Լրահոս
Օրվա լրահոսը

Ակամա հիշեցինք բոլշեւիկյան քաղաքականությունը

Հոկտեմբեր 22,2003 00:00

Ակամա հիշեցինք բոլշեւիկյան քաղաքականությունը Թուղթ առ 1700172ամյա քրիստոնյա մեր մտավորականներին, լրագրողներին եւ գիտաշխատողներին: Խոր տխրություն ապրեցինք, երբ վերջերս տարբեր թերթերում, հեռուստատեսությամբ եւ ռադիոյով իմացանք, որ որոշ գիտնականներ, լրագրողներ եւ մտավորականներ դեմ են, որ Երեւանի ամենահին եկեղեցին ի վերջո ազատվի 30-ականներին կառուցված մի շենքի շրջափակումից եւ մենք քաղաքամայր Երեւանի կենտրոնում կտեսնենք մի հոյակապ եկեղեցի՝ 13-րդ դարի։ Ցավում ենք, բայց ակամա հիշեցինք բոլշեւիկյան172ստալինյան քաղաքականությունը ընդդեմ եկեղեցու։ Եզրակացրինք, որ ստալինյան շունչը դեռ ապրում է ոմանց մեջ առայսօր։ Երեւանցիների դեռ վաթսուն տոկոսը չգիտի, որ Երեւանի կենտրոնում կա 13-րդ դարի Կաթողիկե Սուրբ Աստվածածնի եկեղեցին։ 1996թ. վերաբացված եկեղեցին ստեղծել է համայնք, ծխական խորհուրդ, շաբաթը երեք անգամ ծխի երեխաները քրիստոնեական դասեր են ստանում, մատուցվում է պատարագ, ձեռնարկվում են մի շարք բարեգործական ծրագրեր։ Եվ այս ամենը 35 քառ. մետր տարածքում։ Ժամանակին դիմել ենք Լեզվի ինստիտուտի ղեկավարությանը՝ երեխաներին սենյակ հատկացնելու համար, բայց ապարդյուն։ Հավատացյալները մոմերը վառում են ինստիտուտի շենքի պատերի տակ։ Խնդրեցինք տնօրինությանը երկու ավտոտնակ (որոնք չէին օգտագործում) հատկացնել մոմավառության սրահ եւ դասարան դարձնելու համար, չենք ասի, թե ինչ պատասխան տվեցին, բայց այսօր այդ ավտոտնակ172առնետանոցները մամուլում ներկայացվում են որպես արհեստանոցներ։ Բայց գիտության նվիրյալները չեն զլացել նույն շենքից «մաս եւ բաժին» հանել տարաբնույթ գրասենյակների, ռեստորանների եւ սրճարանների համար։ Հարցրեք այդ բար, ռեստորան, սրճարան կառուցողներին եւ ականատեսներին, թե քանի աճյուն հանվեց նկուղներից, քանի խաչքար եւ արձանագրություն գտնվեց եւ ապա սվաղվեց եւ թաքցվեց (ակամա հիշեցինք ազերի֊ թուրքերի վայրագությունները)։ Արդյոք եկեղեցու քարերո՞վ չեն շարված շենքի ետնամասի պատերը։ Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցին իր ամբողջ տարածքով բռնադատվել եւ «գնդակահարվել» է ստալինյան ռեպրեսիայի տարիներին եւ այսօր Աստծո կամքով եւ Վեհափառ հայրապետի գործուն միջամտության շնորհիվ պիտի արդարացվի եւ վերականգնվի։ Այս ամբողջ տարածքը, որպես եկեղեցապատկան, ընտրել է Աստված՝ 800 տարի առաջ։ Աստծունը պիտի տալ Աստծուն։ Եթե այսօր «Մոսկվա» կինոթատրոնի տեղում «լիներ մի հատված Պողոս172Պետրոս եկեղեցուց, ինչպես Կաթողիկե Սբ. Աստվածածինն է, այն եւս կքանդվեր եւ կվերականգնվեր եկեղեցին։ Քանզի անցել են մարտնչող անաստվածության օրերը։ Բայց մենք՝ Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցու հավատացյալներս աղոթում ենք բոլորի հոգու փրկության համար եւ միգուցե սա առիթ է, որ վերջնական մաքրվենք ստալինյան, բոլշեւիկյան մատնչող անաստվածության ոգուց եւ դառնանք առ աստված եւ Լույս։ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու ծխական խորհուրդ եւ հավատացյալներԲոլշեւիկների սխալներն ուղղելու փոխարեն մենք մեր սեփական սխալներն ենք գործում՝ փոխարինելով ակադեմիայի շենքը կաթողիկոսի հերթական նստավայրով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել