Օրվա լրահոսը

Հարկային

ԵՐԿԻՐԸ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻՑ ԶՐԿԵԼ Է ԵՐԵԽԱՆԵՐԻՆ Հարկային բեռի «թեթեւացմանն» ուղղված օրենսդրական փոփոխությունների հետեւանքով թանկացավ նաեւ մանկական սնունդը։ Մինչեւ մանկական սննդի շրջանառությունից ավելացված արժեքի հարկ հարկելը՝ դեկտեմբերին մայրաքաղաքի խանութներում մանկական սնունդը, հատկապես՝ մայրական կաթին փոխարինող կերերը, վաճառվում էին 900-1300 դրամով։ Օրենսդրական այս փայլուն նախաձեռնությունից հետո, այս տարվա առաջին իսկ ամսին մայրական կաթին փոխարինող մանկական կերերի գները

«ՓՐԿԵՑԵՔ ԿՈՇԸ»

«ՓՐԿԵՑԵՔ ԿՈՇԸ» Այս հորդորով Ազգային ժողովին են դիմել Արագածոտնի մարզի Կոշ գյուղի մի քանի բնակիչներ՝ Համբարձում Ավետիսյանը, Վահան Մարտիրոսյանը եւ Ջուլիետա Գաբրիելյանը։ Նրանց բողոքն ուղղված է ՆԳՆ-ի նախկին աշխատակից, 1996-ից Կոշի գյուղապետ Հարություն Սուքիասյանի դեմ, որը «չարաշահելով պաշտոնը՝ մարզպետարանի եւ գյուղացիների աչքի առաջ քանդում է կանաչ խնձորի, խաղողի եւ ծիրանի բազմամյա տնկարկները եւ չնչին արժեքով

«Արցախյան վիկինգները, որոնք Մայր Հայաստանում եկան իշխանության, ոչ միայն հայ ժողովրդին ենթարկեցին սպի

«ԿՈՄՈՒՆԻՍՏԻ ԺԱԼԿԻՅԵ ԲԱԼՏՈՒՆԻ» «Արցախյան վիկինգները, որոնք Մայր Հայաստանում եկան իշխանության, ոչ միայն հայ ժողովրդին ենթարկեցին սպիտակ գենոցիդի, այլեւ արտաքին դիվանագիտության մի խայտառակ էջ բացեցին իրենց կոմպլեմենտար քաղաքական կուրտիզանությամբ»։ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն իր այս միտքը զարգացրեց՝ հայտարարելով, որ մեր արտգործնախարարն ու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պետք է հեռանան ասպարեզից։ Իսկ իր մտքերը պրն

«Երեւան»-ը՝ կործանման եզրին

Նախագահ Ռ. Քոչարյանին, վարչապետ Ա. Մարգարյանին «Երեւան» կինոստուդիայի աշխատակազմը դիմում է Ձեզ, որպես պետականության, ազգային գաղափարախոսության եւ մշակույթի երաշխավորների, կատարվող ողբերգական սխալը կանխելու խնդրանքով։ Վերջերս Ազգային հեռուստատեսության եւ ռադիոյի կարգավիճակի փոփոխության հետ մեկտեղ լուծարվել է 4 տասնամյակ գործող, 600 գեղարվեստական, վավերագրական ու երաժշտական ֆիլմեր ստեղծած «Երեւան» ստուդիան։ Մեր խորին համոզմամբ, «Երեւան» ստուդիայի մեխանիկական կցումը նորաստեղծ

ՈՉԻՆՉՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՀԱՄԵՄԱՏԵԼ

Ըստ «Օրենք եւ իրականություն» պարբերականի խմբագիր Ռադեմիկ Ավետիսյանի՝ իրենց պարբերականի համարներն անցած ողջ տարվա ընթացքում Ազգային ժողովում չեն վաճառվել։ Խորհրդարանականները ծանր բովանդակության եւ դժվարամարս մասնագիտական գրականության սիրահարներ չեն եւ նախընտրում են հիմնականում ընթերցել օրաթերթեր։ Իրավական կրթության պակասը մեր Ազգային ժողովում երեւում է թե՛ օրենքների նախագծեր ներկայացնելիս եւ թե՛ դրանք քննարկելիս։ Շատ պատգամավորների համար իրավական գիտելիքները

Մոլորյալ Քոչարյանի քինախնդրությունը

Մոլորյալ Քոչարյանի քինախնդրությունը Արկադի Վարդանյանի առողջական վիճակով եւ ճակատագրով անհանգստացած մի քանի քաղաքական գործիչներ երեկ հավաքվել էին՝ քննարկելու ստեղծված կացությունը եւ հանրությանն իրենց անհանգստությունը հայտնելու համար։ Ըստ փաստաբան Սամվել Ջաղինյանի, Արկադի Վարդանյանը ի վիճակի չէ որեւէ քննչական գործողության մասնակցելու։ Պետք է նրա խափանման միջոցը փոխել։ Ի դեպ, փաստաբանը միջնորդությամբ, ընդ որում՝ հեռագրով, դիմել է դատախազությանը.

ՇԱԲԱԹՎԱ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

ՇԱԲԱԹՎԱ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ Ռոբերտ Քոչարյանը Հերոսաբար հաղթահարելով անգլերենի ֆոնետիկ համակարգի դժվարությունները, նախագահը բացատրեց եվրոպացիներին, որ պատրաստ է լսել քննադատությունը եւ խորհուրդը: Պարզ է, որ նման հայտարարություններն արվում են արտաքին օգտագործման համար: Հայաստանում պրն Քոչարյանը մաքուր թուրքմենաբելառուսական առոգանությամբ հասկացնել է տալիս, որ իր հասցեին մի-երկու թթու խոսք ասողն անմիջապես հայտնվում է զնդանում: Աշոտ Բլեյանն ու Արկադի Վարդանյանը՝

«Ի՞ՆՉ ԲՈԲՈ Է, ՈՐ ԲՈԼՈՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ»

Պատգամավորն ասում է, որ Հայաստանում սարսափի մթնոլորտ է, 37 թվի մթնոլորտը ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը հոկտեմբերի 27-ի դատավարությունից առաջ կրկնեց 1999-ի հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո արտահայտած իր այն միտքը, որ. «Մենք հոկտեմբերի 27-ի թափած արյան տերն ենք։ Բայց Կարեն Դեմիրճյանը միայն ՀԺԿ-ինը չէր, Կարեն Դեմիրճյանն ամբողջ հայ ժողովրդինն էր։ Նա քաղաքականություն մտավ միմիայն ժողովրդին ծառայելու,

ՈՉ ՄԻ ՔԱՅԼ՝ ԱՌԱՆՑ ՀԱՕԿ-Ի ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

Թե ինչու Սիդնեյի օլիմպիական խաղերում մեր սպասելիքները չարդարացան, ամենատարբեր մեկնաբանություններ են տրվել։ Սակայն առայսօր, թերեւս, ուշադրությունից վրիպել է ամենակարեւոր պատճառներից մեկը։ Նախապատրաստության ողջ ընթացքում եւ Խաղերի օրերին աչքաթող է արվել մարզական բժշկությունը, առանց որի հետ սերտ համագործակցության՝ ավելորդ է որեւէ լուրջ հաջողություն ակնկալել։ Հիմա, երբ սկսվել է 2004թ. օլիմպիական խաղերին նախապատրաստվելու քառամյա ցիկլը, մարզումներում, հավաքներում

Խաչիկ Կարապետյանին

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ [Ran out of memory] Խաչիկ Կարապետյանին Ես տուն էի եկել սովորական ժամին, ավելի ճիշտ՝ սովորականից էլ շուտ: Առավոտ իմացել էի, որ մահացել է հարազատներիցս մեկը՝ մի հիանալի կին, որի տղան ուշք չէր դարձնում հասակն առած մորը: Ուզում էի բոլորին բացատրել, թե ինչ ափսոս էր ու ինչպես տղան չէր գնահատում նրան: Ինչ-որ աշխատելս էլ չէր

Երեկ Երեւանի նորանշանակ քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը գլխավոր ճարտարապետ եւ փոխքաղաքապետ Նարեկ Սարգսյան

ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ՝ ԱՊՕՐԻՆԻ ՊԱՅՔԱՐ Երեկ Երեւանի նորանշանակ քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը գլխավոր ճարտարապետ եւ փոխքաղաքապետ Նարեկ Սարգսյանի հետ հանդիպեց քաղաքաշինական խորհրդի անդամներին։ Ճարտարապետներից շատերն արդեն հինգից ավելի քաղաքապետեր են ընդունում ու ճանապարհում։ Այս նոր քաղաքապետի (ինչպես եւ էլի մի քանի նախորդների) հետ հանդիպումից ընդհանուր առմամբ գոհ էին։ Հանդիպման վերջում մի քանի ավագ ու երիտասարդ սերնդի ճարտարապետների

ԻՄ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻՍ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՉԷ

1996թ. ես իմ ընտանիքով մեկնեցի Քաշաթաղ՝ հավատալով շրջանը վերաբնակեցնելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությանը։ Այն ժամանակվանից, երբ մեծ դժվարություններով ստեղծեցի տնտեսություն եւ ապրելու անհրաժեշտ պայմաններ, շրջանի ղեկավարության, ՆԳ եւ ԱԱ մարմինների կողմից սկսվեցին հալածանքներ եւ ահաբեկումներ ընտանիքիս եւ իմ հանդեպ։ 1997թ. սկսած մինչեւ օրս շրջանի ղեկավարների կողմից ծեծի է ենթարկվել իմ կինը, ավերվել եւ թալանվել է իմ

Ամբաստանյալի հայրը՝ իր որդուց առգրավված իրերը

Տուժողը մահացած աղջկան է պահանջում Ամբաստանյալի հայրը՝ իր որդուց առգրավված իրերը Լուսանկարում պատկերված Թամարա Սուրենի Հարությունյանի կյանքն ընդհատվեց ավտովթարից, 1999թ. մայիսի 9-ին, ժամը 22.30-ի սահմաններում։ Ոչ ոք հաստատապես չի կարող ասել. ոսկե երա՞կ կտրվեց այս աշխարհում, մաքուր տեսա՞կ անհետացավ։ Մի պատկեր այնուամենայնիվ ուղեկցում է ինձ. երաժշտական գործիքը մանուկ ափերում գրկած 12-ամյա աղջնակի պատկերը։ 1999թ. նոյեմբերից

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԶԻՆՎՈ՞Ր Է ՊԵՏՔ, ԹԵ՞ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՇՄԱՆԴԱՄ…

Դրսում ապրողների պարտքն ու պարտականությունը հայրենիքին՝ միանշանակ պարզ է։ Բայց ահա եկեք շրջենք թերթը եւ հաջորդ երեսին կարդանք, թե հայրենիքն ի՞նչ պարտավորություններ ունի դրսում ապրող իր զավակների բախտի ու ճակատագրի նկատմամբ։ Եվ քանի որ խնդիրը շատ տարողունակ է, անդրադառնանք մի շարք երեւույթներից միայն մեկին։ Քննարկման ենթակա չէ այն բարոյական իրողությունը, որ ամեն մարդ, ներսում թե

ՀԱՅՀՈՅԱՆՔՈՎ ՄՏԱՆՔ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ

Կարո՞ղ եք պատկերացնել, որ գերմանացիները լավ մեքենա արտադրելով, ճապոնացիները լավ տեխնիկա արտադրելով, կամ ռուսները լավ օղի թորելով թույլ տան իրենց ազգը «հայհոյանքով» սիրել։ Այն, որ սովետահայ պահեստապետը հանկարծ հարստանալով կարող է մնալ մտավոր ստորին մակարդակի, զարմանալի չէ։ Բայց նողկանք է առաջացնում իրենց մտավորական ենթադրողների լռությունը։ Դեռ լռում են այս նորահայտ ձեռնարկատիրոջ հերթական «Գրանդ» արտադրանքի փաթեթի

ԲՈՒՇԸ ՔԼԻՆԹՈՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՋՈՒՐՆ Է ԳՑՈՒՄ

Մինչ մենք պատրաստվում էինք «Ընտանիքի պլանավորման ծրագրի» հայ ջատագովներին ավետել, թե «դուխներդ տեղը պահեք», նույնիսկ ծրագրի բնօրրան Ամերիկայում դրա մեկնարկը շատ դժվար ու ընդդիմախոս թշնամիներով հագեցած է եղել։ Երբ Ջորջ Բուշ կրտսերը իշխանության եկավ՝ հենց երկրորդ օրը կտրեց այդ ծրագրերի ֆինանսավորման խողովակները։ Սկզբի համար Բուշն արգելեց իր երկրի հարկատուների փողերն օգտագործել օգնելու արտասահմանյան (զարգացող) պետություններում

ԹԱՑՆ ՈՒ ՉՈՐԸ ԽԱՌՆՎԵԼ ԵՆ ԻՐԱՐ

Երբ որեւէ անապահով, կարիքավոր մարդ է դիմում խմբագրություն ու պատմում իր դարդերը, որպես կանոն, դրանցում մեղավոր են լինում պետական այրերը, այս կամ այն գերատեսչությունը, երբեմն՝ հանգամանքները։ Որպես կանոն, գրեթե միշտ քաղաքացիներն են իրավացի։ Երեկ «Առավոտ» էր դիմել մի կին, որը միայնակ մայր է՝ 5 որդի ունի, նրանցից երկուսը զորակոչային տարիքի են։ Մի քանի տարի առաջ,

ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ ՄԵԶ

Ոչ այն է՝ քրիստոնեության 1700-ամյակի հետ կապված, ոչ այն է՝ ցուրտ ձմռան պատճառով, վերջին շրջանում կարծես թե քանակապես քչացել են հոգեորսները՝ տարբեր աղանդների ներկայացուցիչները, քարոզիչները։ Սրանց տզրուկային կպչունության մասին ականատեսներն առասպելներ են պատմում։ Ու խոստովանենք, այդ մեթոդը՝ «կպնեմ՝ չպոկվեմ, մինչեւ ուզածիս չհասնեմ», իրեն արդարացնում է։ Ու քանի որ այդ մեթոդն իրեն արդարացնում է, դրանից սկսել

Մամուլի շենքի դռան վրա երեկ հայտնաբերեցինք «Ո՛չ թուրքական արտադրանքին» գրությունը։ ՀՅԴ երիտասարդական

Մեզ «մամուլ-քենդիի» տեղ են դրել Մամուլի շենքի դռան վրա երեկ հայտնաբերեցինք «Ո՛չ թուրքական արտադրանքին» գրությունը։ ՀՅԴ երիտասարդական միությունը, որը սույն պատժամիջոցի նախաձեռնողն է, հավանաբար, համոզված է, որ մամուլի շենքում գտնվող մեկ տասնյակից ավելի խմբագրություններ բացառապես թուրքական արտադրանք են թողարկում։ Եվ իրենց արտադրանքի ծագումը քողարկելու նպատակով թերթերը լույս են ընծայում ոչ թե թուրքերեն, այլ հայերեն կամ

Ձախության մանկական հիվանդությունը ժամանակակից չէ

ՀՀԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը մեկ օր առաջ է վերադարձել Մոսկվայից։ Իրո՞ք Վլ. Դարբինյանի այցը Մոսկվա կապված էր, այսպես կոչված, գլխավոր «տիրոջը»՝ Զյուգանովին, Սելեզնյովով փոխելու հետ։ Պատասխանելով մեր այս հարցին՝ ընկեր Դարբինյանն ասաց, որ ինքը եւ էլի երեք կոմունիստ ընկերներ Մոսկվայում մասնակցեցին կոմունիստական կուսակցությունների միության հավաքին եւ այս միության ղեկավար ընկեր Շենինին փոխարինեցին ընկեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՍԿԻԶԲԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ

Վերջ։ Հայաստանն այլեւս Եվրոպայի խորհրդի լիարժեք անդամ է, ինչը ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի հաջորդ ապրիլյան նստաշրջանից հնարավորություն է ընձեռելու հայաստանյան պատվիրակությանը հանդես գալ որոշիչ ձայնով։ Շուրջ 9 տարի տեւած այս գործընթացը (Հայաստանը ԵԽ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել դեռեւս 1992-ին), վախճանակետին հասավ 2001 թվականի հունվարի 25-ին՝ եվրոպական ժամանակով ժամը 10-ին (Երեւանի ժամանակով ժամը 13.00-ին), երբ Եվրոպայի պալատի

Հայտնի է, որ «XXI դար անկախ ասոցիացիայի» նախագահ Արկադի Վարդանյանի առողջությունը շատ վատ է եւ նրան տ

Բորիս Նազարյանը սպասում է Քոչարյանի վերադարձին Հայտնի է, որ «XXI դար անկախ ասոցիացիայի» նախագահ Արկադի Վարդանյանի առողջությունը շատ վատ է եւ նրան տեղափոխել են սրտաբանության ինստիտուտ։ Նրա մոտ, պալատ են թողնում միայն կնոջը՝ Ելենա Վարդանյանին։ «Առավոտը» երեկ զրուցեց տիկին Ելենայի հետ։ Պարզվեց, որ պրն Վարդանյանի վիճակը «ահավոր, շատ վատ է»։ Նա նիհարել է մոտ 30

ԿԱՍԵՑՎԱԾ ՀՅԴ-Ն ՇՓՈՒՄՆԵՐ ԷՐ ՈՒՆԵՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

Այն, որ 1996-ի նախագահական ընտրություններից հետո եւ 1997-ի ընթացքում իշխանությունների եւ ՀՅԴ ղեկավարության միջեւ բանակցություններ էին ընթանում՝ փոքրիշատե հայտնի էր, բայց մինչ այսօր չէր հրապարակվել, որ պետության ու ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչների միջեւ հանդիպումներ են եղել նաեւ արտերկրում։ Հայաստանում անցկացված հանդիպումների մասին էլ առանձնապես շատ մանրամասներ չէին տարածվում։ Հայտնի էր նպատակը՝ ՀՅԴ կանոնագիրը ՀՀ օրենքներին համապատասխանեցումը

Ո՞վ է ասում, թե Հայաստանում մշակույթը մեռել է։ Չի՛ մեռել։ Նրա մահվան մասին գուժել շտապողները կամ ուղ

ՄԵՆՔ ՄՇԱԿՈՒՅԹ ՈՒՆԵՆՔ։ ԿՈՐՑՐԵ՛Լ ԵՆՔ Ո՞վ է ասում, թե Հայաստանում մշակույթը մեռել է։ Չի՛ մեռել։ Նրա մահվան մասին գուժել շտապողները կամ ուղղակի երազում են այդ մասին, կամ՝ կույր են, կամ՝ չեն բավարարվում «տեղ-տեղ առողջ» մշակույթով։ Հետո ի՞նչ, որ քանդակագործություն ասելիս՝ Լեւոն Թոքմաջյան ենք հասկանում ու վե՛րջ։ Հետո ի՞նչ, որ հուշարձանները մեզ գրավում են ոչ այնքան

Դատախազների հիշատակը վառ կմնա «մեր» ցուցակներում

Սահմանադրությամբ արդարադատության խորհուրդը գլխավոր դատախազի առաջարկով հանրապետության նախագահի հաստատմանն է ներկայացնում դատախազների պաշտոնեական պիտանիության եւ ծառայողական առաջխաղացման ամենամյա ցուցակները, որոնց հիման վրա էլ կատարվում են նրանց նշանակումները։ «Դատախազության մասին» գործող օրենքով էլ ցուցակներում նրանց «անմահանալու» կարեւորագույն պայմանը իրավաբանական բարձրագույն կրթություն ունենալն է, իրավաբանի առնվազն հինգ տարվա մասնագիտական ստաժը։ Դատախազ, համենայնդեպս, չեն կարող դառնալ մեկուսարանային ստաժ

Արժեքավոր գյուտը անտեսվում է

ՀՀ նախագահը խոչընդոտում է աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ վարչապետին եւ էներգետիկայի նախարարին Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Յուրի Խոջամիրյանի ուղղած նամակը փաստում է Պետրագ Նաջարյանի «Ջերմային շարժիչ» անվամբ գյուտում «նորույթային լուծումների եւ օգտակար հատկանիշների առկայությունը»։ Եվ նաեւ ակադեմիայի նախագահության անունից միջնորդում՝ «այս հույժ կարեւոր գյուտի ներդրման աշխատանքների կազմակերպման խնդրանքով»։ Մանավանդ որ, «գյուտը լիովին համապատասխանում է մեզանում

ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ՓՈՐՁԱԳԵՏԸ

ՀԲ-ի դասագրքերի հարցով փորձագետ Թոնի Ռիդը տեղյակ չէ, թե ինչ կարծիքի է ՀԲ-ի ղեկավարությունը Հայաստանի դասագրքերի ծրագրի ընթացքի մասին, քանի որ պրն Ռիդը ՀԲ-ի աշխատակից չէ, այլ անկախ փորձագետ, որին այս ծրագրի համար աշխատանքի է հրավիրել ՀԲ-ն։ Սակայն «Առավոտի» հետ առանձնազրույցում պրն Ռիդն իր անձնական կարծիքը հայտնեց ՀԲ-ի վարկով իրականացվող դասագրքերի տպագրության ծրագրի մասին։ Պրն

ՉԱՐԱՇԱՀԵԼՈՎ ՊԱՏՐՎԱԿԸ

Կյանքը ցույց է տալիս, որ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նույն դատավորը համանման գործերով բոլորովին տարբեր վճիռներ է կայացնում։ Եվ, որ գործի կոլեգիալ կարգով քննելը միայն ձեւական բնույթ է կրում, քանզի վճիռ կայացնելիս, որպես կանոն, գործը զեկուցողի կամքն է կատարվում։ Երբ առաջին ատյանի դատավորն է օրենքը սխալ կիրառում, ապա այնքան էլ զարմանալի չէ, քանի որ նրանք

Հողը՝ գյուղացուն, ջուրը՝ մարզպետին

Շուրջ 30 մլն դրամի յուրացման վերաբերյալ 2000թ. ամռանից դիմել եմ ՀՀ նախագահի անձնակազմի եւ կառավարության համապատասխան օղակներին ու բոլորն էլ իբր ինձ տվել են սպառիչ պատասխաններ։ Արդյունքում մնացել են յուրացված պարզ թվաբանական թվեր։ 1998 թվից, Արարատի շրջանի Գոռավան գյուղը, չունենալով համայնքի կողմից ընտրված ՋՍԸ-ի նախագահ, այն ապօրինի ձեւով տիրել է գյուղի գյուղապետ Մ. Առաքելյանը, որը

«ԷԴ ՄԱՍԻՆ ՇՈՒՏ Է ԽՈՍԵԼԸ»

Կենցաղային թվացող մի փոքրիկ հարցն էլ հերիք է մեծ քաղաքականության հետեւից ընկնելու համար «ՀՀ արտաքին կոմպլեմենտար քաղաքականության հետեւանքով մի քանի հարյուր մարդ իրա հացից կզրկվի»,- այս եզրակացությանը եկան հայ վաճառականները, որոնք իրացնում են թուրքական ապրանքներ։ Տոնավաճառներով շրջելու մեր նպատակն էր՝ պարզել, թե ինչ տեղի կունենա, եթե հանկարծ իրականանա Հայ սպառողների միության առաջարկը՝ թուրքական ապրանքները բոյկոտելու

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031