Օրվա լրահոսը

«ՅԱ՛ԽՔ, ՈՆՑ ԵՆ ԶԶՎԱՑՐԵԼ» Այսպես արձագանքեց երեկ, ժ. 18.15-ի մատույցներում Մաշտոցի պողոտայի եւ Վռամշապուհ արքայի փողոցների խաչմերուկը հատել փորձող «10» համարի երթուղայինի վարորդը։ Բանն այն է, որ հերթական անգամ Երեւան են ժամանել օտարերկրյա ինչ-ինչ հյուրեր, որոնց փառահեղ եւ չընդհատվող ընթացքն ապահովելու համար հայրենի ոստիկաններն իրենց ազգակից վարորդներին (ընդ որում՝ բավական անհարգալից) այլ ուղղություն էին պարտադրում։

Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ «Հայծխախոտ» ԲԲԸ խորհրդի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ապօրինի ձերբակալումը բազմաթիվ ենթադրությունների տեղիք տվեց. ովքե՞ր էին շահագրգռված նրա ձերբակալմամբ եւ ի՞նչ նպատակ էր այն իրականում հետապնդում։ Հարցեր, որոնց պատասխանները դեռ շոշափելի չեն երեւում, եւ առայժմ միայն տարբեր նեղ քննարկումների, մեկնաբանությունների տեսքով է ներկայանում։ Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք է ներկայացվել ԱԺ պատգամավոր, «Կայունություն» խմբակցության նախագահ

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Արաբկիր համայնքի թիվ 5 ընտրատարածքի բնակիչների համար վերջին ժամանակները մշտական ընտրությունների շրջան են։ Սա ավանդաբար կոմունիստ Լեոնիդ Հակոբյանի ընտրատարածքն էր։ Նախարարական պորտֆել վերցնելով, ընկեր Հակոբյանը սեփական հարցերը լուծեց, բայց ուրիշներին կրակը գցեց։ Ընտրատարածքում պատգամավորության չորս թեկնածուները ստիպված էին երկու անգամ մասնակցել ընտրությունների։ Մայիսի 21-ի ընտրությունների արդյունքում պատգամավոր դարձավ Եղիա Շամշյանը։ Նա մոտ

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ մտքերը. «Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է, որովհետեւ ամեն մեկը հացի հարց ունի, որ լուծում է կակազելով, գիրկապ անելով, նաեւ համրությամբ՝ ամեն օր ու ամեն ժամ, բայց առավել անտանելին քո հեգնաժպիտ ներկայությունն է, նույնն է թե՝ առանձնությունդ։ Իրենք՝ նախիրով, իրենք ոհմակով լինելով՝ էլի անապահով են, դու,

ՆՐԱՆՑ ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈ՛ՒՄ ՉԵՆ ԾԵԾԵԼ Նուբարաշենի թիվ 1 քննչական մեկուսարանի պետ Ռաֆիկ Հովհաննիսյանը «Առավոտին» պարզաբանեց, որ ո՛չ Հարություն Հարությունյանը, ո՛չ Կարեն Հունանյանը եւ ո՛չ էլ Ալիկ Հարությունյանը իրենց կալանավորման ընթացքում չեն եղել Նուբարաշենի թիվ 1 քննչական մեկուսարանում, հետեւաբար, այնտեղ նրանց ոչ ոք չի ծեծել։ ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ «Առավոտի» հունիսի 24-ի համարում Էլիզա Ազնավուրյանի հրապարակմանը ՀՀ բնապահպանության նախարարության

ԱՅՍ ԳՈՐԾԸ ԵՎՍ ԿԱՐՃՎԵՑ Ինչպես նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը, հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալ, ԱԺ-ի պահպանությունը եւ անցագրային ռեժիմն իրականացնող 1-ին դասակի հրամանատար Արթուր Հակոբյանը եւս, կալանքի տակ գտնվելու ժամանակ զավակ ունեցավ։ Արթուր Հակոբյանի մեղադրանքի հիմք էր մասնավորապես այն, որ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը եւ Վռամ Գալստյանն առանց անձը հաստատող պատշաճ փաստաթղթերի էին ստացել անցաթուղթ.

ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ՝ ՌԵԺԻՄԻ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՆ Որպես նախորդ ԱԺ-ում ձեւավորված Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի եւ փոխառությունների օգտագործման արդյունավետությունը ուսումնասիրող ժամանակավոր բազմակուսակցական հանձնաժողովի (այսուհետեւ՝ վարկային հանձնաժողով) նախագահ, բարոյապես պարտավորված եմ իմ տեսակետը հայտնել ներկա ԱԺ-ում ձեւավորված էներգետիկ հանձնաժողովի նպատակների, միջանկյալ եւ հաշվետու զեկույցների վերաբերյալ։ Գործող ԱԺ-ում ձեւավորված հանձնաժողովը նախորդ ԱԺ հանձնաժողովի համեմատ, ուսումնասիրությունների

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ Սկիզբը թիվ 98, 103, 108, 113 Սպանություններից անմիջապես հետո, այդ խումբը՝ Վազգեն Սարգսյանի մերձակից Վահան Շիրխանյանի գլխավորությամբ, պահանջեց Շիրխանյանին նշանակել վարչապետի պաշտոնում, ինչպես նաեւ պաշտոններից ազատել գլխավոր դատախազին, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարներին, որոնք մեղադրվում էին սպանությունների կանխարգելման անկարողության համար: Այս պահանջները նախագահի կողմից դիտվեցին

Հետաքրքրվեք Վահրամ Բաբայանի ճակատագրով 1997 թվականի մայիսին «Առավոտն» անդրադարձել էր 1995 թ. հունիսի 4-ին զինվորական հոսպիտալից անհայտացած եւ ադրբեջանական տարածքում հայտնված Վահրամ Բաբայանի ճակատագրին (ծնված 1972 թ.)։ Վահրամն ի ծնե վատառողջ էր, 89-ին մորը կորցնելուց հետո կորցնում է ձայնը, Լեհաստանում (ուր գնացել էր աշխատելու) արտասահմանցիները նրան դաժանորեն ծեծում են, եւ կրկնված դեղնախտին, կույրաղիքի նոպաներին, գաստրիտին,

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ «ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» 1998 թվականի թավշյա հեղաշրջումից հետո իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմը՝ ներառյալ նախագահի շուրջը համախմբված կուսակցությունները, «նախկին իշխանությունների» դատափետման սկիզբ դրեցին։ Սրա պատճառներից մեկն այն էր, որ իրադրության կտրուկ փոփոխության պատճառով Ռ.Քոչարյանը դադարել էր իրեն դասել «նախկին իշխանությունների» թվին։ Հասարակության համար նա շարունակելու էր մնալ Լ.Տեր-Պետրոսյանի իշխանության իրավահաջորդը, եթե տեղի

ՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԳԻՍՏ ՔՆԻ Երեկ Ավան թաղամասի բնակիչները տպավորիչ ու անմոռանալի գիշեր անցկացրին։ Ժամը 2-ից 3-ի սահմաններում նրանց անդորրը խախտվեց հրազենային ահասարսուռ կրակոցներով։ Վախից լեղին ջուր դառած բնակիչները ամուր կողպեցին դռներն ու լուսամուտները՝ մտածելով՝ «տեսնես ո՞ւմ են եկել սպանելու։ Հանկարծ ախորժակները չբացվի՞ ու ձեռի հետ մեզ էլ խփեն» … Հետո կրակոցները դադարեցին եւ ինչ-որ ճիչեր

Աբգար Ափինյանը Գրողների միության քարտուղարը մեծ խանդավառությամբ միացավ ընդդեմ ամերիկյան հակաբեղմնավորիչների հայ մտավորական կանանց շարժմանը: Հիշեցնենք՝ սույն կանայք գտնում են, որ ամեն ամիս աբորտ անելը շատ ավելի ազգային է եւ առողջարար, քան իմպերիալիստների կողմից ուղարկած հակաբեղմնավորիչներ օգտագործելը: Հետաքրքիր է, որ պրն Ափինյանը առաջնորդում է այն կանանց, որոնց տարիքում բեղմնավորման վտանգը վաղուց արդեն անցել է: Լորիս

ԻՆՉՈ՞Ւ ԿՅԱՆՔԸ ՉԼԱՎԱՑԱՎ ԱՄՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ Խորհրդարանը հունիսի 6-ին ընդունեց ԱՄՆ եւ Հայաստանի կառավարությունների միջեւ համագործակցության վերաբերյալ մարդասիրական եւ տեխնիկատնտեսական օգնությունների վերահսկումը հեշտացնելու մասին 1992-ի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի վերաբերյալ մի օրենք։ Այս համաձայնագիրն առիթ է դարձել, որ հրապարակվի Հայաստանի անկախացումից ի վեր ԱՄՆ-ի կողմից մեր երկրին ցուցաբերված օգնության ծավալը՝ 1 մլրդ 305,52 մլն դոլար (այս

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս միտքը. «Ռոբերտ Քոչարյանին մենք տեսել ենք Արցախում, բայց ոչ որպես բարեկամ կամ ընկեր, այլ քաղաքական հակառակորդ»։ ՆԱԽՈՐԴ Չգիտես ինչու, մեր ընթերցողները ենթադրել էին, որ «ՀՌԱԿ-ի՝ իր ղեկավարության շնորհիվ, չորեքթաթ վիճակի» մասին հիշատակման հեղինակը հենց ռամկավար պիտի լիներ։ Եվ մեկ առ մեկ թվարկում էին Վիգեն Խաչատրյանի, Հարություն Կարապետյանի,

ՆԱԻՐԻԻՑ ՄԻՆՉԵՎ «ՆԱԻՐԻՏ» «Նաիրիտ» ՓԲԸ տնօրեն Գագիկ Ներսիսյանի եւ մյուսների քրգործի նախաքննությունն ավարտվել է մեկ ամիս առաջ։ Մեղադրյալները, ըստ պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գ. Դանիելյանի, ծանոթանում են գործի նյութերին, «ինչ-որ տեղ ձգձգում են»։ Ուստի քննիչը սահմանափակել է ժամկետը մինչեւ հուլիսի 11-ը։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր. 90 հոդվածի 4 մասով. խոսվում է մինչեւ 5

ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ԱՇՆԱ՞ՆԸ Այսօր, ըստ ամենայնի, կհայտարարվի հոկտեմբերի 27-ի գործով նախաքննության ավարտի մասին՝ ահաբեկչական գործողությունն իրականացնողների եւ նրանց աջակցողների մասով։ Երկուշաբթի օրվանից կսկսվի քրեական գործի նյութերին ծանոթացման գործընթացը, որը կտեւի 50 աշխատանքային օր։ ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆԸ Երկուշաբթի պաշտոնանկ է արվելու Պետական ռեզերվների վարչության պետ Էդուարդ Սիմոնյանցը։ «ԱՌՆԵՄ-ԹՌՆԵՄ»-Ի ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, 1994 թ. վերջերին,

Մի քանի միլիոն էսկողմ-էնկողմ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի արտասահմանյան ուղեւորություններն այսօր անեկդոտատիպ ասեկոսեների, ժողովրդական բանահյուսության առարկա են դարձել։ Մամուլը ժամանակ առ ժամանակ արձանագրում է, որ վերջինս պաշտոնական եւ ոչ այնքան պաշտոնական այցելություններով մոտիկ եւ հեռավոր արտասահմաններում ավելի հաճախ է լինում, քան հայրենիքում եւ այլն։ Բանն այնտեղ է հասել, որ ԱԺ նախագահի կամ որեւէ խորհրդարանական պատվիրակության

ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԸ Հունիսի 26-ին ՀՀ փաստաբանների միության անդամ Ժուդեքս Շաքարյանը ներկայացավ ԼՂՀ դատախազություն։ Հունիսի 27-ին, հանդիպելով Սամվել Բաբայանին, ստացավ նրա համաձայնությունը՝ իրականացնելու համար նրա պաշտպանությունը։ Երեկ ԼՂՀ-ից վերադառնալով՝ փաստաբան Ժ. Շաքարյանը իր անդրանիկ հարցազրույցը տվեց «Առավոտին»։ -Երբվանի՞ց եք պաշտոնապես ստանձնել Ս. Բաբայանի պաշտպանությունը։ – Հունիսի 28-ից։ Պատշաճ ձեւով ցույց եմ տվել պայմանագիրը,

ՓԱԿ ԳՈՏԻՆԵՐ ՉԿԱ՞Ն Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Զարեհ Սարգսյանից փորձեցինք մեկնաբանություններ ստանալ հիմնադրամի Արմավիրի մասնաճյուղի աշխատակիցների հետ պատահածի վերաբերյալ, որոնք փորձել էին ստուգումներ իրականացնել Էջմիածնից ընտրված ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի սեփականությունը համարվող «Զվարթնոց» համալիրում եւ արժանացել վերջինիս, այսպես ասած, կոշտ հակազդեցությանը։ Այս առիթով, նաեւ փորձեցինք պարզել, թե շա՞տ են այնպիսի գործարարները, որոնց «օբյեկտները» փակ

«ՄԵՆՔ ՈՐԵՎԷ ՀԻՄՔ ՉՈՒՆԵՆՔ ԿԱՍԿԱԾԵԼՈՒ ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ» Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանին խնդրեցինք ուղղակի տեղեկացնել, թե արդյոք նախագահի խորհրդական եւ ՀՀԿ խորհրդի անդամ Ալեքսան Հարությունյանը մասնակցո՞ւմ է կուսակցական քննարկումներին, ՀՀԿ խորհրդի նիստերին։ Պրն Թորոսյանը նախընտրեց հանգամանալից բացատրությունները՝ «անառողջ մեկնաբանությունները» կանխելու համար։ «Քննչական խմբին մինչեւ վերջ, առանց անուղղակի եւ ուղղակի ճնշումների գործը վարելու հնարավորություն տալու

ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԱԲՈՐՏԸ ԵՎ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ Եթե գրողների միության (ԳՄ) մեկ անդամը՝ առանձին վերցրած, տանելի երեւույթ է, ապա երկու եւ ավելի ԳՄ անդամները միասին, նույն դահլիճում, ԳՄ նախագահ Աբգար Ափինյանի ներկայությամբ, այն էլ… աբորտի եւ հղիությունը կանխարգելող հաբերի թեման քննարկելիս հիշեցնում են հարբած եւ գազազած մարդկանց մի խումբ։ Երեկ էլ այդպես էր. ԳՄ էին հրավիրվել

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս մտքերը. «Ստեղծվել է իշխանության մարմիններ թափանցելու ձող։ Ինչպե՞ս կարելի է դա հաղթահարել։ Կարելի է ձողի տակով սողալով անցնել, որն ընտրեցին շատ կուսակցություններ՝ Հանրապետական կուսակցությունը, ՔԴՄ-ն, Հնչակները եւ այլն։ Սողալով անցնելով, իրենց ուժին չհամապատասխան տեղեր ստացան խորհրդարանում։ Ուրիշ կուսակցություններ ընտրեցին ուղիղ՝ այսինքն ջարդելով անցնելու ճանապարհը։ Պարզվեց, որ ուղիղ

ՊԱԺԱ՜Ռ, ՊԱԺԱ՜Ռ Երեկ, ժամը 16.20-ի մատույցներում հրդեհ էր բռնկվել ՀՀ արդարադատության դատարանի տանիքում։ Ժամը 17.30-ի մատույցներում հրշեջները դեռեւս հանգցնում էին հրդեհը։ Ամենեւին չկասկածելով, որ մեր արդարադատության տանիքը խարխուլ վիճակում է, ամեն դեպքում առաջ ընկնելով՝ ներկայացնում ենք հրդեհի հնարավոր վարկած. արդարադատության համակարգը բարելավելու, դատարանների շենքերը բարեկարգելու նպատակով Համաշխարհային բանկը 10 մլն դոլար գումար է հատկացնելու։ Եվ,

«ԶՈՒՌՆԱՉՈՒ ԿՆԳԱՆ ՊԱՐԵԼ ԵՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ» Վերջին շրջանում տարբեր հեռուստաեթերներից ակամայից ստիպված ենք լինում լսել երկու կանանց ինտիմ քննարկումները, թե ինչպես է ուզում առժամանակ երեխա չունենալ, մյուսը խորհուրդ է տալիս հակաբեղմնավորիչ հաբեր կուլ տալ կամ դրանք խնդրել հարեւանից։ Մի խոսքով, անհաջող եւ անհետաքրքիր զրույց, որում մեր գրողներն ազգային անվտանգության դեմ եւ հայ կանանց՝ անսահմանափակ թվով երեխաներ

«Ինչո՞ւ է տիկինը կրիայի վրա կանգնած» Սահմանադրության 5-րդ տարելիցի կապակցությամբ ընդունելության նախաձեռնությունն իր վրա էր վերցրել Սահմանադրական դատարանը։ Հրավիրվել էին 200-ից ավելի հյուրեր, քաղաքական գործիչներ, դեսպաններ, երկրիս նախագահը, ԱԺ նախագահը, փոխխոսնակները, կառավարության շատ ու շատ անդամներ, որոնք ժամանակին «այո» էին ասել երկրի Հիմնական օրենքին։ ՀՀ նախկին նախագահը, որը մեր տեղեկություններով նույնպես հրավիրված էր հանդիսությանը՝ չեկավ։

«ՍԱ ՎԿԱՆԵՐԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ ՃՆՇԵԼՈՒ ՄԻ ՁԵՎ Է» Վստահ էին այն լրագրողները, որոնց հոկտեմբերի 27-ի գործով որոշ նախկին մեղադրյալներ այժմ մեղադրում են իրենց դեմ զրպարտչական ցուցմունքներ տալու մեջ։ Վերջերս «Լոգոս» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանն աջակցելու մեջ մեղադրված Նաիրի Բադալյանը, որի նկատմամբ քրեական հետապնդումը վերացվել եւ գործը կարճվել է ապացույցների անբավարար լինելու հիմքով (եւ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԲԱՐԵՎԱԳԻՐ, ԿԱՐՈՏԱԳԻՐ Յուրաքանչյուր իրադարձությունից հետո հանրապետության բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպություններն իրենց պարտքն են համարում մամուլով եւ մյուս ԶԼՄ-ներով տվյալ իրադարձությունը դատապարտող (հակառակը ինչ-որ չեմ հիշում) հայտարարություններով հանդես գալ։ Նման հայտարարությունները հիմնականում հասցեագրվում են ժողովրդին եւ հայրենիքի փրկության համար իրենց կյանքը պոտենցիալ նվիրաբերողներին։ Հաջորդ տողում պարտադիր պայման է հիշեցումը, որ հայրենիքը վտանգի մեջ է։ Ամենաթարմ

ՀՈՏԱՌՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Նախօրեին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը, երբ արտաքին քաղաքական հաջողության առթիվ ԱԺ նախագահի շնորհավորական խոսքին արձագանքեց ներքաղաքական իրավիճակի զայրացկոտ հիշեցումով՝ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն այսպես մեկնաբանեց. – Թեեւ Եվրախորհրդին Հայաստանի հնարավոր անդամակցության առիթով առաջին ուրախացողներից մեկն էլ ես եմ, բայց մի տեսակ ներքին վրդովմունք ապրեցի, որ բնական է, կառաջանար յուրաքանչյուրի մոտ, ով 50

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Դեռ 1996-ին Վազգեն Մանուկյանի պաշտպանության մեծ հավաքի ժամանակ ես խնդրեցի հնարավորություն տալ գոնե 2 ամիս ընդդիմություն չլինել, որովհետեւ մեր կուսակցության անդամները կենցաղային տարբեր հոգսեր ունեն՝ մեկի ծորակը չի աշխատում, մեկի դուռն է պետք վերանորոգել»։ ՆԱԽՈՐԴ Մեր երեկվա վիկտորինան հատուկ հարմարեցված էր Սահմանադրության օրվան։ Զի 1995-ի հուլիսի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031