Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԲԱԹՎԱ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Հունվար 27,2001 00:00

ՇԱԲԱԹՎԱ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ Ռոբերտ Քոչարյանը Հերոսաբար հաղթահարելով անգլերենի ֆոնետիկ համակարգի դժվարությունները, նախագահը բացատրեց եվրոպացիներին, որ պատրաստ է լսել քննադատությունը եւ խորհուրդը: Պարզ է, որ նման հայտարարություններն արվում են արտաքին օգտագործման համար: Հայաստանում պրն Քոչարյանը մաքուր թուրքմենաբելառուսական առոգանությամբ հասկացնել է տալիս, որ իր հասցեին մի-երկու թթու խոսք ասողն անմիջապես հայտնվում է զնդանում: Աշոտ Բլեյանն ու Արկադի Վարդանյանը՝ ձեզ օրինակ: Երիտասարդ դաշնակցականները Հայաստանի ամենահայրենասիրական կուսակցության «կոմսոմոլը» հանդես եկավ թուրքական ապրանքները բոյկոտելու նախաձեռնությամբ: Հավանաբար, նրանց մտահղացմամբ, դա պետք է լինի մեր պատասխանը այս օրերին Թուրքիայում ծավալվող հիստերիկ հակահայկական քարոզչության: Մեր հասարակության մի մասն իսկապես համոզված է, որ Նարեկացի եւ Կոմիտաս ունեցող ազգը պետք է շարժվի քոչվոր ցեղի «մուղամներով»: Գագիկ Թադեւոսյանը Անվտանգ սեքսի կրքոտ հակառակորդն այս շաբաթ իրավամբ տոնում է իր ամենախոշոր քաղաքական հաղթանակը՝ նորընտիր նախագահ Բուշը փակեց աշխարհի տարբեր ծայրերում գործող ընտանիքի պլանավորման գրասենյակները: Այսուհետ հայուհիները հղիանալու են ամեն մի սեռական կոնտակտից, իսկ մոտ ապագայում, ազգային նկարագրին համապատասխան, հայաստանցիներն այդ գործով զբաղվելու են առանց որեւէ հաճույքի: Որոշ անբարեխիղճ մեկնաբաններ փորձում են ապացուցել, իբր պրն Թադեւոսյանը լոբբինգ է անում կարմիր խնձոր վաճառողների շահերը: Դա, իհարկե, բացարձակապես սուտ է ՝ կարմիր խնձորը նրա անկեղծ համոզմունքն է: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել