Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 04,2000 00:00

ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՐՑՐԵՔ Վերջին օրերին Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանի շուրջ ծավալվող խոսակցություններն անհանգստություն են առաջացրել կալանավորների շրջանում։ Խմբագրության ստացած քսիֆներն ասում են, որ կալանավորները համոզված են, թե «դաշնակները փորում են մեկուսարանի պետի տակ»։ Իսկ կալանավայրի հնաբնակները կարծում են, որ մեկուսարանն ու իրենք շահել են պետի փոփոխությունից։ Մի կես տարի առաջ այդ պաշտոնը զբաղեցնող Խաչիկ Սարգսյանի մասին խիստ բացասական կարծիք հայտնելով հանդերձ, Ռաֆիկ Հովհաննիսյանի նկատմամբ զարմանալի ներողամտություն են դրսեւորում նրանք։ Ահա այդ քսիֆից մի հատված. «Իր ուժերով 39 տարեկանում գնդապետ է դարձել՝ հսկիչից մինչեւ բերդի պետ։ Մինչեւ իրա գալը օրվա ժամն ու եղանակը չէինք ջոկում՝ պատուհանների ճաղերը հանել տվեց, ամենօրյա զբոսանքները վերականգնեց, բաղնիքն էլ է սկսել կարգին աշխատել»։ Հեղինակը համոզված է, որ Ռաֆիկ Հովհաննիսյանին հանելուց հետո մի «արնախում տզրուկ» կբերեն, որը «կալանավորից յոթ կաշի կքերթի»։ Իհարկե, մեկուսարանում ծեծում են՝ չի առարկում մեր նամակագիրը, բայց ինչո՞ւ այդ ծեծի մասին առաջ չէին խոսում, չէին զայրանում եւ ամենակարեւորն է՝ պետի անձի հետ չէին կապում։ Երբ 1999-ի օգոստոսին Աշոտ Բլեյանին դաժանաբար ծեծեցին, մամուլն ու հասարակությունը դա նորմալ համարեց։ Ի դեպ, հայտնի էր ծեծողի անունը՝ Խաչիկ Սարգսյանի տեղակալ Գերասիմ Գեւորգյանն էր, որը մեկ ամիս անց պաշտոնի բարձրացում ստացավ՝ նշանակվեց Նուբարաշենի գաղութի պետ։ Ծեծից հետո բժիշկներին արգելել էին նույնիսկ առաջին օգնություն ցույց տալ Բլեյանին եւ արյունահոսող վերքերով 10 օրով կարցեր էին նետել։ Պաշտպանների ասուլիսից հետո նշանակված դատաբժշկական փորձաքննությունն անգամ վկայեց, որ Բլեյանը մարմնական վնասվածք է ստացել, բայց քանի որ Խաչիկ Սարգսյանը Սերժ Սարգսյանի «մարդն էր», ուստի, ասուլիսն էլ, մի քանի թերթերի հոդվածներն էլ մնացին անարձագանք։ Ի դեպ, Բլեյանին ծեծել էին իր քննիչներից մեկի՝ Արմեն Թամազյանի, ներկայությամբ, որը նույնպես շարունակում է բարեհաջող «քննել»։ Բանը հասել է այնտեղ, որ նախնական կալանքի տակ գտնվող մարդուն ծեծում են իր պաշտպանի ներկայությամբ, ապա պաշտպանը «խնդրում է այդ մասին ոչ մեկին չասել»։ Մեր հասարակությունը համընդհանուր առողջացման կարիք ունի։ Մեկուսարանը չի կարող լավ վիճակում լինել, երբ նախագահական պալատում ամեն ինչ կարգին չէ։ Եվ անպայմանորեն գործում է բումերանգի օրենքը։ Պարտադիր չէ անձնապես ծեծվես մեկուսարանում, որ դրա դեմ պայքարելու ուղին բռնես։ Հարկավոր է բռնել այդ ծեծողի ձեռքը, երբ այն բարձրանում է անգամ ամենավերջին թմրամոլի վրա։ Ռ. Դ. Հ. Գ. Քսիֆների հեղինակները մեկուսարանի պետին հաճոյանալ չեն ուզում, ուստի իրենց իսկ խնդրանքով անունները չենք հրապարակում։ Ուղղակի մեկուսարանի ներսում գործող օրենքներն ավելի գործող են, քան մեր աշխարհում ընդունվածները՝ «ճշտով» շարժվելու դեպքում կարելի է նաեւ բերդի պետին պաշտպանել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031