Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ

ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ Ստեփան Դեմիրճյանի կողմից մամուլում առաջադրված հարցին ի պատասխան՝ հնչել է տեղեկություն, թե իր կողմից մասնագետների հետ քննարկվում է նախագահական ընտրությունների արդյունքների առնչությամբ Եվրոդատարան դիմելու խնդիրը: Հնչել է նաեւ հավաստիացում, որ իր քայլերում լինելու է հետեւողական: Հետեւաբար, «Ազատ ընտրության իրավունքի» ոտնահարումը ՀՀ իշխանությունների կողմից ամենայն հավանականությամբ կդառնա Ստրասբուրգում դատաքննության առարկա: Եվ դա

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄ Է»

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄ Է» Ասում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը -Երբ ձեզ հրավիրեցի հարցազրույցի, դուք ասացիք՝ արդյո՞ք մեր երկրում մնացել է հարց, որի պատասխանը չի տրվել։ Դուք նկատի ունեք, որ մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ չեն առաջանում հարցեր եւ պատասխանների կարիք էլ չկա՞։ – Չէ, ուղղակի հիմա քաղաքական դաշտում հնարավոր չի նոր հայտնագործություն

ԸՆՏՐԵՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ

ԸՆՏՐԵՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ ՀՅԴ քարոզչական խմբերի կազմում հանդիպումից հանդիպում նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, որն այժմ արձակուրդում է, ընտրողներին միայն մի կոչ է անում՝ «Կատարեք իսկապե՛ս քաղաքական ընտրություն»: Նա հիշեցնում էր, թե թյուր պատկերացում է ձեւավորվել, որ ԱԺ պատգամավորը պետք է լուծի տվյալ համայնքի բնակիչների կենցաղային խնդիրները: Մինչդեռ առաջարկում էր հիշել՝ «Ձեր ընտրած պատգամավորներից քանի՞սն

ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԾԵԾՈՒՄ ԵՆ ԳՐՈՂԻՆ

ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԾԵԾՈՒՄ ԵՆ ԳՐՈՂԻՆ Վաստակաշատ գրող-հրապարակախոս Ռոբերտ Կարայանը նոր է ապաքինվել։ Նրան աչքի վիրահատության ենթարկեցին պրոֆեսոր Մալայանի հանրապետական աչքի կենտրոնում։ Ոտքի վրա դեռ երեւում են կապտուկները։ «Եղիշե Չարենց» գրական հուշաշքանշանի արժանացած գրողը («Փրկություն», «Շեփորականչ ազգահավաքի», «Առականի՝ ցավեր քանի», «Լուսաբացներին ընդառաջ», «Կուժն ու կուլան ինչո՞ւ կուլա», «Առակս գա, ծանակի՝ չարի գետը ցամաքի» գրքերի հեղինակ) բռնարարքի է

ՄՐՑԱՊԱՅՔԱՐԻ ԵՆ ԳՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

ՄՐՑԱՊԱՅՔԱՐԻ ԵՆ ԳՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ Մեկը՝ քաղաքական գործիչ, մյուսը՝ տնտեսագետ Թիվ 3 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված հիմնական թեկնածուներից մեկը՝ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Ղուկաս Ուլիխանյանը, ԱԺ պատգամավոր է եւ օրենսդիր աշխատանքի 4 տարվա փորձ ունի: Շատերին նա հայտնի է՝ որպես ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իմփիչմենթի գործընթացն ԱԺ-ում գործնական հունի վրա դնողներից մեկը:

«ՉԻ»-Ն ԿՍԵՂՄԻ՞ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ՁԵՌՔԸ

«ՉԻ»-Ն ԿՍԵՂՄԻ՞ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ՁԵՌՔԸ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը «Չորրորդ իշխանություն» թերթին դատի տալուց հետո է միայն հաշտության եզրեր գտնելու պատրաստակամություն հայտնում: Հիշեցնենք, որ Վլադիմիր Դարբինյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարան եւ «Չորրորդ իշխանությունից» պահանջում է «անհապաղ հերքել» թերթի 04.03.03թ. համարում տպագրված՝ «Ծտի խելքով կուսակցությունը» եւ 25.03.03թ. համարում՝ «Սերժի ցուցակն ու

ԲՈՐԻԿԻ ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ԲՈՐԻԿԻ ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿԻՆ Պատերազմ եղավ՝ քաջ զինվոր դարձա։ Ներիր ինձ, հայր, որ չկարողացա որդի ծառայել, Ներիր ինձ, մայր, որ թողեցի քեզ կսկծալով, Ներիր ինձ, իմ սիրուն կին, որ չկարողացա ամուսին մնալ, Ներեք ինձ, իմ որդիներ, որ չկարողացա հայր ծառայել, Ներիր ինձ, հայրենի հող, որ քեզ ազատագրեցի, բայց չկարողացա ապրել, Ներիր ինձ, հարազատ քույր, որ շուտ

Ընտրությունից ընտրություն

Ընտրությունից ընտրություն «Հաշմանդամները ոչ ոքի պետք չեն, իշխանություններն ինչ էլ որ խոստանում են, թղթի վրա է մնում։ Պարզվում է, մենք պետք ենք գալիս ընտրություններից ընտրություն»,- նեղսրտում է Վազգեն Առաջինի անվան պատերազմի հաշմանդամների բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Արշավիր Սահակյանը։ Ա. Սահակյանի խոսքերով, կազմակերպությունում ընդգրկված է Հայրենական, Արցախի, Աֆղանստանի պատերազմների 480 հաշմանդամ։ «Մեր նպատակը նրանց համար աշխատատեղեր

«ԴԻՆԱՄՈՅՈՒՄ» ՈՐՈՇՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ

«ԴԻՆԱՄՈՅՈՒՄ» ՈՐՈՇՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ Մայրաքաղաքի «Դինամո» մարզական ընկերության դահլիճում տեղադրված ռինգում այս օրերին իրենց հարաբերություններն են պարզում կաշվե ձեռնոցի մեր ներկայիս լավագույն վարպետները։ Երեւան են ժամանել հանրապետության տարբեր մարզերի ու քաղաքների ներկայացուցիչներ։ Հաղթողներն ու մրցանակակիրները հայտնի կդառնան մայիսի 11-ին։ Եվ այդ ժամանակ էլ կկազմավորվի ազգային հավաքականի նոր կազմը, որը կսկսի նախապատրաստվել այս տարի

Ջավախքի ԶԼՄ-ները կաթվածահար են

Ջավախքի ԶԼՄ-ները կաթվածահար են Այսօր Ջավախքում գործում է լրատվության 6 միջոց, 3-ը՝ Ախալքալաքում, 3-ը՝ Նինոծմինդայում։ Դրանք, սակայն, չեն համապատասխանում ԶԼՄ կոչվելու ոչ մի չափանիշի։ Ջավախյան երկու թերթերն էլ չունեն պարբերականություն, իրականությունը ճիշտ ներկայացնելու կարողություն եւ հստակ դիրքորոշում։ Ախալքալաքի շրջանային «Փարոս» թերթը, որ տպագրվում է շրջանի բյուջեի հաշվին, լույս է տեսնում երբ պատահի՝ կախված շրջանի վարչության

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՐԻՖ ՉԷ»

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՐԻՖ ՉԷ» Երեկ Ժուռնալիստի տանը հրավիրված մամլո ասուլիսում ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանն ու կուսակցության համամասնական ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Գագիկ Աբրահամյանը ավելի շատ խոսեցին կուսակցությունների վարկանիշերի վերաբերյալ մամուլում ներկայացված սոցհարցումների ու նրանց քարոզարշավների լուսաբանման մասին։ ՀՌԱԿ ատենապետն ընդհանուր առմամբ դրական գնահատեց հրապարակումները, չմոռանալով «իրականությանը չհամապատասխանող որոշ որակումների մասին»։ «Ելնելով նախորդ տարիների փորձից,

Որ խեղճուկրակ չքայլեն

Որ խեղճուկրակ չքայլեն Երեկ ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը քարոզարշավի շրջանակներում շնորհավորեց Ազատամարտի վետերանների միության անդամներին: Մինչ մեր ազատամարտիկներին շնորհավորելը, պրն Սահակյանը հիշեց դեռ 40-ն էլ չբոլորած մեր այն քաղաքական գործիչներին, ովքեր հիմա, խաղաղ պայմաններում են ազգափրկիչ ծրագրերից խոսում: Թե ում էր ակնարկում Գ. Սահակյանը, ենթադրություններ բազմիցս արվում են, ինչից խուսափելու համար էլ լավ կլինի

ԱՆՄԱՀՆԵՐԸ ՄԱՀՎԱՆ ՏԱՐԵԹԻՎ ՉՈՒՆԵՆ

ԱՆՄԱՀՆԵՐԸ ՄԱՀՎԱՆ ՏԱՐԵԹԻՎ ՉՈՒՆԵՆ Արարատյան դաշտի հինավուրց Արագած գյուղում, իրավաբանի ընտանիքում ծնված Մեխակ Մեխակյանն ազգային-ազատագրական պայքարի առաջին օրերից զինվորագրվեց անկախության գործընթացին։ Էջմիածնի Ղարաբաղյան շարժումը ոչ այնքան քաղաքական էր, որքան ազգային172ազատագրական։ Հավաքագրվել էին տղաներ, որոնք այնքան քաղաքական գործունեությամբ չէին զբաղվում, որքան պատրաստ էին զինյալ պայքարի՝ Հայաստանի ու Արցախի սահմանների պաշտպանությանը։ Մեխակն այն հազվագյուտ տղաներից էր, որը

Քննադատիր, բայց տեղ-տեղ

Քննադատիր, բայց տեղ-տեղ Միավորված աշխատանքային կուսակցությունն (ՄԱԿ) իշխանամետ է համարվում: Նախագահական ընտրություններին պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Սակայն կուսակցության ծրագրում (ներածությունում) նաեւ ներկա իշխանություններն ու նրանց վարած քաղաքականությունն այնքան հիմնավոր եւ անխնա են քննադատում, ինչպես կերազեր անել ամենաընդդիմադիրը: Քաղաքական դաշտում իրենց տեղի վերաբերյալ ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանը ասում է. «Մենք ազատական գաղափարախոսություն քարոզող կուսակցություն ենք: Եթե

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ՝ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՈՒՄ

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ՝ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՈՒՄ «Չի կարելի այս պատերազմում պարտվել, հատկապես՝ երբ արդեն հաղթել ես»,- զգուշացնում էր Վազգեն Սարգսյանը 97-ին «Այդ տարածքները ձեռք են բերվել արյան գնով եւ ոչ մի թիզ հող վերադարձնելու մտադրություն ոչ ոք չունի։ Նրանք մինչեւ այսօր խոսում են Լաչինի եւ Շուշիի մասին: Անհեթեթ է։ Հենց նրանք սկսում են Լաչինի եւ Շուշիի մասին

ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԺԳՈՀ Է

ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԺԳՈՀ Է Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը պաշտոնական դիրքորոշում չի մշակել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների փաթեթի առնչությամբ, քանի որ երկրի իշխանությունների կողմից չի ստացել փաթեթի վերջնական տարբերակը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն ասել է հանձնաժողովի քարտուղար Գաել Մարտին-Միկալեն: Նա նշել է, որ Վենետիկյան հանձնաժողովը որոշակի պատկերացում չունի, թե ինչ փոփոխություններ են կատարվել մայիսի 25-ին հանրաքվեի դրվելիք փաթեթում:

Ընդդիմադիրներին նեղում են

Ընդդիմադիրներին նեղում են ՀՀ-ում ընտրական արատավոր տեխնոլոգիաներին հրաժեշտ տալու միտումներ տակավին չեն նշմարվում, իսկ դրանցից մեկի «զոհն» օրերս դարձել է թիվ 17 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորության թեկնածու Գրիշա Սարգսյանը: Վերջինս իր նախընտրական բուկլետում նշել է, թե դեռ խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1981-82թթ., ընդունվել եւ ավարտել է Երեւանի ՆԳՆ վերապատրաստման դպրոցը, որից հետո աշխատանքի է

Դաշինքում՝ դաշինքից դուրս

Դաշինքում՝ դաշինքից դուրս «Արդարություն» դաշինքում ընդգրկված կուսակցությունները որոշում են կայացրել ԱԺ ընտրություններին ընտրահանձնաժողովներում իրենց ներկայացուցիչներով սատարել դաշինքի միասնական թեկնածուներին: Սակայն ՍԻՄ-ն ու ԱԺՄ-ն՝ խախտելով նախնական պայմանավորվածությունը, հիմնականում գործում են ինքնուրույն: ՀԺԿ լրատվության ղեկավար Ռուզան Խաչատրյանը նշեց, որ դաշինքում այն հարցերը, որոնք վերաբերում են դաշինքի անդամ կուսակցություններին, լուծվում են համատեղ քննարկումների արդյունքում, սակայն ընտրահանձնաժողովներում տեղերի վերաբաշխման

ՀԱՍԱՆ ԱՐԵՎԱԾԱՂԻԿ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻՆ

ՀԱՍԱՆ ԱՐԵՎԱԾԱՂԻԿ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻՆ Իշխանության քաղաքական հակառակորդների դեմ գործ սարքելու մոլուցքի առջեւ ոչինչ չարժեն փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվողներին աջակցելու եւ խրախուսելու վերաբերյալ հայտարարությունները: Շուրջ մեկ ամիս առաջ մենք անդրադարձել էինք այս պատմությանը, թե ինչպես էին ապրիլի 6-ին Նուբարաշենի ավտոշուկայի հսկիչներին եւ այլ աշխատակիցներին ձեռնաշղթաներ հագցնելով, նրանց արժանապատվությունը նվաստացնելով տարել ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր

«Ո՞Ր ՔԱՐԱՆՁԱՎՈՒՄ Է ԳՐՎԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»

«Ո՞Ր ՔԱՐԱՆՁԱՎՈՒՄ Է ԳՐՎԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» Հարցնում է ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը «Արմատ» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահ, ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանն էր։ Զրույցի թեման՝ Սահմանադրությունը եւ այն փոփոխությունները, որոնք կատարվել են եւ ներկայացվել հանրաքվեի։ Բաբկեն Արարքցյանի դիրքորոշումն այս հարցում միանշանակ պարզ է՝ Սահմանադրությունն իհարկե փոփոխությունների կարիք ուներ, բայց այն, ինչ

Դպրոցի տնօրենը չի ենթարկվում դատարանին

Դպրոցի տնօրենը չի ենթարկվում դատարանին Երեկ Երեւանի տնտեսաիրավագիտական ինստիտուտը եւ «Օգոստոսի 23» իրավապաշտպան կազմակերպությունը համատեղ քննարկում էին կազմակերպել՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության, մասնավորապես, Մեծամորի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Սպարտակ Կարապետյանի եւ դպրոցից հեռացված ուսուցչուհի Անահիտ Սահակյանի վեճի կապակցությամբ։ Ինչո՞ւ էր հրավիրվել «Առավոտ» թերթը նաեւ։ Պարզապես, առաջին անգամ հարկ համարվեց պետական պաշտոնյաների եւ իրավապաշտպան կառույցի

ՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ ՉԻ ԱՍՈՒՄ

ՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ ՉԻ ԱՍՈՒՄ Բաց նամակ ՀՀ նախագահին Հունվարի 31-ին «Էրեբունի» թանգարանի մոտ տեղի ունեցած նախընտրական միտինգի ընթացքում ես անձամբ Ձեզ հանձնեցի իմ դիմումը։ Դուք ամբիոնից հայտարարեցիք, որ բոլոր դիմումներին կտրվեն գրավոր պատասխաններ։ Սակայն մինչեւ հիմա դիմումի պատասխանը ես չեմ ստացել։ Դիմումում հայտնել էի, որ ամուսինս՝ ազատամարտիկ Ստյոպա Արսենյանը, զոհվել է 1992թ. հուլիսի 21-ին, Մարտակերտի

Նրա «կամքը» ՀԺԱՄ-ին չսիրեց

Նրա «կամքը» ՀԺԱՄ-ին չսիրեց Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն կուսակցության անդամները՝ ի դեմս Սեյրան Ավագյանի, քարոզարշավի երեկվա օրն անցկացրին Լոռու մարզում։ Սպիտակում հանդիպման վայր էր ընտրվել հրապարակը, որտեղ կուսակցության նախագահին եւ նրա համակիրներին ՀԺԱՄ տեղական անդամները դիմավորեցին «Իմ խորոտիկ յա՜ր» երաժշտության ներքո։ Հանրահավաքին քիչ թվով սպիտակցիներ էին ներկա, փոխարենը՝ կուսակցության դրոշները փողփողացնում էին մի խումբ վանաձորցիներ,

«ԸՆԴԱՄԵՆԸ ԱՆՁԵՐՈՒ ՊԱՅՔԱՐ Է»

«ԸՆԴԱՄԵՆԸ ԱՆՁԵՐՈՒ ՊԱՅՔԱՐ Է» «Հայաստանյան պատկերներ» գրքում հեղինակը՝ հայր Հարություն վարդապետ Պզտիկյանը հումորով եւ պատմագետի հմտությամբ նկարագրում է մերօրյա Հայաստանը։ Սակայն նրա հումորի հիմքում ավելի շատ մտահոգություն կա այսօրվա Հայաստանի, նրա վերափոխված մայրաքաղաքի ու մարդկանց համար։ Նա ցավում է այսօրվա Երեւանի համար, որն ունի քաղաքապետ, գլխավոր ճարտարապետ ու ճարտարապետների մի հոծ բազմություն եւ վերջիններիս միակ

Իրեն մեղավոր չի ճանաչում

Իրեն մեղավոր չի ճանաչում «Ռուբեն Ղլիջյանի սեքսուալ բնույթի լկտի գործողությունները երեխայի մոտ առաջացրել են խոր սթրեսային վիճակ, եւ ներկայումս նա հոգեթերապեւտի ու հոգեբանի օգնության կարիք ունի»,- նշված է մեզ տրամադրված դատահոգեբանական փորձաքննության մեջ։ «Նա»-ն Երեւանի թիվ 2 գիշերօթիկ դպրոցի այն չորս աշակերտուհիներից մեկն է, որոնց հանդեպ 2002թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է

ՍՐՈՎ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ, ՍԻՐՈՎ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ

ՍՐՈՎ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ, ՍԻՐՈՎ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Երեկ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցան ռեկտորի ընտրություններ: Իսկ ընդհանրապես բուհերի պատմության մեջ սա ռեկտորի միակ ընտրությունն էր, որ ուներ 4 հավակնորդ: Մինչ բուհի խորհրդի նիստին անցնելը, որի վերջում էլ տեղի ունեցան ընտրությունները, նշենք, որ ներկաների հավաստմամբ, բուհի պատմության մեջ առաջին անգամ խաղաղ պայմաններում

«92-ին հացը պետություն լինել-չլինելու խնդիր էր»

«92-ին հացը պետություն լինել-չլինելու խնդիր էր» Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության Արագածոտնի մարզի Աշտարակի ենթաշրջան երեկ կատարած այցելությունը մի հին հումոր հիշեցրեց։ Մի ղարիբ թակում է առաջին պատահած տան դուռը։ Դուռը մի կին է բացում։ Ղարիբն ասում է. «Մայրիկ ջան, մի բաժակ ջուր կտա՞ս, ընենց սոված եմ, համ էլ քնելու տեղ չունեմ»։ Մարդիկ հարցերով փորձում էին պարզաբանումներ

«ԹՈՂ ԱԿՑԻԶԱՎՈՐՎԱԾ ԾԽԱԽՈՏՈՎ ՕԳՆԻ»

«ԹՈՂ ԱԿՑԻԶԱՎՈՐՎԱԾ ԾԽԱԽՈՏՈՎ ՕԳՆԻ» Երեկ իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Հարկային պետական ծառայության պետ Երվանդ Զախարյանն ասաց, թե անհանգստացած չէ մեծ թվով գործարարների՝ ԱԺ-ում ընդգրկվելու հեռանկարից։ Նկատի ունենանք, որ այդ մեծ թվով գործարարները մեծ թվով օբյեկտներ, ձեռնարկություններ ու ընկերություններ ունեն։ Այլ կերպ ասած, նրանք ընդհանրապես հանրապետությունում «եղանակ ստեղծող» են։ Համենայնդեպս, առաջադրված գործարարներից գրեթե յուրաքանչյուրի՝ ԱԺ-ում

«ԱՐՑԱԽԻ» ՊՈՒՐԱԿՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ «ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ»

«ԱՐՑԱԽԻ» ՊՈՒՐԱԿՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ «ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ» Մայիսի 7-ին Վանաձորի «Արցախ» պուրակում ընտրողների հետ հանդիպեցին «Արդարություն» դաշինքի լիդերները՝ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ։ Սկզբում նրանք ներկայացրին Լոռու մարզի ընտրատարածքներում իրենց թեկնածուներին, մասնավորապես՝ Վիկտոր Դալլաքյանին, որը «27»-ի վերաբերյալ հանելուկ առաջարկեց՝ հանցագործության կազմակերպիչների վերաբերյալ հետեւյալ հարցադրումով. «Ովքե՞ր ուժեղացան «Հոկտեմբերի 27»-ից հետո»։ Ալբերտ Բազեյանը կարեւորեց ԱԺ ընտրություններն այնքանով, որ այնտեղ «Արդարություն»

«ՉԻ»-ն կհաշտվի՞ Կոմկուսի հետ

«ՉԻ»-ն կհաշտվի՞ Կոմկուսի հետ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ պետք է սկսվեր Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար ընկեր Վլադիմիր («Իլյիչի») Դարբինյանի քաղաքացիական հայցի քննությունն ընդդեմ «Չորրորդ իշխանություն» թերթի։ Դատավորն էր մամուլի «բարեկամ» Վազգեն Լալայանը։ Տեղեկացնենք, որ պատվի ու արժանապատվության հարցում Կոմկուսի առաջնորդը պահանջում է դադարեցնել թերթի գործունեությունը։ Նրան վրդովվեցրել էին Լիլիթ Հովհաննիսյանի «Ծտի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031