Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆԱՇԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Օգոստոս 05,2000 00:00
shinararutyun

Թատերական ինստիտուտի հետնամասի բակում արդեն մի քանի ամիս է, ինչ մեծ թափով անհատական մենատան շինարարություն է ընթանում։ Արդեն կան երկու հարկերը, բայց խոսվում է այն մասին, թե այն 3,5 հարկանի է լինելու։ Ո՞ւմն է այս առանձնատունը։ «Չգիտենք»,- ասում են շինարարության վրա աշխատող բանվորները։ Իսկ շրջակայքի բնակիչները վստահ են, թե այն ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանինն է։ Սակայն քաղաքապետի խորհրդական Սուրեն Սուրենյանցն «Առավոտի» հարցին ի պատասխան ասաց, թե քաղաքապետի մարտի 29-ի թիվ 339 որոշմամբ Իսահակյան 34 հասցեի բնակիչ Արթուր Խաչատրյանին է տրվել իր հին տունը քանդելու եւ վերաշինարարության իրավունք։ «Առավոտին» առայժմ չի հաջողվել պարզել, թե արդյոք այս Խաչատրյանն այն Խաչատրյանի հետ որեւէ կապ ունի՞։ Սակայն փաստ է, որ մինչեւ անցած տարվա նոյեմբերը սույն Արթուր Խաչատրյանը չէր նախկին խարխուլ, մեկհարկանի տան սեփականատերը, այլ ոմն Լավրենտ։

ՄԱՅՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ ՉԿԱՆ

Artashes Gexamyan

Արտաշես Գեղամյանն «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է, թե պարբերաբար հանդիպում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ եւ մտքեր փոխանակում. «Հիմնականում բացօթյա տեղերում ենք հանդիպում, որ զանազան մայորներ չունկնդրեն այն, ինչի մասին խոսում ենք։ Ոչ թե, որ դա մեծ գաղտնիք է, այլ ժամանակից շուտ չենք ուզում հրապարակվի»։ Դատելով նախագահամետ մամուլի հրապարակումներից ՀԺԿ-ի եւ «ԻՄ»-ի հնարավոր դաշինքի մասին՝ բաց կամ փակ տարածությունը «զանազան մայորների» համար խոչընդոտ չէ։

ԵԹԵ ԴԺԳՈՀ ԵՔ՝ ԶԱՆԳԵ՛Ք

zang

Զինված ուժերի թիկունքի վարչության պետ, գնդապետ Տիգրան Գասպարյանը զինծառայողների ծնողներին «Առավոտի» միջոցով փոխանցեց այն հեռախոսահամարները, որոնցով կարելի է զանգահարել բողոքներ ունենալու դեպքում. 35-79-13։ Ահազանգեր ստանալուն պես պաշտպանության նախարարության հրամանատարական կազմը կձեռնարկի համապատասխան միջոցներ։

Ավելի մանրամասն կարդացեք էջ 11:

ԿՐԿԻՆ ԹԻՄ-ԹԻՄ ԵՆՔ ԽԱՂՈՒՄ

andranik margaryan

Միջին պաշտոն զբաղեցրածներից մեկին աշխատանքից ազատելը Անդրանիկ Մարգարյանը բացատրել է այսպես. «Նա իմ թիմից չէր»։ Եթե նկատի ունենանք, թե ինչ խաղ է խաղում վարչապետը, կարող ենք պատկերացնել, թե ուրիշ ում է սպասվում պաշտոնանկություն։

Ավելի մանրամասն՝ 2-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031