույթի գլխին կախված ամենամեծ սպառնալիքը գլոբալիզացիան է։ Թերեւս, այս եզրահանգմանը կարելի էր գալ՝ ունկնդրելով «Հայաստանի զարգացման ուրվագծերը։ Մշակույթ» սեմինարի (նախաձեռնող՝ «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ») ընթացքում հնչած ելույթները, մտահոգությունները։ Մոտ 4 ժամ տեւած սեմինարի ընթացքում, որին մասնակցում էին մշակույթի անվանի գործիչներ, պատգամավորներ, «ԳԽ ակումբի» անդամներ, արծարծվեցին Հայաստանի

Կարծես

Օրենքի պահանջը կարեւորում են իրենց ճաշակով Կարծես թե իրականանում է մասնավոր բուհերի մտահոգությունը, որ պետական բուհերի լոբբինգին տեղի տալով, ԿԳՆ-ն ընդունելության այս շրջանում ոչ մի մասնավոր բուհի հավատարմագրման մասին չի հայտարարի՝ պետականների գործին չխփելու համար։ Համենայնդեպս, արդեն հաստատ է, որ գոնե բժշկական ուղղվածությամբ մասնավոր բուհերը առաջիկա մեկ-երկու ամիսներին չեն հավատարմագրվի՝ թեեւ Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության

«Առավոտը» օրերս (14.07.2001թ.) անդրադարձել էր«Մետաղական կոնստրուկցիաների գործարանի կոլեկտիվի բողոքին

Համալիր վաճա՞ռք, թե՞ պարտքերը մարելու միջոց «Առավոտը» օրերս (14.07.2001թ.) անդրադարձել էր«Մետաղական կոնստրուկցիաների գործարանի կոլեկտիվի բողոքին այն մասին, թե գործարանը վաճառվել է անօրինական հիմունքներով։ Հրապարակումից հետո խմբագրություն այցելեց գործարանի աշխատակից Արամայիս Սիմոնյանը եւ հայտնեց, որ իր հանդեպ եւս կիրառվել են մի շարք անօրինականություններ։ Ա. Սիմոնյանը 1974-ից մետաղական կոնստրուկցիաների գործարանում աշխատել է որպես կռունկավար, իսկ 1994-ից նույն

Այսօր

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑԸ Այսօր երբեմնի անհասանելի բարձրագույն կուսակցական դպրոցին փոխարինել է Հայաստանի Հանրապետության Կառավարման դպրոցը, որը նույնքան տարօրինակ չափանիշներով է կողմնորոշվում իր դիմորդների ընդունելության հարցում, որքան կոմունիստականը։ Կարդալով պաշտոնական մամուլում հրապարակված հայտարարությունը դպրոցի ընդունելության մրցութային կարգի եւ տարիքային սահմանափակման մասին, ստեղծվում է այն տպավորությունը, թե այն գրված է նախկին կուսակցական ապարատի աշխատողի ձեռքով,

ՀԻՄԱ ԷԼ՝ ԿԵՂԾ ՊԱՌԱԿՏՈՒՄ

ՀԻՄԱ ԷԼ՝ ԿԵՂԾ ՊԱՌԱԿՏՈՒՄ Մամուլի մի հրապարակումից դատելով՝ ներկուսակցական «ռազբորկաների» այս ամառային տենդով վարակվել են նաեւ ԱԺՄ-ում մնացածները։ Ռուսալեզու մի պարբերական նշել էր, թե օրերս ԱԺՄ վարչությունը պահանջել է, որ Վազգեն Մանուկյանը հրաժարական տա։ Պատճառաբանությունը հետեւյալն է ներկայացվել. «Վազգեն Մանուկյանը խոչընդոտում է ԱԺՄ-ի զարգացմանը»։ Իսկ փաստարկները հետեւյալն են եղել, թե քանի որ ԱԺՄ նախագահը կայացած

ԱՅՍՏԵՂ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ ՁԵՐ ԳՈՎԱԶԴԸ

ԱՅՍՏԵՂ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ ՁԵՐ ԳՈՎԱԶԴԸ Երեկ իր ողջ գործունեության ամենաբեղուն, ամենաարգասավոր օրն ապրեց ՀՀ կառավարությունը՝ քննարկելով ամենակարեւոր հարցերը եւ ընդունելով ամենադարակազմիկ որոշումները։ Եվ այս ամենը շնորհիվ այն բանի, որ «Առավոտի» ոտքը երեկ կառավարություն չմտավ։ Երեկ կառավարության լրատվական ծառայությունը, ի դեմս պետ Մերի Հարությունյանի, բացառիկ առիթ ունեցավ օգտվելու «Առավոտին» իրենց նստավայր չթողնելու ամենափոքր հնարավորությունից անգամ։

Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քաղաքական խորհուրդը

Գագիկ Ասլանյանը լքեց ՀԺԿ-ն Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քաղաքական խորհուրդը նախորդ օրն իր նիստում որոշում էր կայացրել րչության նիստում քննարկել ՀԺԿ 7 պատգամավորների հարցը։ Հիշեցնենք, որ վերջիններս նույն օրը խորհրդարանում տարածած իրենց հայտարարությամբ կուսակցությանը մեղադրել էին «ետհոկտեմբերյան ձեւախեղումների» ու ՀԺԿ հիմնադիր Կարեն Դեմիրճյանի նախանշած քաղաքական ուղուց շեղվելու մեջ։ Երեկ մինչեւ ուշ երեկո շարունակվում էր ՀԺԿ

Իսկ

«ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ» ՆԱՀԱՆՋԵՑԻՆ Իսկ զինվորների հարազատները շարունակում են բողոքել Ռոբերտ Քոչարյանի հետ Գագիկ Ջհանգիրյանի պայմանավորվածությունը բավարար էր, որ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովը՝ մոռացած, թե ինչպես էին նախորդ նիստում բացականչում, որ զինդատախազին լսելն ավելորդ է եւ ոչ մի օգուտ չի տա, սուսուփուս նրան հրավիրի նիստի։ Ավելին՝ զինդատախազության փաստարկները լսելուց հետո հանձնաժողովն անհամեմատ ավելի մեղմ որոշում կայացրեց,

Թարմ

ՀԻՄԱ ԹԱԼԱՆԵԼՈԻ ՄԵՐ ՀԵՐԹՆ Է Թարմ գաղափարների պակաս Հայաստանի ընդդիմադիր դաշտում Ընդդիմադիրների մեծ մասը այս 10 տարվա ընթացքում ասում է այն, ինչ լայն ընտրազանգվածները ցանկանում են լսել: Այսպես ասած, ժողովրդի սրտից է խոսում. «սրանք թալանում են, վիզները հաստացնում են, ժողովրդի մասին հեչ չեն մտածում, իսկ ահա մենք չենք թալանի, վիզներս չենք հաստացնի ու կմտածենք»: Որպես

ՌԱՀՀԿ-Ի ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ՌԱՀՀԿ-Ի ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) աշխատանքային տարին կիսել է բարեփոխված կառուցվածքով։ Նոր սկզբունքի համաձայն, կենտրոնը, ըստ առաջնահերթ չափանիշների, ընտրել է այն թեմաները, որոնք մինչեւ տարեվերջ պետք է ՀՀ պետական ներկայացուցիչների, քաղաքական կազմակերպությունների, միջազգային հանրության եւ ամենակարեւորը՝ քաղաքացի-ընթերցողների սեղանին դրվեն իբրեւ վերլուծություն կամ գիտական ուսումնասիրություն։ Հաստատված են դրանք իրականացնող մեկնաբանների ու

ՀՈԳԵՎՈՐ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ

ՀՈԳԵՎՈՐ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» անմահ գործի խոսքերով գերմանացի հանճարեղ կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեն դեռ 80-ականներին գրել էր երգչախմբային կոնցերտ, որի առաջին կատարողը եղել է մոսկովյան կապելլան՝ 1988-ին։ Այս տարի գարնանը Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում Հայաստանի կամերային նվագախմբի կամերային երգչախումբը՝ Ռոբերտ Մլքեյանի գլխավորությամբ, կատարեց կոնցերտի առաջին երկու մասերը, ընդ որում

ԵԼԵ՛Ք ԳԵՐԵԶՄԱՆԻՑ, ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐ

ԵԼԵ՛Ք ԳԵՐԵԶՄԱՆԻՑ, ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐ Մինչ հայ հասարակայնության մի ստվար զանգված զբաղված է 1915 թվականի ցեղասպանության հիշատակի հավերժացման եւ դա՝ Հայաստանի պետական քաղաքականություն դարձնելու հոգեմաշ գործով, Երեւանի կենտրոնով ձգվող Հրազդանի կիրճը՝ նույն Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի ստորոտում, վերածվում է ամենօրյա բուռն զվարճանքի վայրի: Օրերս եղածներին ավելացավ եւս մեկը՝ անմիջապես Կիեւյան կամրջի տակ, ու զվարճանքն ավելի անսանձ

ՄԻԱՄՅԱԿ

ՄԻԱՄՅԱԿ Երեկ վճռաբեկ դատարանի 4-րդ հարկի դահլիճում նշվեց «Օրենք եւ իրականություն» իրավաբանական-լրագրողական հանդեսի մեկ տարին։ Շնորհավորելու էին եկել ճանաչված իրավաբաններ, ԱԺ պատգամավորներ, լրագրողներ։ «Մեր խնդիրն է,- վերջին համարում ավետում է հանդեսը,- ձեռքներս ԱԺ օրինաստեղծ զարկերակին դուրս գալ Բաղրամյան պողոտա ու տեսնել՝ ցանկապատից այս կողմ օրենքն իրականության մեջ մարդկանց օգնո՞ւմ է ապրել, թե՞ քշում է ամերիկյան

ԹԵ՞ ՏԱՆՋՈՒՄ

ԹՈՇԱ՞Կ ԵՆ ՏԱԼԻՍ, ԹԵ՞ ՏԱՆՋՈՒՄ Երեւանի Դավիթաշեն համայնքի բնակիչ, թոշակառու Ռոբերտ Մարտիրոսյանը բողոքում էր, որ յոթ ամիս շարունակ չի կարողանում իր թոշակը ստանալ։ Նախկինում թոշակառուներն իրենց հասանելիք գումարը ստանում էին խնայբանկից, սակայն կառավարության որոշմամբ այժմ թոշակների վճարումները կատարում է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենսաթոշակների վճարման ծառայությունը։ Ծառայության աշխատակիցները գումարը հիմնականում թոշակառուներին վճարում են տանը։

Ֆուտբոլային

ԱՅԴ ԽԵԼԱԿՈՐՈՒՅՍ ԵՎՐՈՊԱՆ Ֆուտբոլային Եվրոպայում 2001թ. գլխավոր տրանսֆերն, իհարկե, Զինեդին Զիդանի տեղափոխությունն էր «Յուվենթուսից» «Ռեալ»։ Ինչպես եւ սազական է մոլորակի լավագույն ֆուտբոլիստին, Զիդանին վաճառեցին ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային գնով՝ 64,4 մլն դոլար։ Այժմ Զիզուն միեւնույն թիմում խաղալու է իր արժեքով աշխարհում երկրորդ ֆուտբոլիստի՝ Լուիշ Ֆիգուի հետ։ Անցած ամբողջ մրցաշրջանի ընթացքում այս երկու ֆուտբոլիստներին մամուլում մշտապես

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031