Օրվա լրահոսը
ԳԻՏԵ՞Ք ԱՐԴՅՈՔ, ՈՐ…
Հանրահայտ «պոլի փետ լինի՝ միայն ՀՀՇ-ից լինի» արտահայտությունը տարիներ առաջ զանգվածային էր դարձրել Արշակ Սադոյանը։ Վերջինս «Առավոտի» թղթակցին պատմեց, որ այդ միտքը, ճիշտ է, հայտնել էր Վանո Սիրադեղյանը, բայց ինքն է դա կրկնել արդեն հանրահավաքում։ ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԿՄՆԱ՞ ԳԼԽԱՎՈՐ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ, ԹԵ՞… Ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանն իր ամառային արձակուրդն անց է կացնում Սեւանում։ Մինչ նա
ՏՆԱՇԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Թատերական ինստիտուտի հետնամասի բակում արդեն մի քանի ամիս է, ինչ մեծ թափով անհատական մենատան շինարարություն է ընթանում։ Արդեն կան երկու հարկերը, բայց խոսվում է այն մասին, թե այն 3,5 հարկանի է լինելու։ Ո՞ւմն է այս առանձնատունը։ «Չգիտենք»,- ասում են շինարարության վրա աշխատող բանվորները։ Իսկ շրջակայքի բնակիչները վստահ են, թե այն ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանինն է։
4000 քմ տարածքի զավթում Էջմիածին քաղաքի բնակիչներից մեկը՝ խոսելով ԱԺ պատգամավոր, «Կայունություն» խմբի անդամ Հակոբ Հակոբյանի (Ճոյտի) մասին, նշեց, որ վերջինս գազալցակայան է կառուցում քաղաքի Զվարթնոց թաղամասի Մանուշյան փողոցում։ Հետո ճշտեցի, որ գազալցակայանի համար «Գովասան» ՍՊԸ-ն է խնդրել քաղաքապետարանին՝ վարձակալական հիմունքներով նշյալ փողոցի վերջնամասից հատկացնել 4000 քմ մակերեսով հողատարածք։ Մեր տվյալներով, այնուամենայնիվ, այս գազալցակայանի բուն
«ՍԱ ՇԱՀԱՄՈԼՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է» Չնայած ԱԺ-ն պաշտոնապես մեկամսյա արձակուրդի մեջ է, սակայն Արշակ Սադոյանը հանգիստը միայն երազում է տեսնում։ Երեկ նա ասուլիսի էր հրավիրել լրագրողներին, ինչպես ներկայացրեց ԱԺ հասարակայնության հետ կապերի աշխատակիցը, ԱԺ-ի նստաշրջանի աշխատանքներն ամփոփելու համար։ Բնութագրական է, որ ոչ թե ԱԺ-ի ղեկավարությունից որեւէ մեկը, այլ հենց նա պիտի ամփոփեր խորհրդարանի 1 տարվա գործունեության
ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՐՑՐԵՔ Վերջին օրերին Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանի շուրջ ծավալվող խոսակցություններն անհանգստություն են առաջացրել կալանավորների շրջանում։ Խմբագրության ստացած քսիֆներն ասում են, որ կալանավորները համոզված են, թե «դաշնակները փորում են մեկուսարանի պետի տակ»։ Իսկ կալանավայրի հնաբնակները կարծում են, որ մեկուսարանն ու իրենք շահել են պետի փոփոխությունից։ Մի կես տարի առաջ այդ պաշտոնը զբաղեցնող Խաչիկ
ՆԱԽԱՐԱՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԼԿՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻՆ
Խորհրդականի անհասկանալի պաշտոն ունեցողին մատնանշեց քաղաքաշինության եւ համակարգող նախարար Լեոնիդ Հակոբյանի քարտուղարուհին, երբ ասացինք, որ ցանկանում ենք ճշտել մի հարց: Նախարար Դավիթ Վարդանյանն ԱԺ-ում պնդում էր, թե կառավարությունը միասնական է բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման խնդրում: Կոմունիստ պատգամավոր Նորիկ Պետրոսյանն էլ առարկում էր, թե Լեոնիդ Հակոբյանը ոչ մի դեպքում կողմ եղած չի լինի։ Ցանկանում էինք ճշտել, թե
ԳՈՐԾԱԿԱԼ ԹԻՎ 001. Ո՞Վ Է ՆԱ Լիտվայի իշխանությունները վճիռ են կայացրել հատուկ ծառայությունների իրենց գործակալների մասին։ ՊԱԿ-ի աշխատակիցները պարտավոր են մեղայականով ներկայանալ իշխանություններին եւ բացահայտել իրենց Խթը-ական անցյալը։ Փոխարենը խոսք է տրվում այս ինֆորմացիան չհրապարակել։ Իսկ նրանք, ովքեր այդ բանը չեն անի, ի ցույց կդրվեն եւ կպախարակվեն։ Ամբողջ խնդիրն այն է, որ Լիտվայի այսօրվա իշխանությունները
ՆՈՐ
Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս միտքը. «Մեր քաղաքական գործիչներից մեկը վերջերս ասաց, որ քաղաքական հետապնդումներ չպետք է լինեն։ Ես համաձայն եմ դրա հետ ու չնայած դեմ եմ ծայրահեղություններին, սակայն, կարծում եմ, պետք է տնտեսական ու քրեական հետապնդումներ լինեն, որովհետեւ եթե մեր ժողովուրդը նույնիսկ կռահի, թե շատ-շատ մարդիկ անպատիժ են մնալու, շատ հնարավոր է,
ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ
Արշակ Սադոյանին խիստ զայրացրել է Հայաստանի ազգային հեռուստատեսության պահվածքը, որը նա «իշխանածառայող» անվանեց։ Սադոյանը նաեւ համարում էր, որ չնայած պետական միջոցների տրամադրմանը՝ ՀԱՀ-ը «երրորդական ու չորրորդական է՝ համեմատած նույնիսկ մասնավոր հեռուստատեսությունների հետ»։ ՏՈՒՐԻՍՏԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ Կառավարությունը «Զբոսաշրջության զարգացման պետական ծրագրի մասին» որոշում է կայացրել։ Մեր հարցին, թե վանքերից բացի ուրիշ ի՞նչ ենք պատրաստվում ցուցադրել զբոսաշրջիկներին,
ԿՌՎԱԽՆՁՈՐ
Արշակ Սադոյանը համարում էր, թե բաշխիչ ցանցերի մասնավորեցմանը որոշ ԱԺՄ-ականների «կողմ» քվեարկելը նաեւ ապատեղեկատվության հետեւանք է։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կարող են նրանք ապատեղեկացված լինել այս գործընթացի մասին, երբ Դավիթ Վարդանյանն, ամենայն հավանականությամբ, կստորագրի վաճառքի պայմանագիրը որպես կառավարության ներկայացուցիչ, իսկ Սեյրան Ավագյանը մասնավորեցման մրցույթի կառավարական հանձնաժողովի անդամ է, մի՞թե նրանք որեւէ տեղեկություն չեն հաղորդում։
Wայ, Wայ, Wայ Դեռեւս ամիսներ առաջ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետի տեղակալ Արայիկ Մանուկյանից տեղեկացել էինք, որ վարչությունն Ինտերնետում բացելու է Հայաստանի պատմության, մշակույթի, տնտեսության, կառավարման ինստիտուտների էջ, ուր ամփոփ, բայց ամբողջական ներկայացվելու են վերոնշյալ ոլորտներն ու Հայաստանի ԶԼՄ-ների մասին սպառիչ ինֆորմացիա։ Ինտերնետային էջի մասին մեր զրույցն արդեն իր թարմությունը կորցրել էր,
ԵԹԵ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՓՈԽԵԼ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ Նաիրի Բադալյանն իր նկատմամբ Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանում կիրառված բռնությունների փաստն ապացուցելու նպատակով դատաբժշկական փորձաքննության ուղեգիր էր վերցրել ՆԳՆ-ից։ «Առավոտին» հայտնի դարձավ, որ փորձաքննության եզրակացությունն արդեն պատրաստ է։ -Դուք ձեռքի տակ ունե՞ք դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ – Արդյունքներին ծանոթացել եմ հուլիսի 31-ին ՆԳՆ անձնակազմի գծով վարչության պետի տեղակալ,
ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՎԱՏ ԷՐ
Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ շարունակվեց «Մեկ» կահույքի սրահի տնօրեն Արայիկ Մխիթարյանի սպանության գործի քննությունը։ Դատական նիստը սկսվեց տուժող Արմեն Մխիթարյանի ցուցմունքներով։ Նա, սակայն, չհասցրեց ավարտել այն, քանի որ ամբաստանյալ Արծվիկ Ավետիսյանի ինքնազգացողությունը վատացավ։ Դատավոր Վ. Աբրահամյանը ստիպված էր բուժանձնակազմ հրավիրել։ Դատարան եկած երեք տարբեր բրիգադներ տարբեր կարծիքներ հայտնեցին, իսկ 3-րդ բրիգադից հրաժարվեց
ՄԵՂՐԻԻ ՄԱՍԻՆԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ Ոմանց կարող է տարօրինակ թվալ կամ անգամ նյարդայնացնել մեր հետաքրքրասիրությունը Հայաստանի հարավային դարպասը հանդիսացող Մեղրիի նկատմամբ։ Բայց սրա պատճառը միայն այն է, որ իրականում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում Մեղրիի հարցն ամենեւին էլ օրակարգից դուրս չի եկել։ Վերջին անգամ այս հարցին անդրադարձել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Քլաուս Փիթեր Քլայբերը։
ՆՈՐ
Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս միտքը. «Մամուլը ծախվելուց բացի այլ պարտավորություն էլ ունի պետության եւ ժողովրդի առաջ՝ մտածել ապագայի մասին եւ ոչ թե գրել միայն վատի մասին ու քննադատել»։ ՆԱԽՈՐԴ Մեր խորագրին մշտապես հետեւող եւ ամեն օր իր պատասխանները հայտնող Գեւորգ Գույումջյանը երկրորդ փորձից ճիշտ գուշակեց, որ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանն էր 1998-ին
ԱՌԱՋԻՆԸ ԵՎ ՄԻԱԿԸ
Օրերս «Առավոտում» հրապարակվել էր հոկտեմբերի 27-ի գործի մանրամասներին իրազեկ մի անձի վկայություն, ըստ որի «անհիմն» էր նաեւ Նաիրի Բադալյանի այն պնդումը, թե իրեն ձերբակալելուց շատ հետո էր Նաիրի Հունանյանն իր դեմ ցուցմունք տվել։ Նաիրի Բադալյանն այժմ եւս մեկ անգամ պնդեց, թե ավելի շուտ ցուցմունքներ չեն տրվել՝ իրեն ձերբակալել էին նոյեմբերի 1-ին, իսկ իր դեմ Նաիրի
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է
ՆԳՆ-ն ավարտել է Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանում իրեն խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ Նաիրի Բադալյանի հայտարարությունների ստուգման նպատակով վարվող ծառայողական հետաքննությունը։ Սակայն ՆԳՆ անձնակազմի գծով տեսչության պետ Ռուդիկ Հովակիմյանն «Առավոտի» թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց, որ արդյունքները նախ պիտի ներկայացվեն նախարարին ու քննարկվեն. «Նոր կարող ենք դրանց մասին խոսել»։ Մեր հարցին, թե արդյոք այդ հետաքննությունը նաեւ հետեւանքներ կունենա
Հետքերը թաքցնելու ժամանակը Ազգային երեսփոխանները վերջապես մեկնեցին վաստակած հանգստի։ Հակոբ Պարոնյանը վերջիններիս հանգստի մասին քիչ բան է հիշատակում, բայց փոխարենը աշխատանքային գործունեության մասին մի միտք է թողել, որը խիստ ժամանակակից է նաեւ այսօրվա համար. «յոթ նիստ ըրինք եւ յոթ նիստի մեջ բան մը չըրինք»։ Մեր ժամանակի հերոսները գուցե այստեղ ընդդիմախոսեն, «ըսելով»՝ իսկ ցանցերն ո՞վ սեփականաշնորհեց,
ԻՆՉՈ՞Ւ Է ԻՍԿՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ
Բլեյանի դատավարությունը փակուղի մտցրած դատավոր Իսկուհի Վարդանյանը երեկ հիվանդության անվան տակ կրկին հետաձգեց դատավարությունը։ Մեր աղբյուրները նշում են, որ բացի ՀՀ նախագահին կից Մարդու իրավունքների հանձնաժողովի որոշումից (Բլեյանի խափանման միջոցը փոխելու մասին), վճռաբեկ դատարանի նախագահի կողմից եւս նրան խորհուրդ է տրվել առաջնորդվել օրենքով։ Թերեւս, տիկին Վարդանյանը սպասում է անձամբ ՀՀ նախագահի «խորհրդին», որ օրենքով առաջնորդվի։
ԲԱՇԽԵ՞Լ, ԹԵ՞ ՉԲԱՇԽԵԼ Բաշխիչ ցանցերի մասնավորեցման եւ վաճառքի պայմանագրի քննարկումներն ինքնին այնքան հետաքրքիր չէին, որքան այդ քննարկումների արդյունքները։ 131 օրենսդիրներից 63-ը այս օրինագծին «կողմ» էին քվեարկել։ Իհարկե, ըստ Սահմանադրության 75 հոդվածի, բաշխիչ ցանցերի վաճառքին վերաբերող օրինագիծը պետք է ընդունվեր պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Սակայն, ինչպես միշտ, իշխանություններին այս անգամ էլ հաջողվեց օրինագիծն անցկացնել առանց
ԱԼՈ, ԱԼՈ, ՊՐՆ ԱՎԱԳՅԱՆ։ ԽՈՍԵՔ, ԷԼԻ – Սամվել Բաբայանի հայտարարության մեջ Ձեր կողմից օրենքի ոտնահարման մի քանի օրինակներ էին բերված։ Մասնավորապես, որ Դուք անուշադրության եք մատնել պարոն Բաբայանի՝ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու, թույլ նիկոտին պարունակող ծխախոտ տրամադրելու, մաքուր օդ շնչելու թույլտվության դիմումը։ Ծառայողական հետաքննություն չի՞ սկսվել նրա բողոքի հիման վրա։ Այս հարցն «Առավոտն» ուղղեց ԼՂՀ գլխավոր
ԿՐՈՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ՆՈՐ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանի բախտն ուղղակիորեն չի բերում։ Նրա դեմ հարուցված մի քր. գործի դատաքննությունը դեռ չավարտված (քաղաքացի Տ. Նիկողոսյանի հետ վիճաբանության, որն ընթացել էր ՀՀ գլխավոր դատախազության քննիչի առանձնասենյակում), մի նոր քր. գործ է հարուցվել։ Կրոմվել Գրիգորյանը, որը ստանձնել էր Ռուբեն Գեւորգյանի եղբորորդու՝ Արտյոմ Գեւորգյանի, պաշտպանությունը, հիմա էլ մեղադրվում է ՀՀ քր. օրենսգրքի 194 հոդվածով,
ՄՈՍԿՈՎՅԱՆ ՆՇՈՒՄՆԵՐ Մոսկվայում գրեթե ամեն քայլափոխի հայ ես տեսնում՝ փողոցներում, սրճարան-բար-ռեստորաններում, շուկաներում։ Ռուսաստան եւ հատկապես Մոսկվա արտագաղթած հայերի հստակ թիվը դժվար է ասել, բայց փաստն այն է, որ հոսքն անասելի մեծ է։ Մեծ մասը Հայաստանից հենց մշտական բնակության է մեկնում Ռուսաստան, մյուս մասը՝ ժամանակավորի անվան տակ հաստատվում է, հետո՝ տեղափոխվում։ Մոսկվայում հայերի հոսքի մասին ասացին,
ՆՈՐ
Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է խոստովանել. «Երբ ի պաշտպանություն Քոչարյանի ընտրարշավի մեջ մտանք՝ պայմանավորվածություններ չկային եւ այսօր էլ չկան, թե սա անում ենք ապագայում ինչ-որ մի բան ստանալու համար։ Պայքարի մեջ էինք մտել մեր կուսակցության սկզբունքների համար, քանզի Քոչարյանի նախընտրական ծրագիրը դրանց հետ նույն ուղղվածությունն ունի»։ ՆԱԽՈՐԴ Մեր ընթերցողները կուսակցությունը ճիշտ գուշակեցին՝ ՀՅԴ, բայց մտաբերողներ
ԹՌԻՉՔՆԵՐ ԱՌԱՆՑ ԵՐԱԶԻ
Աջափնյակի համայնքի ՀԺԿ տարածքային կազմակերպության անդամ Կարեն Սարգսյանը ներկայացել է ՀԺԿ գրասենյակ եւ հանձնել կուսակցական տոմսը՝ այսպես բողոքելով Արմեն Հակոբյանին կուսակցությունից հեռացնելու դեմ։ Ըստ որոշ աղբյուրների, նույն կազմակերպությունից հեռացման դիմումներ են ներկայացրել եւս մի քանի ՀԺԿ անդամներ։ «Այս լուրերը որքանո՞վ են հավաստի» հարցին կուսակցության գրասենյակից աշխատակազմի ղեկավարը պատասխանեց, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում եւ
ՄԱՀԱՑԱՎ ԱՆԱՏՈԼԻ ԶԻՆԵՎԻՉԸ
Երեկ գիշերը Դիլիջանում հանկարծամահ եղավ Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինեւիչը: Անատոլի Վլադիմիրովիչը մարմնավորում էր ռուս սպայի լավագույն գծերը՝ արժանապատվությունը, ազնվությունը, նվիրվածությունը գործին: Իր կյանքի վերջին տասնամյակը գեներալ Զինեւիչը նվիրել էր Հայոց բանակի կայացմանն ու ամրապնդմանը: Հայաստանը նրա համար երկրորդ հայրենիքն էր դարձել, եւ բոլոր հայաստանցիները՝ բանակային թե քաղաքացիական, նրան հիշելու են ջերմությամբ եւ երախտագիտությամբ:
«Դարի դատավարությունների» շարքից 150 դրամանոց բրելոկի գործը 1999 թ. դեկտեմբերի 10-ին Էրեբունու ՆԳ աշխատակիցների օպերատիվ եւ խիզախ աշխատանքի շնորհիվ հաջողվել է տեղում չեզոքացնել հանցագործ Կիրակոսյանին։ Վերջինս վերոնշյալ օրը Երեւանի պետհանրախանութի դիմաց կանգնած ՎԱԶ 21-06 մակնիշի B 58-60 AP պետհամարանիշի ավտոմեքենայից՝ չնկատելով քնած վարորդին, գողացել է… ավտոմեքենայի 150 դրամ արժողության կախազարդը (բրելոկ)։ Սույն հանցագործությունը նա կատարել
ԴԵՐԵՐԸ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ կիսապաշտոնական ու նախագահամետ լրատվամիջոցների քարոզչության մեջ նոր նրբերանգներ են հայտնվել։ Եթե մինչեւ վերջերս նրանք նախընտրում էին պաշտպանել բացառապես այդ գործով մեղադրվողների եւ կասկածվողների իրավունքներն ու շահերը եւ ձգտում լռեցնել տուժածների հարազատներին, որոնք պարզվում է, անգամ հայտարարություն անելու իրավունք չունեն՝ այժմ արդեն փորձ է արվում նոր լույսի ներքո
ՇՈԳԻՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ Անցած շաբաթվա վերջում հեռացումների մի երկար շարան սկսվեց։ ՀՀԿ-ից հեռացվեց Ռուբեն Գեւորգյանը, ՀԺԿ-ից՝ Արմեն Հակոբյանը, «Կայունությունից»՝ Վրեժ Շահգելդյանը։ Հեռացումների այս գործընթացին այս շաբաթ պետք է որ հաջորդեին «ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ», «անեծք, անեծք, մինչեւ վերջ», «տո՛, դու ո՞ւմ ես վռնդում» եւ այս որակի բազմաթիվ այլ կարգախոսներով ելույթներ։ Սակայն կուսակցություններից եւ պատգամավորական խմբից հեռացվածները
ՏՈՆԸ ՄՆՈՒՄ Է ՏՈՆ, Չէ
Վարդավառից պրծում չկա՝ թե՛ քաղաքում եւ թե՛ քաղաքից դուրս: Այս անգամ ականատես եղա՝ ինչպես են նշում Վարդավառը Գառնիում: Կիրակի օրը՝ հուլիսի 30-ին, Աստղիկ աստվածուհու տոնը նշելու համար ժողովրդին Գառնի էր հրավիրել հեթանոսական կազմակերպությունը: Առավոտյան ժամը 10-ի մոտ Երեւանում դեռ ամեն ինչ հանգիստ էր՝ չէիր էլ կասկածի, որ որոշ ժամանակ անց կսկսվի ջրոցին: Քիչ անց արդեն


















































