Օրվա լրահոսը
Պարզվում է, ամեն ինչ օ քեյ է Հայտնվել է «Հայկական ավիաուղիների» տերը դառնալու հավակնորդը։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության մշտական պետական քարտուղար պրն Ջոն Քերրին երեկ հայտարարեց, որ եթե «Հայկական ավիաուղիները» սեփականաշնորհվի, ապա մրցույթին կմասնակցեն բրիտանական շատ ընկերություններ։ Պրն Քերրին միայն սա չասաց։ Նա հայտնեց նաեւ, որ բրիտանական կառավարությունը չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼ ԵՆՔ, ՄՆԱՑ «ՀԱՅ ԴԱՏԸ» «Մենք ուզում ենք Եվրոպան տեսնել դեմոկրատացված», «Թուրք հասարակությունը պետք է ձերբազատվի 15 թվականի Ցեղասպանության բարդույթից եւ թուրք երեխաները պետք է 21-րդ դար մտնեն որպես ցիվիլ պետության քաղաքացիներ», «Սփյուռքի համար կորուսյալ հայրենիքը ոչ պակաս կարեւոր է»։ Ահա այսպիսի ճոռոմ, միաժամանակ ունայն ու քմծիծաղ առաջացնող հայտարարություններով են համեմվում 1915 թվականի
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐ
ՀՀ ազգային անվտանգության նախարարության ստորաբաժանումների փոխգործակցությամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ս/թ հոկտեմբերի 4-ին կանխվել է հանրապետության «Սլավգրուպ» եւ «Դերժավա» ընկերությունների նախագահի նկատմամբ պատվիրված սպանությունը եւ հանցավոր մտահղացումը նախապատրաստելիս ձերբակալվել են Երեւանի բնակիչներ՝ «Հատուկ գնդի» վետերանների խորհրդի համանախագահ, փոխգնդապետ Գեւորգ Տեր-Գեւորգյանը, ՀՀ ներքին գործերի նախարարության պետավտոտեսչության գումարտակի հրամանատարի տեղակալ, միլիցիայի մայոր Մարտիկ Բուդաղյանը, ՀՀ պետական եկամուտների
ՆՈՒՅՆՆ ԷՐ ԵՐԵԿ, ՆՈՒՅՆՆ Է ԱՅՍՕՐ Հրապարակված լուրը, թե Ցվետանա Պասկալեւան մամուլից է տեղեկացել, որ «Ասպեկտ» հաղորդաշարը փակվել է ռուսերենի իր վատ իմացության պատճառով, տարտամ զգացողության տեղիք տվեց, թե ինչ172որ ժամանակ այս ամենն արդեն եղել է։ Սակայն սա դեժավյու չէր։ 1997172ի հոկտեմբերի 29172ին «Առավոտում» հրապարակված հարցազրույցում Հայաստանի ազգային հեռուստատեսության տնօրեն Համլետ Գասպարյանն «Ասպեկտը» հաղորդացանցից հանելու
ՓՈԽԵՔ ՁԵՐ ՇՐՋԱՊԱՏԸ, ԱՐՏԱՇԵՍ ՄԱՄԻԿՈՆՈՎԻՉ «Բաներ կան՝ ես հիմա իրավունք չունեմ ասեմ։ Ժամանակից շուտ որ ասում են, ժամանակից շուտ կյանքին հրաժեշտ են տալիս»։ Հետապնդման մոլուցքով հատկապես վերջին շրջանում տառապող Արտաշես Գեղամյանը երեկ դարձյալ դերի մեջ էր եւ երկաթուղայինների մշակույթի պալատում հավաքվածների հետ գնում էր «Կոնֆերանսին ընդառաջ»։ Հավաքվածներից ոմանք պրն Գեղամյանից պարզապես պահանջում էին իրենց առաջնորդել՝
ՆՈՐ
Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է կանխատեսել. «1999-ի խորհրդարանական ընտրությունների շեմին, անշուշտ, շատ արժեքներ կվերաիմաստավորվեն։ Խոսքն այն մասին է, թե հարկավո՞ր են արդյոք փորձված մարդիկ խորհրդարանում, թե՞ ոչ։ Իմ կարծիքով, իրոք, հարկավոր են։ Իսկ փորձառություն այսօր հնարավոր է ձեռք բերել նախեւառաջ գործադիր համակարգում։ Հետեւաբար, խորհրդարանում գործադիր նախկին անդամների ներկայությունը նույնիսկ ցանկալի է։ Կլինեն շատ լուրջ առաջարկներ՝
Ո՞ՒՄ ՔԵՌԻՆ Է «ՓԵԹԱԿՈՒՄ»
«Փեթակ» շուկայի վերաբերյալ «Առավոտի» սեպտեմբերի 27-ի հրապարակման հաջորդ օրն իսկ այնտեղ տեղադրված խաղային ավտոմատները հանել-տարել են։ Այս մասին թերթին հայտնած ընթերցողը նաեւ ասաց. «Բայց ձեր թղթակիցն արձանագրել էր, չէ՞, որ ավտոմատները կան, գործում են։ Դե, եթե պետեկամուտների նախարար Գագիկ Պողոսյանը իրոք հավասար դաշտ է փորձում ապահովել՝ թող դրանց համար չմուծված հարկերի եւ առանց լիցենզիայի գործունեության
ԱՆՄԱՏՉԵԼԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
Աշոտ Բլեյանի դատաքննության ավարտին հնչած մեղադրական ճառը փաստորեն պետական գաղտնիքի պես է պահպանվում։ Երեկ լրագրողները փորձել են Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատարանից պարզել այդ ճառի գոնե վերջին մասի բովանդակությունը, սակայն կտրուկ մերժում են ստացել։ Ինքը՝ Աշոտ Բլեյանն էլ դեռ չգիտի, թե ի վերջո ինչի մեջ են իրեն մեղադրել։ Մեղադրական ճառին ծանոթանալու հնարավորություն նրան տրվելու է միայն երկուշաբթի։
Սուպերդատարանի սուպերդռնփակը Մալաթիա172Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարան հասանք ճիշտ այն պահին, երբ մեր գործընկերոջ՝ «Ազատություն» ռ/կ172ի թղթակից Անուշ Դաշտենցի միկրոֆոնը միլիցիայի մի մայորի օգնությամբ ծեփվեց գետնին՝ հոգեվարքի անորոշ ճիչեր արձակելով։ Լրագրողը «Մամուլի մասին» օրենքի համաձայն, իր մասնագիտական պարտականությունն էր կատարում, հավաքված ժողովրդի ձայները «հավաքում»։ Լրատվամիջոցներից այդ ժամանակ կային «Արմենպրեսը», «Նոյյան տապանը», «Պրոմեթեւսը», «Ա1+»172ը, «Ազատությունը», «Հայկական
«ԿԱՄԱԿՈՐ ԾԵՐՈՒԿԻ» ՍԱՆՁԱՀԱՐՈՒՄԸ ՉՀԱՋՈՂՎԵՑ «Սամվել Բաբայան+14» գործով նահագահող դատավոր Սուրեն Ալեքսանյանի «շնորհիվ»՝ ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի պատվիրակության այցը ԼՂՀ նախատեսված մեկ օրվա փոխարեն տեւեց 3 օր։ Ստեփանակերտ էին մեկնել նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը, փոխնախագահ Վարդան Հարությունյանը, հանձնաժողովի անդամ Հովհաննես Ասրյանը եւ առաջատար մասնագետ Սիլվա Մարկոսյանը։ Այցի նպատակն
«ԴԵՌ ԻՆՉՔԱՆ ՊԻՏԻ ԴՈՄԻԿՈՒՄ ԱՊՐԵՆՔ» Երեկ Գյումրիում տեղի ունեցավ Արմենակ եւ Եղիսաբեթ Օյունջյանների անվան թիվ 21 միջնակարգ դպրոցի բացումը։ Բացման արարողությանը, որքան էլ զարմանալի էր, իր մասնակցությունն էր բերել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը (որի օգնությունը, ինչպես պարզվեց վերջում, ոչ թե գումարային էր, այլ բարոյական)։ Վերջինիս ուղեկցում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Էդվարդ Ղազարյանը, Հայաստանում
ՕՐՀՆՎԻ ՆԵՐԿԱ ԱԺ-Ն ԵՎ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՐԱ Չի կարող զարմանալի չթվալ փոքր-ինչ ժամանակավրեպ մի հարցադրում. եթե ՀԺԿ-ի կադրերից ԱԺ-ում ձերբազատվելու ցանկության պատճառներից էր, որ նրանք դեմ քվեարկեցին բաշխիչ ցանցերի սեփականաշնորհմանը եւ չպաշտպանեցին կառավարությանը, ի՞նչ տրամաբանությամբ էին (են) փոխխոսնակների աթոռներին ցանկանում բազմեցնել Վարդան Այվազյանին եւ Արթուր Բաղդասարյանին։ Նրանցից առաջինն, ինչպես հրապարակավ հայտարարեց պատգամավորներից մեկը՝ ուղղակի փախել էր
«ԵՐԲԵՔ ՄԻ ԿՐԿՆԻՐ ԱՅՆ, ԻՆՉ ԻՆՔԴ ՉԵՍ ԼՍԵԼ» Կառավարության շենքի մոտ կրկին հավաքվել էին ՀԴՄ172ների տեղադրման դեմ բողոքող կրպակավաճառները։ Նրանց այստեղ սպասում էին, քանի որ մետաղյա արգելապատնեշներով կառավարության մուտքի որոշակի տարածք ազատ էին պահել։ Բացի տեխնիկական պատրաստվածությունից կառավարությունը նաեւ օրակարգային նախապատրաստություն էր տեսել։ Կառավարությունն իր նախորդ նիստում որոշում էր կայացրել ՀԴՄ172ների տեղադրման վերաբերյալ։ Երեկվա նիստում
ՆՈՐ
Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է ասել. «Ցեղասպանության ճանաչումը բերվել է պետական ծրագրի մեջ՝ առնվազն խոսքով, որի հետեւանքով արդեն անիմաստ է սպասելը, թե Թուրքիան ավելի բարյացակամ կլինի այսօր Հայաստանի նկատմամբ, քան էր 1991-ից հետո… Սփյուռքը շատ է խոսում, բայց ինքը, ցավոք, լուրջ չէ Ցեղասպանության ճանաչման նկատմամբ»։ ՆԱԽՈՐԴ Դարձյալ Գեւորգ Գույումջյանը ճշգրիտ հիշեց, որ 1997-ին Պարույր Հայրիկյանն
ԿՐԱԿԵՄ ՀՐԱՉԸ ՎՐԻՊԵՑ
Հոկտեմբերի 27-ի գործին ծանոթացողներից մեկն «Առավոտին» մի փաստ հաղորդեց, որ բավական դիպուկ բնութագրում է, թե ինչ մակարդակով էր գործում օպերատիվ հետախուզական խումբը, որ ղեկավարում էր ՀՀ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հրաչյա Հարությունյանը։ Քննչական խումբը հարցում էր արել, թե ինչ կապ կա Ալեքսան Հարությունյանի եւ Վանո Սիրադեղյանի միջեւ (ըստ այն վարկածի, որ նրանք երկուսով
ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՄԲՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ
Երեկ կեսգիշերին մոտ նոր հայտնի դարձավ, որ Աշոտ Բլեյանի գործով դռնփակ անցկացված դատական նիստում պետական մեղադրողները չեն հրաժարվել իրենց դատախազության սարքած եւ ոչ մի մեղադրանքից ու Բլեյանի համար պահանջել են 8 տարվա ազատազրկում։ Կանանցից մեկի՝ Ռիմա Պողոսյանի համար պահանջել են 7 տարվա ազատազրկում, իսկ նույն հանցանքի մեջ մեղադրվող, բայց դատաքննության ընթացքում սուս մնացած Աիդա Ավագովայի
ՍՈՒՐԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԹԻԿՆՈՑ ՈՒՆԻ
ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր Սուրեն Ալեքսանյանը ոչ միայն թիկնոց ունի, զանգ եւ մուրճիկ, այլեւ այս օրերին «նվեր» է ստացել երկու պատկառելի… թիկնապահ։ Չնայած նա սիրում է անվերջ հպարտանալ, թե «Խազյայինը ես եմ այստեղ, վոտ տակ», սակայն պարզվում է, որ դա այնքան էլ այդպես չէ։ Ոչ մի «խազյային» թիկնապահով տուն չի գնում։ ՀԱՑԸ ԺԻՆԳՅԱԼՈՎ, ՀԱՎԸ՝ ԺՈՒՉՈԿՈՎ
Ծանր է եւ համառորեն կայուն Այն, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ամսի 2172ին ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ, նախեւառաջ պայմանավորված էր հայկական լոբբիով եւ ԱՄՆ172ում սպասվող նախագահական ընտրություններով։ Թուրքիան արդեն կիսասպառնալիքային հայտարարություններ է արել, սակայն ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ իր ասուլիսում կարծիք հայտնեց, որ Անկարայի հետ Հայաստանի հարաբերությունները զրոյական մակարդակի վրա
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎԵՑ 37-ի ցուրտ աշունը ԼՂՀ-ում Սամվել Բաբայանին շարունակում էր հարցեր տալ մեղադրողների տրոյկան՝ Մավրիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Շատ հարցեր ուղղակիորեն կապ չունեին իրենց իսկ կողմից առաջադրված մեղադրանքի հետ եւ այդ հարցերից 37 թվի բույրն էր զգացվում։ Սկիզբը՝ նախորդ համարում 172 Դուք չե՞ք ժխտում, որ հրավիրել եք ժողով շտաբում եւ քննարկել եք 3 հարց։
«5+1 ՖՈՐՄԱՏԻ» ՇՈՒՐՋ Երեքշաբթի օրը հանդիպել են վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու ԱԺ այն խումբ-խմբակցությունների նախագահները, որոնք պնդում են, թե ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանի հրաժարականն ընդունված է։ Այսօրինակ հանդիպումները, որ առաջիկա շաբաթվա ընթացքում դեռ կլինեն, լրագրողները հասցրել են անգամ անվանակոչել՝ «5+1 ֆորմատ» անունով։ Այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ նախագահ Ռ.Քոչարյանն ու հիշյալ խմբակցությունները հանդիպեցին, եւ
ԴԱՐՊԱՍԸ ՓԱԿ ՉԷ՞ «Եթե մենք զգայինք, որ մտել ենք փակուղի եւ մեր առաջարկությունները մերժվում են, այդ իշխանություններից դուրս գալը մեզ համար դժվար չէ։ Դարպասները փակ չեն, կարող ենք դուրս գալ»,- կոմկուս-կառավարություն հետագա շփումների մասին ասաց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը։ Իսկ ե՞րբ են պատրաստվում կոմունիստները դուրս գալ գործադիր իշխանությունից, քանի որ վերջին խորհրդարանական անցուդարձի
«ԴԱՏԱԿԱՆ ԱՅԴ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՄԻԱԿ ԻՐԱՎԱԲԱՆՆ ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆՆ Է» Վստահ է նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Հարությունյանը։ Մտադիր էինք նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանի գնահատականները պարզել Աշոտ Բլեյանի դատաքննության վերջին օրերի իրադարձությունների վերաբերյալ, սակայն նա երեկ բազմազբաղ էր եւ առաջարկեց զրուցել հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Հարությունյանի հետ։ «Այս խնդրի շուրջ
ՆՈՐ
Ե՞րբ, ո՞ր գործիչը եւ ո՞ւմ է ասել. «Հիմա քեզ կգյուլլեմ, շան պես կսատկացնեմ։ Հինգ րոպե ժամանակ եմ տալիս՝ պիտի չոքես, ներողություն խնդրես ինձնից… Մեքենադ ամբողջությամբ ջարդուփշուր եմ արել, քեզ էլ հիմա սատկացնելու եմ։ Միեւնույն է, դու պիտի մեռնես եւ քեզ մեռցնողը ես եմ լինելու»։ ՆԱԽՈՐԴ Վազգեն Մանուկյանն էր 1995-ին ասել «Այսօր ներքին խաղաղություն հաստատելու կոչերը
ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ԴԱՏԱՐԱՆ
Վարչապետից ԱԺ փոխնախագահի պաշտոնը կոմունիստների խնդրելու վերաբերյալ իր բացահայտմանը հետեւած բուռն հերքումներին ի պատասխան, կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Անդրանիկ Մանուկյանն «Առավոտին» փոխանցեց հետեւյալ հայտարարությունը. «Իմ ողջ գիտակցական կյանքում ես կեղծիքներ թույլ չեմ տվել եւ թույլ չեմ տալու։ Ես պատասխանատու եմ իմ արած ցանկացած հայտարարության համար»։ ՀԱՎԵՐԺ ՄԻԱՍԻՆ Այսօրվա դրությամբ Հայաստանի՝ Եվրախորհրդին անդամակցելու գործընթացն, ըստ ՀՀ
ՄԻՋԱԶԳԱՅԻ՞Ն, ԹԵ՞ ՏԵՂԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ
«Ազատություն» ռ/կ-ի Ստեփանակերտում գտնվող թղթակիցը երեկ հաղորդեց, թե ըստ որոշ տեղեկությունների, Սամվել Բաբայանը դատավորի եւ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանի հետ զրույցում բացահայտել է, որ Ղարաբաղի զորամասերում առկա չգրանցված զենքերը նախատեսված էին Քրդական բանվորական կուսակցության համար։ Ըստ «Ազատության», Ռոբերտ Քոչարյանը կտրականապես հերքել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարի եւ բանակի նախկին հրամանատարի այս բացահայտումը, ասելով, թե անգամ
«Հայաստանում երկու ճամպրուկ կա» Պնդում է կոմունիստ Խորեն Սարգսյանը «Հիմա ուզում են խորհրդարանական մեծամասնությունը կազմել «Կայունություն»172ով, երբ «Կայունության» յուրաքանչյուր պատգամավոր իր ծրագրով է ժողովրդի վստահության քվեն ստացել»։ ՀԿԿ խմբակցության անդամ Խորեն Սարգսյանը պնդում է, որ «Միասնությունը» հավաքվել էր այլ մարդկանց եւ այլ գաղափարների շուրջ, եւ այսօր «Միասնության» մի թեւը՝ ՀՀԿ172ն խախտում է այն ծրագրերը, որոնց
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎԵՑ Դատական հերթական նիստը երեկ սկսվեց ԼՂՀ ՊՆ նախկին նախարար Սամվել Բաբայանի ցուցմունքներով, ապա ավարտվեց Ամուլյային (Արմեն Աբգարյանին), Ս. Բաբայանի նախկին պաշտպան Ալեքսանդր Գալստյանին, ՀՕՊ-ի (հակաօդային պաշտպանություն) պետ Էրիկ Հայրիյանին եւ ՆԳՆ պոլիկլինիկայի բժիշկ Սերգեյ Մովսիսյանին որպես վկաներ դատարան հրավիրելով։ «Ես մեղադրանքից չեմ խուսափում» Երեկ բարձրախոսն անջատվեց ճիշտ այն պահին, երբ Ս.
ԹՈՂ ՍԴ-Ն ՈՐՈՇԻ
Խորհրդարանում սպասման փուլ է։ ԱԺ աշխատանքները բոյկոտող խումբ- խմբակցությունները, թվում է, առայժմ կտրուկ քայլերի չեն դիմում, բայցեւ սպասում են, թե ՍԴ-ն ինչ է վճռելու։ Շատերն այն կարծիքին են, թե ՍԴ-ն այնպիսի որոշում կկայացնի, որ հաճո լինի ՀՀ նախագահին։ Ոմանք ավելի լավատես են՝ մտածում են, թե նախագահ Քոչարյանն այս պահին այլեւս անելիք չի ուզում ունենալ, ձեռքերը
ԱՆՀԱՐՄԱՐ ՀԱՐՑ Եթե խորհրդարանի նոր խոսնակ ունենալ172չունենալու հարցը հայրենի ԱԺ172ում առողջ աշխուժություն է առաջացրել, ապա հասարակ ժողովուրդը, մեղմ ասած, անտարբեր է՝ ով կլինի հաջորդը, կամ կլինի, թե ոչ։ Որպեսզի խոսքը մերկապարանոց չհնչի, ստորեւ ներկայացնում ենք «Առավոտի» փոքրիկ հարցախույզը Պետկրկեսի մատույցներից։ Մեր հարցը անցորդներին՝ հետեւյալն էր. 172 Հետեւո՞ւմ եք խորհրդարանի վերջին իրադարձություններին եւ ո՞ւմ կնախընտրեիք տեսնել
«ԼՈ՞Մ ԵՔ ՈՒԶՈՒՄ՝ ԲԵՐԵ՛Ք ԱՅՆ, բայց մի փաթաթեք այդ լոմը քրդատօրով» Աշոտ Բլեյանի բազմիցս նետած այս մարտահրավերն ի վերջո ընդունվեց, եւ դատարանն ու ոստիկանությունը դիմեցին ուժային ներգործության։ Երեկ, դռնբաց վերջին դատական նիստի սկզբում Աշոտ Բլեյանը բողոք ներկայացրեց նախորդ օրը դատարանում «անհարկի լարվածություն» առաջացրած իրավապահների դեմ, որոնք վիրավորանքներ էին տեղացել անգամ ուղեկցող դասակի վրա։ Աշոտ Բլեյանը


















































