Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 06,2000 00:00

Սուպերդատարանի սուպերդռնփակը Մալաթիա172Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարան հասանք ճիշտ այն պահին, երբ մեր գործընկերոջ՝ «Ազատություն» ռ/կ172ի թղթակից Անուշ Դաշտենցի միկրոֆոնը միլիցիայի մի մայորի օգնությամբ ծեփվեց գետնին՝ հոգեվարքի անորոշ ճիչեր արձակելով։ Լրագրողը «Մամուլի մասին» օրենքի համաձայն, իր մասնագիտական պարտականությունն էր կատարում, հավաքված ժողովրդի ձայները «հավաքում»։ Լրատվամիջոցներից այդ ժամանակ կային «Արմենպրեսը», «Նոյյան տապանը», «Պրոմեթեւսը», «Ա1+»172ը, «Ազատությունը», «Հայկական ժամանակը» եւ «Առավոտը»։ Մենք դիմեցինք Երեւանի ՆԳ վարչության պետ Յուրի Չիբուխչյանին, որպեսզի տեղյակ պահի դատավոր Իսկուհի Վարդանյանին լրատվամիջոցների ներկայության մասին, նաեւ այն մասին, թե դռնփակ հայտարարված իր նիստի վերաբերյալ ինչպես տեղեկատվություն ստանանք։ Ժամը 12։00172ն էր։ Աշոտ Բլեյանի եւ երկու կին ամբաստանյալների (Ավագովա, Պողոսյան) դատավարությանը չկարողացանք փաստորեն ներկա գտնվել։ Դատարանի դիմաց իսկական արտակարգ դրություն էր, ավելի ճիշտ՝ ռազմական դրություն։ Կարմիր բերետավորներն ու ոստիկանները օղակել էին դեպի դատարան տանող բոլոր հնարավոր մուտքերը։ Ուժեղացված նմանօրինակ հսկողություն մեկ էլ Ստեփանակերտում էր։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչները եկել էին դատարան «Ա. Բլեյանը ՀՀ Սահմանադրության միակ պաշտպանն է», «Իսկուհի Վարդանյանն ասում է՝ ով հավան չի, թող գնա Կամպուչի», «Բլեյանի գործը արդարադատության հայելի», «Լոմը մի փաթաթեք օրենսգրքով» կարգախոսերով։ Մի կարգախոսատիպ նախադասություն էլ սեւ ներկով հայտնվեց ասֆալտին. «Ծախու Իսկուշ Վարդանյան», կողքին՝ «30 լումա»՝ 30 դրամ իրական փոխարժեքով։ Իրավապաշտպան որեւէ կազմակերպության շնչառությունն իսկ չզգացինք։ Մի պահ տեսանք ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանին։ Ի դեպ, հանրահավաք172սպասումին ներկա էին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության պատասխանատուներ։ Մասնավորապես, Պետրոս Մաքեյանը, որն ասաց, թե «Շոկի մեջ է՝ տեսնելով այս թատերական ներկայացումը», ապա նշեց, որ իշխանական մի զույգ՝ Քոչարյան172Սարգսյան օկուպացրել է Հայաստանը, եւ դատում են8230 մանկավարժի։ ՀԺ փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը նկատեց, որ Հայաստանում լուրջ պրոցեսներ են կատարվում եւ նաեւ՝ որ նման դատավարությունները վտանգում են Հայաստանը։ Ուսուցչուհի Թամար Ղահրամանյանը դիմեց դատավոր Իսկուհի Վարդանյանին. «Իրավական փիլոնով ի՞նչն ես ծածկում» եւ ապա. «Իսկուհի Վարդանյան, պիտի զարմանայինք, որ արդար դատ կանեիր»։ «Ամոթ, ամոթ»,- վանկարկում էին ուսուցիչները։ Վերջիններս երկու անգամ փորձ արեցին արգելափակոցը հաղթահարել, ներս մտնել Իսկուհի Վարդանյանի անվան արգելոցը՝ դատարան։ Սակայն ուժայինները ետ հրեցին կանանց, կարգախոսերից մեկի փայտը հաղթականորեն զավթեցին, իսկ կտոր172պաստառը չկարողացան վերցնել կանանց ձեռքից։ «Էս պահենք, որ Իսկուհի Վարդանյանին փաթաթենք»,172 ասացին նրանք։ Որտեղից որտեղ թաղի հեղինակությունները եկան ձայների վրա։ Սրանք էլ իրենց հերթին «ճշտով» որոշեցին, թե «բացօթյա դատ արեք»՝ դիմելով մեզ։ «Դատավորը նման է իր երկրին»,172 հնչում էր զայրացած մի ուսուցչուհու ձայն։ Դեռ չէր ավարտվել նրա խոսքը, երբ պայթեց մի «խլոպուշկա». 172 Կրակեցին ժողովրդի վրա,172 հավաքվածներն էին։ Իսկուհի Վարդանյանի արգելոց մենք չկարողացանք մտնել։ Ժամը 18։00172ն էր, դեռ չգիտեինք. մեղադրական ճա՞ռն էին ասում, թե՞8230 պաշտպանական ճառը։ Հավաքվածները հոգնած նստեցին ուղղակի մայթերին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Երեկ մեզ հաջողվեց իմանալ, որ մեղադրական ճառը մեղադրողներն ասել են առանց ամբաստանյալ Ա. Բլեյանի ներկայության։ Նա դուրս է տարվել դահլիճից։ Մեղադրականն ըմբոշխնել է դարիս մեծագույն դատավորը՝ Իսկուհի անունով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել