Օրվա լրահոսը
«ԵԹԵ ՀԱՂԹԵՆՔ՝ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԴԱՌՆԱՍ»
«ԵԹԵ ՀԱՂԹԵՆՔ՝ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԴԱՌՆԱՍ» ԱԺ ընտրություններից առաջ ասել էր ՀԿԿ նախկին առաջին քարտուղար Վլ. Դարբինյանը Գագիկ Թադեւոսյանին՝ գրելով նրա անունը կուսակցական ցուցակի 15-րդ տեղում: «Շատերը զազրախոսեցին, թե Գագիկ Թադեւոսյանը պատգամավոր դառնալու նպատակով հեռացավ ՀԿԿ-ից,- ի պատասխան մեր հարցադրման ասաց պարոն Թադեւոսյանը,- «Ազգային Միաբանության» 11-րդ համարը երաշխիք չէր պատգամավոր դառնալու համար»։ ՀԿԿ-ից հեռանալու իր հիմնական պատճառը
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ: ԴՐԱՆՔ ԿԱՆԱՅՔ ԵՆ:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ: ԴՐԱՆՔ ԿԱՆԱՅՔ ԵՆ: Վաղուց ապացուցված է գիտնականների կողմից. քանի որ կանանց օրգանիզմը ծրագրավորված է գոյապահպանման, մարդկային ցեղը շարունակու համար, նրանք ավելի ուժեղ են, դիմացկուն, ավելի, եթե ուզում եք, արժանապատիվ, քան մենք՝ տղամարդիկս: Անցած շաբաթ ստացանք դրա հերթական ապացույցը: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը բոյկոտեց Պլովդիվում կայացած շախմատի Եվրոպայի առաջնությունը: Մեր գրոսմայստերները մրցումներից առաջ
ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾՆԵՐԻՆ ՉԵՆ ԱԶԱՏԻ ԳՈՐԾԻՑ
ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾՆԵՐԻՆ ՉԵՆ ԱԶԱՏԻ ԳՈՐԾԻՑ «Արդարության» հանրահավաքում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց. «Այդ ի՞նչ երկրորդական խոսակցություն է՝ իբր, օրենք պետք է հնարենք, եւ կոռուպցիա պետք է չլինի: Լավ, պա՞րզ չեն կառավարության այն անդամները, որոնք թաթախված են կաշառակերության մեջ: Եթե դատական գործ չեն կարող բացել՝ գոնե կարո՞ղ են հանել: Թող նրանք 3-4 հոգի հանեին, որ մենք համոզված
Washington Post-ը հեգնում է եւ քննադատում
Washington Post-ը հեգնում է եւ քննադատում Երեկ ամերիկյան հեղինակավոր «Washington Post»-ը հանդես է եկել Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններին նվիրված մի նոր անդրադարձով, որում ծայրահեղ հեգնանքի է արժանացնում նորաթուխ նախագահ Իլհամ Ալիեւի հաղթանակը։ Լրջագույն կասկածի տակ առնելով «երիտասարդ դիկտատորի» օգտին տրված քվեների պաշտոնական ցուցանիշները, թերթը զուգահեռաբար սուր քննադատության է ենթարկում Բուշ-կրտսերի վարչակազմի կեցվածքը Բաքվի իրադարձությունների նկատմամբ։
Չուբայսը «վերցնելու» խնդիր չունի
Չուբայսը «վերցնելու» խնդիր չունի Հայաստանն ինքն է տվել Երեկ սկսվեց ու ավարտվեց ՌԴ «Աջ ուժերի միության» համանախագահ, «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» (PAO-ժնհ) ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսի վեցժամյա այցը Հայաստանի Հանրապետություն։ Այցի արդյունքում ստորագրված միակ թուղթը դժվար է փաստաթուղթ անվանել, քանի որ պարզապես համագործակցության խորացման մասին մեկ-երկու տող էր պարունակում։ Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ արդյո՞ք այցը նախընտրական չէ,
ԳԵՂԱՄՅԱՆԸ ՁԵՌՔ Է ՄԵԿՆՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ
ԳԵՂԱՄՅԱՆԸ ՁԵՌՔ Է ՄԵԿՆՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը հայտարարել էր, թե իր կուսակցությունը պատրաստ է համագործակցել կոալիցիա կազմած ուժերի հետ, եւ պատրաստակամություն հայտնել մեղմացնել քննադատությունը նրանց նկատմամբ, լինել ավելի հանդուրժողական: – Ինչո՞վ է պայմանավորված նման պատրաստակամությունը: – Քաղաքական բոլոր ողջամիտ գործիչների համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության պետականությունը վտանգված է միայն եւ միայն
ԱՋԱՓՆՅԱԿԻ ՎԻՐՏՈՒԱԼ ԾԱԽՍԵՐԸ
ԱՋԱՓՆՅԱԿԻ ՎԻՐՏՈՒԱԼ ԾԱԽՍԵՐԸ Միայն անցյալ տարի է համայնքը սկսել թաղել հարազատ չունեցողներին Նոյեմբերի 2-ին Աջափնյակ համայնքում թաղապետի ընտրություններ են լինելու: Համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու նպատակ ունի նաեւ գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանը, որը վստահ ենք, համայնքի բնակիչների հետ իր հանդիպումներում դեռ կպատմի, թե համայնքում որքան գործ է արվել իր թաղապետ եղած ժամանակաշրջանում: Հիմա մի կողմ թողնենք
«ԴՈՒ ԱՆՄԵՂ ԵՍ»
«ԴՈՒ ԱՆՄԵՂ ԵՍ» «Բոլոր այն կառույցները, որոնք արվել են իմ որոշումների փաթեթի շրջանակում՝ օրինական են, բայց, ցավոք, դրանց 99%-ը նախագծային կոպիտ շեղումներով են կառուցված եւ ապօրինության դաշտում են»,- երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց նախկին քաղաքապետ, ներկայումս՝ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։ Սակայն, ըստ բանախոսի, նման դեպքերում պայմանագիրը կարող է
«Գրանդ Տոբակոն»՝ իր լավագույն նմուշներով
«Գրանդ Տոբակոն»՝ իր լավագույն նմուշներով Հոկտեմբերի 20-23-ը կառավարության նիստերի դահլիճում կազմակերպված «Արմ-պրոդ էքսպո 2003» ցուցահանդեսը հանրությանը հնարավորություն է ընձեռում ծանոթանալհայրենական արտադրանքին։ Երրորդ տարին կազմակերպված «Արմ-պրոդ էքսպո 2003»-ին այս տարի մասնակցում է մոտ 60 տեղական արտադրող, որոնք ցուցադրում են իրենց արտադրանքի լավագույն նմուշները։ Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ողջունելով տեղական արտադրողներին, նշեց, որ հանրապետություն
Միջազգային մրցանակ՝ «Այգ» մարզահամալիրին
Միջազգային մրցանակ՝ «Այգ» մարզահամալիրին Արարատ քաղաքի «Այգ» մարզահամալիրը դառնում է հանրապետությունում սպորտի զարգացման խոշոր կենտրոններից մեկը։ Վերջին տարիներին Հայաստանի տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչները, լինեն դրանք ֆուտբոլային ակումբներ, այլ թիմեր, թե ազգային հավաքականներ, կարեւոր մրցումներին պատշաճ մակարդակով նախապատրաստվելու նպատակով ավելի ու ավելի հաճախ են ընտրում այս մարզաբազան, որտեղ կան մարզվելու բոլոր պայմանները։ Ուրախալի է, որ «Այգը» նաեւ
Ակամա հիշեցինք բոլշեւիկյան քաղաքականությունը
Ակամա հիշեցինք բոլշեւիկյան քաղաքականությունը Թուղթ առ 1700172ամյա քրիստոնյա մեր մտավորականներին, լրագրողներին եւ գիտաշխատողներին: Խոր տխրություն ապրեցինք, երբ վերջերս տարբեր թերթերում, հեռուստատեսությամբ եւ ռադիոյով իմացանք, որ որոշ գիտնականներ, լրագրողներ եւ մտավորականներ դեմ են, որ Երեւանի ամենահին եկեղեցին ի վերջո ազատվի 30-ականներին կառուցված մի շենքի շրջափակումից եւ մենք քաղաքամայր Երեւանի կենտրոնում կտեսնենք մի հոյակապ եկեղեցի՝ 13-րդ դարի։
«ՉԵՄ ԽՐՏՆՈՒՄ ԿՆՈՋ ԴԵՐ ԽԱՂԱԼՈՒՑ»
«ՉԵՄ ԽՐՏՆՈՒՄ ԿՆՈՋ ԴԵՐ ԽԱՂԱԼՈՒՑ» Հայտարարում է դերասան-երգիչ Գեւորգ Դավթյանը Գլխավոր պրոդյուսերի դեր ստանձնած Ալլա Պուգաչովան եւ Ֆիլիպ Կիրկորովը ամերիկյան կողմից գնելով արտոնագիր, 2002թ. հոկտեմբերի 4-ին Մոսկվայում իրականացրին կոմպոզիտոր Ջոն Քենդերի հանրահայտ «Չիկագո» մյուզիքլի բեմադրությունը։ Ռուսական «Չիկագոյում» լրագրողուհու դերը վստահված էր Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան-երգիչ Գեւորգ Դավթյանին։ Մյուզիքլը առաջին անգամ բեմադրվել է Ամերիկայում,
Լեզվի տեսչությունը հորդորում է
Լեզվի տեսչությունը հորդորում է Երեկ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունն իր անհանգստությունը հայտնեց ՀՀ պետական լեզվի՝ հայերենի նկատմամբ բազմաթիվ տնտեսավարող սուբյեկտների եւ անձանց կողմից ցուցաբերվող անհարգալից վերաբերմունքից: Նույն թեմայով «հորդորակ» ներկայացվեց ԱԺ-ում՝ առանց անուններ նշելու: Սակայն տեսչության պետ Լեւոն Գալստյանը համոզված է, որ պատգամավորները տողատակերում իրենց կտեսնեն: «Հաճախ պաշտոնյաները սխալվում են՝ կարծելով, թե իրենց խոսակցական ցածր
ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ
ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ Ոճրագործն ակնհայտորեն չափազանցնում է իր դերը Հայաստանի քաղաքական կյանքում «Հոկտեմբերի 27» գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանը երեկ նախ հանդես եկավ հայտարարությամբ, ապա միջնորդություններով։ Դատավոր Սամվել Ուզունյանը հրապարակեց նրա դիմումը՝ ուղղված հանրապետության նախագահին: Ամբաստանյալը գրում է. «Եկել է ամենավտանգավոր փուլը։ Ես ձեզ առաջարկում եմ մեղադրանք առաջադրելիս նկատի ունենալ, որ եթե մեղադրանքի ծավալը չբխի
«Ամեն ինչ արվում է նրանց կյանքը բարդացնելու համար»
«Ամեն ինչ արվում է նրանց կյանքը բարդացնելու համար» Կոտայքի մարզի Սեւաբերդ գյուղի բնակիչները ծննդաբերելու համար պիտի հասնեն Աբովյան քաղաք, ընդ որում՝ ոտքով, քանի որ գյուղից մարզկենտրոն տրանսպորտ չի աշխատում: Նույն մարզի Կամարիս գյուղում մի կին իր երեք երեխաներին տանն է ծննդաբերել՝ մարզկենտրոն հասնելու համար միջոցներ չունենալու պատճառով: Այդ երեխաներից երկուսը մահացել են: Կինը չի գրանցել
ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄՏԵՍԵՑ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ
ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄՏԵՍԵՑ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելեց կառավարության շենքում հանգրվանած «Արմ-պրոդ էքսպո 2003» ցուցահանդեսը, եւ մեկ առ մեկ մոտեցավ բոլոր ներկայացված տաղավարներին, համտեսեց գրեթե բոլոր հրամցվող արտադրատեսակներից: Դժվար չէր նկատել, որ համտեսելը նախագահին դուր եկավ, այլապես այդ հոգնեցուցիչ աշխատանքի վրա նա երկու ժամ չէր ծախսի: Հայկական գինիների եւ կոնյակների լավագույն գիտակների պես
ՎԵՐՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՉԷՐ
ՎԵՐՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՉԷՐ Ընդդիմությունն անցած շաբաթ հանրահավաք արեց: Ժողովրդավարության նույնիսկ մեր մակարդակն ունեցող երկրի համար դա պետք է դիտվի որպես քաղաքական առօրյա, ռուտինա: Ուստի իշխանության «հրետանային նախապատրաստությունը» հանրահավաքից առաջ եւ կոշտ արձագանքը հանրահավաքից հետո պարզապես անտեղի էին՝ այդ հանրահավաքն իշխանության համար որեւէ վտանգ չէր ներկայացնում: Կլինեն եւս տասնյակ հանրահավաքներ, եւ դա պետք է նորմալ ընդունել:
«ՄԱՀԱԿԻ» ԳՈՐԾԸ ՀԵՇՏԱՑՆՈՒՄ ԵՆ
«ՄԱՀԱԿԻ» ԳՈՐԾԸ ՀԵՇՏԱՑՆՈՒՄ ԵՆ ԱԺ-ն երեկ քննարկեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը փոփոխելու օրինագիծը: «Տպավորություն ունեմ, որ այս նախագծով փորձ է արվում սրբագրել այն անօրինականությունները, որոնք կատարել է ՀՌԱՀ-ը «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի կապակցությամբ»,- ասաց Վիկտոր Դալլաքյանը: Շավարշ Քոչարյանը մատնանշեց այդ տպավորությունը հաստատող օրինակներ: Ասենք՝ ՀՌԱՀ-ը ոտնահարում էր բոլոր ազատ հաճախությունների միաժամանակյա մրցույթ անցկացնելու մասին օրենքի
«Ժողպատգամավորն» առայժմ չհամալրվեց
«Ժողպատգամավորն» առայժմ չհամալրվեց Կարեն Կարապետյանը գիտի, թե ինչի համար են պետք պաշտոնները Մամուլում արդեն գրվել է, որ առաջիկայում ԱԺ «Ժողպատգամավոր» խմբում արմատական համալրում է սպասվում: Այնքան արմատական, որ ըստ մեր աղբյուրների, այն կարող է նույնիսկ հավակնել խորհրդարանական մեծամասնության՝ ՀՀԿ-ի հետ մրցակցելուն: Թե որքանով են իրական «Ժողպատգամավորի» ընդլայնման մասին խոսակցությունները եւ ովքեր են այսօրվա դրությամբ դիմել
ՀՅԴ-Ն ՈՒԺԱՅԻՆ ՆՈ՞Ր ԿԱՌՈՒՅՑ Է ՈՒԶՈՒՄ
ՀՅԴ-Ն ՈՒԺԱՅԻՆ ՆՈ՞Ր ԿԱՌՈՒՅՑ Է ՈՒԶՈՒՄ Դաշնակցականները նախ ցանկանում էին գլխավորել ոստիկանությունը: Հետո նրանք սկսեցին խոսել կոռուպցիայի դեմ պայքարի առանձին մարմնի մասին: Իսկ այժմ էլ ՀՅԴ-ն փորձում է ստեղծել ուժային նոր մարմին՝ «Ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական շտաբ»: Այս մարմնի ստեղծումը նախատեսվում է «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի նախագծով, որը երեկ քննարկվեց խորհրդարանում: Թեեւ օրենքի նախագծի
ՉՈՒԲԱՅՍԸ ԵԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ»
ՉՈՒԲԱՅՍԸ ԵԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ» Ենթադրվում է, որ Որոտանի կասկադը նույնպես տրվելու է ռուսներին Ըստ մեր ոչ պաշտոնական աղբյուրների, օրերս Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ զրույցում Ռուսաստանի «Աջ ուժերի միության» համանախագահ, «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» (PAO-ժնհ) բաժնետիրական ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսը «գլուխն է գովացել»՝ «Վերցրել եմ Վրաստանը, գնում եմ՝ Հայաստանն էլ վերցնեմ»։ Կարելի է արձանագրել,
ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ Ս. ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ
ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ Ս. ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ Հոկտեմբերի 18-ին կոնսերվատորիայի Ալ. Շիրինյանի անվան դահլիճում տեղի ունեցավ երգիչ Սուրեն Զուրաբյանի հիշատակին նվիրված բարեգործական համերգ՝ երգչի տեսագրությունների եւ ձայնագրությունների թվայնացման ու սկավառակների թողարկման նպատակով։ Համերգը նախաձեռնել էր Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան եւ Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիան։ Ս. Զուրաբյանի առաջին բեմելը կայացել է 90-ականների սկզբին, երբ դեռ ուսանող էր։ Ըստ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ «ԹԱՄԱՐ ՏԱՏԻԿԻՆ»
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ «ԹԱՄԱՐ ՏԱՏԻԿԻՆ» Երեկ մեր իշխանության ներկայացուցիչները հերթական ժապավենը կտրեցին։ Այս անգամ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ «Արմ-պրոդ էքսպո 2003» ցուցահանդեսինը։ Կազմակերպիչների հետ խոսակցություններից Ա. Մարգարյանը պարզեց, որ այս անգամ ցուցահանդեսին մասնակից ընկերությունների թիվը, նախորդ տարիների համեմատությամբ, ավելացել է։ Այնուհետեւ վարչապետը հերթով մոտեցավ ցուցասրահներին, կազմակերպությունների ներկայացուցիչներից հետաքրքրվեց պրոբլեմներով ու հանձնարարություններ տվեց իր հետ ժամանածներին։ «Գրանդ
«ԹԵԼԵՊԼԱՍԸ» ՄՆՈՒՄ Է ՔՈՂԻ ՏԱԿ
«ԹԵԼԵՊԼԱՍԸ» ՄՆՈՒՄ Է ՔՈՂԻ ՏԱԿ Երեք ամիս առաջ հայաստանյան PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանը լրատվամիջոցներով կոչ արեց չսպասել «ինչ-որ պաշտոնյաների» խոստումների իրականացմանն ու «Թելեպլասի» պատճառած նյութական վնասի վերականգնման հարցը լուծել դատական կարգով։ Սկզբում հայցվորները 2-3-ն էին, այսօր՝ արդեն 20-ը։ Անցյալ շաբաթ «Առավոտը» տեղեկացրել է, որ «Թելեպլասի» գործով առաջին հայցվոր, երեւանցի Քրիստինե Տերյանը շահել է դատն
«Ուզում ես, բայց չես կարող»
«Ուզում ես, բայց չես կարող» Երգում էին «Միսս ստրիպ-2003» մրցույթի տապալումից առաջ Նախօրոք հայտարարված հայ ստրիպ-պարուհիների մրցույթը, որ կազմակերպել էր «Դվին» հյուրանոցի ստրիպ-ակումբը, հոկտեմբերի 18-ին չկայացավ։ Թեեւ ստրիպ-ակումբի տնօրեն Ռիտա Հարությունյանը «Առավոտին» տեղեկացրել էր («Առավոտ», 14.10.03 թ.), որ հրավիրել են երեւանյան 18 գիշերային ակումբների 36 պարուհիների։ Նրա խոստացած հեղինակավոր ժյուրին, որ իբր պետք է բաղկացած
«ԱՅՍ ԵԹԵՐԸ ԻՄ ԵԹԵՐԸ ՉԷ»
«ԱՅՍ ԵԹԵՐԸ ԻՄ ԵԹԵՐԸ ՉԷ» Վստահեցնում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը 172 Փոփոխությունից հետո «Հայլուրը» դարձել է ավելի ազատ, ընդգրկուն, բայց շարունակում է մնալ նույն կողմնակալը։ Կա մի անձ նաեւ այս «Հայլուրի» համար, որի մասին «կամ լավ, կամ՝ ոչինչ» սկզբունքը կրկին գործում է։ 172 Երեւի նկատի ունեք հանրապետության նախագահի՞ն։ Լրատվությունը ունի իր կանոնները.
Դպրոցին պատժեցին՝ հոսանքն անջատելով
Դպրոցին պատժեցին՝ հոսանքն անջատելով Շենգավիթ համայնքի թիվ 31 դպրոցում մոտ մեկ շաբաթ է՝ զանգը հնչեցնում են ձեռքով. դեռ անցած շաբաթվանից դպրոցը հոսանքազրկված է: Պատճառն այն է, որ դպրոցի տնօրենը թույլ չի տվել հոսանքի հաշվիչը տեղափոխել կայան, ինչը պահանջվում է կառավարության համապատասխան որոշմամբ: Եվ էլեկտրացանցի աշխատակիցները, կառավարության որոշմանը չենթարկվելու համար անջատել են դպրոցի հոսանքը: Տնօրեն Սվետլանա
ՅՈՒՆՈՇԵՎԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ 14 ԱՆԳԱՄ
ՅՈՒՆՈՇԵՎԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ 14 ԱՆԳԱՄ «Հոկտեմբերի 27» քրեական գործի դատաքննության ժամանակ մեկ հայտարարությամբ եւ 14 միջնորդություններով հանդես եկավ տուժող Վազգեն Սարգսյանի իրավահաջորդ Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը։ Տուժողի իրավահաջորդ Արամ Սարգսյանի հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ «դատավարությունը չի կատարել իր առաքելությունը եւ վերածվել է ֆարսի»։ Հայտարարության մեջ նշվում էր նաեւ. «Ունենալով նախաքննության վրա ներազդելու,
Ինքնակարգավորվում ենք
Ինքնակարգավորվում ենք Որ պետությունը չկարգավորի մեզ «Արտիկլ 19» միջազգային ոչ կառավարական կազմակերպության եւ Երեւանի մամուլի ակումբի կազմակերպած կլոր սեղանը, որն անցկացվեց հոկտեմբերի 17-19-ը՝ Ծաղկաձորում, կրում էր «Ինքնակարգավորումը՝ ազատ, որակյալ եւ պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կայացման հնարավորություն» անունը։ Հայաստանյան ԶԼՄ-ների եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկում էին տարբեր թեմաներ՝ հասարակական գործիչների եւ «հասարակ մարդկանց» մասնավոր կյանքի լուսաբանման անհրաժեշտությունից մինչեւ
«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ ԱՆՀՆԱՐԻՆԸ»
«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ ԱՆՀՆԱՐԻՆԸ» ԵԱՀԿ գործող նախագահ Յաապ Դե Հուփ Սխեֆֆերի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը – Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին ուղղված քննադատությամբ՝ մեղադրելով նրան «անգործության» մեջ: Ինչո՞ւ է ԵԱՀԿ-ն լռելյայն լսում այդ հայտարարությունները եւ Ադրբեջանի ուշադրությունը չի հրավիրում 2001թ. Փարիզում եւ Քի Վեսթում ԱՄՆ172ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք


















































