Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՎԱՏ ԷՐ

Օգոստոս 03,2000 00:00
dat

Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ շարունակվեց «Մեկ» կահույքի սրահի տնօրեն Արայիկ Մխիթարյանի սպանության գործի քննությունը։ Դատական նիստը սկսվեց տուժող Արմեն Մխիթարյանի ցուցմունքներով։ Նա, սակայն, չհասցրեց ավարտել այն, քանի որ ամբաստանյալ Արծվիկ Ավետիսյանի ինքնազգացողությունը վատացավ։ Դատավոր Վ. Աբրահամյանը ստիպված էր բուժանձնակազմ հրավիրել։ Դատարան եկած երեք տարբեր բրիգադներ տարբեր կարծիքներ հայտնեցին, իսկ 3-րդ բրիգադից հրաժարվեց հենց ինքը՝ ամբաստանյալը։ Տուժողների ներկայացուցիչները կասկած հայտնելով դատավորի անաչառության, անկողմնակալության վրա՝ դիմեցին բացարկի։

ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ «ԴԱՏԱՐԱՆ»

dat

Ինչպես կանխորոշել էինք, ցնցում չեղավ։ Եվ ցնցում չեղավ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, քանի որ դատական նիստն ընդհանրապես չհրավիրվեց։ Կաշառքի դրդչության, բուհ ընդունելու պատրվակով գումարներ շորթելու մի պատմություն, որ այս ապրիլի 25-ից սկսվում եւ չի սկսվում փաստորեն։ Ամբաստանյալ 4 կանայք (Ի. Եղիազարյան, Վ. Կարապետյան, Ա. Համբարձումյան, Ժ. Չոբանյան) առայժմ հերթով հիվանդանում են։

«ՄՈՒԾՎՈՒՄ ԵՆ» ՉՄՈՒԾՎԱԾՆԵ՞ՐԸ

byuje

«Ինչի՞ հաշվին են աճել պետբյուջեի եկամուտները»,- հարցնում է «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը եւ ինքն էլ պատասխանում՝ ակնհայտ է, որ տնտեսության մեջ արտառոց թռիչք տեղի չի ունեցել։ Իսկ խոշոր որեւէ հարկատու դեռեւս չի բացահայտվել։ Ուրեմն ի՞նչ հանելուկ է սա։ Դեռեւս իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ պետեկամուտների նախարարը հայտարարեց, թե ինքը պետք է բացահայտի բոլոր «կռիշաները» եւ պետք է պայքարի դրանց դեմ։ Հավանաբար, որպես առաջին եւ ցուցադրական քայլ, նախարարը հենց այս ամսվա մուտքերն էր նկատի ունեցել։ Հետաքրքիր է, եկող ամիս ի՞նչ մուտքեր կարձանագրվեն։ Եվ եթե պակաս արձանագրվեն, ինչպե՞ս կվարվի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը (որը երեկ անձամբ գնաց նախարարի ձեռքը սեղմելու)։

«Ազատություն» ռ/կ-ի թղթակցի կարծիքով՝ նրանք, ովքեր երբեք առատաձեռն չեն եղել կամ «ընդհանրապես չեն մուծվել, այժմ ստիպված են առատաձեռն գտնվել»։ Վարչապետը հավաստիացրել է, որ ինքն ու նախագահն իրենց նախնական պայմանավորվածությունները կպահեն եւ կօժանդակեն հարկերը հավաքելու գործին։ Բյուջեն այնքան լայն ճեղքվածք ունի, որ լցնելը պարզապես անհնարին է, մի կողմից հարկերն այնքան բարձր են, որ էլ ո՞ւր բարձրացվեն, իսկ միջազգայիններն էլ կարծես թե այս կառավարությանը վարկ տալ տրամադրված չեն։ Մնում է հավաքել հարկերը նաեւ նրանցից, ովքեր ինչ-ինչ «արտոնություններ» ունեն։ Պետեկամուտների նախարարության օպերատիվ վարչությունը ստեղծել է «Հովանավորչության դեմ պայքարի բաժին»։ Այս բաժինը պետք է պայքարի արտոնյալ բիզնեսմենի հովանավորության դեմ։ Հավատա՞նք։ Պետք չէ միամիտ լինել։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031