Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 07,2000 00:00 Share

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս մտքերը. «Ստեղծվել է իշխանության մարմիններ թափանցելու ձող։ Ինչպե՞ս կարելի է դա հաղթահարել։ Կարելի է ձողի տակով սողալով անցնել, որն ընտրեցին շատ կուսակցություններ՝ Հանրապետական կուսակցությունը, ՔԴՄ-ն, Հնչակները եւ այլն։ Սողալով անցնելով, իրենց ուժին չհամապատասխան տեղեր ստացան խորհրդարանում։ Ուրիշ կուսակցություններ ընտրեցին ուղիղ՝ այսինքն ջարդելով անցնելու ճանապարհը։ Պարզվեց, որ ուղիղ անցնելու համար բավական ուժ է պետք։ Որոշ դեպքերում դա հաջողվեց։ Մենք, համենայնդեպս, մեր կեցվածքը չփոխեցինք։ Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը, իր ղեկավարության շնորհիվ, չորեքթաթ վիճակը գերադասեց։ Եվ չորեքթաթ վիճակով ոչ մի բանի չհասնելը լրիվ սպասելի էր»։ ՆԱԽՈՐԴ «Դեռ 1996-ին Վազգեն Մանուկյանի պաշտպանության մեծ հավաքի ժամանակ ես խնդրեցի հնարավորություն տալ գոնե 2 ամիս ընդդիմություն չլինել, որովհետեւ մեր կուսակցության անդամները կենցաղային տարբեր հոգսեր ունեն՝ մեկի ծորակը չի աշխատում, մեկի դուռն է պետք վերանորոգել»,- ուղղակի զինաթափող անկեղծությամբ այս խոստովանությունն արել էր ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը՝ 1998-ին նախագահական ընտրությունների առաջին փուլում պարտվելուց հետո։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31