Օրվա լրահոսը
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԼԱՎԱՏԵՍ ԵՆ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԼԱՎԱՏԵՍ ԵՆ Մանդատ ստանալու արարողությանը մասնակցեցին իշխանամետ կուսակցականները, գործարարները եւ Մանուկ Գասպարյանը ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը երեկ նորընտիրներին հանձնեց պատգամավորական մանդատները։ Մանդատների հանձնման արարողությանը որեւէ հանդիսավոր շտրիխ չկար՝ երկրի հիմնը չհնչեց, երաժշտություն չկար, կար երկար մի սեղան, որին ոչ ոք հարկ չհամարեց մոտենալ, միայն խմիչքի սեղանն էր մի քանի րոպե ուշադրության կենտրոնում։ Նորաթուխները կանգնած
ԱՋՀԱՄԲՈՒՅՐԻ ՉԳՆԱԼՈՒ ԳԻՆԸ
ԱՋՀԱՄԲՈՒՅՐԻ ՉԳՆԱԼՈՒ ԳԻՆԸ Առանձնակի խորաթափանցություն պետք չէր հասկանալու համար, որ 25-րդ կապուղու համար մրցույթում երեկ պիտի հաղթող ճանաչեն «Արմենիային»: Ընդամենը հետաքրքիր էր, թե ինչ պատճառաբանությամբ է արվելու դա: Թեեւ բացառությամբ ֆինանսական ներդրումների՝ «Ա1+»-ը մրցույթի բոլոր պայմաններն ու օրենքով սահմանված չափորոշիչներն ավելի լավ էր խոստացել բավարարել, քան «Արմենիան»՝ Ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն ու նրա տեղակալ
ՈՒՍ ՈՒՍԻ ՏՎԱԾ
ՈՒՍ ՈՒՍԻ ՏՎԱԾ Հավանաբար քչերը գիտեն, որ 1994թ. դեկտեմբերի 15-ին հիմնադրվել է ԱՊՀ եւ Մերձբալթյան երկրների Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիա, որի անդամ է նաեւ Հայաստանը։ Այն ղեկավարում է ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Սմիռնովը։ Ասոցիացիան պարբերաբար հրավիրում է սեմինար-խորհրդակցություններ, համաժողովներ, որոնցում քննարկվում են նախկին հանրապետությունների մարզական կյանքում առկա խնդիրները։ Օրերս ասոցիացիան հերթական նիստը գումարեց Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում։
Քանդակագործը բողոքեց հայերից
Քանդակագործը բողոքեց հայերից Օրերս Մշակույթի հայկական ֆոնդի հերթական հյուրը փարիզաբնակ հայ գեղանկարիչ-քանդակագործ Դավիթ Երեւանցին էր։ Նա արդեն 32 տարի ապրում եւ ստեղծագործում է Փարիզում, բայց ոչ մի վայրկյան չի մոռացել Հայաստանը. «Ես Հայաստանի ծիրան կերած տղա եմ։ Հայաստանից որեւիցե առնելիք չունեմ, այլ միայն տալիք ունեմ»։ Ապրիլի 24-ին ֆրանսիական կառավարության որոշմամբ, հայ-ֆրանսիական կողմերի փոխադարձ համաձայնությամբ, Փարիզում
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ Ֆանտասմագորիկ պատմություն Ընտրությունները կայացան, եւ խորհրդարանը 71 անդամ ուներ։ Բայց ոչ մեկը գոհ չէր։ Չէ, սխալ ասացի, գոհ էր միայն մեկը՝ մի պատգամավոր։ Ուրեմն, խորհրդարանը յոթանասունմեկ պատգամավոր ուներ. երեսունհինգը մի կուսակցության անդամ էր, երեսունհինգը՝ առաջինի մրցակից կուսակցության անդամ, եւ միայն մեծամասնականով ընտրված մի պատգամավոր՝ երրորդ կուսակցությունն էր ներկայացնում։ Եվ սա՝ այս վերջին
«Արմանը բարկանալու սովորույթ չունի»
«Արմանը բարկանալու սովորույթ չունի» Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եւ գերմանացի պրոֆեսոր Ռոլֆ Կնիպերի գլխավորությամբ երեկ «Արմենիա» հյուրանոցի սրահներից մեկում շարունակվեցին Հայաստանի քաղաքացիական օրենսգրքի շուրջ քննարկումները։ Գերմանացի մեր հյուրը հաճախ էր այս կամ այն հոդվածի կապակցությամբ իր տեսակետն արտահայտում «բարդ է ձեւակերպված, բարդ է արտահայտված» դիտողություներով։ Այդ բարդությունը նա, հավանաբար, զգում էր անգլերեն մատուցված Քաղաքացիական օրենսգիրքը
ՄԵԴԱԼԻ ՀԱՆԴԵՊ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԵԼ Է
ՄԵԴԱԼԻ ՀԱՆԴԵՊ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԵԼ Է Մեդալակիրների արտոնությունները նվազում են, եւ դա, ըստ դպրոցների տնօրենների, դրական պրոցես է: Այս տարվա 130 շրջանավարտներից Չարենցի դպրոցը տվել է ընդամենը 1 մեդալակիր՝ անցյալ տարվա 8-ի փոխարեն: Տնօրեն Աիդա Ղազարյանը մեդալակիրների թվի նվազումը բացատրում է ընդունելության քննություններում նրանց տրվող արտոնությունների պակասեցմամբ: Բացի այդ, ըստ տիկին Ղազարյանի, շրջանավարտները շատ դեպքերում խուսափում
Մարդիկ օգնեցին
Մարդիկ օգնեցին «Առավոտի» ս/թ ապրիլի 18-ի համարում տպագրվել էր «Դաժան սպանության ականատեսները» հոդվածը, որը պատմում էր, թե ինչպես է հայրը երեխաների աչքի առաջ սպանել իրենց մորը, եւ ինչ ճակատագիր դրանից հետո ունեցան երեխաները: Հոդվածն արժանացավ ընթերցողների բացառիկ ուշադրությանը։ Եղան շատ արձագանքողներ եւ սպասվածից ավելի օգնել ցանկացողներ։ Առաջին հեռախոսազանգի հեղինակը «Երեխաներն ընդդեմ բռնության» հասարակական- բարեգործական կազմակերպության
ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆ ԵՆՔ ՊԱՀՊԱՆՈՒՄ
ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆ ԵՆՔ ՊԱՀՊԱՆՈՒՄ Օրերս օպերատիվ միջոցառման արդյունքում «Զվարթնոցում» պայթուցիկ նյութի հայտնաբերման վերաբերյալ պաշտոնական մարմինները քչախոս են։ Հիշեցնենք, մայիսի 3-ին, ժամը 12-ին Երեւան-Դոնի Ռոստով չվերթը աթիռում Ազգային անվտանգության աշխատակիցները պայթուցիկ էին հայտնաբերել։ Մեր աղբյուրը հայտնել էր, որ պայթուցիկը ինքնաթիռ էր հասել մաքսակետը շրջանցելով։ «Առավոտի» հունիսի 5-ին տպագրված վերոհիշյալ տեղեկատվությանը Մաքսային պետական կոմիտեն պաշտոնապես արձագանքեց միայն
Համանախագահների «նոր մոդելները»
Համանախագահների «նոր մոդելները» ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Նիկոլայ Գրիբկովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի առողջական վիճակը միջնորդների՝ այս տարվա մայիսին նախատեսված այցի հետաձգման միակ պատճառը չէ։ «Մեդիամաքսին» տված հարցազրույցում Գրիբկովն, այդուհանդերձ, չի նշել, թե որոնք են համանախագահների հերթական տարածաշրջանային այցի հետաձգման մնացյալ պատճառները։ Ակնհայտ է, որ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների տեւական
ԱՆԻՄԱՍՏ ՆՅԱՐԴԵՐ
ԱՆԻՄԱՍՏ ՆՅԱՐԴԵՐ «Արմենիա» հեռուստաընկերությանը ես, որպես հեռուստադիտող, նորմալ եմ վերաբերվում: Ինչ-որ հաղորդումներ չեմ կարողանում նայել, օրինակ «Բերնարդ-շոուն»՝ չեմ ընկալում հումորի այդ քարանձավային մակարդակը: Հաղորդումներ կան, որոնք նայում եմ հաճույքով: Չեմ կարող ասել նաեւ, որ ինձ ամեն ինչ դուր էր գալիս իմ հարազատ «Ա1+»-ում: Հիմա այնպես ստացվեց, որ «Արմենիան» եւ «Ա1+»-ը մասնակցում են այդ կապուղու համար
ՀԺԿ-ում ասում են, որ այնտեղ դավաճաններ չկան
ՀԺԿ-ում ասում են, որ այնտեղ դավաճաններ չկան ՀԺԿ քաղխորհրդի անդամ եւ նորընտիր ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանը երեկ արձագանքեց նախորդ օրը «Առավոտում» հրապարակված՝ «Ես տեղեր եմ ապահովել դավաճանների համար» հրապարակմանը: Հիշեցնենք, որ ՀԺԿ անդամ, Շենգավիթի թիվ 12 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Ռաֆայել Խաչատրյանը մեղադրել էր «Արդարություն» դաշինքին ու մասնավորապես ՀԺԿ-ին՝ ի դեմս Վարդան Մկրտչյանի՝
Ովքեր հրաժարվեցին մանդատներից
Ովքեր հրաժարվեցին մանդատներից Ռազմիկ Մարտիրոսյանը, Արարատ Մկրտչյանը եւ Լեւոն Մկրտչյանը այլեւս նախարար չեն Այսօր ժամը 12-ին Կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա ԱԺ նորընտրիր պատգամավորներին մանդատների պաշտոնական հանձնման արարողությունը: Իսկ երեկ ժամը 20:00-ն այն վերջին ժամկետն էր, երբ ԱԺ համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները՝ ի դեմս կուսակցությունների ու դաշինքների եւ դրանց համամասնական ցուցակում ընդգրկված առանձին անհատների, կարող
ԻՇԽԱՆԱՄԵՏՆԵՐԸ ՀՈՒՇԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ
ԻՇԽԱՆԱՄԵՏՆԵՐԸ ՀՈՒՇԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ Բանակցությունները՝ փուլ առ փուլ, պատասխանատվությունը՝ փաթեթային ՀՀԿ-ն, «ՕԵ»-ն եւ ՀՅԴ-ն արդեն 80-90 տոկոսանոց համաձայնության են եկել քաղաքական կոալիցիայի ձեւավորման հարցում, կողմերը կստորագրեն հուշագիր։ Նման հուշագրային կառավարություն եւ ԱԺ երբեք չենք ունեցել, եւ այս նոր իրավիճակը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Ինչպե՞ս է լուծվելու պատասխանատվության հարցը, ի՞նչ ծրագիր է իրականացնելու կոալիցիոն կառավարությունը, ի՞նչ սկզբունքներով
«Ա1+»-Ը ԿՀԱՂԹԻ ԱՅՍ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ»
«Ա1+»-Ը ԿՀԱՂԹԻ ԱՅՍ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ» Հուսով է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, որը ներկա էր հունիսի 7-ին 25-րդ կապուղու համար «Ա1+»-ի եւ «Արմենիայի» մրցութային առաջարկների քննարկմանը: – Ձեր գնահատականով՝ իրոք, ինչպես պնդում է «Արմենիան», մրցում են քաշային տարբե՞ր կատեգորիաներում գտնվող հեռուստաընկերություններ: – Քաշերի տարբերությունների մասին կարելի էր խոսել այն դեպքում, եթե հստակ երեւային մեկի ծրագրային
Նվագում են եւ բարեգործություն են անում
Նվագում են եւ բարեգործություն են անում Սփյուռքահայ կոմպոզիտոր Սիրվարդ Կալպակյան Կարամանուկը (Թուրքիա) եւ դաշնակահար Շահան Արծրունին (ԱՄՆ) նորից Հայաստանում էին։ Ս. Կարամանուկը երրորդ, իսկ Շ. Արծրունին արդեն 49-րդ անգամ են հայրենիքում, եւ շատ հարցերի վերաբերյալ միատեսակ են մտածում. «Հետզհետե հայրենիքին ֆինանս հատկացնողների թիվը պակասում է, իսկ ֆինանսի պետքը չի պակասում»։ Շ. Արծրունին 1998-ին բացել է
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ «ԹԱՂՈՒՄ»
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ «ԹԱՂՈՒՄ» Հանրապետության հրապարակում գտնված մառանները կծածկվեն ավազով Մինչ աշնանը «հիմնովին» վերանորոգված փողոցները անձրեւներից հետո կրկին կկարկատվեն, Հանրապետության հրապարակում դեռեւս շարունակվում են Լինսի հիմնադրամի միջոցների հաշվին կատարվող շինարարական աշխատանքները, որոնք տեղաշարժի առումով դժվարություններ են առաջացրել վարորդների ու հետիոտնի համար։ «Առավոտն» արդեն տեղեկացրել է այդ աշխատանքների ընթացքում հայտնաբերված շինությունների մասին, որոնց վերաբերյալ պարզաբանումներ տվեց Հուշարձանների պահպանության
Մանուկին մի խառնեք մեծերի զայրույթին
Մանուկին մի խառնեք մեծերի զայրույթին Գիտնականը պատասխանում է ԿԳ նախարարության չինովնիկներին «Առավոտի» մայիսի 15-ի «Այսօրվա երեխայի առջեւ հաշիվ ունենք տալու» վերտառությամբ հոդվածը (հեղ. Հասմիկ Բուդաղյան) սկսվում է պաշտոնական ահազանգով. «Այսուհետեւ որոշ համայնքների մանկապարտեզների երեխաներ ստիպված կլինեն հանդեսների ու զանազան միջոցառումների ժամանակ երգել իրենց ապուպապերի երգերը, առանց հասկանալու, անգիր արած արտաբերել նրանց հորինած խաղիկները, իսկ ծեսերին
ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳ Է ԱՌԵԼ
ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳ Է ԱՌԵԼ Թե ինչպես բարեկամը ֆռռացրեց բարեկամին 1998 թ. Լյովա Մալոյանը գտնվել է անձնական գործերով Մոսկվայում, հյուրընկալվել հորեղբոր որդուն՝ Զորիկին։ Վերջինիս տանն էլ հանդիպել է նրա քրոջ որդուն՝ Սամվել Մադոյանին։ Խոսքուզրույցի, փոխադարձ վստահության պայմաններում Լյովա Մալոյանը թանկարժեք քարերով 3 ոսկյա ժամացույց է տրամադրում Սամվել Մադոյանին, քանի որ վերջինս հավատացնում է, որ Սանկտ
«Թելեպլասի» զոհերը
«Թելեպլասի» զոհերը Հավելավճարով հեռախոսային «Թելեպլաս» ծառայությունը մեր կյանք մտավ ապրիլից, հեռախոսահամարի ծածկագրման վերաբերյալ հայտարարությունները՝ մի քանի շաբաթ ուշ։ Մինչ այդ բազմաթիվ միամիտ ծնողների հեռախոսային հաշիվներն իրենց դեռահաս բալիկները հասցրին «ծանրացնել» մի քանի հարյուր հազար դրամով։ Այս օրերին տուժած ծնողների մի մեծ խումբ պատրաստվում է դիմել դատարան՝ «ԱրմենՏելի» գումարը չվճարելու հայտարարություն-պահանջով։ Հայցադիմումն ուղղված է հավելավճարով ծառայություն
ԵԹԵ ՊԱՏԺՎԵԼ, ԱՊԱ ԳՈՆԵ՝ ՈՉ ՄԻԱՅՆԱԿ
ԵԹԵ ՊԱՏԺՎԵԼ, ԱՊԱ ԳՈՆԵ՝ ՈՉ ՄԻԱՅՆԱԿ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ հունիսի 23-26-ը կայանալիք նստաշրջանը խոստանում է դառնալ եթե ոչ բեկումնային, ապա առնվազն խիստ կարեւոր՝ կապված Հարավային Կովկասի եվրաինտեգրացման հետագա զարգացումների հետ։ Արդեն հայտնի է, որ այդ նստաշրջանի ընթացքում, ի մասնավորի, քննարկվելու է Հայաստանում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության զեկույցը։ Հասկանալի է,
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ՞ Է ՄԵՆԱՇՆՈՐՀԸ
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ՞ Է ՄԵՆԱՇՆՈՐՀԸ Գնահատելով նախորդ մրցույթի համեմատ «Ա1+»-ի պատրաստվածության աստիճանը՝ Ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն ասաց. «Միանշանակ է, որ «Ա1+»-ի ներկայացրած առաջարկն էապես տարբերվում էր նախորդ մրցույթի առաջարկից»: «Արմենիայի» ներկայացուցիչները հայտարարեցին, թե այս ընկերության բաժնետերերն են Սարգսյանների հիմնադրամը եւ Գաֆեսճյանները՝ ԱՄՆ-ից: Մեր հարցին, թե հակասություն չկա՞ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հետ, ըստ որի՝ «օտարերկրյա
ԽՈՒՆՏԱՐՇԱՎՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է
ԽՈՒՆՏԱՐՇԱՎՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի գնահատմամբ՝ «հանրապետական խունտայի խունվեյբիների կողմից պառլամենտական իշխանության զավթումով Հայաստանը վերջնականապես ընկավ քաղաքակրթության տաճարի Օլիմպոսից այնպես, ինչպես Հյուգոյի չքնաղ Էսմերալդան ընկավ՝ կտրուկ, միանգամից՝ հնձած կառի նման»: Դ. Հակոբյանի համոզմամբ, երկրի բարոյական եւ քաղաքական «անկումը» ԱԺ ընտրություններին կատարյալ էր այն աստիճան, որ «սպառնում է իսպառ վերացնել հայությունը՝ որպես
Ում ուզում են՝ թող դարձնեն
Ում ուզում են՝ թող դարձնեն ԱԺ ղեկավար պաշտոնների մասին ասում է Ալբերտ Բազեյանը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Ալբերտ Բազեյանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է դաշինքի դիրքորոշումը ԱԺ ղեկավարության, մասնավորապես՝ ԱԺ նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի թեկնածության հարցին. «Իրենց խնդիրն է, թե ում կդարձնեն ԱԺ նախագահ։ Այն մեթոդներով, որ օգտագործվեցին նախագահական ընտրությունների ժամանակ հասարակության քվեն կեղծելու համար, հիմա էլ
«Ա1+»-Ը ՇԱՀՈՒՄ Է ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ
«Ա1+»-Ը ՇԱՀՈՒՄ Է ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն անցած մեկ տարում, երբ տարբեր մակարդակի ընտրություններ էին ընթանում, չէր անցկացրել որեւէ կապուղու համար մրցույթ: Առաջինը տեղի ունեցավ հունիսի 9-ն, եւ 25-րդ կապուղով հաղորդումներ հեռարձակելու համար իրենց հայտերը ներկայացրին «Արմենիան» եւ «Ա1+»-ը: Այժմ այդ կապուղին զբաղեցնում է «Արմենիան», որի նախագահ Բագրատ Սարգսյանն ասաց, թե մրցում են
«ԵՍ ՏԵՂԵՐ ԵՄ ԱՊԱՀՈՎԵԼ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
«ԵՍ ՏԵՂԵՐ ԵՄ ԱՊԱՀՈՎԵԼ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» Կարծում է ՀԺԿ-ական Ռաֆայել Խաչատրյանը՝ մեղադրելով իր կուսակիցներին «ոսկե հորթին» տրվելու մեջ Շենգավիթի թիվ 12 ընտրատարածքում նշանակված նոր ընտրությունների ժամանակ էլ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորական մանդատի համար շարունակելու է պայքարել նաեւ ՀԺԿ անդամ Ռաֆայել Խաչատրյանը, որը մեր զրույցի ժամանակ անվավեր համարված ընտրությունների մասին հետաքրքիր բացահայտումներ արեց: Այն երեւույթների մասին,
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՆԱԽԱԳԾՈ՞Վ
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՆԱԽԱԳԾՈ՞Վ «Առավոտ» թերթի 05.06.03թ. թիվ 107-ում տպագրված «Թափանցիկ աճուրդ» հոդվածի կապակցությամբ հայտնում եմ, որ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության եւ օտարման մրցութային ու աճուրդային հանձնաժողովի 2002թ. ապրիլի 30-ի նիստում արձանագրվել է «Ձորագյուղ» ազգագրական թաղամասին հարող տարածքի 254 քմ, 400 քմ եւ 1446 քմ առանձին հողակտորների աճուրդային վաճառք, ուր հաղթող է հանդիսացել քաղ. Անահիտ Խաչատրյանը՝
ՇՈՒԿԱՆ ՍԿՍՎՈՒՄ Է ՄԱՅԹԻՑ
ՇՈՒԿԱՆ ՍԿՍՎՈՒՄ Է ՄԱՅԹԻՑ Զեյթունի շուկայի հարակից մայթն ամբողջությամբ ծանրաբեռնված է գյուղմթերք վաճառողներով ու գնորդներով։ Տպավորությունն այնպիսին է, թե շուկան սկսվում է անմիջապես փողոցից։ Անշուշտ, սա արտառոց երեւույթ չէ եւ հատուկ է բոլոր շուկաներին։ Այնուամենայնիվ, փորձեցինք շուկայի տնօրինությունից տեղեկանալ, թե ինչու են անանցանելի դարձրել մայթը, երբ շուկայի ներսն ու դուրսը գրեթե դատարկ է։ Պարզվեց, որ
ՎԵՐՋԻՆ ՕՐԸ՝ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՈՎ
ՎԵՐՋԻՆ ՕՐԸ՝ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՈՎ Մեքսիկայի Հերմոսիլո քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական 29-րդ եւ աղջիկների 9-րդ առաջնությունը։ Երեկ Հայաստանի հավաքականն ավարտեց մասնակցությունն ուժերի փորձարկման այդ կարեւոր ստուգատեսին. մրցահարթակ մտավ մեր վերջին ներկայացուցիչը՝ գյումրեցի Տիգրան Մարտիրոսյանը, որը հանդես էր գալիս 85 կգ քաշայինների մրցապայքարում։ Առաջ անցնելով ասենք, որ Տիգրանն իր արդյունքով մեկ քայլ առաջ անցավ իր
Հայաստանը Գավուկյանի լուսանկարներում
Հայաստանը Գավուկյանի լուսանկարներում Գավուկյան ընտանիքի՝ Կանադայում հիմնած «Գավուկ» լուսանկարչական ֆիրման արդեն 80 տարեկան է։ «Իմ մեծ հայրիկը՝ Օհաննես Գավուկյանը, 1915-ին փրկել է մեր ընտանիքը, որովհետեւ Քեմալը մեզ մի նամակ տված էր, ուր ասվում էր, որ Օհաննեսն իր լուսանկարիչն է»,- հիշում է Օննիկ Գավուկյանը։ Նա աշխարհի տարբեր երկրներում բացված շուրջ 40 ցուցահանդեսների հեղինակ է։ Դրանց թեմատիկան


















































